Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Քոլոյանի՝ Փաշինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին մարդն է, որ Ռադիոյում երաժշտություն է ձայնագրում, իրենք վճարովի հիմունքներով նման ծառայություն վաղուց են մատուցում. «Հրապարակ»

-Հավանեցի՞ք նրա կատարումը, լա՞վ էր նվագում։
-Հա, չէի ասի՝ «Բիթլզի» Ռինգո Սթարն է, բայց նորմալ էր, մարդը տիրապետում էր, գիտեր՝ դա ինչ է։ 

ՀՀ դեսպանը Բելգիայի խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրեց Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի վրա

Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունեց դեսպան Տիգրան Բալայանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։ Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընգծելով, որ Երևանի և Բրյուսելի հաբերությունները թևակոխել են որակական

Դիլիջանի «արու» համայնքապետը որոշում է փոխել, որ պարգևավճար տա. «Ժողովուրդ»

«Դիլիջանի համայնքապետը, որը հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» ո՛չ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավագանու որոշմամբ փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն և աշխատակիցներին։ «Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում է, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին»

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Քուչակից դեպի Միրաք

Քարոզիչներից տրամաբանություն չի պահանջվում

Անկեղծ ասեմ, որ հատուկ ուշադրությամբ չեմ հետեւում պուտինյան քարոզիչների մարազմատիկ դատողություններին։ Քաղաքական քարոզիչները, որ երկրից էլ լինեն եւ որ կողմից էլ հանդես գան, չեն կարող խելքին մոտիկ բան ասել․ նրանց ասածները չեն կարող կապ ունենալ սթափ բանականության հետ։ Քարոզիչների նպատակը հասարակությանը սթափությունից եւ բանականությունից հեռու պահելն է ու ստորին բնազդների, կույր հույզերի վրա խաղալը։ Վլադիմիր

Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ բաժանել է իշխանականներին. «Իշխանություն»

Միլիոններ են ստացել գրեթե բոլոր առանցքային պետական մարմիններում՝ Ֆինանսների, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Ներքին գործերի, ԿԳՄՍ, Էկոնոմիկայի, ԲՏԱ նախարարություններում, ՊԵԿ-ում, Կադաստրում և այլ կառույցներում։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Սուտ 46. «Բենթլի Կճոյանը տեղ չունի նոր Հայաստանում»

Սկիզբը՝ այստեղ 2018 թվականի հեղափոխությունից սկսած, ինչպես նաև իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն և նրա թիմը հասարակությանը ներկայացրին մի պարզ, բայց ազդեցիկ թեզ․ «Նոր Հայաստանում տեղ չունեն շքեղություն սիրողները, բենթլիներով շրջողները, հին համակարգի ներկայացուցիչները»։ Այս քարոզչության խորհրդանիշներից մեկը դարձավ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում անունը տարիներ շարունակ շրջանառվում էր որպես «բենթլի քշող հոգևորական»։ Փաշինյանականներն անգամ

Մարտին Գալստյանի թեկնածությունը դարձյալ կառաջադրվի ԿԲ նախագահի պաշտոնում

Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է միջնորդությունը մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ

Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Կայացավ շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրը

Հաջող մեկնարկեցին տղամարդկանցից Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը եւ Մամիկոն Ղարիբյանը, կանանցից՝ Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Աստղիկ Հակոբյանը եւ Անի Ավետիսյանը, որոնք հաղթական մեկ միավոր վաստակեցին։

Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թուրքիայի շարունակական պատերազմի ժամանակագրությունը (1941-2007թթ.)

Տասնամյակներ շարունակվող խտրականության, սեփականությունից զրկելու և բռնությունների պատմությունը Թուրքիայի փոքրամասնությունների նկատմամբ մեկուսացված դեպքերի շարք չէ, այլ հետևողական պետական քաղաքականություն, որը վերաձևեց երկրի ժողովրդագրական և մշակութային պատկերը։ Հազարամյակներով Անատոլիայում արմատավորված հայերի, հույների, հրեաների, ասորիների և եզդիների համայնքները, օրենքների, ահաբեկման և բացահայտ դաժանության ճնշման տակ հասցվեցին չգոյության եզրին։ Նրանց թվաքանակի նվազումը պատահական չէր, այլ ծրագրված։

Կա՛մ 65 միլիոնը գնում է մի փոքր համակարգի սպասարկմանը, կա՛մ 65 միլիոնը դառնում է հազարավոր մարդկանց կյանքի փոփոխություն. Ռուբեն Մխիթարյան

Վարչապետի աշխատակազմի ծախսերի 65 միլիոնը պե՞տք էր, թե՞ կարող էինք խնայողություն անել, խնայած գումարով, օրինակ, Շիրակի մարզում կարող էինք ստեղծել, եթե ոչ հազարավոր, այլ հարյուրավոր աշխատատեղեր ու այդ դեպքում կտրուկ կնվազեցնեինք գործազրկությունը, կլուծեինք երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրը։

Ձյունիկ Աղաջանյան. «Եկեղեցու դեմ ասպատակումները եւ դրան հիմնավորման տեսք տալը որդեգրած քաղաքականություն է՝ դրսից թելադրված, հստակ ուղղորդվող արեւմտյան կենտրոններից եւ թուրք-ադրբեջանական պահանջներից»

