Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ 40 ՏԱՐԻ ԱՆՑ

Նախորդ դարի 70-80-ական թվականներին Թալինի շրջանում լայն ժողովրդականություն էր վայելում սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը: Գրեթե բոլոր գյուղերն ունեին ֆուտբոլի կանաչապատ դաշտեր: Համապատասխան մարզային կառույցներից տնտեսությանը հատկացված գումարով գնվում էր մարզական գույք: Տեղի էին ունենում միջշրջանային առաջնություններ: Հաղթող թիմերը մասնակցում էին հանրապետական առաջնությանը, պարգեւատրվում շրջանային իշխանությունների սահմանած պարգեւներով: Խորհրդային Միության փլուզումից հետո խաղահրապարակները սեփականաշնորհվեցին, դարձան տնամերձ: Մի

ԽԱՂՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր, մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանն այս օրերին հանդես է գալիս Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքում շարունակվող «Դոնաստիա» փառատոնում: Այնտեղ նրա մրցակիցներն են ռուսաստանցիներ, աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, Պյոտր Սվիդլերը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Հարիկա Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆրանցիսկո Վալյեխոն եւ Պաբլո Սան Սեգունդոն (երկուսն էլ՝ Իսպանիա), Խուլիո Գրանդան (Պերու), Ռուստամ

ԱՎԱՐՏԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ

«Armchess. am»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի Սորտ քաղաքում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ բաժանել է «օփենի» 2-4-րդ տեղերը: Նա ընդամենը կես քայլ է զիջել հաղթող ճանաչված Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Ռուսլան Պոգորելովին:

Խորեն Գեւոր-Ֆելիքս Շտուրմ. հուլիսի 11-ին

Միջին քաշային կարգում Եվրոպայի (EBU) չեմպիոն Խորեն Գեւորը, որը բնակվում է Գերմանիայում եւ հանդես գալիս այդ երկրի դրոշի ներքո, ձեռնոց է նետել գերմանացի Ֆելիքս Շտուրմին: WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Շտուրմը հուլիսի 11-ին Նյուրնբերգի «Rheinen-Pfalz» սրահում պետք է փորձի իր գոտին պաշտպանել հայաստանցի հավակնորդ բռնցքամարտիկի հետ մենամարտում: Խորեն Գեւորը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մարտ, հաղթել

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՎԱՐԱՐ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Թբիլիսիում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով բոլոր ութ քաշային կարգերում՝ նվաճեց ընդամենը մեկ բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկում գրավեց 10-րդ հորիզոնականը: Վերջին շրջանում պաշտոնական մրցումներում ձեռք բերված մեդալների քանակի աճի ֆոնի վրա այս արդյունքը առավել քան համեստ է: Այս մասին ի՞նչ է մտածում մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո ավելի շատ են շրջանառվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնազրկման մասին լուրերը: Եվ եթե մինչեւ վերջերս նախարարի ամենահավանական թեկնածուն, դարձյալ ըստ լուրերի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն էր, ապա այժմ 2 անուն էլ է ավելացել: Խոսքը ՄԻԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանի եւ «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանի մասին

Ե՛վ ասելիքը, ե՛ւ ոճը

Այս շեշտադրումներն է կարեւորում Արմեն Խանդիկյանը՝ Բուդապեշտի փառատոնին ներկայացրած իր «Մակբեթում»: Թատրոնները հաճախ բողոքում են, թե քիչ են մասնակցում թատերական փառատոների, թե դրսում վատ են ճանաչում հայ թատերական արվեստը: Այս կապակցությամբ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կարծես բողոքելու պատճառ չունի: Իր խաղացանկում 4 շեքսպիրյան բեմադրություն ունեցող թատրոնը («Մակբեթ», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», «Համլետ») մշտապես

«ԴՈՓՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄ»

Հայաստանյան թատրոններն ու մշակութային քաղաքականությունը՝ ըստ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի Հայ ռեժիսորն ու «չեխ» տիկնիկը: Մայիսի 22-ից Մոսկվայում բացվել է Չեխովի անվան VII միջազգային թատերական փառատոնը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 2-ը: Առանցքում «noveau cirque» (նոր կրկես) ժանրի ներկայացումներն են: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը հայաստանցի մի քանի երիտասարդ արվեստագետների հետ մասնակցել է այս փառատոնին: Ասում է՝ աշխարհի լավագույն

