Օրվա լրահոսը
Ուրիշի փայտը՝ մեր վառարանո՞ւմ
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ արդի երգարվեստի մասին Երգահան Վահրամ Պետրոսյանի՝ վերջերս ասուլիսում արած հայտարարությունները շարունակում են մնալ լայն քննարկումների առարկա: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը այդ քննարկումներին «Վահրամյան սինդրոմ» անվանումն է տալիս: «Որեւէ կոմպոզիտոր նման հայտարարություն անել չէր կարող, որովհետեւ երգահանն ինքը հրաշալի պատկերացնում է, թե որն է հայ երաժշտությունը: Այդ երիտասարդը երեւի զբաղվում է մեր
ՆՈՐ ՖԻԼՄ՝ «ԿԱՄԱՎՈՐԸ»
«Այս ֆիլմը նկարահանել եմ, որ մեր երիտասարդ սերունդն իմանա, որ Արցախի ազատագրման համար մղված պայքարում մեր կողքին եղել են նաեւ ռուս ազգի ներկայացուցիչներ»,- երեկ ասաց «Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանը՝ Ազգային գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ: Ֆիլմը պատմում է ռուս մարտիկներ Իլյա Կուլիկի եւ Դմիտրի Մոտրիչի մասին, ովքեր որպես կամավոր կռվել են Արցախի ազատագրման համար
«Ջնջխել»՝ կարծիք հայտնելու համա՞ր
Օրերս կայացած ասուլիսում երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը եւ իր բոլոր ընկերները սիրում են ադրբեջանական երաժշտություն: «Նշանակում է, որ իմ էության մեջ որոշ բան կա ադրբեջանական երաժշտությունից»,- հավելեց նա: Նաեւ օրինակներ բերեց, որ օտար երաժշտություն սիրելը զուտ հայկական երեւույթ չէ: Այս ասուլիսից հետո թեմայի շուրջ կրքոտ քննարկումներ են սկսվել հանրության շրջանում եւ վիրտուալ
«ՄԻ ՕՐ ԿԱՅՐԵՆ ԳՐՔԵՐԸ»
Գրահրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը մտահոգված է գրահրատարակիչների վրա դրված բարձր հարկերով: «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր մի խումբ հրատարակիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպմանը, որի ժամանակ հայտարարվել էր, թե կառավարությունը գիտակցելով 2012թ. Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման պատասխանատվությունը, գիրքը՝ արտադրության եւ իրացման բոլոր փուլերում, ինչպես նաեւ գրքի տպագրության համար ներմուծվող թուղթը կազատի ԱԱՀ-ից:
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐՈՒՄ ՎԵՑ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ
Զիվորականները կրակ են բացել Կոտ դ’Իվուարի մայրաքաղաք Աբիջանում բողոքի ցույցի մասնակիցների վրա՝ սպանելով առնվազն վեց մարդու: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ականատեսների ասելով, երկրի գործող նախագահ Լորան Գբագբոյի (նկարում) բանակի զինվորները կրակել են այդ երկրում վերջին նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր թեկնածու Ալասսան Ուատտարայի կողմնակիցների վրա: Հիշեցնենք, որ վերջինիս հաղթանակը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ
ԻՐԱՎԱԲԱՆԸ ԲԱՆԿԻՐԻ Է ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ
Ռիգայի կինոթատրոնում ֆիլմի սեանսի ժամանակ Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոկտորանտ Նիկոլայ Զիկովը գնդակահարել է Citadele բանկի թոփ-մենեջեր Այգար Էգլեին, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով լատվիական RBC-ն: Դասախոսը բանկիրին գնդակահարել է իր մոտ օրինական հիմքով պահվող ատրճանակից: Ողբերգության ականատեսների խոսքով, երկու կինոհանդիսատեսի միջեւ հակակրանքն անմիջապես առաջացել է դեռ ֆիլմը դիտելիս: Նրանք վիճել են փոփքորնը բարձր ձայնով ուտելու
ՊԱՐՍԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՆԱՎ ՄՏԵԼ Է ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔ
Պարսկական երկու ռազմական նավ մտել է Սուեզի ջրանցք՝ ուղղվելով դեպի Միջերկրական ծով: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հաղորդել է ջրանցքի վարչակազմը: Թեհրանը պնդում է, որ «Ալվանդ» նավատորմը եւ օժանդակ «Խարգ» նավը ուղղություն են վերցրել դեպի Սիրիա՝ համատեղ զորավարժությունների մասնակցելու նպատակով: Իսրայելն այդ մոտեցումը որակել է որպես՝ սադրանք: Հաղորդվում է, որ Կարմիր եւ Միջերկրական ծովերն իրար կապող
Սեմնեբին հրաժեշտի ասուլիս է տվել
