Օրվա լրահոսը

Ապահովագրական գումարները չե՞ն վճարվի

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։ Դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը։ Հղում անելով «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը՝ ռ/կ-ն տեղեկացնում է, որ 2000 թվականին ընդունված օրենքը Կալիֆոռնիայի դատարանում քննության

Վերապատրաստական դասընթացներ՝ նոր մոտեցմամբ

Օգոստոսի 10-21-ը հանրակրթական պետական ծրագրերի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ այս տարի եւս նախապատրաստական խմբերի դաստիարակների եւ ուսուցիչների համար իրականացվեցին վերապատրաստման դասընթացներ: Երկշաբաթյա դասընթացը կենտրոնում էր համախմբել մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցների ու մանկապարտեզների 64 ուսուցիչների, մասնակիցների թվում այս տարի կային նաեւ ութ կամավորներ, ովքեր ունեին մանկավարժական կրթություն, բայց հանրակրթական դպրոցներում այլեւս չեն աշխատում: Երկշաբաթյա ծրագրի

ԸՆԹԵՐՑԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՆԴ

Քննական թեստերով ստուգվում է ոչ թե գրականության իմացությունը, այլ՝ գրականագիտության եւ գրականության պատմության: Կարիք չկա երկար խոսել յուրաքանչյուր մարդու համար գեղարվեստական գրականության օբյեկտիվ նշանակության մասին։ Սակայն այդ օբյեկտիվը պետք է դառնա սուբյեկտիվ, այսինքն՝ ընդունվի մարդու կողմից, գնահատվի, գիտակցվի, որպեսզի ձեւավորվի, այսպես կոչված, գրքակախվածությունը։ Դպրոցում գեղարվեստական գրականությունը դասավանդվում է հենց այդ նպատակով։ Սակայն, ԿԳ նախարարության ջանքերով,

ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԽՆԴՐՈՎ

Օրեր առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին էր դիմել «Հուսո առագաստ» բնակչության անապահով խավերի աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշկարյանը: Նա հայտնել էր, որ իրենց կազմակերպության անդամ՝ 48-ամյա Ռուբեն Ծերունի Չափարյանն ունի էնդոպրոթեզավորման կարիք եւ խնդրել էր, որպեսզի 2-րդ կարգի հաշմանդամի համար պետպատվեր իջեցվի: Չափարյանը 1994-1995-ին եղել է Արցախում, պարգեւատրվել է պաշտպանության նախարարի կողմից Ծովակալ Իսակովի

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հանրապետությունում հանցավորության վիճակին, ոստիկանների կողմից իրականացվող միջոցառումներին, խոստացավ մոտ ժամանակներս հայտարարել մի շարք աղմկահարույց սպանությունների բացահայտման մասին: Սակայն նա չհայտնեց, թե որ սպանությունները նկատի ունի: «Կատարվել է օպերատիվ աշխատանք, եւ շուտով կլսեք հանցագործների ձերբակալման մասին»,- ասաց Ալիկ Սարգսյանը: «Առավոտի» տեղեկություններով, խոսքը իր նախկին տեղակալի՝ Գեւորգ

Ախ, այդ մամուլի տան վերելակը

Նախարարը դիմել է բարեգործին «Առավոտը» 15 տարուց ավելի զբաղեցնում է Արշակունյաց պողոտայի 2 ա հասցեում գտնվող Մամուլի տան 15-րդ հարկը: Շենքի մյուս սպառողների՝ այլ լրատվամիջոցների խմբագրությունների նման օգտվում է շենքում առկա 2 վերելակների ծառայություններից: Օրեր առաջ «Առավոտի» նախաձեռնությամբ Մամուլի տանը հանգրվանած տասնյակ լրատվամիջոցներ դիմեցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման նախարարին: Մենք խնդրել էինք, որպեսզի,

ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Պաշտպանական եւ մեղադրող ճառերը կլսվեն առաջիկայում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արազ Բալագյոզյանի, Սարգիս Պետիկյանի եւ Վարազդատ Արմենակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա ապրիլի 6-ին Նորքում տուրիստական գործակալության վարորդ Վաղարշակ Ոսկանյանի սպանության գործով: Երեկ դատական նիստը 15 րոպե ուշ սկսվեց, քանի որ

ԱՂՔԱ՞Տ, ԹԵ՞ ՀԱՐՈՒՍՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող այս տարածքում նախատեսվում էր կառուցել պաշտպանության նախարարության մարզահամալիր: Բայց արդեն 25 տարուց ավելի է, ինչ կիսակառույց շինությունները քայքայվում են անձրեւի ու ձյան տակ, իսկ տարածքը վերածվել է աղբանոցի: Ցավալի է, բայց ոչ զարմանալի, որ աղքատ երկիր համարվող մեր պետությունը այսքան անփույթ է իր ունեցածի հանդեպ:  

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԻ ԴԵՄ՝ ՄԵՆԱԿ Երեւանի Աջափնյակի 16-րդ թաղամասի 46 շենքի 1-ին բնակարանի բնակչուհի Գայանե Հակոբյանը դիմել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետին, հայտնելով, որ իրենց բնակարանը հեղեղվել է կոյուղաջրերով: Կոյուղաջրերը վնասել են 1-ին հարկում գտնվող բնակարանը, ողջ գույքը, եւ տանտիրուհին իր 19-ամյա ուսանող աղջկա հետ հայտնվել է փողոցում: Տուժած սեփականատերը, որը տառապում է բրոնխիտով, զանգել է

ՇԻՆՈՒՀԱՅՐ. ՇԻՆՈՒՀԱՅՐ. ՇԵՆԵՐԻ՝ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՅՐ

Դավիթ-Բեկի ծննդավայրի մասին կարծես մոռացել են Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդները Սյունիքի մարզի Շինուհայր գյուղը (Շնոհերք, Շնհեր, Շնհերու) հիմնադրվել է Քրիստոսի Ծննդից առաջ՝ բրոնզի դարում, Որոտանի կիրճում, գետի աջ ափին, հետո տեղափոխվել է գետի ձախ ափ: Գրավոր աղբյուրներում գյուղի մասին առաջին հիշատակումները կատարվել են 10-րդ դարում: 18-րդ դարի սկզբին գյուղի կենտրոնական եկեղեցում շինուհայրցի Դավիթ-Բեկը գումարել

ԲԱՎՐԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Բավրայի անցակետով Հայաստանից Վրաստան մեկնող վարորդներից՝ Աշոցքի տարածաշրջանով երթեւեկելը գերջանքեր է պահանջվում: Չհասած Բավրայի սահմանակետ, ճանապարհի յուրաքանչյուր մետրի վրա հսկայական փոսեր են գոյացել: Ասֆալտի վրա առաջացած փոսերն այնքան շատ ու խորն են, որ ավտոմեքենաները, անկախ մակնիշից ու չափերից, կիսով չափ թաղվում են դրանց մեջ եւ ջարդուփշուր լինում. լավագույն դեպքում մեքենայի 1-2 անիվ է պայթում: Վրաստանում

ՀՆԴԿԱՀԱՎԵՐՆ ԷԼ ԵՆ ՎԻՐՈՒՍԱԿԻՐ

A/H1N1 գրիպի վիրուսը հայտնաբերվել է թռչունների, մասնավորապես՝ հնդկահավերի մոտ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, Չիլիի առողջապահության նախարարության պատասխանատուների ներկայացմամբ, Չիլիի 2 ֆերմաներում են բուծվել եւ վաճառվել վիրուսակիր հնդկահավերը։ Այս պահին հիվանդության տարածումը վերցված է վերահսկողության տակ, իսկ հնդկահավի միսն ու դրանից պատրաստվող արտադրատեսակներն ամբողջովին անվտանգ են օգտագործման համար։ Առողջապահության համաշխարհային

«ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ԷԼ ՉԵՄ ՏԱ»

Գեղարքունիքի մարզի Մարտունիի նախկին քաղաքապետի եղբոր աղջկա փեսան՝ Մնաց Շահումյանը, Մարտունիում իրեն տեր ու տիրական է զգում: Նման համոզմունք ունի օրերս «Առավոտին» դիմած Գետափնյա 49 հասցեի բնակիչ Օֆիկ Սարգսյանը: Նրա պատմելով՝ «իմ հողամասը նրա հողամասի հարեւանությամբ է գտնվում: Քանի որ ամուսինս ծանր հիվանդ էր, նրան բերեցի Երեւանի հիվանդանոց, երբ վերադարձա Մարտունի, տեսա, որ Մնացը կոտրել

ՋՐԻ ԽՆԴԻՐԸ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել է մարզում ջրային տնտեսության համակարգում արված ներդրումների ու կատարված աշխատանքների գնահատման հարցը ու պարզվել, որ խնդիրները շատ են: Ըստ մարզպետարանից ստացած տեղեկությունների, Ազատեկ համայնքի ոռոգելի ջրատարը, Շատին համայնքի դպրոցամերձ տարածքների ոռոգման ցանցը թերություններ ունեն: Ողջ աշխարհից շախմատիստների հյուրընկալած առողջարանային Ջերմուկ քաղաքի կոյուղին մաքրման կայան չունի եւ հարկ է կառուցել, Ելփին համայնքի

ԴՐՍՈՒՄ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄՈՎ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ

Մինչդեռ մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ այդ դեղամիջոցին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում «Խնդրում եմ ինձ տեղեկություններ տրամադրեք «Արմենիկումի» մասին: Ես դրա կարիքը շատ ունեմ: Ինձ խիստ անհրաժեշտ է այդ դեղամիջոցը: Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայում «Արմենիկումը» գրանցված է, սակայն ես այն չեմ կարողանում գտնել: Ուկրաինայում «Արմենիկում» չկա…»,- Ուկրաինայից նման բովանդակությամբ նամակ էր ստացել «Առավոտի»

Քրգործ Գյումրիի ոստիկանապետի դեմ

Շիրակ Շահնազարյանին կպաշտոնազրկե՞ն Ինչպես արդեն հայտնել ենք, վերջերս Գյումրիի ոստիկանապետը Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց իր կոլեգաներից մեկի աջակցությամբ խոչընդոտել էր «Շանթ» հեռուստաընկերության աշխատանքները՝ տարածքից կոպիտ ձեւով դուրս հրավիրելով լրագրողին ու օպերատորին ու թույլ չտալով նկարահանել առեւտրականների բողոքի ակցիան: Այս առիթով Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը օգոստոսի 19-ին բողոք էր հղել ՀՀ գլխավոր դատախազ

«ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԵՐ

Դրանց անդրադառնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Սարգիս Հացպանյանի գործը ԼՂՀ ԱԺ-ի 1/3-րդը՝ 11 պատգամավորներ, որոնցից մեկը խորհրդարանի փոխնախագահն է, 5-ը նախագահներ, նաեւ ԼՂՀ զոհված ազատամարտիկների ծնողների միության նախագահը եւ արցախյան պատերազմի մի քանի վետերաններ օգոստոսի 7-ին դիմել էին Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ վկայելով, որ Սարգիս Հացպանյանը սկզբում «անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու

ԹՈՒՐՔԻԱ ԳՆԱԼ-ՉԳՆԱԼՈՎ ՍԽԱԼՆԵՐԸ ՉԵՍ ՈՒՂՂԻ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ իր մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ արձանագրել է, իր ձեւակերպմամբ՝ մի քանի ճշմարտություններ։ Առաջին, Սերժ Սարգսյանը ձախողվել է հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում. «Նրան խաբեցին, չնայած նա գնաց անհարկի զիջումների՝ ընդունեց, որ Ցեղասպանության հարցը պետք է ուսումնասիրի հայ-թուրքական համատեղ հանձնաժողովը, ինչը հավասարազոր է Ցեղասպանության ուրացմանը։ Եվ չնայած դրան՝ Թուրքիան վերադարձավ

Ամփոփվի՛ր, փաստահավաք

Երեկ Հայ ազգային կոնգրեսը «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանն ընդառաջ հայտարարություն է տարածել: Ըստ այդմ, 2008 թ. մարտի 1-ին «սեփական ժողովրդի դեմ վարչախմբի հանցագործությանը՝ խաղաղ ցուցարարների ջարդին ու իրականացված սպանդին, հետեւեց Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ կատարվածը հետաքննելու համար անկախ մի հանձնաժողովի ստեղծման պահանջը», որը դիտարկվեց որպես առանցքային հարց

ԱԺ դերը շարունակում է անշեղորե՜ն բարձրանալ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով՝ նոր սահմանափակումներ են նախատեսվել խորհրդարանական լրագրողների աշխատանքի համար: ԱԺ աշնանային նստաշրջանների համար հավատարմագրումը, անցած տարիներին հաստատված ավանդույթի համաձայն՝ սկսվում էր արդեն օգոստոսի 1-ից: Այս անգամ այդ ավանդույթը խախտվեց, եւ պատճառը պարզ դարձավ երեկ երեկոյան, երբ ի վերջո ազդարարվեց հավատարմագրում սկսելու մասին: Պարզվում է, որ այս ընթացքում մշակվել է մի փաստաթուղթ՝

ՍՊԱՍԵՆՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԻՆ

Թեեւ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, ակնկալել, որ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցը կլինի այն, ինչ սպասում է հասարակությունը՝ ռեալ չէ: – «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե «արտախորհրդարանական ընդդիմությունն ու նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է ձգտեն մասնակցել

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՂՁԱԼԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

ՀԱԿ-ի «ցածր վարկանիշի» մասին խոսակցությունները ընդդիմադիրները դիտարկում են ցանկությունների ու երազանքների ոլորտում: «Իշխանության բաղձալի երազանքն է, որ Հայ ազգային կոնգրեսը կորցնի իր վարկանիշը»,- արձագանքելով «Առավոտում» հրապարակված ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, որ վերջին շրջանում իր մարզային այցելություններով ՀԱԿ-ը փորձում է վերականգնել «կորցրած իմիջը» եւ նախապատրաստվել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասաց Կոնգրեսի մաս կազմող

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԱԶԱՏ ԵԼՈՒՄՈՒՏՆ ԱԺ

Հայաստանի Հանրապետության գոյության բոլոր տարիների ընթացքում մեր խորհրդարանը եղել է ամենաբաց պետական կառույցը, որի գործունեության լուսաբանման համար չեն եղել սահմանափակումներ՝ թեկուզ հենց ի վնաս այդ մարմնի: Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո լիագումար նիստերի նկարահանումների սահմանափակումներ սահմանվեցին, եւ հերթական արգելքի մասին էլ հայտնի դարձավ երեկ: ԱԺ նախագահի որոշմամբ՝ «Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք

Օգոստոսի 21

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

Մոգական բռնաբարություն

Հանրահայտ մոգ Դեյվիդ Քոպերֆիլդին մեղադրում են բռնաբարության մեջ։ Ամերիկյան Seattle Times հրատարակության հաղորդմամբ՝ դատական հայց է ներկայացրել մի երիտասարդ մոդել։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ հանցագործությունը կատարվել է երկու տարի առաջ Բահամյան կղզիներում։ Սակայն մոգի փաստաբանները հայտարարում են, որ մեղադրանքներն անհիմն են, հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը։

Ամենաթանկ քաղաքները

Tert.am-ը, մեջբերելով Маяк ռադիոկայանի տեղեկությունը, հայտնում է, որ Շվեյցարիայի UBS բանկի մասնագետներն անցկացրել են հետազոտություն՝ պարզելու, թե որոնք են աշխարհի ամենաթանկ քաղաքները։ Ամենաթանկ քաղաքների թոփ-եռյակում են հայտնվել Օսլոն, Կոպենհագենը եւ Ցյուրիխը։ Շվեյցարական բանկի մասնագետները համեմատել են յոթ տասնյակ քաղաքներում ապրանքների եւ ծառայությունների գները։ Վարկանիշային աղյուսակի առաջին վեցյակում են ընդգրկվել նաեւ Ժնեւը, Տոկիոն եւ Նյու Յորքը։

Ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում

Թեհրանահայ մի խումբ լեռնագնացներ հուլիսին նվաճել են Արարատ լեռան գագաթը եւ իրենց իրականացրած արշավը նվիրել են հուլիսի 15-ի ավիավթարի զոհերի հիշատակին: «Նոյյան տապանը», հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, տեղեկացնում է, որ Արարատի գագաթը նվաճելուն լեռնագնացների խումբը պատրաստվել է համարյա չորս ամիս: «Երբեմն կասկած էի զգում հաջողության նկատմամբ, բայց վստահ էի, որ հաջողելու ենք»,- խոստովանում է խմբի

ԻՆՉՈՒ ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Հարցին պատասխանում է տնտեսագետը Ազգի վերարտադրության խնդիրը «Ուսումնասիրելով Հայաստանի ծնելիության ցածր մակարդակի խնդիրները, վերլուծել եմ վիճակագրությունը, որն արված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Վերջին տարիներին Հայաստանի ժողովրդագրական խնդիր ասելով՝ առաջին հերթին հասկացվում է առավելապես արտագաղթ եւ ծնելիության անկում: Շատ է խոսվում նաեւ կին-տղամարդ համամասնության եւ ազգի ծերացման խնդիրների մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագիտական

«ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ

Օրերս Վանաձորի գեղագիտության դաստիարակության կենտրոնն իր սաների մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպել, որտեղ նրանք հանդես եկան ազգագրական երգ ու պարով, նկարչությամբ, ասեղնագործությամբ, լուսանկարչական եւ դրամատիկ արվեստի գործերով: Առիթը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության նախաձեռնած «Ամառային ներշնչանք» ծրագրի մեկնարկն էր: Ընդ որում, այն ներառելու է նաեւ հանրապետության բոլոր մարզերը: Ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով. «Ամառային ներշնչանքի» նպատակն է երեխաներին հույս

Որոշելու էր վերջին տուրը

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի միջազգային փառատոնը երեկ պետք է հատեր եզրագիծը: Նախավերջին՝ ութերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները շարունակում էին տեղ զբաղեցնել վերին հորիզոնականներում: Մասնավորապես, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը 6,5 միավորով ընթանում էր երկրորդ հորիզոնականում՝ կես միավոր զիջելով ռուսաստանցի միանձնյա առաջատար Ալեքսանդր Ռահմանովին: Մեր հանրապետության մյուս տղաները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հրայր Սիմոնյանն իրենց

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031