Օրվա լրահոսը

ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԲՈՆՈՒՍ՝ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՎ

Հարկայինում բարեխիղճ սպառողներին օրերով տանում-բերում են, ինչ է թե՝ 2500 դրամ բոնուս պետք է տան: ՀԴՄ կտրոնների համար հարկայինի ամեն սենյակի մոտ այսպիսի հերթ է: Ես այն պնդաճակատ գնորդներից եմ, որոնք ցանկացած խանութից գնումներ կատարելիս՝ պարտադիր, «երեսի զոռով» վաճառողից պահանջում են տրամադրել ՀԴՄ կտրոն: Այդ պնդաճակատության արդյունքում, հազիվ կարողանալով հավաքել 200 չշահած կտրոն, որոշեցի մասնակցել

Դռանն էլ մոտ չեն թողնում

Միայնակ թոշակառու, 84-ամյա Լենա Թադեւոսյանի բողոքները ոչ մի պետական պաշտոնյա չի ցանկանում լսել: Շուտով 1 տարին կլրանա, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները տիկնոջը «տանում-բերում են», սակայն նրա խնդիրներին այդպես էլ լուծում չեն տալիս: «Առավոտը» (19.05.2009) «Դիմումով չեն զբաղվում» հրապարակումով արդեն անդրադարձել է Լ. Թադեւոսյանի խնդիրներին: Չնայած քաղաքապետարանից վստահեցրել էին, որ տիկնոջ դիմումով կզբաղվեն, սակայն մինչ օրս

Հիմա էլ Երեւան են «արտագաղթում»

Մարդահամարի վերջին տվյալներով՝ Գեղարքունիքի մարզն ունի մոտ 230 հազար բնակիչ: Սակայն, ինչպես տեղեկացանք մարզպետարանի լրատվական ծառայությունից, այդ թվի մեջ մտնում են նաեւ նրանք, որոնք ժամանակավորապես բացակայում են մարզից: Մեր հանրապետության մնացած մարզերի պես այստեղ նույնպես գերիշխում է սոցիալապես անապահով խավը: Գեղարքունիքն ունի 92 համայնք. 5-ը՝ քաղաքային, 87-ը՝ գյուղական: Խորհրդային տարիներին մարզում կար 78 արդյունաբերական ձեռնարկություն:

ՍՏԱԼԻՆՅԱՆ ԿԱՐԳԵՐ՝ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Քաղաքապետի հայացքները չկիսող արարատցիները հետապնդվում են «Արարատում 37 թիվն է, ոնց որ ստալինյան ռեժիմ լինի: Ստալինը դեռ փառք էր՝ մեր քաղաքապետ Աբրահամ Բաբայանի համեմատ: Քաղաքապետը առիթը բաց չի թողնում ու հաշվեհարդար է տեսնում այն քաղաքացիների հետ, ովքեր ընտրությունների ժամանակ իրեն ձայն չեն տվել: Արդեն 3 տարի քաղաքապետ է, բայց այդ մարդը պայքարում է ընդդիմադիր արարատցիների

Կամավորները դիմել էին ԱԺ պատգամավորին

Տարբեր դրամաշնորհների օգնությամբ հասարակական գործունեություն, հատուկ դպրոցներում բարեգործական ծրագրեր իրականացնող Մ. Սուխուդյանը մեղադրվում է Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցչի նկատմամբ սուտ մատնություն կատարելու մեջ: Մ. Սուխուդյանին իրենց զորակցությունն են հայտնել հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, անհատներ, ովքեր համոզված են, որ երիտասարդ ակտիվիստուհին հանիրավի է մեղադրվում՝ նրան ներկայացնելով ընդհուպ որպես քաղաքական հայացքների համար հետապնդվող: Թե որոնք

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԷԼԵԿՏՐԱԼԱՐՄԱՆ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՐ

2007թ. օգոստոսի 30-ին թիվ N զորամասում մահացել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը: Ըստ փորձաքննության եզրակացության, մահվան պատճառ է հանդիսացել էլեկտրահարումը: Տ. Օհանջանյանը պարանոցով եւ ձախ դաստակով հպվելով հենականգնակի ձգալարերին, ընկել է հպման լարման տակ: Նրա մարմնով փակվել է էլեկտրական շղթան, մարմնով անցել է 0,3 Ա հոսանք, որի 6,8%-ը՝ 0,026 Ա, սրտի միջով, ինչի