1news.az-ի փոխանցմամբ, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե վրացական ղեկավարությունը պետք է փորձի ուղիղ երկխոսություն սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ: Սեմնեբին այդ հայտարարությունն արել է տարածաշրջանում իր դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ Թբիլիսիում հրավիրված ասուլիսում: Նա ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում գնահատել է որպես՝ «բավականին հաջող», շեշտելով, որ ԵՄ-ն ակտիվորեն մասնակցել
Նոր Զելանդիայում զոհերի թիվը հասել է 65-ի
Առնվազն 65 մարդ է զոհվել Նոր Զելանդիայի 370 հազար բնակչություն ունեցող Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած 6,3 բալանոց երկրաշարժի արդյունքում: Տարերային աղետը լուրջ փլուզումների պատճառ է դարձել: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Ջոն Կին: Հրշեջ ծառայության տվյալներով՝ փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնացել: Քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քաղաքում քաոս է: Նոր Զելանդիայի
ՔԱԴԴԱՖԻՆ ԿՌՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ «ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ»
Լիբիայի ղեկավար Մուամար Քադդաֆին հերքել է Վենեսուելա իր փախուստի մասին լուրերը: Լիբիայի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է, թե ինչպես է երկրի ղեկավարը դուրս գալիս իր տնից: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Քադդաֆին հայտարարել է, թե դրանով ցանկանում է ցույց տալ, որ, հակառակ տարածված տեղեկությունների, ինքը գտնվում է Տրիպոլիում, այլ ոչ թե Վենեսուելայում: «Մի՛ հավատացեք այն
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ՛ ԵՂԵԼ
«Առավոտի» երեկվա՝ «Թող գաղտնազերծվեն գիտական հրապարակումները» խորագրով հարցազրույցից հետո խմբագրություն զանգեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ ասաց, որ իրեն որեւէ մեկը խիստ նկատողություն չի տվել: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության՝ Գիտպետկոմում իրականացրած ուսումնասիրություններին, նա հավելեց, թե այդ «մասով» բոլոր հարցերի պատասխանը տվել է իր ասուլիսում: Իսկ հարցազրույց տված ՀՀ գիտության
ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ-2
Մամուլը, մասնավորապես «Առավոտն» անդրադարձել է Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտին, ինչին հետեւել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան քայլը: Նախարարը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն.
ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ-1
Օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանին, ում ղեկավարած կառույցում նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր իրականացրել եւ խախտումներ հայտնաբերել: Պարոն Մուրադյանի վերաբերյալ ոչ բարենպաստ հրապարակումներ կան նաեւ մամուլում: Տարեսկզբի ասուլիսում նախարար Աշոտյանը «գուժել» էր, թե չի խնայելու որեւէ մեկին, եւ եթե որեւէ կառույց իր վրա դրված
«Չենք նիրհում դափնիների վրա»
Ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեկ ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված կազմն ու համալսարանականները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ս. Օհանյանը կարեւորեց համագործակցությունը ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի ենթակա կառույցների միջեւ: Խոսելով հայկական բանակի ներկա վիճակից, նախարարն ասաց. «Փոքր ազգ լինելով, պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, եթե ոչ հզոր Հայաստան ունենալու, ապա գոնե այսօրվա ունեցածը պահպանելու
ԳԻՏՊԵՏԿՈՄԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ՞
Ըստ որոշ գիտնականների, այս կառույցը խաբում է իրենց «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն նորամուծությանը, որ այս տարի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում տարբեր մասնագիտությունների գծով գիտահետազոտական խմբերի ներկայացրած թեմաները մրցութային կարգով կընտրի Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ): Սակայն մրցույթի առաջին՝ տեխնիկական փուլից սկսած, գիտնականների շրջանում դժգոհությունները ԳՊԿ-ից չեն դադարում: Տեխնիկական ստուգման փուլի արդյունքում