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՕԲԱՄԱՅԻՆ

Հուլիսի 7-ին Ռուսաստանի «Միավորված քաղաքացիական ճակատի» առաջնորդ Գարրի Կասպարովն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային փոխանցել է Ռուսաստանում հետապնդվող եւ սպանված ընդդիմադիրների ու քաղբանտարկյալների ցանկը։ Այդ մասին նա հայտնել է Ritz Carlton հյուրանոցի մոտ կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Նշենք, որ այդ հյուրանոցում էլ կայացել է Օբամայի հանդիպումը ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ԽՈրտՈՐՏՉ.Ru-ն։

ՋԵՔՍՈՆԻ ԹԱՂՈՒՄԸ՝ ՕԲԱՄԱՅԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ

Հուլիսի 7-ին Լոս Անջելեսում Մայքլ Ջեքսոնի հոգեհանգստի արարողությունը դիտել են MSN կայքի երկու անգամ ավելի շատ այցելու, քան հունվարի 20-ին Բարաք Օբամայի երդմնակալությունը: Մինչդեռ CNN-ի կայքի այցելուները գերապատվությունը, այնուամենայնիվ, տվել են Օբամայի երդման արարողությանը: Փոփ-արքայի հոգեհանգիստը, կամ ավելի ճիշտ՝ հիշատակի համերգը, տեղի էր ունեցել Staples Center դահլիճում, որտեղ երգիչը փորձում էր «This Is It» ծրագիրը

«Կարգավորման գործընթաց չկա»

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց չի տեսնում եւ առաջընթացի հույս չունի էլ: «Գործընթաց չկա, գործընթացն ավարտվել է. կա վերադարձ՝ հակամարտության կարգավորման իմիտացիոն գործընթացին: Նման գործընթացները երկար չեն տեւում, շարունակվում են առավելագույնը մեկ ամիս: Միջազգային ոչ մի ուժային կենտրոն շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Եվ դա շատ լավ է, Աստված չանի, եթե լուծում

Քննարկելու են փողի հարցը

Հուլիսի 9-ին ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն կքննարկի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը՝ արտաքին օգնության ակտի շրջանակներում անցկացնելով քվեարկություն: Ըստ «Նոյյան տապանի», հունիսին ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների կոմիտեի ընդունած որոշմամբ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 48 մլն դոլարի օգնություն, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 10 մլն: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին նամակ-հեռախոսազանգերով հորդորել Սենատի հատկացումների

Ինչո՞ւ չեն գալիս Ղարաբաղ

«Ժամանելով տարածաշրջան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արդեն երրորդ անգամ հրաժարվում են այցելել Ստեփանակերտ՝ դա բացատրելով ոչ բարենպաստ եղանակային պայմաններով: Իսկ դա տարբեր ենթադրությունների եւ կասկածանքների պատճառ է տալիս»: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը, այդ մասին լրագրողներին հայտարարել է «Վերածնված հայրենիք» ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպության նախագահ Տարոն Հակոբյանը: «Արդյո՞ք միջնորդների պահվածքում կանխամտածում կա, եւ արդյո՞ք

Ավելի լավ է՝ չնեղանան

«Առավոտի» հուլիսի 4-ի համարում տեղ գտած «Թեկուզ ինձանից նեղանան» հոդվածը միանգամից երկու արձագանք-պարզաբանում է ստացել: Ներկայացնում ենք դրանք. «Առավոտի» 2009թ. հուլիսի 4-ի համարում հրապարակված «Թեկուզ ինձանից նեղանան» հոդվածում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի խոսքն ամբողջական չի մեջբերվել, ինչն էլ հանգեցրել է մտքի սխալ մեկնաբանման: «Առավոտի» թղթակցի «Ի՞նչ է, կրթության եւ գիտության նախարարությունը չի՞ զբաղվում

Միջազգային շուկայում տեղ չունենք

«Հայաստանում վերջին գիտական նորույթները միջազգային շուկայում ճանաչվելու հնարավորություններ գրեթե չունեն»,- երեկ Բյուրականում Աստղագիտության միջազգային տարվան նվիրված գիտաժողովում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հայկական գյուտերը միջազգային շուկայում ներկայացնելու համար կան լավ գաղափարներ, բայց դրանք իրագործելու ֆինանսական աջակցություն չկա: Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ միայն միջազգային գիտաժողովները ու արտասահմանցի գործընկերների հետ հանդիպումները բավարար չեն, անհրաժեշտ է նաեւ ՀՀ-ում գիտական