Շատերի համար այդ մեղքը եւ դրանից սպասվող պատիժը այն խոչընդոտն է, որը հաղթահարել բավականին դժվար է։ Դրանով է պայմանավորված նաեւ, որ բազմաթիվ ջանքերը, վարչական լծակները, սպառնալիքները, ինչ-որ անհասկանալի խմբեր բերելը, որոնց մի մասն էլ աղանդավորական խմբեր են, չի հաջողվում իրոք հանրային ներկայություն ապահովել։ Եվ դա բնական է՝ հաշվի առնելով մեր ժողովրդի համար հայոց եկեղեցու ինքնության անբաժան մասը դարձած լինելու հանգամանքը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։

Սա՞ է ձեր «բարենորոգումը». Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք. Սամվել դպիր Գրիգորյան

Սպառնում է քահանաներին հեռացնել ծառայության վայրից, այլ կերպ ասած արտաքսել, եթե հավատարմություն հայտնեն Մայր Աթոռին ու Վեհափառին: Պարտադրում է սպառնալիքով, շանտաժով, եկամտից զրկելու պատրվակով հավատարմություն հայտնել տիրադավերի չարափառ «բարենորոգման» շինծու ծրագրին:

«2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է». Հասմիկ Հակոբյան. «Ա1+»

Պատգամավորն ասում է, մեր երկրի բոլոր գործընկերները պետք է համակերպվեն այն հանգամանքի հետ, որ մենք ենք որոշում մեր երկրին վերաբերող հարցերը և պատասխանատվություն կրում դրանց համար։

Արցախի կորուստն անդրադարձավ Հայաստանի նաեւ տնտեսական վիճակի վրա. Գառնիկ Դավթյան

Արցախից Հայաստան էր գալիս ցորեն, ՋԷԿ-երից ու ՀԷԿ-երից էներգետիկ ռեսուրսներ, այդ թվում Արցախից Հայաստան էր գալիս գյուղմթերք, ինչպիսիք էին, օրինակ` բանջարեղենը, մսամթերքը, մրգերը և այլն

Խաղաղություն կլինի, երբ մեր տարածքը լիովին ազատագրված կլինի ադրբեջանական օկուպացիայից. քաղտեխնոլոգը՝ Թաթոյանի դիտարկումների մասին

Իսկ եթե այդ հարցը լուծված չէ, ուրեմն խաղաղության մասին խոսելն անիմաստ է։ Դա պետք է լինի հայ-ադրբեջանական փաստաթղթի նախապայմաններից մեկը

Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Դիլիջան քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Արարատի և Կոտայքի մարզերում, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի, Արագածի, Ապարանի, Անիի, Ամասիայի, Աշոցքի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում։

ՀՀ-Իրան նոր երկաթգիծ․ Չինաստանից Իրանի տարածքով, ՀՀ-ի միջոցով բեռների արտահանում Եվրոպա․ մեգածրագիր

«Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը նշեց՝ ՀՀ տարածքով այս մեգածրագրի շրջանակում արտահանումը և կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև առավել մատչելի է։

Ուզում եմ, որ մենք օրինակ վերցնենք այս ընտանիքից՝ որպես բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից և իր տիկնոջից. Նարեկ Կարապետյան

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նրանք երկուսով որոշում են կայացրել, երդվել են, որ իրենց զոհված ընկերների անուններով կունենան երեխաներ, որպեսզի հայ ազգը շարունակի իր կյանքը և այդ մարդկանց հետքը մնա մեր ազգի մեջ։

Ասել եմ՝ սրբազան ջան, ձեր կողքին եմ, Նիկոլ-միկոլ չգիտեմ ես. հեղափոխական Տեր Շահանը՝ եկեղեցու «բարենորոգմանը» միանալու մասին

Ես ճիշտ եմ համարում, որ քահանան լինի իր առաջնորդի վերահսկողության ներքո: Եթե երկու ամիս առաջ առիթ էին ման գալիս առաջնորդին գովերգելու, հիմա, մեղմ ասած, մեջքով են շրջվում, ճիշտ չէ: Իրենք Վեհափառին էլ մեջքով կշրջվեն. Տեր Շահան

Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել. Հովհաննես աբեղա

Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյո՞ք միանում են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի. պաշտպանել կամ դավաճանել Հայրենիքը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին

Պատմական կադրեր Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունից

«TRIPP-ը շուրջ 200 կմ-ով ավելի է այն ճանապարհից, որը մենք ենք առաջարկում»․ Գագիկ Մինասյան

Ըստ Գագիկ Մինասյանի՝ եթե նորմալ աշխատենք, ՀՀ-ով կունենանք 8-12 միլիոն տոննա բեռնափոխադրում մեգածրագրերի իրականացման պարագայում։

Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը

Հատուկ ուշադրություն է դարձվել կեղտաջրերի մաքրման խնդրին եւ համայնքների ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ Գերմանիայի համայնքների հետ համագործակցության միջոցով։

«Իմպիչմենտի գործընթացը կա, այն մարմնավորում է Դավիթ Համբարձումյանն՝ իր կալանքով»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն ասաց՝ իրենց հետ կապված քննարկումները նախընտրական տրամաբանության մեջ ամենաօպտիմալ ժամանակահատվածում հնարավոր է․ «Հանրային պահանջը հարգում ենք, պարբերաբար բավարարում ենք, բայց թույլ տվեք չկառավարվել դրսից․ մենք կառավարվում են ներսից՝ որպես ՀՀԿ»։

Ժողովրդավարական պետություններում մեդիադեմքերին չեն կալանավորում խոսքի համար, չեն կալանավորում «հետույք» բառի համար. Ֆիդանյանը՝ ԱՄՆ դեսպանին

Արդյոք սա հարի՞ր է ժողովրդավարական պետություններին, եթե դուք Հայաստանը համարում եք ժողովրդավարական պետություն: Բնականաբար, հարիր չէ. Ֆիդանյան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031