Մութ սենյակում սեւ կատու եք փնտրում

Այսպես հակադարձեց Գագիկ Մինասյանը Վարդան Խաչատրյանին՝ հարստացնելով հայ-թուրքական փաստաթղթերի շուրջ առածանին: Բավական բուռն ընթացավ երեկ «Հայելի» ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանի եւ «Ժառանգության» վարչության քարտուղար Վարդան Խաչատրյանի բանավեճը: Սակայն մինչ դրանից որոշ մանրամասներ փոխանցելը՝ նշենք, որ ՀՀԿ պատգամավորի գնահատականով. «Մենք գտնվում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վերջին փուլի սկզբում»: «Ժառանգության» պատգամավորը նշեց. «Այս արձանագրությունների

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՆՐԱՔՎԵ

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հրապարակած հայտարարության՝ հանրաքվեի պիտի դրվեն հայ-թուրքական փաստաթղթերը եւ ՀՀ նախագահի վստահության հարցը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ վստահություն էր հայտնել. «Հայաստանը նախաստորագրել է Կարսի պայմանագրի դրույթների հաստատումը։ Եթե պետք է լիներ որեւէ միջկառավարական հանձնաժողով, որը պետք է քններ պատմությունից եկող

ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՐՏՈՆԵՑԻՆ

Երեւանի քաղաքապետարանն արտոնել է Հայ ազգային կոնգրեսի՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքը, նաեւ դրանից հետո անցկացվելիք երթը: ՀԱԿ-ը հանրահավաք անցկացնելու երկու ծանուցմամբ էր դիմել քաղաքապետարանին՝ նշելով ուրբաթ եւ երկուշաբթի օրերը:

ՆԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՀՔԾ-ԻՆ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է օրերս Հատուկ քննչական ծառայության տարածած այն տեղեկատվությանը, թե իրենք՝ Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ կատարված բռնություններին նախորդած իրադարձություններն արտացոլող տեսագրությունը ստացել են մի քաղաքացուց, որը հարցաքննվել է որպես վկա եւ տեղեկացրել, թե ինքը այդ տեսաերիզը ստացել է

Չալման հանելու ժամանակը

Ամեն ինչ սկսվեց դեռեւս այն ժամանակ, երբ մեր ճանաչած ժամացույցի ճոճքը չէր, որ որոշում էր անցնող օրերն ու տարիները, եւ ոչ էլ օրացույցն էր որոշում՝ լիներ շումերական, եգիպտական, մայաների կամ հայկական: Քանի որ ժամանակը, ինձ թվում է, ինքնին գոյություն չունի, եւ ինքն ի սկզբանե անժամանակն է, եւ մարդը չափում էր ոչ թե ժամանակը, այլ շարժումը,

«Նիկոյանը քրեորեն պատժելի արարքը տեղ-տեղ է տեսնում»

Մինչդեռ «փաստահավաքի» անդամները դեռ օրեր առաջ էին այդպիսի այլ փաստ մատնանշել Ընդամենը վերջերս, երբ արդեն լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամները՝ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը, հրապարակեցին իրենց՝ թվով 4-րդ զեկույցը, մեծ աղմուկ ու աժիոտաժ եղավ: Հիշեցնենք, որ այդ զեկույցը, ըստ էության, վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին ՀՀ պաշտոնյաների եւ օլիգարխների սափրագլուխների մասնակցությանը: Իշխանության

«ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈԳՈՒ ԱՌԱՋ ԱՐԴԵՆ ՊԱՏԺՎԱԾ ԵՆ»

Վստահ է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը – Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցից հետո էլ Դուք մեր թերթին ասացիք, որ ձեր հանձնաժողովի եզրակացության հրապարակման ժամկետները չեն փոխվի: Բայց փաստահավաք խումբը փաստեր ներկայացրեց, որոնք արժե քննարկել: Ինչպե՞ս եք տեղավորվելու ժամանակի մեջ այդ փաստերը քննելու համար, թե՞ հաշվի չեք առնելու դրանք: – Փաստահավաք խումբն

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԵՆ

«Արցախի ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: – Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում Դուք ասացիք, որ Ղարաբաղում այդքան էլ ոգեւորված չեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարով, քանի որ մտավախություններ կան, որ դա լինելու է ի հաշիվ ԼՂՀ շահերի: Հիմա, երբ այդ հարաբերությունների կարգավորումը կարծես գործնական փուլ է մտնում, Ձեր մտավախությունները շարունակո՞ւմ են մնալ:

ՁՈՐԻ ՄԻՐՈՅԻ ՈԳՈՎ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի նախաստորագրած արձանագրություններին, քանի որ կարծում է՝ այդ փաստաթղթերը որեւէ օգուտ մեզ համար չեն ներկայացնում, ընդհակառակը՝ այս պահի եւ հետագայի համար շատ մեծ վնասներ է տեսնում: «Մենք այդ ամենը հետո կզգանք, բայց արդեն ուշ կլինի: Մի դեպքում կարող էինք սահմանները բացել՝ եթե թուրքերն ընդունեին Հայոց ցեղասպանության