«Ե՞ՐԲ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԼՍՈՒՄ, ՈՐ…»

Մաթեմատիկայի միասնական լրացուցիչ քննության ժամանակ դժգոհեցին դիմորդների ծնողները Դիմորդները հանձնում են բջջայինները եւ բարդ թվաբանական գործողություններ կատարող հաշվիչները: Երեկ թիվ 20 դպրոցի նախասրահում, որտեղ տեղադրված էին մաթեմատիկայի լրացուցիչ միասնական քննության ընթացքին հետեւելու համար մոնիտորներ, կարելի էր լսել անհանգիստ ծնողների այսպիսի բացականչություններ. «Վերջապես գտա էրեխիս, բա էդ ինչի՞ չի գրում, որ մի քիչ մոտիկից ցույց տար

Ինչպես հաղթահարել ճգնաժամը

Կամ՝ «Աջակցություն գյուղին» ծրագիր-առաջարկ Ամբողջ աշխարհն այսօր խոսում է ճգնաժամի մասին, քննարկում դրա պատճառներն ու հետեւանքները, քրեորեն պատժում դրանում մեղավորներից մեկին եւ այլ հնարավոր ու անհնարին բաներ: Դե, մեր երկիրն էլ, որպեսզի հետ չմնա բոլոր այս տեսակի խոսակցություններից, ակտիվորեն օգտագործում է ճգնաժամը ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթով կամ սկսում որոնել դրա լուծման ուղիները ասենք՝ շատ

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Բնապահպանության լույսն ու ստվերը Երբ ուսումնասիրում ենք մարդկային քաղաքակրթության զարգացումը, անպայման գալիս ենք այն հետեւության, որ ահա մի քանի դար է, ինչ այն իրենց ուսերին են կրում ինժեներ-տեխնոլոգները: Այն երկիրը, որտեղ տեղ չի տրվում ինժեներական մտքին, հետընթաց է ապրում եւ վերջնականորեն ետ մնում քաղաքակրթության զարգացումից: Նման մի տարօրինակ իրավիճակում է հայտնվել մեր երկիրը: 1988-ից սկսած,

Գնացքի ժամանումը

Պաշտոնյաները հավաստիացնում են, որ Արմավիր-Երեւան եւ Արմավիր-Շորժա ուղղություններով չվերթներից կշահեն ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ ձեռնարկությունները: Ինչպես տեղեկացրել ենք հուլիսի 3-ին, հուլիսի 10-ից կսկսեն աշխատել Արմավիր-Երեւան եւ Արմավիր-Շորժա ուղեւորատար էլեկտրագնացքները: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլինը արդեն կնքել են պայմանագիրը: Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանի փոխանցմամբ` Արմավիր-Երեւան էլեկտրագնացքը երթուղի դուրս կգա օրական

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԱՆՏԵՂՅԱ՞Կ ԵՆ

Տարածքային կառավարման նախարարի անբավարար գնահատականից անտեղյակ եւ դրան անհամաձայն մարզպետները հրաժարական չեն տա, իսկ նախարարը խոստանում է քննարկել վատ աշխատողին պաշտոնից ազատելու առաջարկը: Չնայած նախարարի «2»-ին՝ ոչ Արարատի մարզպետ Վարդգես Հովկիմյանը, ոչ էլ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մտադիր չեն հրաժարական տալ «Առավոտի» հուլիսի 3-ի համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հունիսի

02

ԵԼՓԻՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՀՀ վարչական դատարանն առաջին անգամ վարչական պատասխանատվության՝ տուգանքի ենթարկեց պաշտոնյայի՝ անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար: Երեկ ինֆորմացիայի ազատության կենտրոնից «Առավոտին» տեղեկացրին, որ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց՝ բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը՝ պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով, որի

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Զորավար Անդրանիկի թիվ 69 շենքի բնակիչները դեռեւս մեկ շաբաթ առաջ շուրջօրյա ջուր ունեին, սակայն հիմա՝ ոչ: Այս շենքի բնակիչներին սա շատ է վրդովեցրել, քանի որ «Երեւան ջուր» ընկերությունը ամեն օր ժամը 13-18-ը ջուրն անջատում է, մինչդեռ, բնակիչների խոսքերով, հենց այդ ժամերին է ջուրն ամենից շատ անհրաժեշտ: «Մենք շատ գոհ էինք «Երեւան ջուր» ընկերությունից, որ ստիպված

