Օրվա լրահոսը

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆՔ

Ըստ ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանի՝ թեստային համակարգն անհամեմատ մեծ առավելություններ ունի – Պարոն Բաղդասարյան, տեղյակ ենք, որ ԳԹԿ-ն արդեն սկսել է վերլուծել այս տարվա պետական միասնական քննությունների արդյունքները՝ տարբեր պարամետրերով: Մինչ այդ վերլուծությունները կամբողջանան, կարո՞ղ եք ասել՝ սպասելի՞ էին Ձեզ համար այն արդյունքները, որ եղան: – Ես կասեմ, որ ինձ համար անբնական, տարօրինակ էին անցյալ

ԸՆԿԵԼ ԷՐ ՋՈՒՐԸ

Սեւանա լճի «Քաղաքային» լողափի տարածքում ռետինե ներքնակը ընկել էր ջուրը: Փրկարարները լճից դուրս են բերել ներքնակի վրա գտնվող՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հայկ Ղարիբյանին:  

ԵՐԿՈՒՍԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ

Գորիս-Իշխանասար ավտոճանապարհի վրա «ԳԱԶ-53» մակնիշի 04 ՍԼ 753 պետհամարանիշի բեռնատարը (կաթատար) ոլորաններից գլորվել է ձորը: Քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւոր, Սյունիքի մարզի Քարաշեն համայնքի բնակիչ, 22-ամյա Մեսրոպ Հակոբյանի, 23-ամյա Վարուժան Գալստյանի դիակները: Ուղեւորներ, մարզի Խնձորեսկ համայնքի բնակիչ, 28-ամյա Վարդան Սայունցը եւ Հարթաշեն համայնքի բնակիչ, 24-ամյա Գեւորգ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս քաղաքի

ՉԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Նախորդ օրվա «Վրացիների ախորժալի խաղերը» տեղեկատվության մեջ նշել էինք «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիների կողմից բնակարանային գողության դեպքերից մի քանիսը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, դրանց մեջ նշել էինք նաեւ քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանի բնակարանային գողության դեպքը: Երեկ Կ. Դավթյանի հարազատներից «Առավոտին» հայտնեցին, որ իրենց բնակարանից գողություն չի կատարվել: Մեր աղբյուրի պնդմամբ,

«ՅԱՊՈՆՉԻԿԸ» ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

67-ամյա քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովը, նույն ինքը՝ Յապոնչիկը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախորդ օրը, երեկոյան, երբ նա դուրս է եկել Մոսկվայի սրճարաններից մեկից, «Գազել» ավտոմեքենայի միջից հնչել են կրակոցներ: Ըստ մեր աղբյուրների, սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Նախորդ գիշեր ԱՄՆ-ի իրավապահները Լոս Անջելեսում ձերբակալել են Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանին: Վերջինս, որը 1999-2003թթ. եղել է տեղի դիվանագիտական ներկայացուցիչը, եւս 4 հոգու՝ Հուպատոսարանի աշխատակից Հակոբ Հովսեփյանի, փաստաբան Մարգարիտա Մկրտչյանի, Օգանես Նարդոսի եւ Էլվիս Մադաթյանի հետ կասկածվում է իր լիազորությունները չարաշահելու, կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Շրջանառվում է այն լուրը, որ յուրաքանչյուր տեղեկանք տրվել է

ԿԱՅԱԶՈՐԻ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՀԱՆԵԼ ԵՆ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքից ազատել է թիվ 3 զինվորական կայազորի դատախազ Աշոտ Ապրեսյանին: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաստատեց Ա. Ապրեսյանին աշխատանքից ազատելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ դրա համար պատճառ է հանդիսացել անբարեխիղճ աշխատանքը: Իսկ մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ պատճառը եղել է տարաբնույթ չարաշահումների եւ կոռուպցիոն երեւույթների մեջ թաթախված լինելու մասին տեղեկությունները, տարբեր քրեական

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ԳՏԱՆ, ՄՆԱՑԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Հուլիսի 24-ին «Առավոտը» տեղեկացրել էր, որ 2008 թվականին Տավուշի մարզում սկսվել եւ կիսատ է մնացել նախկին կոլխոզային եւ սովխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը, արդյունքում մի շարք անտառների ճակատագիրը մշուշվել էր: Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, նույն օրը հարցը նախարարությունում քննարկվել է բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետի եւ հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ արձանագրվել, որ «ՀՀ

72 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեկ Միավորված ազգերի կազմակերպությունը լրագրողներին ներկայացրեց 2010-2015 թթ «Զարգացման աջակցության» ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտ 72 մլն դոլար: Գումարի 33%-ն ուղղվելու է մեր երկրի կայուն աճի ֆինանսավորմանը, 29%-ը՝ ժողովրդավարական կառավարմանը, 19%-ը սոցիալական ծառայությունների, 19%-ը՝ շրջակա միջավայրի եւ աղետների ռիսկի կառավարմանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի վստահեցմամբ, ծրագրով նախատեսվում է աջակցել Հայաստանի ամենախոցելի խմբերին՝

ՈՒՂՂՈՒՄ Մեր թերթի նախորդ համարում հրապարակված «Շահող կտրոնով» բարեխիղճ չեն դառնում» հոդվածում, «Գրանդ հոլդինգին» վերաբերող հարկային վճարումների թվերի մեջ տեղ է գտել սխալ տեղեկատվություն: Անցած տարվա առաջին կիսամյակի թիվը՝ «7 միլիարդից ավելի» չէր, ինչպես թյուրիմացաբար գրված էր թերթում: Դա (7.633.224,7) 2007 թվականի 9 ամսվա տվյալն էր, որը բնականաբար համեմատության հիմք չի կարող հանդիսանալ: Իրականում 2008-ի

Լրագրողի «շուխուրը»

Երկու անգամ համաներել են նույն անձին «Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ դիմում-բողոք է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Ըստ մեր գործընկերոջ, հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի, դատավորներ Արմեն Դանիելյանի ու Մասիս Ռեհանյանի մասնակցությամբ, դռնբաց դատական նիստում կայացրել է դատավճիռ, որով

ԴԱՍ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Դատապարտյալ Սիլվա Ասատրյանը հաղթեց Սահմանադրական դատարանում Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Սիլվա Ասատրյանը վճռաբեկ բողոք էր բերել ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավճռի դեմ, որով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ ԱԺ պատգամավոր, հանրապետական Մելիք Գասպարյանի մահափորձը պատվիրելու համար: Ս. Ասատրյանը գտնում էր, որ իրեն անհիմն են դատապարտում, ինքն անմեղ է, պետք է արդարացվի,

Հոգ տարեք շների մասին

Երեկ բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենքում կենդանիների խնդիրներով զբաղվող մի քանի հ/կ-ներ քննարկեցին թափառող շների հետ կապված խնդիրները: Միջոցառման կազմակերպիչ «Օգնել կենդանիներին» հ/կ նախագահ Նունե Մեհրաբյանի խոսքերով, իրենց կազմակերպությունն ունի կացարան թափառող ու անապաստան կենդանիների համար, որը միակն է Հայաստանում: Անապաստան կենդանիներն այդտեղ կարող են ապրել մինչեւ իրենց կյանքի վերջը. «Ներկայումս մեր կացարանում ապրում է 220

Տուժել է Ձորագետը

Հուլիսի 28-ին, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր մայրուղու Ձորագետ ավանին հարող հատվածը փակ էր: Հորդառատ անձրեւների եւ Դսեղից իջնող ջրագծի խողովակը պայթելու հետեւանքով մայրուղին պատվել էր լեռնային քարերով եւ մինչեւ ժամը 23-ը դարձել անանցանելի ավտոմեքենաների համար: Ինչպես փաստեցին տեղաբնակները, հեղեղը ճանապարհի բանուկ մասը լցրել էր Դսեղ գյուղի մատույցների լեռնային փլվածքներով: Վթարի վայրում հայտնված Ալավերդու ճանապարհային

ԱՆՏՈՒՆ ԵՆ՝ ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ

Տարիներ առաջ սեփական բնակարաններից վտարված բնակիչներին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունում ու չի ցանկանում լսել: Արդեն մի քանի տարի է, ինչ իրացման գոտու հարյուրավոր բնակիչներ ՀՀ իշխանությունների մեղքով անտուն են: Հանուն պետական շահի, նրանք բռնի կերպով վտարվեցին իրենց բնակարաններից: Մինչ օրս այդ բնակիչները չեն կարողանում գլուխները հանգիստ բարձին դնել, քանի որ նրանցից շատերը վարձով

