Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՃԱԽԱԿԻ ՓՈԽԵՔ ՁԵԶ ԴՈՒՐ ԵԿԱԾ ԲՈՒՅՐԵՐԸ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Կախվածությունից խուսափելու համար՝ պարբերաբար նույն բույրով մի տարվեք

Բնական ընտրության մեջ բուրմունքը հսկայական դեր է խաղում: Նրանով կենդանիները որոշում են ուտելի խոտերը, գտնում իրենց զուգընկերներին:

Դա մարդուն եւս հատուկ է, բայց հնագույն բնազդները Homo sapiens-ի մոտ էական փոփոխությունների են ենթարկվել: Որոշ կենսաբաններ կարծում են, որ հոտառությունը մեզ տրված է նախ եւ առաջ զույգ ընտրելու, հետո միայն օծանելիքի, ծաղկեփնջի բուրմունքը զգալու համար: Հանրահայտ «Շանել N 19»-ի մեջ կուղբի արտազատուկ կա: Տղամարդիկ կենդանու արտադրությանը սեքսուալ գրգռվածությամբ են արձագանքում, իսկ «Շանելով» «ցողված» կանայք չափազանց գրավիչ են թվում: Սիրելիի ընտրության մեջ բուրմունքի նշանակության մասին դեռ մեր նախնիներն են իմացել: Դրա մասին նույնիսկ Աստվածաշնչում է գրված: Առակներից մեկում խոսվում է մի աղջկա մասին, որը վաճառել էր իր ունեցվածքը, որպեսզի բուրմունքով լի սրվակ գնի: Հետո թագավորի տղան նրանից հոտ է քաշում, սիրահարվում եւ ամուսնանում: Թե այդ բուրմունքի բաղադրության մեջ ինչ էր մտնում՝ անհայտ է: Հայտնի է, որ հնագույն ժամանակներում մուսկուս է օգտագործվել: Դա կենդանիների մուսկուսային գեղձերի արտադրանքն է, որով նրանք ցողում են իրենց տարածքները՝ զուգընկերներին գրավելու համար: Բացի այդ, մեր նախնիները օծանելիքի փոխարեն հրեշտակախոտի (դյագիլ) արմատն են օգտագործել: Երբեմն պատահել է, որ բուրմունքները՝ հաճելի կամ տհաճ, նույնիսկ պատմության ընթացքի վրա են ազդել: Անգլիայի թագավոր Հենրիխ VI-ը իր չորրորդ կնոջը՝ Աննային առաջին անգամ նկարով էր տեսել: Նկարիչ Հանս Հոլբեյնը կնոջը շատ էր ճոխացրել: 1540 թ., երբ հարսնացուն գալիս է Անգլիա, թագավորը, տեսնելով նրա տգեղությունը, շատ է բարկանում, բայց քաղաքական պատճառներով ստիպված էր ամուսնանալ: Իրենց կարճատեւ համատեղ կյանքի ընթացքում թագավորը այդպես էլ իր ամուսնական պարտքը չի կարողացել կատարել: Բանն այն է, որ գերմանուհին քնելուց առաջ իր մազերին ձվի դեղնուց էր քսում: Առաջին ամուսնական գիշերվա ձուն նեխած է եղել: Թագավորն իր կնոջից այնքան է զզվում, որ բաժանվում է: Իսկ այդ ամուսնությունը կազմակերպող լորդ Թոմաս Կրոմվելը մեղադրվում է դավաճանության մեջ եւ մահապատժի ենթարկվում: Տարբեր ժողովուրդներ սեքսուալ են համարում տարբեր բուրմունքներ: Օրինակ, Անգլիայում նորապսակներին մի տակառիկ մեղր են նվիրում: Նրանք կարծում են, որ մեղրի բուրմունքը նպաստում է սիրուն՝ երեխայի ծնունդին: Ուկրաինայում հարսնացուի մազերը ավանդաբար ակացիայի ծաղիկներով, իսկ Ֆրանսիայում ծաղկող նարնջի ճյուղերով են զարդարում: Նեղոսի ակունքներում ապրող ամուսնական զույգերը, որոնք ցանկանում են երեխա ունենալ, անկողնու մոտ լոտոսի ծաղիկներ են լցնում…

Սիրելի մարդու մաշկի, մազերի, քրտինքի բուրմունքը որոշ մարդկանց համար շատ հաճելի է: Այնպես որ, բուրմունքից գրգռվելը գրեթե բոլոր մարդկանց է հատուկ: Եթե մարդը միայն որոշակի, մեկ բուրմունքից է կարողանում էրեկցիա ունենալ, դա նորմայից շեղում կարելի է համարել: Սեքս-շոփերում բազմաթիվ գրգռող բուրմունքներ են վաճառվում: Հայտնի է, որ բավական լավ է գրգռում էվկալիպտի, նարնջի յուղերի բուրմունքը: Այնպես որ, եթե ուզում եք ձեր սեքսուալ կյանքը բազմազան դարձնել, օգտվեք խորհրդից, վառեք մոմերը եւ վայելեք կախարդական բույրերը: Բայց հիշեք, բուրմունքները հաճախակի փոխեք, այլապես կառաջանա կախվածություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել