Օրվա լրահոսը
Նոր պաշտպանին թույլ չեն տալիս
Նախկին մաքսավորի տան վրա ավազակային հարձակման գործով՝ կրքերը շիկանում են Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանն արդեն հրապարակել է իր ճառը՝ միջնորդելով 15 տարվա ազատազրկման դատապարտել Արա Կարապետյանին, 14 տարվա՝ հայր
Սարիբեկյանի ընտանիքը՝ ծայրահեղ վիճակում
Մանվել Սարիբեկյանը 2010թ. հունիսին, կատարելով իր պարտքը հայրենիքի հանդեպ, բանակից վերադարձավ տուն: Նա տան միակ աշխատողն էր, հովիվ էր: Սակայն զորացրվելուց ամիսներ հետո՝ սեպտեմբերի 10-ին իրենց գյուղի տարածքում անտառից փայտ բերելու ժամանակ անհայտ կորավ: 3 օր փնտրելուց հետո պարզվեց, որ ազերի դիվերսանտների կողմից նա գերեվարվել է եւ տարվել Բաքու: Շարքային գյուղացուն ազերիները գազանի նման խոշտանգեցին,
60-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ, ԽԵՂԴԵԼ ՈՒ ԱՅՐԵԼ
Երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել հայր եւ որդու, որոնք Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էին այս տարվա հունվարի 27-ից՝ անհայտ կորած 60-ամյա Մարո Ասլանյանին սպանելու կասկածանքով: Այս տարվա հունվարի 26-ին Նոր Նորքի ոստիկանությանն էր դիմել 34-ամյա Արմինե Ասլանյանը եւ հայտնել, որ իր մայրը
ՀԵՐԹԸ ԿՐՊԱԿՆԵՐԻՆՆ Է
«Անօրինական առեւտուրը պետք է չլինի: Անկախ նրանից, այն մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, պետք է անօրինական ոչ մի բան քաղաքում չլինի»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ուենցած ավագանու խորհրդի նիստում հայտարարել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով փողոցում անօրինական առեւտուր իրականացնող անձանց խնդրին, քաղաքապետն ասել է, որ այս սեզոնը ամենահարմար ժամանակահատվածն է եղել կարգուկանոն
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Սոցապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հրաժարականից հետո, այդ պաշտոնում, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Շիրակցի ոստիկանները՝ առեւանգո՞ղ
Ինչպես հայտնի է, մի քանի օր է՝ Շիրակի մարզի վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները բոյկոտում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, համաձայն որի՝ վերջիններս այսուհետեւ ստիպված են մաքսազերծել հարեւան երկրից գնած մեքենաներն ու հայկական պետհամարանիշ ձեռք բերել: Վարորդների խոսքերով, մաքսազերծումը խելահեղ թանկ արժե, ավելին, քան մեքենայի գինն է, օրինակ, եթե մեքենան $2000 արժե, մաքսազերծումը նստում
Վթարային կոմիսարի վրա ժամ է դրված
Օրերս տեղացած առատ ձյունը, մեղմ ասած, ապահովագրական ընկերությունների «վրա չեկավ»: Հանրապետությունով մեկ մեծ քանակությամբ ավտովթարներ գրանցվեցին, որոնց տակից, բնականաբար, ապահովագրական ընկերությունները պետք է դուրս գան: Եվ մինչ ընկերությունները կհաշվարկեն փոխհատուցելիք գումարները, մի քանի կարեւոր դիտարկումներ նշենք, որոնք շարքային քաղաքացիներին եւս հետաքրքրում են: Այն օրերին առաջացած խցանումները միայն տեղումների պատճառով չէին. դրանց հիմնական պատճառը ԱՊՊԱ-ն էր:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՈՌԵՑԻՆԵՐԸ ՇԱՏ ՄԱՀԱՆՈՒՄ
Մասնագետները, ըստ էության, որեւէ պատճառ չեն գտնում Օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը 2010-ին տեղի ունեցած ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի մասին վիճակագրական տվյալները ներկայացնելիս մի հետաքրքիր ցուցանիշ եւս հրապարակեց՝ կապված Լոռվա մարզի հետ: Ըստ ներկայացված տվյալների, առհասարակ մեր երկրում 2010-ին ավելի շատ մարդ է մահացել, քան 2009-ին, ընդ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Հայաստանի կառավարության որոշմամբ, այս տարվա հոկտեմբերի 12-21-ը համապետական մարդահամար կանցկացվի: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, մարդահամար անցկացնելու համար կծախսվի 2,5 միլիարդ դրամ: Նախքան համապետական մարդահամարը, արդեն փորձնական մարդահամար է անցկացվել Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի՝ Սեւան, Գանձասար, Գետահովիտ, Խաշթառակ եւ Աչաջուր