ԴԱՐՁԱՎ ՊՆ-ԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Ու դուրս եկավ «Հանրապետությունից» «Հանրապետության» ստեղծումից ի վեր այդ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը երեկ ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Հիշեցնենք, որ պրն Հարությունյանը ՊՆ նախկին փոխնախարարն է: Բացի այդ՝ նա 2008-ի ապրիլի 2-ին Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ ապօրինի զենք

ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ

Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քննության առնելով երկրում եւ նրա շուրջ ընթացող ներկա քաղաքական ու հասարակական գործընթացները՝ Խորհուրդն այսօր եւս վերահաստատում է նախկինում Վրաստանի պետական կառուցաձեւի վերաբերյալ ընդունած իր տեսակետն ու համոզմունքը, այն է՝ Վրաստանի պետության բարգավաճման, հզորացման ու զարգացման

ԱԶԱՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ

Երեկ Կոշի քրեակատարողական հիմնարկից 1 տարի 6 ամիս պատժաժամկետը ամբողջությամբ կրելուց հետո ազատվեց Հայկ Գեւորգյանը: Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված նա դատապարտվել էր խուլիգանության համար: Ըստ Հայկ Գեւորգյանի, հետապնդման իրական պատճառը քաղաքական հայացքներն էին: Նախկին քաղբանտարկյալը նշեց նաեւ՝ «պայքարելու եմ մինչեւ վերջ՝ ի գիտություն Սերժ Սարգսյանի»: Նրան դիմավորելու էին եկել հարազատները, ընկերները եւ Հայ ազգային

ՄԱՀԱԿԸ ԵՎ «ՈԶՆԻՆԵՐԸ» ՀԱԿ-Ի ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ

Հեգնում է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ համակարգում է Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի եւ իրավական աջակցության կենտրոնի աշխատանքները: – «Մարտի 1»-ի գործի նախաքննության ղեկավարը 2008-ի ապրիլին հրապարակել էր, թե բավարար տվյալներ կան, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստումն իրականացվել է արտաքին ուժերի ֆինանսավորմամբ: Ձեր կարծիքով, որո՞նք էին այն գործոնները, որ ստիպեցին նախաքննության

Արդարությունը հաղթանակելու է

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ նրա պաշտպաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը երեկ տարածել են հայտարարություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչպես պահանջվում էր ՀՀ նախագահի առաջարկով խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին որոշմամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Որպես պարոն Սուքիասյանի պաշտպաններ, ցանկանում ենք հավելել,

Աշխատակիցներ են, բայց՝ նախկին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե ի գիտություն է ընդունել ԱՄՆ դատախազության Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է անօրինական գործունեություն կատարելու մեղադրանքով Լոս Անջելեսում բնակվող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին: «Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ շահագրգռված լինելով հարուցված քրեական գործի հանգամանքների

Ղարաբաղցիները դժգոհ են

Հուլիսի 23-25-ը ԼՂՀ էին այցելել Հանրային խորհրդի 9 անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Նրանք հանդիպել են Ղարաբաղի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ ՀՀ կառավարության հետ աշխատանքում որեւէ խնդիր չունեն, փոխարենը դժգոհ են Հայաստանի հանրությունից: «Իրենք չեն տեսնում, որ Հայաստանի հանրությունն իրենց մեջքին կանգնած է։ Կարդալով Հայաստանի թերթերը, նայելով

«Ոչ մի քայլ ետ»

ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ Ադրբեջանի ձախակողմյան ուղղվածության մի շարք կուսակցություններ մտադիր են դիմել հայ կոմունիստներին՝ 1988-ի կարգավիճակին վերադառնալու կոչով: Ի՞նչ եք նրանց պատասխանելու: Այդպիսի հարցով «Առավոտը» դիմել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին: Վերջինիս պատասխանը հետեւյալն էր. «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատասխանը լինելու է միակը՝ պետք է պահպանել այն ամենը, ինչ որ Ղարաբաղի ժողովուրդը ձեռք

ՄԱԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա 64-րդ նստաշրջանի, որը բացումը սեպտեմբերի 15-ին է, իսկ ընդհանուր քննարկումները կայանալու են սեպտեմբերի 23-30-ին, օրակարգի նախագծի համաձայն (տես՝ https://daccessdds.un.org/doc  /UNDOC/GEN/N09/401/ 97/PDF/N0940197.pdf? OpenElement), քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության հետ կապված երկու հարց: Դրանցից մեկը կոչվում է «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար», իսկ մյուսը՝ «Ադրբեջանի գրավյալ

«ԵՊՄՀ» ԳՐԱՎԱՏՈՒՆԸ

Պարզվում է, որ Երեւանի մանկավարժական համալսարանում վճարովի սովորող ուսանողը, համալսարանից դուրս մնալու դեպքում, չի կարող հետ ստանալ իր միջնակարգ կրթության վկայականը, քանի որ համալսարանում հայտարարում են, որ ուսանողը պարտք է մնացել վերջին կիսամյակի վարձը: Գաղտնիք չէ, որ վճարովի սովորող ուսանողները, որպես կանոն, դուրս են մնում վարձը չվճարելու պատճառով: ԵՊՄՀ-ն ուսանողին չի հեռացնում մինչեւ քննությունների ավարտը,

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ՝ ԳՅՈՒՄՐՈՒ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»

Գյումրիի արվեստների ինստիտուտում օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց 2008 թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը՝ Գյումրիի ոգին բարձրացնելու եւ գյումրեցիների բարոյահոգեբանական ավանդների զարգացմանը նպաստելու համար: Տիտղոսի վկայականը պարոն Յիրիկյանին հանձնեց 2008թ. դեկտեմբերի 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից նոր բնակարան ստացած երիտասարդ մայրերից մեկը՝ Նարինե Խարաջյանը: Նշենք, որ տարեսկզբին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Գյումրու

Ստեղծվել են հավերժության համար

Սիստեմը ելավ Տերտերյանի դեմ եւ նպաստեց նրա անմահությանը Եկատերինբուրգում 1994թ. դեկտեմբերին, իրեն նվիրված փառատոնային համերգաշարի փորձերի ժամանակ, 65 տարեկանում հանկարծամահ եղավ Ավետ Տերտերյանը՝ 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտորներից մեկը: Այսօր նրա ծննդյան օրն է: Իր կենսակերպով փոքր-ինչ առեղծվածային, հաճախ մենությունը գերադասող կոմպոզիտորը ստեղծել է փոքր ու մեծ կտավի գործեր, այդ թվում՝ օպերաներ, բալետ, սիմֆոնիաներ, վոկալ-գործիքային երկեր

ՍՊԱՆԵԼ ԷՐ

Մայրաքաղաքի Սարկավագի փողոցի 128ա շենքի 4-րդ բնակարանում նախորդ գիշեր հայտնաբերվել էր 52-ամյա Հենրիկ Մադոյանի դիակը: Դիակի վրա առկա էր դանակի 46 հետք: Կասկածյալը Մեղրիի բնակչուհի, 32-ամյա Գոհար Ազարյանն է:

«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ԽՓԵԼ Է ԴԵՂԱՏԱՆԸ

Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տեղի է ունեցել ավտովթար: «Մերսեդես» մակնիշի 844ԼՕ68 պ/հ ավտոկցորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել Հաղարծին գյուղի դեղատանը: Քանդվել է դեղատան արեւմտյան պատը, իսկ «ԱՊ Ավան» ՍՊԸ-ին պատկանող ավտոկցորդի վարորդը՝ Երեւանի բնակիչ, 61-ամյա Համլետ Կարապետյանը ստացել է ձախ ձեռքի կոտրվածք ու տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց:

ՎՐԱՑԻՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԼԻ ԽԱՂԵՐԸ

«Առավոտի» տեղեկություններով, «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիներ՝ Դ. եւ Գ.Աբուլաձեները, Ռ.Գուբատաշվիլին, Թ. Դավիթաշվիլին բնակարանային գողություններ էին արել: Դրանց մեջ նշվում է 9 պաշտոնատար անձանց՝ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի, քաղաքապետի տեղակալի՝ Կարեն Դավթյանի (Հյուսային պողոտա-Կասկադ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի նախկին ղեկավար), հրապարակախոս Զորի Բալայանի, դատախազ Հեկտոր Սարդարյանի բնակարանային գողության դեպքերը: Գողոնի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031