Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ղարաբաղցիները դժգոհ են

Հուլիս 30,2009 00:00 Share

\"\"Հուլիսի 23-25-ը ԼՂՀ էին այցելել Հանրային խորհրդի 9 անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Նրանք հանդիպել են Ղարաբաղի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ ՀՀ կառավարության հետ աշխատանքում որեւէ խնդիր չունեն, փոխարենը դժգոհ են Հայաստանի հանրությունից: «Իրենք չեն տեսնում, որ Հայաստանի հանրությունն իրենց մեջքին կանգնած է։ Կարդալով Հայաստանի թերթերը, նայելով հեռուստատեսությունը՝ տպավորությունն այն է, որ մեզ միայն երկու հարց է հետաքրքրում՝ պատերազմ լինելու է-չի լինելու, հողերը տալու են-չեն տալու՝ ով ում է ծախում։ Այսինքն՝ Ղարաբաղն իր բազմաթիվ խնդիրներով դուրս է մղված մեր հանրության հետաքրքրություններից եւ այդ հարցերի շուրջ գնում է միայն եւ միայն սպեկուլյացիա, որ Հայաստանում առաջացնում է ներքին ճեղքվածք, անվստահություն իրար նկատմամաբ,- ըստ 7or.am-ի, նշել է Վ. Մանուկյանը՝ հավելելով, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ իրեն ասել է. «Ձեր Աբովյան փողոցով քայլողները հասկանո՞ւմ են, որ իրենց անվտանգության ճակատը մեր ռազմաճակատն է։ Այդ գիտակցությունը եթե մեր ժողովրդի մեջ չլինի, մենք որեւիցե խնդիր լուծել չենք կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031