Սեպտեմբերի 3

ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի

ՀԱՃԱԽԱԿԻ ՓՈԽԵՔ ՁԵԶ ԴՈՒՐ ԵԿԱԾ ԲՈՒՅՐԵՐԸ

Կախվածությունից խուսափելու համար՝ պարբերաբար նույն բույրով մի տարվեք Բնական ընտրության մեջ բուրմունքը հսկայական դեր է խաղում: Նրանով կենդանիները որոշում են ուտելի խոտերը, գտնում իրենց զուգընկերներին: Դա մարդուն եւս հատուկ է, բայց հնագույն բնազդները Homo sapiens-ի մոտ էական փոփոխությունների են ենթարկվել: Որոշ կենսաբաններ կարծում են, որ հոտառությունը մեզ տրված է նախ եւ առաջ զույգ ընտրելու, հետո

Ճգնաժամը նպաստո՞ւմ է

Ամերիկացիներին հրապուրում է ցածր գինը, ազնվությունը եւ որակի երաշխիքը: Այնտեղ ճգնաժամը նպաստում է առեւտրի եւ ծառայությունների ոլորտի քրիստոնեական ձեռնարկությունների ձեռներեցությանը. ամերիկացիներին հրապուրում է դրանց տերերի առաջարկած ցածր գինը, ազնվությունը եւ որակի երաշխիքը: Օրինակ, ավտոմեքենաների վերանորոգման «Christian Brothers Automotive» ընկերությունը, որը հիմնվել է Թեքսասում, վերջերս բացել է իր 59-րդ մասնաճյուղը, իսկ մոտ ապագայում մտադիր է բացել

Կրոնասիրության բացակայությունը՝ ազգային սպառնալիք

Ռուսաստանին այսօր դիմագրավող ազգային սպառնալիքների վարկանիշում կրոնասիրության բացակայությունը վերջին տեղերից մեկում է, իսկ առաջատարն է տնտեսական ճգնաժամը: Այդպիսին են սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները: Ռուսաստանցիների լոկ 3%-ն է կրոնասիրության բացակայությունը համարում Ռուսաստանի համար առավել սպառնալի երեւույթ, նույնքան տոկոսն էլ հիմնական սպառնալիք է համարում մշակույթի բացակայությունը եւ վատ շրջակա միջավայրը: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են հասարակական կարծիքի ուսումնասիրման

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ…

Իսպանական մթնոլորտ՝ լողավազանի մոտ «Իսպանական, լատինաամերիկյան մշակույթը հայերին շատ հոգեհարազատ է, դա է պատճառը, որ մեր կազմակերպած միջոցառումներին հասարակությունը այդքան մեծ աղմուկով է արձագանքում, սակայն նրանց համար դեռ անսովոր է լողավազանում կամ նրա շրջակայքում լողազգեստով պարել սամբա, ռումբա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արդեն 6 տարի Երեւանում գործող՝ իսպանական, լատինական ոճի միջոցառումներ կազմակերպող «Իսպանական կենտրոն» կրթամշակութային

Աղջիկները պատվախնդիր են

Իտալիայի Ֆերմո քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների 19-րդ առաջնությունում երեկ երկրորդ տուրի օրն էր: Երկու օրվա արդյունքով մեր տղաները 100%-անոց արդյունք ունեն: 12 տարեկաններ 1. Տիգրան Հարությունյան: Տիգրանը լրացուցիչ գործակիցներով ստանձնել է մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը: 14 տարեկաններ 4. Կարեն Գրիգորյան 11. Արամ Պլուզյան: 16 տարեկաններ 10. Ռոբերտ Աղասարյան 12. Վահե Բաղդասարյան: Մյուս տարիքային խմբերում

Հնդկաստան – Հայաստան՝ 2:2

Չինաստանի Նինբո քաղաքում երեկ մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի երկրորդ թիմային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք տրվել է 10 լավագույն ազգային հավաքականներին: Նրանց մեջ է նաեւ Հայաստանի կանանց հավաքականը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան կազմով: Մեկնարկային տուրում վիճակահանությամբ մեր ընտրանու մրցակիցը Հնդկաստանն էր, որոնց պայքարն ավարտվեց 2:2 հաշվով: Մեր աղջիկներից թիմին հաղթական

Առայժմ առանց կորուստների

Միլանում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Երեկ Հայաստանից ռինգ պետք է մտնեին երեք բռնցքամարտիկներ՝ 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը՝ 60 կգ եւ աշխարհի գավաթակիր 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Առաջինը ռինգ մտավ Գառնիկ Հարությունյանը եւ միավորներով պարտության մատնեց Սիմանգա Շիբային: Երեկոյան հերթափոխում Անդրանիկ Հակոբյանը զարգացրեց մինչ այդ