Կիսաբռնապետություն
Որը բռնապետությունից եւ ժողովրդավարությունից վատն է Հայաստանը սխալ է անվանել բռնապետական երկիր. թեկուզ միայն սույն հոդվածն է ապացույցը վերոնշյալ մտքի: Բռնապետության մեջ այսպիսի վերնագրով վերլուծություն հաստատ թույլ չէր տրվի, լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում, այսպիսի հոդված գրած հեղինակն էլ, տպագրած թերթի աշխատակազմն էլ, նույն օրն իսկ կգնդակահարվեին այս կամ այն դատարանի, կամ իշխանավորի որոշմամբ: Սակայն
ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ԴՌՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Հարցազրույց՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ – ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների փաթեթում կարեւորվում է նախարարության ենթակա այն կառույցները, որոնք անմիջականորեն ծառայություններ են մատուցում բնակչությանը՝ նոտարիատ, պետռեգիստր եւ այլն, «մեկ պատուհանի սկզբունքի» ներդնումը: Այս համակարգը, փոփոխական հաջողություններով, արդեն իսկ կիրառվում է հանրապետության մի շարք կազմակերպություններում, բայց քաղաքացիների գնահատականներն այս սկզբունքին հակասական են, բացարձակ դրականից
www.baku.am
Այսօր Երեւանում տեղի կունենա www.baku.am եռալեզու կայքի շնորհանդեսը: Կայքի նախագծումը եւ իրականացումը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությունն է: Կայքէջը յուրահատուկ հարգանքի տուրք է Ադրբեջանի պետական այլատյացության եւ հրահրված ջարդերին զոհ գնացած Բաքվի հայերի հիշատակին: Կայքում ներկայացված է լինելու Բաքվի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքը. հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի հարյուրավոր լուսանկարներն
ՕԼԻԳԱՐԽՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ՞
Մեր տեղեկություններով, օրեր առաջ լուրջ ու կոշտ առանձնազրույց են ունեցել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը եւ հայաստանցի օլիգարխներից մեկը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, հիմնականում Շիրակի մարզի գյուղերում մշակվող շաքարի ճակնդեղի դիմաց գյուղացիներին տրվող անհավանական ցածր գինն է: Մեր աղբյուրների համաձայն, զրույցը ավարտվել է գյուղնախարարի եւ գյուղացու օգտին, ինչը նշանակում է, որ հետայսու սույն օլիգարխը
«ԿԱՄ ՀԱՅՐՆ ԷՐ ՍՊԱՆԵԼՈՒ՝ ԿԱՄ ՈՐԴԻՆ»
Երեկ տեղեկացրել ենք, որ փետրվարի 20-ի երեկոյան Վանաձորի Տիգրան Մեծի 9/1 հասցեում հայտնաբերվել է 1951 թ. ծնված Սերյոժա Ղուբաթյանի դիակը՝ բռնության հետքերով, ոստիկանությունն էլ պնդում է, որ հանցագործությունը կատարել է Ղուբաթյանի 21-ամյա որդին՝ Տիգրան Գյուլբանկյանը՝ ընտանեկան հերթական վիճաբանության ժամանակ կացնով հարվածելով հոր գլխին: Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104
Ջրի խնդիր
«Նոր ակունք» ընկերությունը արձագանքում է արմավիրցիների բողոքներին Մեր թերթի հունվարի 26-ի համարում՝ «Առանց աշխատանքի եւ մշակույթի» հրապարակմամբ ներկայացրել էինք Արմավիրի մարզի Դալարիկ եւ Մյասնիկյան գյուղերի առօրյան: Զրուցել էինք թե գյուղացիների, թե գյուղապետերից մեկի հետ եւ գրել, որ «Նոր ակունք» կազմակերպության միջոցով Մյասնիկյանում լուծել են խմելաջրի հարցը, արտեզյան ջրի նոր խողովակ են անցկացրել, սակայն մյասնիկյանցիներից շատերն
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՈՎ
Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ, Հանրապետական կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը կուսակցության շարքերը համալրած 51 պատանիների եւ աղջիկների հանձնել է կուսակցական տոմսեր: «Երիտասարդների՝ հանրապետության ղեկը ստանձնած կուսակցությանը կամավոր անդամակցելու պատճառն իրենց իսկ խոսքով մեկն է՝ ընդունում են կուսակցության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, վստահում են հանրապետության նախագահին, մարզպետին ու կուսակցության տարածքային կազմակերպությանը, ուզում են
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժող Հովհաննես Եղիազարյանի եւ նրա ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքը: Այն կապված էր «Էլիտ Շանթ» գործարանի սեփականատեր Վարշամ Ղարիբյանի, նրա մերձավոր ազգական Հովհաննես Եղիազարյանի հետ վեճին, վերջինիս առեւանգմանն ու ծեծին: Ինչպես «Առավոտին» հայտնեց Լ. Սահակյանը, դատարանը մերժման հիմնավորումները դեռ չի տրամադրել իրենց:
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԽՆԱՄՔԻՆ
Հայկազ Մակարյանը 2 տարեկանում զրկվել է հորից: Մայրը՝ Նատալյա Մակարյանը, մայրենիի ուսուցչուհի էր: Նա էլ 7 տարի առաջ մահացավ, Հայկազի ասելով՝ «բժիշկների տգիտության պատճառով»: Տղան մնացել էր մորաքրոջ եւ տատի խնամքին, սակայն հաճախ էր վեճի բռնվում ընտանիքի անդամների հետ: Մորաքրոջ ու տատի հետ բախումներն ավարտվում էին ոստիկանությունում, ուր հաճախ դիմում էին նրանք: Հայկազը գերազանց գնահատականներով
Հայտարարագրերի բաժին՝ կայքում
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ինտերնետային կայքը վերափոխվել է: Նոր կայքն աչքի է ընկնում իր դինամիկայով եւ բովանդակությամբ: «Մեր կայքը պատրաստվել էր 6 տարի առաջ եւ, բնականաբար, տեխնոլոգիաների զարգացումներով պայմանավորված՝ այլեւս չէր բավարարում իր ընձեռած հնարավորություններով: Այսօր արդեն վերափոխված կայքում օգտագործողները հեշտությամբ կկարողանան գտնել իրենց անհրաժեշտ տեղեկությունները՝ ՏԱ մասին օրենսդրություն, տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւ, ՏԱ դատական
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱԼՐԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ
«Զինապարտության մասին» օրենքը փոփ ոխության ենթարկվեց: Հատկապես մտահոգիչ է օրենքի այն կետը, համաձայն որի՝ 18 տարին լրացած բոլոր պատանիները անխտիր պիտի զորակոչվեն բանակ: Այս կապակցությամբ ցանկանում եմ մտորումներս կիսել ընթերցողների հետ: Կասկածից վեր է, որ 18 տարեկան բոլոր պատանիներին զորակոչելու մասին օրենքը կառաջացնի մինչեւ 15 տարեկան տղա երեխա ունեցող ընտանիքների ընտրողական արտագաղթ, ինչի արդյունքում արագորեն
Հերքում
«Առավոտ» օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 26-ի համարում տպագրված «Գորիսում նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամ է» հոդվածում (այսուհետ՝ Հոդված), առկա են իրականությանը չհամապատասխանող եւ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես՝ «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները օգտվում են իրենց արձակուրդից առանց որեւէ հարկադրանքի, աշխատակիցներին արձակուրդ տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան: Հարկադիր արձակուրդի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Հոդվածի այն հատվածը,
Երեւանցիներն ավելի շատ են վարակվում
Ըստ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ԱՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլոբալ հաշվետվության՝ ամբողջ աշխարհում արդեն սկսել է նվազել ՁԻԱՀ-ով վարակվածների եւ այդ հիվանդությունից մահացածների թիվը: ՄԻԱՎ վարակակիրների թիվն էլ աշխարհի բոլոր մասերում կայունանում է: Սակայն Արեւելյան Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան միակ տարածաշրջաններն են, որտեղ ՄԻԱՎ-ի վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ: 2000-ից սկսած, այս թիվը գրեթե եռապատկվել է՝ դառնալով 1,4 միլիոն:
«ՊԵՊՍԻ ԿՈԼԱ»՝ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԵՆ
Դպրոցականները բուֆետում ուտում են այն, ինչ եկամուտ է բերում «Սահականույշ» ՍՊԸ-ին Բելինսկու անվան դպրոցի բուֆետը հարուստ է վտանգավոր սննդով: Թիվ 190 ավագ դպրոցում միայն բուլկի, խաչապուրի եւ գաթա են վաճառում: Ինչպես խոստացել էինք, այս օրերին մենք պատահական այցելեցինք մայրաքաղաքի մի քանի դպրոցներ եւս՝ տեսնելու, թե բուֆետներում ինչ սնունդ են վաճառում երեխաներին, եւ դրանք որքանով են
Բարի կամքով գիշատիչները
Երեկ կայացած ասուլիսում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կանխատեսել է, որ Հայաստանում սննդամթերքի գները կշարունակեն բարձրանալ: «Զուտ այն առումով, եթե միջազգային շուկայում մի երկու-երեք անգամ էլ այսպիսի իրավիճակ լինի, երբ նավթի գները եւ այլ ապրանքների գները բարձրանան, սննդամթերքի գինը Հայաստանում դարձյալ կբարձրանա։ Պարենային ապրանքների գների աննախադեպ աճը մտահոգող է, որը կարող է


















































