Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ

Զոհված տղաների մայրն անհրաժեշտ ուշադրության չի արժանանում Սյունիքի մարզկենտրոն Կապանի Երկաթուղայինների փողոցի 13 շենքում է ապրում արցախյան պատերազմում երեք զավակներից 2-ին կորցրած 70-ամյա Անուշ Վանյանը: 1988-ից սումգայիթյան ոճրագործությունից հազիվ կենդանի մնացած Վանյանների ընտանիքը տեղափոխվել էր Կապան, հաստատվել նոր ապաստանում, երբ սկսվեց պատերազմը: Վանյանների ընտանիքի մեծ զավակը՝ Կամոն, կամավոր մեկնեց ռազմի դաշտ: 30 տարեկան էր Կամոն

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Արթենյանին, վերջինիս ավագ որդուն՝ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս. Արթենյանին եւ կրտսեր որդուն՝ Ս. Արթենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից երեկ

ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ

Հունվարի 27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 15 տան հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Ա. Արոյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 11ՍՏ864 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել հարակից ձորակում գտնվող ավտոտնակների տանիքին: Վարորդ՝ 29-ամյա Ա. Արոյանը բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Էրեբունի»

ՇԵՆՔԻՑ ՔԱՐԵՐ ԵՆ ՊՈԿՎԵԼ, ԸՆԿԵԼ

Հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքում տեղի է ունեցել ինքնափլուզում: Տեղում պարզվել է, որ եռահարկ շենքի (կառուցված է 1926թ., վթարայնության 4-րդ կարգի, բնակվում է 216 մարդ) 3-րդ հարկի ճակատային հատվածից 5 քար պոկվել եւ ընկել է 1-ին հարկի բնակելի օժանդակ կառույցի հարեւանությամբ, զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի մասին տեղյակ

Շփվել է տոկոսով

Երեխաների պաշտպանի դեմ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին է դիմել Գյումրիի Թամանյան 69 շենքի 28/30 տան բնակիչ Ռուզան Ադանալյանը: Նրա դեմ ներկայումս հարուցված է քրգործ: Ռուզան Ադանալյանը 2007-ից առնչվել է մարզպետարանի երեխաների բաժնի պետ Լուսինե Գինոսյանի հետ, որն էլ նրա գործով առայժմ տուժող է: Ադանալյանը դատախազին տեղեկացնում է. «Մշտապես շփվել եմ Լ.Գինոսյանի հետ՝ տոկոսով գումար

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ՝ ՄԻՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՁԵՎԱԿԱՆ Է

Հեռանում է Ռոբերտ Քոչարյանի կադրային քաղաքականության «ամենավատ» ընտրությունը Ըստ «Առավոտի» հարցման, ՄԻՊ-ի պաշտոնում երեւանցիները տեսնում են ՀՀ երկրորդ նախագահին, Ներսիկ Նազարյանին, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանին, կամ էլ՝ հրեշտակի: Ինչպես կանոնակարգում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6

ՎԱՐՈՐԴԻՆ ՊԱՏԺԵԼ ԵՆ

Արձագանքելով 22.01.2011 թ. «Առավոտի» «Ուղեվարձը՝ 200 դրա՞մ. Քաղաքապետն էլ տեղյա՞կ է» նյութին, որտեղ նշել էինք, որ թիվ 76 երթուղային տաքսու վարորդը երեկոյան ժամը 18-ից հետո ուղեվարձը դարձնում է 200 դրամ, ինչից տեղյակ են երթուղին սպասարկող ընկերության ղեկավարությունն ու անձամբ քաղաքապետը, երթուղին սպասարկող ընկերության՝ «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ի տնօրենը պարզաբանեց. «Տեղեկացնում ենք, որ ուղեվարձը թանկացնելու մասին

ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ Է ԴՐԵԼ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը երեկ կառավարության նիստի ժամանակ վստահեցրեց, որ արդեն կարգավորված են սոցիալական ապահովության վճարումների պետական ծառայության աշխատակիցների չվճարված աշխատավարձերի, արձակման նպաստների, չօգտագործված արձակուրդների դիմաց հատուցման հարցերը՝ մոտ 73 միլիոն դրամ: Ըստ նրա, առաջիկա օրերին լուծարված ծառայության աշխատակիցները կստանան գումարները: Ա. Գրիգորյանը նաեւ հիշեցրեց, որ վարչապետի հանձնարարականով, արդեն դիմել են

Դատարկվելու հերթը Գյումրիինն է

Ռուսական պետական միգրացիոն ծրագիրը մեծ հերթ էր  գոյացրել ՌԴ-ի Գյումրիի հյուպատոսարանում Երեկ «Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր բնակեցում Ռուսաստանի տարածքում» պետական միգրացիոն ծրագրի պատասխանատուները մայրաքաղաքից տեղափոխվել էին Գյումրի՝ այստեղից եւս ՌԴ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցողներից հայտեր ընդունելու: Նշենք, որ միգրացիոն ծրագրով հետաքրքրված էին տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ, նույնիսկ երիտասարդ աղջիկներ, որոնք միմիայն Հայաստանի

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐԸ ԳՈՎԱԶԴՈՒՄ ՈՒ ՉԵՆ ՊԱՏԺՎՈՒՄ

Մինչդեռ օրենքը արգելում է մայրական կաթի ցանկացած փոխարինիչի գովազդը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արգելում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված սնունդը գովազդելն ու անվճար նվիրելը: Չնայած դրան, մեր երկրում անգամ նորածինների համար նախատեսված կաթնախառնուրդներն են տարբեր ճանապարհներով գովազդվում: Պատճառն այն է, որ մանկական կերերի բիզնեսը կենտրոնացած է մի քանի մեծահարուստների ձեռքին եւ Հայաստանում գործող

5 օր ավելի ժամանակ տվեցին

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հետաձգեց ՀԴՄ շահող կտրոնների պարգեւավճարների տրամադրման համար սահմանված ժամկետը՝ մինչեւ փետրվարի 5-ը: Ամեն ամսվա համար սահմանվել է վիճակահանության անցկացման մեկ միասնական օր՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեից պահանջել է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի վճարման ժամանակ կանխվեն հերթերը, եւ այլեւս չկրկնվի հունվար ամսվա իրավիճակը։

Վարչարարությունը կթեթեվացնեն

Գործարար միջավայրին օժանդակելու ցանկությամբ ՀՀ կառավարությունը որոշել է թեթեւացնել հարկային վարչարարությունը: Երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Գույքահարկի» եւ «Հողի հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախարարի խոսքով, նախատեսվում է երկու հարկատեսակի համար էլ հաշվետվությունները դարձնել տարեկան մեկ անգամ, իսկ վճարումները՝ 4 անգամի փոխարեն 2 անգամ. «Հետագայում էլ նախատեսվում

ՈՐԵՎԷ ԼՈՒՅՍԻ ՇՈՂ ՉՏԵՍԱՆ

Մամուլի մասին կոնֆերանսը, որը բազմաթիվ ցավոտ հարցեր բարձրացրեց՝  այդպես էլ չգտնելով դրանց պատասխանները, չէր հետաքրքրել բացարձակապես ոչ մի հեռուստաընկերության: «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում կոնֆերանսի ողջ ընթացքում երեւաց ընդամենը մի տեսախցիկ, այն էլ՝ «Ա1+»-ինն էր: Անդրեյ Ռիխտերը կարծում է, որ հայաստանյան հեռուստաեթերի վիճակը քաղաքական որոշման արդյունք է: «Իմ պատկերացմամբ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը խոսքի ազատության եւ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐ ՉԵՆ

Ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Հայաստանյան իրավապաշտպան եւ քաղաքական շրջանակները հատկապես զգայուն են միջազգային որեւէ՝ կլինի դա իրավապաշտպան Human Rights Watch-ը կամ Freedom House-ը, «Թրանսպարենսի ինտերնեյշնլը» կամ այլ կազմակերպության, նաեւ ԱՄՆ Պետդեպի ու ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից հրապարակվող Հայաստանի վերաբերյալ զեկույցների նկատմամբ: Ոմանք այդ զեկույցներից ոգեւորվում են, ոմանք՝ վրդովվում: Ոգեւորվողները հիմնականում քաղաքացիական հասարակության, ընդդիմության

ՆԱԽԱԳԱՀԸ ԼՍԵՑ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԵՐԻՆ

Հայոց բանակի ծննդյան 19-րդ տարեդարձի առիթով հանրապետության նախագահը երեկ նախագահական նստավայրում հայրենիքի պաշտպանության, արիության, ինչպես նաեւ բանակաշինության գործում ներդրած ավանդի համար պարգեւատրեց մի խումբ զինծառայողների: Պարգեւատրման արարողությունից հետո պարգեւատրվածները լուսանկարվեցին նախագահական նստավայրի բակում: Սերժ Սարգսյանը նկատեց մի խումբ ցուցարարների, որոնք հավաքվել էին նախագահականի մոտ: Հանրապետության նախագահը մոտեցավ հավաքվածներին: Պարզվեց, որ հավաքվածները բանակում չպարզված հանգամանքներում մահացած

ԼՈՒՏԱՆՔՆԵՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն քննարկում էր մի զեկույց, որը վերաբերում է ՄԻԵԴ կանոնակարգի 39 հոդվածին, ըստ որի՝ թույլատրվում է ժամանակավոր միջոցներով պաշտպանել փախստականներին, միգրանտներին եւ ապաստան հայցողներին, եթե նրանց կարող է վտանգ սպառնալ տվյալ երկրում: Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը ելույթում հիշեցրեց, որ 21 տարի առաջ հենց հունվարին Բաքվում 7 օր շարունակ իրականացվեց հայերի ջարդ. «Հատուկ կազմավորված

ԱՆՁՅՈՒՆ ՀԱՄԱՏԱՐԱԾԸ

Անցած գիշեր՝ չնայած պատուհանից դուրս չէի նայում, բայց ինձ թվում էր, թե ձյուն է գալիս: Գրում էի խոսքս ու պատկերացնում, թե ինչպես է իջնում այս տարվա առաջին ձյունը՝ մեր հին, բայց անհուսահատ երկրի վրա: Ներհուն, ներանձնացած վիճակ էր, եւ կարծես թե ինչը արդեն եղել էր մեր կյանքում, անցել էր այլեւս անվերադարձ: Եվ վաղը կփակվեն բոլոր

Զգուշացնում ենք՝ կբոյկոտենք

Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ բյուրոյին նախազգուշացրել է, որ չեն մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին՝ ներկա պայմաններում դրա վերստեղծման դեպքում: ԵԽԽՎ բյուրոն այսօր քննարկելու է 2005 թվականին ընդունված 1416 բանաձեւով նախատեսված Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծման հարցը: Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անխտիր բոլոր՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները դեռ հունվարի 25-ին ԵԽԽՎ բյուրոյին են

ՈՐՏԵ՞Ղ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԸ

Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր առաջարկի կապակցությամբ պարզաբանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: – ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հունվարի 18-ի հանդիպման ժամանակ Դուք առաջարկել էիք արգելել իշխանության մի քանի ներկայացուցիչների մուտքը եվրոպական երկրներ: Իսկ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարն առաջարկել էր Հայաստանի նկատմամբ էլ, ինչպես Բելառուսի դեպքում է, կիրառել

«ԼՂՀ-Ն ԹԵԿՈՒԶ 1 ՕՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

Հերթական հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ նախագահը եւս մեկ անգամ կոնկրետ եւ հստակ ներկայացրեց այն մեխերը, որոնք ընդունելի են Հայաստանի եւ Արցախի համար եւ կարեւոր են ղարաբաղյան հարցի լուծման համար: Ի դեպ, այդ հարցազրույցը, բացի այն, որ եթեր է սփռվել, ռադիոկայանի կայքէջում ընթերցել է մոտ 10 հազար մարդ՝ երեկ, ժամը

ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՏԵՑԱՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը բանակի տոնի առթիվ պարգեւներ հանձնեց զինվորականներին: Երբ նախագահականում շնորհավորական խոսքեր էին հնչում եւ պարգեւներ էի հանձնվում, դրսում՝ ճաղերի հետեւում, բողոքի ակցիա էին անցկացնում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Ս. Սարգսյանը մոտեցավ այդ մարդկանց եւ զրուցեց նրանց հետ: 20 տարվա ընթացքում սա թերեւս առաջին դեպքն է, երբ երկրի նախագահը մոտենում է նախագահական

Արոնյանն արագ ոչ-ոքի արեց

«Tata Steel Chess» շախմատի գերմրցաշարի 10-րդ տուրում ուժեղագույնների խմբում հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը (նա խաղում էր սեւերով) արագ՝ 26-րդ քայլում ոչ-ոքի արեց հոլանդացի 17-ամյա շախմատիստ Անիշ Գիրիի հետ: Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց Ալեքսեյ Շիրովին, Հիկարու Նակամուրան՝ Վաշյե Լագրավին, Վան Հաոն՝ Էրվին Լ’Ամիին, Ռուսլան Պոնոմարյովը՝ Ալեքսանդր Գրիշչուկին: Ուշ երեկոյան Մագնուս Կարլսեն-Յան Նեպոմնյաշչի

Ռոբերտ Հովհաննիսյանը փայլում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում փայլուն է հանդես գալիս երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Երեկ նա նոր հաղթանակ տարավ եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ նրա հերթական «զոհը» բազմափորձ Աշոտ Անաստասյանն էր: Իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին նաեւ Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, իսկ Արման Փաշիկյան-Սամվել Տեր- Սահակյան, Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան պարտիաներում

Ջիբրալթարը մեկնարկեց

«2011 Tradewise Gibraltar Chess Festival-Masters» շախմատի փառատոնում (շվեյցարական մրցակարգ, տասը տուր) 214 մասնակիցների մեջ է ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Հայ շախմատիստը մեկնարկային տուրում սեւ խաղաքարերով պարտության է մատնել մարոկացի միջազգային վարպետ Իսմայել Քարիմին: Երեկ Վարուժանը սպիտակներով հանդիպում էր Իսրայելի ներկայացուցիչ, գրոսմայստեր Ռամ Սոֆերի հետ: Փառատոնին մասնակցում են 60 գրոսմայստերներ: Ընդհանուր մրցանակային

«Կիլիկիան» խորտակվեց

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը, այնուամենայնիվ, ութ թիմ կմասնակցի, այլ ոչ թե ինը: Օրերս հայտնի դարձավ, որ «Կիլիկիա» ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ՝ տեղյակ պահելով լուծարվելու մասին: Այդ գրությունը դեռ ՀՖՖ նախագահի կողմից մակագրված չէ, քանի որ նա Հայաստանում չէ, սակայն ակնհայտ է, որ տվյալ պարագայում Ռուբեն Հայրապետյանի ստորագրությունը կամ դրա բացակայությունն այլեւս որեւէ կերպ

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՕՐԸ

Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կազմավորվելու է նախաօլիմպիական տարում կայանալիք պատասխանատու մրցաշարերին նախապատրաստվող ազգային հավաքականը: Մրցակարգի համաձայն՝ առաջին օրը որոշվեցին չորս քաշային կարգերի հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները: Ըստ այդմ, պատվո պատվանդան բարձրացան. 55 կգ քաշային կարգ՝ 1. Միհրան Ջաբուրյան, 2. Գեղամ Բաբախանյան, 3. Օհան Գիքինյան, 3. Երվանդ Թադեւոսյան

Քինգից մինչեւ բլյուզ

Հունվարի 25-ին ԱՄՆ դեսպանատանը կայացավ բլյուզ համերգ` Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ: Հյուրերի համար, որոնք ԱՄՆ կառավարության Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակիցներն էին, ելույթ ունեցավ Սուրեն Առուստամյանի բլյուզ նվագախումբը: ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերեն Ռոբլին ներկայացրեց հավաքի նպատակը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա նշեց, որ Մարտին Լյութեր

Բաղադրատոմսեր՝ ըստ «Արասի»

Ստամբուլի միակ հայկական «Արաս» հրատարակչությունը «Առավոտին» է ուղարկել մի հաղորդագրություն, ըստ որի՝ վերջերս հրատարակել են գրող եւ հրատարակիչ Վաղինակ Բյուրատի «Ժամանակակից մատենաշարից» մի գիրք, որտեղ զետեղված է շուրջ 500 հայկական խոհարարական բաղադրատոմս: Ժամանակին Բյուրատի մատենաշարը տպագրվել է Թագվոր Մարտիրոսյանի տպարանում: Վաղինակ Բյուրատը որդին է բանաստեղծ եւ մանկավարժ Սմբատ Բյուրատի, որը 1915-ին մյուս հայ մտավորականների թվում

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը

Կամ՝ ինչպես բարձրացնել բանակի վարկը «Հայելի» ակումբում երեկ զինվորի կերպարի, հայկական բանակում այսօր տիրող վիճակի մասին խոսեցին ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դեւրիկյանը, արձակագիր, հրապարակախոս Արամ Պաչյանը, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: Արմավիրի, Նոյեմբերյանի, Վանաձորի զորամասերում ծառայություն անցած Ա. Պաչյանի կարծիքով, այսօր երիտասարդները ոչ թե հայրենասիրական մղումով, այլ մահվան տագնապով են բանակ գնում:

«ԱԲՍՈՒՐԴԻ» ԵՎ ԴԱՍԱԿԱՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիբանանահայ թատերագիր Արա Արծրունին՝ թատերագետ Լեւոն Մութաֆյանի մեկնաբանությամբ  Երեկ Կամերային երաժշտության տանը «Արա Արծրունու թատերգությունը» գրքի շնորհանդեսին ներկա գրողներին, թատերական գործիչներին ու ընթերցողներին Արա Արծրունի անունը անծանոթ չէր, որովհետեւ Պետական կամերային եւ Տիկնիկային թատրոններում 2008 թվականին բեմադրվել են նրա «Մժեղը» եւ «Անավարտ վեպը» պիեսները: 2010-ին էլ երկու հատորով լույս տեսան բեյրութահայ թատերագրի պիեսները՝ թարգմանված արեւելահայերեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031