Ո՞ւր են ադրբեջանահայերը

«Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը համոզված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ժողովրդական դիվանագիտությունը ձեւական է, հայկական կողմի համար նպաստավոր չէ, հայերին հանգստացնելու, զինաթափելու փորձ է, որ Հայաստանն ադրբեջանցիներին թշնամի չհամարի։ Սա այն դեպքում, երբ, ըստ բանախոսի՝ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ ռեւանշիստական պատերազմ սկսել: Ադրբեջանահայերի խնդիրների մասին լրագրողների հետ խոսելիս Գրիգորի

Սպանել ու այրել էին

2009 թ. հունիսի 13-ին Գյումրի քաղաքի «Պոլիտեխնիկում» ուսումնարանի պատի տակ հայտնաբերվել էր կիսաայրված տղամարդու դիակ՝ բռնի մահվան հետքերով: Փաստի առթիվ 2009 թ. հունիսի 13-ին ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է Գյումրի քաղաքի

ԳՈՀԱՐ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՌ ՓՈՂՈՑՈՒՄ Է

89-ամյա Գոհար Թորոսյանը երկրաշարժից հետո հանգրվանեց մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցում Այսպիսին էր Գ. Թորոսյանը, երբ մարզում էր Գյումրիի մարզիկներին: Իսկ հիմա այս տարեց կնոջը չեն ճանաչում: Այս հյուրանոցում Ադրբեջանից եկած փախստականների նման ծվարել էին գյումրեցի աղետյալները: Միայնակ թոշակառու Գ. Թորոսյանը բնակարան ստանալու համար հաշվառվել էր Գյումրիում: Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, մարտական գործողություններին մասնակցելու համար

Խոզի գրիպը տարածվում է

Շուրջ 3 ամիս առաջ մոլեգնած խոզի գրիպն արդեն մուտք է գործել 125 երկիր՝ դառնալով 382 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ողջ աշխարհում գրանցվել է H1N1 վիրուսով վարակված 89921 դեպք: Արգենտինայում 1587 մարդ է վարակված, որից 26-ն արդեն մահացել է: Ավստրալիայում վիրուսակիր է 4568 մարդ, մահացել է՝ 9-ը: Բոլիվիայում հիվանդ է

Պլանը գերակատարել են

Նախորդ ամիս «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով, ընդհանուր առմամբ, տեղափոխվել է մոտ 60 մլն տոննա բեռ: Համաձայն ընկերության կողմից տարածած տեղեկատվության, հունիս ամսվա ընթացքում պլանավորած 258 հազար տոննա բեռից փոխադրվել է 260 հազար տոննան: Այսպիսով, 2009-ի հունիսին բեռնափոխադրումները իրագործվել են 101%-ով: Հիմնականում արտահանվել է ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք եւ մետաղական կոնցենտրատ: Իսկ ներկրվել է շաքարավազ,

Ջերմուկը՝ տուրիզմի կենտրոն

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը: Նշենք, որ Ջերմուկի զարգացումը նախատեսված էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: Խորհրդակցությանը ներկա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայեցակարգը ներկայացնելիս վստահեցրել է, որ այն իրագործելուց հետո Ջերմուկը դառնալու է ամբողջ տարին գործող՝ միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ

«Ուզում եմ լինել բոլորի նման»

«12 տարի առաջ մայրս մահացավ: Ես ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն էի զգում: Էդ օրվանից միակ մարդը, ով ինձ հասկանում էր, ում ես վստահում էի՝ հայրս էր: Բայց 5 տարի առաջ նա էլ մահացավ: Հիմա ես լրիվ մենակ եմ: Սկզբից շատ դժվար էր, բայց հիմա սովորական է դարձել»,- մեզ հետ զրույցում պատմեց 2-րդ կարգի հաշմանդամ Մելանյա

ԴԱՀԿ-Ն ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ՞Ն

Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի ոդիսականը Արդեն 4 տարի «Առավոտն» անդրադառնում է Գյումրիի կենտրոնում մի խումբ անօթեւանների ֆինանսներով կառուցված Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի «սկանդալային» պատմությանը: Ինչպես նշել էինք, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի մամուլի քարտուղար Հասմիկ Մելքոնյանը, համագործակցելով «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի նախկին նախագահ Հովհաննես Փորսուղյանի եւ հաշվապահ Սահականույշ Սարգսյանի հետ, անօրինական կերպով վաճառել էր այս

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031