Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկները պատվախնդիր են

Սեպտեմբեր 03,2009 00:00

Իտալիայի Ֆերմո քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների 19-րդ առաջնությունում երեկ երկրորդ տուրի օրն էր: Երկու օրվա արդյունքով մեր տղաները 100%-անոց արդյունք ունեն:

12 տարեկաններ

1. Տիգրան Հարությունյան: Տիգրանը լրացուցիչ գործակիցներով ստանձնել է մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը:

14 տարեկաններ

4. Կարեն Գրիգորյան

11. Արամ Պլուզյան:

16 տարեկաններ

10. Ռոբերտ Աղասարյան

12. Վահե Բաղդասարյան:

Մյուս տարիքային խմբերում հանդես եկող մեր պատանիները կամ պարտվել են, կամ պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:

Նախորդ օրը միայն պարտություններ կրած մեր աղջնակներից մի քանիսը չընկճվեցին անհաջողությունից եւ հաջորդ օրն իսկ իրենց անունների դիմաց մեկական միավորներ գրանցեցին: Նրանք են:

10 տարեկաններ

Միլենա Խորոտյան եւ Սոնա Ասատրյան:

12 տարեկաններ

Սիրանուշ Ղուկասյան:

14 տարեկաններ

Արփի Ազիզբեկյան եւ Սուսաննա Գաբոյան:

16 տարեկաններ

Աստղիկ Մեսելջյան:

18 տարեկաններ

Շուշաննա Սարգսյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել