Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստան – Հայաստան՝ 2:2

Սեպտեմբեր 03,2009 00:00

Չինաստանի Նինբո քաղաքում երեկ մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի երկրորդ թիմային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք տրվել է 10 լավագույն ազգային հավաքականներին: Նրանց մեջ է նաեւ Հայաստանի կանանց հավաքականը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան կազմով:

Մեկնարկային տուրում վիճակահանությամբ մեր ընտրանու մրցակիցը Հնդկաստանն էր, որոնց պայքարն ավարտվեց 2:2 հաշվով: Մեր աղջիկներից թիմին հաղթական միավորներ բերեցին Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը, որոնք, համապատասխանաբար, պարտության մատնեցին Տանիա Սաշդեվին եւ Անն Մարիին: Ցավոք, այս հաջողությունը զարգացնել չկարողացան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը: Էլինան համառ պայքարից հետո 62-րդ քայլում պարտվեց Հարիկա Դրոնավալլիին, իսկ Լիլիթ Գալոյանը՝ Իշա Կարավադեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել