Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԻՑ

Հուլիսի 25-26-ին Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը։ Եվ հանդիպումից հետո Մեթյու Բրայզան հայտնել է, որ ԵԱՀԿ համանախագահները երախտագիտություն են հայտնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որոնց ջանքերի շնորհիվ հաջողվեց դնել Մադրիդյան փաստաթղթի հիմքերը։ Կարդացեք նաեւ՝

Քննական արդյունքներ

  Հուլիսի 15-26-ը ՀՀ պետական բուհերի այս տարվա դիմորդները հանձնում էին կենտրոնացված բանավոր քննություններ լեզուներից եւ մասնակցում էին ստեղծագործական մրցույթի: Մեր բազմաթիվ ընթերցողների խնդրանքով ներկայացնում ենք այդ քննությունների արդյունքները՝ հուլիսի 23-ի դրությամբ: Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 26-ը, քննական վերջին օրն է:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնյոթերորդ  ՀԱԼԱԾՎԱԾ ԱՌԱՔՅԱԼԸ  Ու էս անգամ ուրիշների կյանքից փախչելով՝ ապրիլի քսաներեքին ճանապարհվեցի Լաչին, որովհետեւ մտադիր էի Լաչինում ուսուցչությամբ զբաղվել, եւ քանի որ իմ համակուրսեցի Ժիրոն Բերձոր մարզկենտրոնի զույգ դպրոցներից մեկի տնօրենն է, հույս ունեի, որ իր դպրոցում ինձ ժամեր կտա, բայց իմ էդ ցանկությունն ու պատրաստակամությունը Ժիրոյի ու տեղի մանկավարժական

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻ՞ԶՄ, ԹԵ՝ «ԿԱՇԱՌՎԱԾ ՏԵՂԵՐ»

Ստեղծագործական քննությունների ժամանակ սուբյեկտիվ գործոնն անխուսափելի է Օրերս «Առավոտի» խմագրություն էին դիմել արդեն երկու տարի Գեղարվեստի պետական ակադեմիա դիմող եւ իր համար անհասկանալի պատճառներով չընդունվող, 17-ամյա Արեգ Միրիջանյանը հոր՝ Կարեն Միրիջանյանի հետ: «Տղաս երկրորդ տարին է դիմում այդ ինստիտուտ՝ Կիրառական արվեստի բաժին, բավականին լավ է նկարում, նույնպես էլ քննությանն է նկարել։ Նախ, վերջին օրով, ըստ

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Հին սխալներն ուղղելու նոր հնարավորություն Սկիզբը՝ 5. Բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց մշտական բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք: Ընդհանուր առմամբ այս ձեւակերպումը կարող է հակամարտության կարգավորման սկզբունք համարվել, եթե օգտագործվի «բոլոր» բառի ընձեռած հնարավորություններն ու օրակարգում ներառվի հայ փախստականների խնդիրը: Պահանջվում է տեւական հետեւողական աշխատանք ու մանրամասների ճշգրտում՝ այս խնդրի լիարժեք լուծումն ապահովելու

«Կուզեի մանկատներ չլինեին…»

Սփյուռքահայ ուսանողներն այցելեցին «Տիրամայր Հայաստանի» մանկատուն-ճամբար Հուլիսի 23-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի անդամները հյուրընկալվեցին Ծաղկաձորի «Տիրամայր Հայաստանի» մանկատուն-ճամբարում: Ֆորումականներին ճամբարականները դիմավորեցին աղ ու հացով, ինչը սփյուռքահայ երիտասարդների համար անակնկալ էր: «Սա հին հայկական ավանդույթ է, տեղյակ եմ, բայց ինձ համար անակնկալ էր նման ընդունելությունը: Թվում է, թե այդ մենք պետք է

ՏԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում շարունակում են «դերասանի վարպետություն» հանձնել Էռան ներկայացնում է Խնկո-Ապոր «Գայլն ու գառը»: Երեկ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում «դերասանի վարպետություն» քննություն էին հանձնում «վավերագրական ֆիլմի ռեժիսուրա» մասնագիտությունն ընտրած դիմորդները: Այս քննությանը մի կարճ ժամանակահատված հետեւեցին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տիկին Պողոսյանը քննությունից

ԵՐԿՐԱՇԱՐԺՆ ԱՎԵՐԵՑ, ՀԻՄԱ ԷԼ ՈՍՏԻԿԱՆԱՊԵ՞ՏՆ Է ԱՎԵՐՈՒՄ

1988 թվականի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը լուրջ ավերածություններ պատճառեց նախկին Արագածի շրջանի բնակավայրերին, հատկապես Ծաղկահովիտ շրջկենտրոնին։ Այստեղ շարքից դուրս էին եկել բոլոր բազմաբնակարան շենքերը, եւ առայսօր Ծաղկահովտում բնակարանաշինություն չի կատարվել, բացի մի շենքի ամրացումից, որի անորակությանը տեղյակ էին թե Ծաղկահովտում, թե հանրապետության բարձրագույն իշխանության համապատասխան բոլոր մարմիններում։ Այսօր, սակայն, ծաղկահովիտցին կարող է ուրախանալ՝ պետբյուջեի 240 մլն

Շնորհակալ ենք ռոքին

Երեկ «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ասուլիս էին հրավիրել՝ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» խորագրով, որի նպատակն էր շնորհակալություն հայտնել այն ռոք խմբերին, որոնք 20 տարի առաջ օգնության ձեռք են մեկնել Հայաստանին՝ 1988-ի երկրաշարժի աղետալի հետեւանքների հետ կապված: «1989-ին Ջոն Դիի կողմից

Մեքենայի գինը՝ տուգանք

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչը օրերս Նոյեմբերյան քաղաք էր եկել՝ իր «Զապորոժեցը» վաճառելու: Նախապես Նոյեմբերյանի բնակչի հետ պայմանավորվել էր, որ հնամաշ «Զապը» 4 հազար դրամով նրան վաճառեր: Սակայն Նոյեմբերյանում, ԱրմենՏելի շենքի մոտ, պետավտոտեսուչները հին մեքենայի վարորդին, ամրագոտին չկապելու պատճառաբանությամբ, տուգանել են 3 հազար դրամով: Պետավտոտեսուչների գործողություններից զայրացած, ոսկեվանցի «վաճառականը» հրաժարվել է մեքենան վաճառելու մտադրությունից եւ

Ձեւավորվեցին աշխատանքային խմբեր

2009 թ. մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի վերջնական լրամշակման միջգերատեսչական հանձնաժողովը երեկ ձեւավորեց երեք աշխատանքային խումբ՝ համայնքների խորոշացման հարցերի, միջհամայնքային միավորումների ձեւավորման հարցերի եւ հանրային մասնակցության եւ իրազեկման հարցերի: Առաջիկա օրերին խմբերը կմշակեն իրենց աշխատանքային ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Տեղեկացնենք, որ «Առավոտը» հանձնաժողովի անդամ է եւ

ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԱՅԳԻ

Արմավիրցիներն ուզում են եկեղեցի ունենալ, բայց չեն ուզում զրկվել կանաչ տարածություններից եւ հոգեւոր դասի կամակորությանը տեղի տալ: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ավագանու 2008 թվականի որոշումներից մեկով քաղաքի Աբովյան փողոցի այգուց 4900 քմ տարածք է հատկացվել է Մայր Աթոռին՝ եկեղեցի կառուցելու նպատակով: Այգին, որին արմավիրցիները Հերոյանի այգի են ասում, երկու հեկտար է: Միայն 1990-ականներին այստեղ 3000

8 ՀԱՏ «20» ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Այս տարի Սյունիքի մարզից միասնական քննություն հանձնող 933 աշակերտից 20 միավոր ստացան միայն 8-ը: Երկու «20» գրանցվեց ֆիզիկայից, վեցը՝ անգլերենից, մյուս առարկաներից «20» ստացողներ չեն եղել: «19» ստացողների թիվը հասնում է 43-ի: Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, «19» չի եղել գերմաներեն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից, «18»

ՄՇԱԿՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ կայացած ասուլիսում ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչեւ սեպտեմբերի վերջ ՀՀ կառավարություն է ներկայացվելու գիտության զարգացման ռազմավարությունը՝ 2010-20թթ. hամար: Ռազմավարության նախագիծն այժմ գտնվու մ է մշակման փուլում, ռազմավարության ընդունումից hետո մշակվելու է ռազմավարական ծրագիր՝ հինգ տարվա կտրվածքով, ինչը նախատեսում է հստակ գործողություններ։

«ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ» ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Երեկ «Առավոտին» դիմած Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն ասաց, որ զանգել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Ռուբիկ Ափինյանի օգնականին) եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ Կենտրոնի հարցերով զբաղվող պարոն Վարոսյանին: Ներկայացել է եւ ասել է, որ հետախուզվում է «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի գործով; Հիշեցնենք, որ այդ ընկերությունը, որի նախագահն է Հ. Առաքելյանը,

