Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՋԵՔՍՈՆԻ ԹԱՂՈՒՄԸ՝ ՕԲԱՄԱՅԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ

Հուլիս 09,2009 00:00 Share

Հուլիսի 7-ին Լոս Անջելեսում Մայքլ Ջեքսոնի հոգեհանգստի արարողությունը դիտել են MSN կայքի երկու անգամ ավելի շատ այցելու, քան հունվարի 20-ին Բարաք Օբամայի երդմնակալությունը: Մինչդեռ CNN-ի կայքի այցելուները գերապատվությունը, այնուամենայնիվ, տվել են Օբամայի երդման արարողությանը: Փոփ-արքայի հոգեհանգիստը, կամ ավելի ճիշտ՝ հիշատակի համերգը, տեղի էր ունեցել Staples Center դահլիճում, որտեղ երգիչը փորձում էր «This Is It» ծրագիրը իր մահվանից մի քանի օր առաջ: Ոսկեզօծ դագաղը դրված էր նախաբեմում: Արարողությանը ներկա էին երաժիշտներ Մըրայա Քերին, Լայոնել Ռիչին, Սթիվի Ուանդերը, Աշերը, դերասանուհի Բրուք Շիլդսը եւ այլ աստղեր: Բացի այդ, իրենց կուռքին հրաժեշտ տալու հնարավորություն են ստացել երգչի 17,5 հազար երկրպագուներ, որոնք գրանցվել են Staples Center-ի կայքում: Ջեքսոնի հուղարկավորության վայրը եւ ժամը գաղտնի են պահվում: Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա նաեւ երգչի մահվան պաշտոնական վարկածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031