Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցին երրորդն է աշխարհում

Սեպտեմբեր 17,2009 00:00

Իտալիայի Ռոզալինա Դի Մառե քաղաքում անցկացված բազկամարտի (արմռեսթլինգ) աշխարհի 31-րդ առաջնությանը մասնակցած 45 երկրների 1600 մասնակիցների մեջ էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ, որոնք մրցավայր մեկնել էին ժամանակին այս մարզաձեւում աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Նրանք բոլորն էլ իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով՝ տեղ զբաղեցնելով իրենց քաշային կարգերում լավագույն տասնյակում: Իսկ ահա իջեւանցի բազկամարտիկ Արմեն Չապուխյանը 100 կգ քաշային կարգում հանդես գալով աջ եւ ձախ ձեռքերով պայքարում՝ նվաճեց բրոնզե մեդալներ՝ երկու կիսաեզրափակիչներում զիջելով միայն Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել