Լրահոս
Օրվա լրահոսը

Ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում

Օգոստոս 21,2009 00:00

Թեհրանահայ մի խումբ լեռնագնացներ հուլիսին նվաճել են Արարատ լեռան գագաթը եւ իրենց իրականացրած արշավը նվիրել են հուլիսի 15-ի ավիավթարի զոհերի հիշատակին: «Նոյյան տապանը», հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, տեղեկացնում է, որ Արարատի գագաթը նվաճելուն լեռնագնացների խումբը պատրաստվել է համարյա չորս ամիս: «Երբեմն կասկած էի զգում հաջողության նկատմամբ, բայց վստահ էի, որ հաջողելու ենք»,- խոստովանում է խմբի անդամ Սերոբ Պողոսյանը եւ մանրամասն պատմում դժվարին վերելքի մասին. «Արշավի առաջին օրը՝ հուլիսի 11-ին, մեզ հաջողվեց վրանները հաստատել Մասիսի լանջին, 3200 մետր բարձրության վրա: Այդ գիշեր Մասիսը մեզ ջերմ ընդունեց, եւ մեր խումբը արեց այն, ինչ պետք է աներ տարիների ու դարերի ընթացքում՝ երգ, պար, հուզմունք ու ոգեւորություն մինչեւ ուշ գիշեր: Հուլիսի 13-ին մեր ուղին շարունակեցինք մինչեւ 4200 մետր բարձրություն, մինչեւ վերջին կանգառ, որից հետո վերջնական կայանը Մասիսի գագաթն էր լինելու: Սկսեց կարկուտ տեղալ, մեր ինը հոգանոց խմբին միացան նոր տեղ հասած հինգ լեռնագնաց, որոնցից երեքը պարսիկ էին, մեկը՝ քուրդ եւ եւս մեկը՝ անգլիացի: Գիշերվա 12-ին ճանապարհվեցինք դեպի լեռան գագաթը: …Չէի հավատում, որ հասել ենք Մասիսի գագաթին, որտեղ շատ ուժեղ փոթորիկ էր եւ մեզ ստիպեց, որ երկար չմնանք այդ բարձունքին»: Թեհրանահայ լեռնագնացների խմբի անդամներն էին Զավեն Շահվերդյանը, Անդրանիկ Շահբազյանը, Վարանդ Գրիգորին, Արփի Սինաբյանը, Արմինե Սինաբյանը, Ջանես Աբեդյանը, Գասպար Սինաբյանը, Ռոզա Տեր-Ավանեսյանը եւ Սերոբ Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31