ԳԵՐԻ ՇՈՈՒ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՆՁ ԷԼ ԵՆ ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ»

Որ հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուն վաղուց Հայաստան այցելելու ցանկություն ուներ, աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը մեկ անգամ չէ, որ ասել է: Սակայն օրերս պարոն Շոուի ժամանումը Հայաստան՝ Վիկի երկրպագուների համար ինչ-որ չափով անակնկալ էր: «Առավոտի» հետ հաճախակի շփումներում Վիկն ասում էր. «Քանի դեռ Հայաստանում եմ, հնարավոր է, որ Գերին նույնպես մի քանի օրով գա, չնայած

ՏԱՊԱՆԸ՝ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Հոնկոնգի ծովափերից մեկում ստեղծվել է յուրօրինակ այգի։ Այն կրում է աստվածաշնչյան «Նոյյան տապան» անունը: Այգին մի հսկայական ժամանցային թեմատիկ համալիր է, որը գտնվում է Մա Վան կղզու ափին՝ Հոնկոնգից 20 րոպե հեռավորության վրա։ Թեմատիկ այգու կառուցվածքն արդեն արժանացել է Հոնկոնգի բնակչության եւ զբոսաշրջիկների հիացմունքին։ «Նոյյան տապանի» հիմնադիրների համաձայն՝ տապանն առաջինն է աշխարհում, որը կառուցվել է

ԿԱՐԱՅԱՆԸ՝ ՆՈՐ ԺԱՆՐՈՎ

Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպի մասին՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, «Առավոտը» ժամանակին գրել է ու ներկայացրել, թե ինչ բարձր գնահատականի է արժանացել այն մասնագետների ու երեւելի անձանց կողմից: Օրերս հեղինակը հայտնեց, որ վեպն արդեն թարգմանվել է ռուսերեն եւ անգլերեն: Այժմ Ռ. Կարայանն աշխատում է նոր գրքի վրա: Նա խմբագրությանը ներկայացրեց մի

«ՄԱԶԻՆ» ՆՇԱՆԱԿԵ՞Լ ԵՆ

Երկու օր է՝ թատերական աշխարհում լուրեր են պտտվում, թե ռեժիսոր Արմեն Մազմանյանը նշանակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն կամ գեղարվեստական ղեկավար: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Ա. Մազմանյանը ասուլիսներում ու հարցազրույցներում հատուկ հայտարարել է, թե նման ցանկություն չունի, բայց նաեւ հավելել է, որ եթե մի քանի ամսով մայր թատրոնը իրեն տային,

Բացե՞լ, թե՞ չբացել սահմանը

Կամ երկու ասուլիս հայ-թուրքական թեմայով Հայ-թուրքական երկու արձանագրությունների եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների ժամանակացույցի թեմայով քննարկումները գնալով ավելի մեծ հասարակական հնչեղություն են ստանում: Երեկ «Հայացք» ակումբում նշված թեմայով երկու ասուլիս կար: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիան տասնամյակներով իր առջեւ ծառացած խնդիրների լուծման ժամանակաշրջանում է, եւ այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ունի այնպիսի քաղաքական

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ

Ըստ ճանաչված նկարիչ Ղարիբ Եղիազարյանի՝ սա ելք է արժեքավոր կտավ ընտրելու հարցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ղարիբ Եղիազարյանը իր հետաքրքիր աշխարհն է ստեղծել, որը չի սահմանափակվում միայն «հաստոցային» գեղանկարչությամբ: Մշտապես լինելով փնտրտուքների մեջ, օգտագործելով տարբեր նյութեր ու թեմաներ, նա ոչ թե միայն նկարում է՝ պատճենելով բնությունն ու մարդուն, այլ ցանկացած ստեղծագործության մեջ առաջնային է դարձնում

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԻՐԵՆՑ ՕԲԱՄԱՆ ՈՒՆԵՆ

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Սրեդնեախտուբայի շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է սեւամորթ ռուսաստանցի Ժոակիմ Կրիմին՝ որպես շրջանային դումայի պատգամավորի թեկնածուի: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի այդ մասին ասել է ՏԸՀ նախագահ Վիկտոր Սապոժնիկովը: 37-ամյա Ժոակիմ Կրիմը, որը Վոլգոգրադի մարզի Սրեդնեե Ախտուբա գյուղից է, լրագրողների հետ զրույցի ժամանակ խոստացել է, որ ընտրվելու դեպքում «առավոտից գիշեր նեգրի նման կաշխատի»՝ հանուն

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031