Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ՝ 273 ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ

Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարությունից՝ 2010 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով  բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր՝ 168 մլն 241 360 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով: Վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկը տրամադրման օրվանից սկսած՝ 3 տարի հետո,

«ԼՈՌԻՆ» պարապուրդի է մատնված

Հայաստանի երեսակման խոշորագույն «Լոռի» ձեռնարկությունը 2010 թվականից ի վեր պարապուրդի է մատնված, «ԱրմԻնֆոյի» թղթակցին այդ մասին հաղորդել են ընկերության տնօրինությունում: Աղբյուրի տվյալներով, ձեռնարկությունում արտադրությունը դադարեցվել է պատվերների եւ հումքի բացակայության պատճառով: Սպառման հիմնական շուկան եւ հումքի մատակարարը Բելգիան է: Պատվերներ չեն ստացվում համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության առնչությամբ: Ձեռնարկությունում անկում էր նախանշվում դեռ 2009 թվականից,

Սկսել են «ատչոտները»

Երեկ ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Մինչ հաշվետվություններին անդրադառնալը՝ վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների՝ ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին եւ բացթողումներին: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻՑ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

Պատմում է «Ֆրեշ» սուպերմարկետի մենեջերը Սուպերմարկետներում միայն հազվագյուտ ճարպիկ գողերն են, որ ազատվում են տեսախցիկի օբյեկտիվից: Մնացած բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենահնարամիտներին տեսախցիկն անխնա ֆիքսում է: Վերջերս «Ականատես» հաղորդման մասնակից Էդդա Պետրոսյանը պատմում էր, թե սուպերմարկետում գողության ինչ դեպքեր են արձանագրել. դեպքեր, երբ արդյունքում մարդիկ հայտնվում են անհեթեթ իրավիճակում: Էդդային հատկապես գրավել էր մի կին, ով

ԹԲԻԼԻՍԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է

«Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Վրաստանի՝ որպես միջնորդ հանդես գալու վերաբերյալ հայտարարություններ չի արել, չնայած Վրաստանի համար շատ կարեւոր է այդ խնդրի լուծումը»,- ըստ «Արմինֆո»-ի հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Այդպես է նա մեկնաբանել ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե Վրաստանը կարող է հանդես գալ որպես միջնորդ: «Խոսքը վերաբերում է Վրաստանի ԱԳՆ

ԱԳ նախարարը՝ ԺԷԿ-ի պե՞տ

Համենայնդեպս, այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին արտգործնախարարը ՀՀ ԱԳ ներկայիս նախարարի տարեկան ամփոփիչ ելույթից: Ամենագլխավոր մարտահրավերը, որը կանգնած է Հայաստանի առջեւ, պատերազմի վերսկսումը թույլ չտալն է: Երեկ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը. «Որեւէ հարց չարժե որեւէ հայ զինվորի կյանք: Դրա համար պետք

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԱՄՈԹԱԼԻ ԵՆ՝ ԵՎ ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏԸ, ԵՎ ՈՉ ԱԶԱՏԸ

 Հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հետ – Ընդդիմադիր շրջանակներից կրկին հայտարարություններ են հնչում, որ այս տարի բեկումնային է լինելու Ղարաբաղի հակամարտության հարցում: Դրանք հերթական քարոզչական հնարքնե՞ր են, թե՞ իսկապես նման նախադրյալներ կան: Մանավանդ որ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ չհամաձայնեցված են մնացել պակաս կարեւոր հարցերը: – Տարիներ շարունակ

ԳԱԶԻ ԳԻՆԸ ԷԼԻ ԿԹԱՆԿԱՆԱ՞

Ապագայում «Գազպրոմը» Հայաստան գազ է առաքելու շուկայական գներով: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում, արձագանքելով այն դիտարկմանը, թե «Գազպրոմը» գները որոշում է՝ ելնելով քաղաքական նպատակներից, եւ Ռուսաստանին բարեկամ պետությունները, օրինակ՝ Հայաստանը, գազ են ստանում արտոնյալ գներով: «Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում կանցնենք շուկայական գների: Առայսօր

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը, երբ մեր թերթում հրապարակվել էր նախարարներից մի քանիսի՝ առանց ապահովագրական եւ տեխզննման կտրոնի ծառայողական ավտոմեքենաների լուսանկարները, ՀՀ կառավարության անդամներին խստորեն հանձնարարել էր պահպանել օրենքի պահանջն ու ապահովագրել մեքենաներն ու կտրոնը մեքենաների դիմապակուն փակցնել: Հավանաբար նման մի կարգադրության էլ սպասում են մարզային չինովնիկները: Երեկ «Առավոտի» ֆոտոխցիկը ֆիքսել է

ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների համահայկական կոմիտեն» երեկ բացահայտել է, որ նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը բանակում չի ծառայել: Այդ եզրակացության հ/կ-ն եկել է այն բանից հետո, երբ ուսումնասիրել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: «Իհարկե, որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Հայլուրը», լուր են տարածում, որ զինդատախազը «ծառայել է ՀՀ զինված ուժերում», սակայն պարզ չէ, թե՝ ո՞ւմ պետք է

ԱՊՊԱ-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԷ

«Մեքենայի վարորդը եթե ԱՊՊԱ պայմանագիր չունի, ապա կարող է 50 հազար դրամով տուգանվել: Ես չեմ ուզում անցնել քաղաքականությանը, բայց եթե ԱՊՊԱ-ի ներդրումը սոցիալական ուղղվածություն ունի, ինչո՞ւ են դրել 50 հազար դրամ տուգանք։ Նայեք, գյուղի մարդը, մի դեպք է եղել, մի բան է եղել, պիտի մեքենայով դուրս գա, թեկուզ եւ չի վարում, պիտի 50 հազար դրամով

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նոր նախարարը

Որպես արդարադատության նախարար՝ իր առաջին ասուլիսում Հրայր Թովմասյանը խոստացավ իրականացնել բարեփոխումներ: «Ակնհայտ է, որ արդարադատության նախարարության համակարգը բարեփոխումների կարիք ունի: Բարեփոխումները սովորաբար իրականացվում են կա՛մ շոկային՝ հեղափոխական եղանակով, կա՛մ աստիճանական՝ հայեցակարգային: Մենք կողմ ենք այս երկրորդ ճանապարհին,- նշված էր երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ասուլիսի ընթացքում բաժանված ծրագրային հայտարարությունում:- Առաջին հերթին՝ պետք է մշակվի արդարադատության

ՀՌԱՀ-Ը ՉԻ՞ ՀԱՍԿԱՑԵԼ «ԳԱԼԱ»-Ի ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐԸ

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատերը պարզաբանում է, թե ինչու էին իրենց մրցութային առաջարկում նշել օճառի եւ լվացող-մաքրող միջոցների արտադրության հեռանկարների մասին: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքէջում հրապարակվել է դեկտեմբերի 23-ին կայացված թիվ 124-Ա որոշման հիմնավորումը՝ Շիրակի մարզում հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթում «ՑԱՅԳ» ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՌԱՀ ներկա բոլոր 7 անդամներն այդ

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ

Այս անգամ հրկիզվել է Վանաձորի «Լոռի»  հեռուստաընկերության գլխավոր խմբագրի ավտոմեքենան Անցած շաբաթ լույս կիրակի գիշերը հրկիզվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող եւ շենքի բակում գտնվող ավտոտնակում կայանված ավտոմեքենան: Լրագրողն իր այրված մեքենան գտել է աշխատանքի գնալիս, երբ բացել է ավտոտնակի դարպասները: Մեքենայի վրա հայտնաբերվել է այրված լաթի կտոր, որը գցվել էր ավտոտնակի

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ

«Արդարադատության նախարարությունը պատրաստ է բաց երկխոսության մամուլի հետ»,- իր պաշտոնավարման առաջին ասուլիսում երեկ հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Ի դեմս ԶԼՄ-ների՝ տեսնում եմ զինակիցների՝ իմ համակարգում առկա խնդիրները լուծելու առումով,- ասաց նա:- ԶԼՄ-ներին ես դիտարկում եմ որպես այն գործառույթը կատարողների, որը մարդու օրգանիզմում ունի նյարդային համակարգը՝ դա օրգանիզմում առկա ֆունկցիոնալ խանգարումների մասին ուղեղին տեղեկացնելն է»:

ՀՈՒՆՎԱՐԻ 18

ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի

ՄՈՍԿՎԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ՝ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ

Մոսկվա քաղաքի զագսերի վարչության պետ Իրինա Մուրավյովան, հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնին, ասել է, որ Մոսկվայում ամուսնացող կանանց մոտ 18%-ը եւ տղամարդկանց մոտ 30%-ը հաշվենկատ ամուսնություն են կնքում: Ըստ Մուրավյովայի՝ Մոսկվայում քիչ չեն նաեւ արտասահմանցիների հետ ամուսնությունները: Ըստ այդմ, անցած տարի մոսկվացիները 3100 ամուսնություն են կնքել Ուկրաինայի, 988-ը՝ Մոլդովայի, 920-ը՝ Հայաստանի քաղաքացիների հետ:

ՋԻՎԱՆԸ, ՋԻՎԱՆՆ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԸ

Թոռը հաղթեց պապի անվան դուդուկահարների մրցույթում Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների հանրապետական մրցույթում, որ նախաձեռնել էր Ռուսաստանի հայերի միությունը, առաջին տեղ է զբաղեցրել վարպետի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը: Երեկ այս մասին լրագրողներին հայտնեցին մրցույթի կազմակերպիչներն ու դուդուկի վարպետը: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը դուդակահարների մրցույթը որակեց որպես դուդակահարների դպրոցի հետագա զարգացման

Իմ շրջապատի անծանոթ ծառերն ու թփերը

 Ֆեյխոա 1999թ. աշխատանքի ընդունվեցի ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունում եւ աշխատում էի Վայոց ձորի տարածքային բաժնում, որը սկզբում տեղավորված էր մարզպետարանի, իսկ հետո՝ նախկին շրջանային թերթի խմբագրության շենքում: Աշխատանքի գնալիս եւ վերադառնալիս անցնում էի մշակույթի տան հարակից՝ Մոմիկի անվան զբոսայգու տարածքով: Մի օր էլ գարնանը նկատեցի մոտ 0,7-0,8 մ բարձրությամբ կանաչակարմրավուն տերեւներով ու նույն գունավորմամբ վառ

ՉԱՓԱՎՈՐ ՎԱՅԵԼՔՆԵՐ՝ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԻՆ

Ըստ տեր Բաբկենի՝ Բարեկենդան նշելով, մենք կարծես Աստծուն խնդրում ենք դրախտը կրկին վերադարձնել մեզ եւ կրկին արժանացնել բարեկենդանությանը: Կենդանիների դիմակներով մարդիկ, լարախաղացներ, խամաճիկներ, համեղ ուտեստներ, ազգային պարեր… Եթե փողոցում հանդիպեք մարդկանց այսպիսի խմբերի, ուրեմն Բարեկենդանն է «եկել»: Այս տարի մարտի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը:  Բուն Բարեկենդանը Մեծ պահքի քառասնօրյա շրջանին նախորդող

Սյուզի Կենտիկյանը ռինգ կմտնի հունվարի 29-ի՞ն

Sportinfo.am կայքը տեղեկացնում է, որ թեթեւագույն քաշային կարգում WIBF/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 27 մենամարտերում էլ հաղթանակ է տոնել (16-ը՝ նոկաուտով), հունվարի 29-ին Համբուրգում գոտիների պաշտպանության հերթական մարտն է անցկացնելու: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է թաիլանդցի Տաարապոն Պաննիմիտը: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ միջին քաշային կարգում IBF-ի

Տղաներն սկսում են այսօր

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնության բացումը, իսկ այսօր 12 գրոսմայստերներ պայքարը կսկսեն հանրապետության չեմպիոնին եւ մրցանակակիրներին որոշելու, ինչպես նաեւ ազգային հավաքականի միակ թափուր տեղի ուղեգիրը նվաճելու համար: Տղամարդիկ պայքարը պետք է սկսեին աղջիկների հետ նույն օրը, սակայն գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի վատառողջության պատճառով ֆեդերացիան որոշեց մեկնարկը

Երկրորդ տեղ՝ Բաքվում

Հունվարի 15-ին Բաքվում մեկնարկել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպված «World Masters» օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին Հայաստանի մարզիկները չեն մասնակցում: Սակայն զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հարեւան հանրապետության մայրաքաղաքում Ռուսաստանի դրոշի ներքո տատամի մտել է մինչեւ 60 կգ քաշային հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը, որը հասել է մինչեւ եզրափակիչ եւ միայն վճռորոշ գոտեմարտում է զիջել

«Միկան» առաջին միավորը վաստակեց

Երեւանի «Միկան», որ ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոն թիմերի «Համագործակցության գավաթ» ավանդական մրցաշարին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ ժամանել էր հենց մեկնարկի օրը եւ նույն օրը երեկոյան հանդիպելով «Սկոնտոյի» (Լատվիա) հետ՝ պարտվել 0:2 հաշվով, հաջորդ օրն ուժերը չափեց Ղազախստանի «Տոբոլի» հետ: Այս հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, չնայած խաղի ընթացքում գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի տղաները երկու

Նաիրան հրաժարվեց հետագա պայքարից

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը շարունակվում է առանց Նաիրա Մովսիսյանի: Առաջնության մասնակիցներից կանանց գրոսմայստերի կոչում կրող միակ շախմատիստը չորս պարտություն կրելուց հետո որոշեց դադարեցնել պայքարը: Երեկ շախմատի ֆեդերացիայից մեզ ասացին, որ աբովյանցի շախմատիստուհու անհաջող մրցելույթի եւ առաջնությունից դուրս գալու որոշումը կապված է վատառողջության հետ: Առաջնության կազմկոմիտեն չեղյալ է հայտարարել նրա հետ մինչ այդ

Խիտ դասավորություն

Վեյկ ան Զեեում մեկնարկել է շախմատի «Tata Stell Chess 2011» շախմատային փառատոնը, որտեղ հանդես են գալիս նաեւ հայաստանցիներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Արոնյանը, որ հանդես է գալիս ուժեղագույնների «A» խմբում, մեկնարկային տուրում ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակը գլխավորող նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ, իսկ երկրորդում միավորը բաժանել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու

«Հեյ ջան Շաշաստան»

Կամ ներկայացում-էքսպերիմենտ՝ ըստ Թումանյանի հեքիաթների Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շուտով հանդիսականի դատին կհանձնի խաղացանկային «Հեյ ջան Շաշաստան» ներկայացումը՝ ըստ Հ. Թումանյանի հեքիաթների: Այս գործը, որի բեմականացումը Նիկոլայ Ծատուրյանինն է, որոշել են համարել պրեմիերա, ինչ է թե՝ ներկայացման մեջ ներգրավված են Երեւանից հրավիրված երեք «սերիալային» դերասաններ: Նրանք են՝ Արփինե Իսրայելյանը, Սամվել Թոփալյանը, Անի

Գրախոսության անհաջող փորձ

Լրագրության եւ գրականության միջեւ շատ փոքր է անջրպետը, որը շատերն են փորձել հաղթահարել: Սակայն հաջողությամբ են պսակվել քչերի փորձերը: Մեր գործընկեր Աշոտ Գազազյանի փորձն ակնհայտորեն հաջողված է: 2005-ին եւ 2010-ին նրա առաջին փորձերը «Բիոռեպորտաժ»-ներն էին, որոնք լրագրողական յուրօրինակ հուշագրություններ էին՝ պատառիկներ կենսագրությունից, աշխատանքային գործունեությունից: Վերջերս լույս տեսավ Աշոտ Գազազյանի արդեն պատմվածքների ժողովածուն, որը վերջնականապես ամրապնդեց

ՆԱԽ՝ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ, ԱՊԱ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»

Էմմին գործունեությամբ փաստում է, որ լավ «մարզավիճակում» էԵրգի «Եվրատեսիլ» միջազգային հեռու ստամրցույթին, որն անցկացվում է 1956 թվականից, Հայաստանն այս տարի կմասնակցի 6-րդ անգամ: Մայիսին Դյուսելդորֆում մեր երկիրը կներկայացնի երգչուհի Էմմին: Փաստորեն, տարիներ պահանջվեց հիշյալ մրցույթի կազմակերպչին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, հասկանալու, որ սա ոչ թե երգիչների, այլ երգի յուրատեսակ ստուգատես է, ուր կարեւորվում է հենց երգը,

ՌԴ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼ

ՌԴ Սահմանադրության 84-րդ հոդվածի «գ» կետի հիման վրա եւ համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին դաշնային օրենքի», Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ռուս-ամերիկյան՝ ՌԴ տարածքով դեպի Աֆղանստան սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական գույքի եւ անձնակազմի տարանցման մասին համաձայնագիրը: Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Համաձայնագրի քննարկման ժամանակ կլինի ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031