ԼՐԱԳՐՈՂԸ ՏՎԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 20-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում հայտարարություն է տվել «Առավոտի» թղթակից Նաիրա Վանյանը: Ահազանգի կապակցությամբ նա այդ օրը ժ. 12-ի սահմաններում գտնվել է Տիգրան Մեծի 12/55 հասցեում գործող հագուստի խանութում: Ներկայացել է տնօրենին, ցույց է տվել իր՝ թղթակցի վկայականը եւ խնդրել, որպեսզի նա մեկնաբանի ուրբաթ օրը խանութում տեղի ունեցած միջադեպը: 2 գնորդ (տվյալները խմբագրությունում են) ահազանգել

ԽԵՂԴՎԵԼ Է ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Ըստ ԱԻն փրկարար ծառայության, Սեւանա լճից՝ Ծովագյուղի «Փիրուզե լողափ» տարածքում, ջրափրկարարների ուժերով դուրս է բերվել խեղդված՝ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 27 շենքի, 2-րդ բնակարանի բնակիչ, 33-ամյա Արման Ռազմիկի Հովսեփյանի դին:

Բոլորը փակում են, աբելյանցիները՝ բացում

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնը սկսեց իր 2009-10թթ. թատերաշրջանը Չնայած այն բանին, որ հանրապետության մշակութային օջախները պատրաստվում են օգոստոսի 1-ից մեկնել ամառային հանգստի, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում մշակութային տարին արդեն սկսված է: Օրեր առաջ այստեղ Հ. Թեքգյոզյանի «Մետաստազ» պիեսի բեմադրությամբ բացվեց 78-րդ թատերաշրջանը՝ աննախադեպ երեւույթ թե հանրապետության թատրոնների, թե հատկապես մշակութային այս

ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԱՐՏՎԵՑ

«Առկա է հուզական անկայունություն» ՌԴ քաղաքացի Մանուկ Միսակյան: Ուղիղ 4 ամիս տեւեց Արմավիրի բնակիչ Սեւակ Թովմասյանին ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական կենտրոնում քննության ենթարկելը: Նա անցյալ տարվա հուլիսի 19-ին իրենց՝ Էջմիածնի Կարճիկյան փողոցի 2-րդ փակուղու 1-ին տան դիմաց իր մոտ եղած դանակով սպանել է ՌԴ Սանկտ Պետերբուրգից Հայաստան եկած իր փեսային՝ Մանուկ Միսակյանին:

ՊԱՏՐԱՍՏԻ ՊԵՏԵՐ ԵՆ

Պետեկամուտների կոմիտեն Արմավիրի, Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Գյումրիի հարկային տեսչությունների 43 թափուր տեղերի համար մրցույթ էր հայտարարել: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայության տեղեկատվությամբ, 180 դիմորդներից հաղթող են ճանաչվել 36-ը, իսկ 7 տեղ դեռ թափուր է մնացել: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը գոհ է եղել նոր աշխատակիցների պատրաստվածությունից՝ կարեւորելով, որ նրանք ավելի լավ են տիրապետում համակարգչային տեխնիկային եւ մի

ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐԸ՝ 2011-ԻՆ

«Տնտեսական ճգնաժամը խանգարում է, բայց մենք առաջ կգնանք եւ ուզում ենք ավարտել այն, ինչ նախատեսել ենք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Նրա խոսքերով՝ օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2008-ին, շահագործման կհանձնվի 2011թ-ին: Այս մասին հայտնում է «Այսօր» էլեկտրոնային թերթը:

Ինչու են լռում արհմիությունները

Արհմիութենական գործիչների կարծիքով, Հայաստանում ոչ բարքերը, ոչ օրենքը, ոչ էլ կառավարությունը չեն նպաստում արհմիությունների ակտիվացմանը: Հայաստանում քաղաքական պայքարի թեժ փուլում շատ գործատուներ իրենց աշխատողներին սպառնում են հեռացնել աշխատանքից, եթե նրանք գնան գործատուի համար ոչ համակրելի ուժի կամ գործչի հրավիրած հավաքին կամ հանդիպմանը: Արհեստակցական միությունները՝ արհմիությունները, լռում են: Հայաստանում կան գործատուներ, որ իրենց ձեռնարկություններում աշխատող կանանց

ՊԼԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎ «ԿՈԴՈՎ» ԵՐԵԽԱՆԵՐ

Մինչ երեխայի ծնվելը ծնողները կարող են որոշել՝ նա հարուստ բիզնեսմե՞ն կլինի, սպորտսմե՞ն, գիտնակա՞ն, թե՞ աղքատ բոմժ: Այսօր երեխայի սեռի պլանավորման բազմաթիվ կենտրոններ կան: Այդ կենտրոններում հատուկ հաշվարկներ են կատարում ու ծնողներին վստահեցնում, որ իրենք այսինչ տարվա այսինչ օրը կունենան տղա կամ աղջիկ: Սակայն 9 ամիս հետո պարզվում է, որ տղա պլանավորված երեխան աղջիկ է ծնվում:

ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՄԱՐԻ ԼԵՌՆԱՆՑՔՈՒՄ

Նախորդ օրը ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ անցած տարի հաջողվել է «Օմարի բարձունքում դիրքերը առաջ տալ» եւ հայտնվել հակառակորդից ավելի բարենպաստ վիճակում։ «Առավոտը» զրուցել է այդ գործողությունների մասնակիցներից մեկի հետ։ Մեջբերում ենք նրա խոսքերը. «Այդ բարձունքից ամբողջ Ղարաբաղն է երեւում։ Երբ դիրքերը առաջ չէինք տվել, այդ մասում չեզոք տարածք էր. որսկաններն էլ

ՃՆՇՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ-ում իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբը որպես բռնությունների իրագործման անմիջական գործիք օգտագործում է նաեւ կամակատար դատավորներին: Ի հեճուկս վարչախմբի՝ շինծու դատավարությունների ընթացքում օրինախախտումների դեմ արդյունավետ եւ անզիջում պայքար են իրականացրել քաղբանտարկյալների եւ հալածյալների փաստաբանները, որոնք արժանապատվորեն կատարել եւ կատարում են իրենց մասնագիտական պարտքը: Վարչախումբը,

ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հուլիսի 23-ին, 17.50-ին, ոտնաթաթերի մասում ստացած հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 33-ամյա Կարեն Բ.-ն (խոսքն, ըստ ամենայնի, քրեական հեղինակություն Կարեն Բագրատունյանի մասին է- խմբ.): Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով Կարեն

Մադրիդյան սկզբունքները չեն բխում Հայաստանի շահերից

Պնդում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ հիմնավորում իր գնահատականը Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին «Առավոտը» խնդրեց փոքրիկ համեմատական վերլուծություն կատարել՝ արդյոք կարգավորման 1997-ի ծրագիրը, որի ջատագովներից մեկն էլ ինքն էր՝ ավելի լա՞վն էր, քան այժմ գաղտնազերծված Մադրիդյան 6 սկզբունքները, հաշվի առնելով, որ այդ երկու ծրագրերով էլ նախատեսվում էր տարածքների

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՇՏՊԱՆ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ

Սամվել Նիկոյանի մասին ասում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնախմբի ղեկավար Սուրեն Աբրահամյանը: – Ձեր հանձնախումբն էլ է գնահատական տալու 2008-ի մարտի 1-ին ուժային կառույցների գործողություններին: Մինչդեռ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն արդեն իսկ հրապարակել է իր գնահատականը, թե «Չերյոմուխա» օգտագործած ոստիկանների գործողություններն անհամաչափ չէին, եւ ընդհանրապես՝ «Բացահայտ է, որ ոստիկաններն

ԿԳՆԱ՞Ն ԲՀԿ-ԱԿԱՆ ԵՎ ՀՀԿ-ԱԿԱՆ ՂԱԶԱՐՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ

Ըստ Գալուստ Սահակյանի՝ որ հային էլ հարցնես, կասի՝ կգնամ պատերազմ ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերջերս ասուլիսում հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն ըստ նրա՝ ոչինչ չի շահի, ընդհակառակը՝ ետ կմղվի Կուր գետից այն կողմ եւ կունենա հազարավոր փախստականներ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հիշեցնելով Սամվել Բաբայանի այս մտքերը՝ «Առավոտը» ուզեց պարզել՝ հավանական

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ՝ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ

Ղարաբաղում գտնվող լրագրողների խումբն այցելել էր առաջին գիծ՝ լուսաբանելու զինվորների առօրյան: Լրագրողների մեջ էր նաեւ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Սովորաբար նա կոնֆլիկտի մեջ է մտնում ոստիկանների եւ զինվորականների հետ, սակայն տվյալ դեպքում Գ. Շամշյանի նկատմամբ հոգատարություն դրսեւորվեց: Խրամատ մտնելուց առաջ հրամանատարը Գագիկի գլխին հագցրեց զինվորական սաղավարտ: Լուսանկարը՝ «Հետքի»

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031