Մենաշնորհ չի՞ լինի
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի տեղադրման փորձնական ծրագրի իրականացմանը: Ձկնաբույծները հնչեցրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման խնդիրների վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար անհատական չափորոշիչների կիրառումը: Անհրաժեշտ համարելով Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման եւ պահպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը՝ Տ. Սարգսյանը
Ինքը ապուշ չի
Ուղղակի WikiLeaks–ին լուրջ չի վերաբերվում Երեկ հայաստանյան կայքերը հեղեղված էին WikiLeaks-ում տեղ գտած հրապարակմամբ, որում անդրադարձ կար բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի՝ ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC) ընկերությունից 3 մլն դոլարի կաշառք շորթելու հայաստանյան հասարակությանը լայնորեն հայտնի, սակայն այդպես էլ չապացուցված (փաստական առումով) պատմությանը: Ժամանակին հայկական մամուլը բազմիցս անդրադարձել է այս թեմային
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ «ԲԼԵ՞Ֆ» Է ԱՆՈՒՄ
Խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով Սյունիքում շարունակում են խոզեր սատկել, գյուղացիները հիվանդ կենդանիների միսը վաճառում են շուկաներում: «Առավոտի» հունվարի 27-ի «Ժանտախտը տարածվում է» հրապարակման մեջ անդրադարձել էինք Լոռու եւ Սյունիքի մարզերում հավերի եւ խոզերի շրջանում տարածված վարակին եւ տեղեկացրել, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով Սիսիանի եւ Կապանի տարածաշրջաններում միայն անցյալ տարի 172 գլուխ խոզ է սատկել:
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԶԱՏԱԶՐԿԵԼ
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարությունների ժամին խոսեց մանկապղծության դատապարտելի երեւույթի մասին. «Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Իմ գնահատականով՝ սա չնչին պատիժ է մանկապղծության նման ծանր հանցագործության համար: Առավել
«Մեր գյուղն այսօր վտանգված է»
Համոզված է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը Ազգային ժողովը երեկ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում պատգամավոր Ռուզան Առաքելյանի առաջարկած փոփոխությունները: Ըստ այս առաջարկի՝ պետությունը սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթություն:
«ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ ԽԱՂԱՑԵԼ ԷԻՆՔ, ՄՆՈՒՄ ԷՐ ԵՐԿՊԱԼԱՏԸ»
«Գաղափարին» կողմ են, տեխնիկապես չեն պատկերացնում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտնի հայտարարությունը՝ երկպալատ խորհրդարան ստեղծելու հավանականության մասին, դարձել է քաղաքական շրջանակներում քննարկվող հարցերից մեկը: Վերջերս նման մի քննարկման ժամանակ, որը մասնավոր զրույց էր, քաղաքական գործիչներից մեկը նկատեց. «Իբր մեր պառլամենտական տեղերի համար առեւտուրը քիչ էր, հիմա էլ Սփյուռքի հետ պետք է առեւտրային հարաբերությունների մեջ մտնենք»:
ՄՃԽ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Միջազգային ճգնաժամային խումբը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երեկ հրապարակած հերթական զեկույցում արձանագրել է, որ բանակցային գործընթացը 2010-ին զգալիորեն վատթարացել է: «Մենք չենք կարծում, որ պատերազմը անխուսափելի է, կամ, ասենք, պատերազմը վաղը կսկսվի: Մենք դա չենք ասում մեր զեկույցում: Մենք խնդիր չենք դնում տոկոսային հարաբերակցությամբ ասել, թե կլինի՞ արդյոք պատերազմ: Մենք խոսում ենք [հակամարտության] վտանգավորության մասին, որովհետեւ
ԳՆԴԱՊԵՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Իշխան Իշխանյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ՝ ազատվելով Արագածոտնի մարզի ոստիկանապետի պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Մարգար Մելքոնյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից եւ
WikiLeaks-Ը «ՄՈՏԵՑԱՎ» ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ
«Русский Репортер» կայքը, որը հանդիսանում է WikiLeaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երեւանում ամերիկյան դեսպանատան երեք փաստաթուղթ, որտեղ 2007թ. ԱՄՆ դեսպանը Հայաստանում՝ Ջոն Էվանսը, պատմում է Հայաստանում գործազրկության խայտառակ մակարդակի մասին, ինչը ստիպում է կանանց, նույնիսկ՝ 11-12 տարեկան աղջիկներին զբաղվել պոռնկությամբ։ ԱՄՆ դիվանագետները Վանաձորում եւ Գյումրիում հանդիպել են հայ մարմնավաճառների հետ, որոնք պատմել են, որ իրենց
ՀՅԴ-Ն ՍԿՍՈՒՄ Է ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ
Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ազդարարեց «Ընտրական իրավունքի» շարժման մեկնարկի մասին. «Մեր բոլոր իրավունքների խախտումները սկսվում են ընտրական իրավունքի խախտումից: Այդ առումով ընտրական իրավունքի պաշտպանության հարցը շատ կարեւոր է: Այս շարժումը պետք է լինի հասարակական բնույթի: Ժողովրդի իշխանության կարելի է հասնել ընտրական իրավունքի իրացման միջոցով»: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՅԴ-ն մինչ
Դատավորն ու մրցավարը ժողովուրդն է
Եվ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը. այսպես է մտածում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նախորդ օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը ունակ է քաղաքական մեծամասնություն ձեւավորել, բայց գերադասել է լինել քաղաքական ուժերի մրցավար, եւ որ 2003 եւ 2007 թվականների խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը մինչեւ վերջին մարդը իր հետ է
ԷՍ ՄԻ ԲԵՌԻՑ ԷԼ ԱԶԱՏՎԵՑԻՆ
Դադարեցվել է Խաչատուր Սուքիասյանի եւ Համլետ Հովհաննիսյանի՝ «Տրոսի» նկատմամբ քրեական հետապնդումը Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում արդեն երեք տարի քննվում է «Մարտի 1»-ի քրեական գործը, «Սիլ գրուպ» կոնցեռնի համասեփականատեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել: Երեկ այդ մասին հայտարարեցին Խ. Սուքիասյանի պաշտպաններ Արթուր
«ՄԵԿ ԱԶԳԸ» ԵՎ «ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
ԵԽ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը երեկ հրապարակած իր զեկույցում արձանագրել է Հայաստանում հավատի ազատության հանդեպ անհանդուրժողականություն: Զեկույցում անդրադարձ կա հրեական հուշարձանը պղծելու դեպքին: Եվրոպայի Խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) երեկ իր դիտարկման զեկույցն է հրապարակել Հայաստանի մասին: Նախ նշվում է, որ 2007-ի փետրվարի 13-ին ECRI-ի առաջին զեկույցից հետո առաջընթաց է
ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՀԻՇԵՑ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը»
«Իրականում զարմանալի է այն, որ վերջերս տարբեր մակարդակներում հնչեցրած հայտարարություններում գերակշիռ մաս են կազմում «եթե-ները»։ Իմ կողմից ավելացնեմ, որ եթե խոսում ենք «եթե-ներով», ապա խոսենք ամբողջական։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե ՀՀԿ-ն չսատարեր երկրորդ նախագահին, չլիներ կոալիցիայի մեջ, 2007թ. չկազմեր նոր կոալիցիա: Ի՞նչ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀԿ-ն պետականության պահպանման խնդիր չորդեգրեր եւ այլ
ՓԵՏՐՎԱՐԻ 8
ԽՈՅ (21.03-20.04)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք միայն աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հետեւեք ձեր առողջությանը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Անակնկալներն
ԲՐԵԺՆԵՎԻ «ԶԻԼ»-Ը ՎԱՃԱՌՎԵՑ
Փարիզում աճուրդի ժամանակ վաճառվել է այն «ԶԻԼ» ավտոմեքենան, որով երթեւեկել է Լեոնիդ Բրեժնեւը: Հաղորդվում է, որ ռուս գնորդը ավտոմեքենայի համար վճարել է ավելի քան 188 000 եվրո: Ընդհանուր առմամբ աճուրդի է հանված եղել 102 ավտոմեքենա, այդ թվում՝ այն ավտոմեքենաները, որոնցով երթեւեկել են դը Գոլը եւ Վալերի Ժիսկար դը Էսթենը:
ՇՈԳԵԽԱՇԱԾ ՄՐՋՅՈՒՆՆԵՐ
Մի արտասահմանյան կազմակերպություն որոշել է հատուկ տարաներով վաճառքի հանել շոգեխաշված մրջյուններ: Ըստ այդ կազմակերպության տարածած հաղորդագրության՝ մրջյունները հասարակ չեն, այլ կոլումբյան են, որոնց երկարությունը մոտ 2 սմ է: Մրջնարտադրությամբ զբաղվող կազմակերպությունն 2 ամսվա ընթացքում մեծ հաջողությունների է հասել բիզնեսի ոլորտում, որովհետեւ իր արտադրանքով հետաքրքրվողները բավականին շատ են: Նշենք, որ «դելիկատես» մրջյունների մեկ տարայի արժեքը կազմում
ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ
Ռուս ուղղափառ եկեղեցին մշակում է ինքնասպանների հիշատակման պրակտիկա: Այդ մասին Եպիսկոպոսական ժողովի ընթացքում համապատասխան հրահանգներ է տվել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: «Քանի որ գործող բոլոր եպիսկոպոսները բախվում են նման երեւույթի հետ, երբ ինքնասպանի սգացող հարազատները դիմում են հոգեւորականին՝ հանգուցյալի հուղարկավորման կարգը կատարելու խնդրանքով, անհրաժեշտ է ներմուծել միասնական պրակտիկա՝ թե՛ ավելորդ խստության, եւ՛ թե
Օծանելիքի գովազդն արգելվել է
Բրիտանիայում գովազդային շուկան կարգավորող ASA (The Advertising Standards Authority) ընկերությունը հեռուստաեթերում ու համացանցում արգելել է «Belle d’Opium» նոր օծանելիքի գովազդը, որ արտադրում է «Yves Saint Laurent»-ը, քանի որ այն նշմարում է «թմրանյութի օգտագործում»: «Belle d’Opium»-ի տեսահոլովակում ֆրանսիացի դերասանուհի Մելանի Տիերին (Melanie Thierry) պարում է ռիթմիկ երաժշտության ներքո եւ պարի ժամանակ ցուցամատը շարժում է զարկերակի երկայնքով,
57 հազար եվրո՝ մեկ շիշ գինու համար
Ֆրանսիայում անցկացված աճուրդի ընթացքում Լյուդովիկոս XV-ի ժամանակների հազվագյուտ դեղին գինին վաճառվել է 57 հազար եվրոյով: Դեղին գինին, որ պատրաստվել է 1773 թվականի խաղողի բերքից, գնել է շվեյցարացի Պիեր Չեվրեն, ով հայտնել է, որ թանկարժեք գինին խմելու է, ոչ թե համալրելու իր հավաքածուն: Ֆրանսիայի Յուրա շրջանում ստացված գինին դեղնականաչավուն է, որ ստացվել է սովինյոն խաղողի տեսակից:
Ընդդեմ պատմական վայրերի կողոպուտի եւ ավերման
Ժառանգության պահապաններն անհանգստացած են ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ, Լուքսորում եւ Կարնակում ընթացող հնագիտական առաքելության ղեկավար, հնագետ Հուրիկ Սուռուզյանը ԻԿՕՄՕՍ/Հայաստանին եւ ԻԿՕՄՕՍ-ի միջազգային քարտուղարությանը էլեկտրոնային փոստով տեղեկացրել է, որ հին Եգիպտոսի խոշոր քաղաք ու մշակութային կենտրոն Թեբեի հուշարձանները չեն տուժել, եւ մասնագետներից ձեւավորված միջազգային թիմը շարունակում է զինված ստորաբաժանումների հետ համագործակցությամբ ապահովել Համաշխարհային ժառանգության այս գանձարանի պաշտպանությունը՝ հնարավոր


















































