Օրվա լրահոսը

Նվեր՝ Մեղրիին

«ԱրմենՏել» ընկերությունը Մեղրիի քաղաքապետարանին անհատույց երկհարկանի շինություն եւ հարակից տարածք է տրամադրել: Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր՝ լողավազանով եւ մարզադահլիճներով: Շինության ընդհանուր մակերեսը 1409 քմ է, իսկ հարակից տարածքը՝ 463 քմ: «Մեղրիի քաղաքապետարանի եւ բնակչության անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանը՝ սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մարզահամալիրը

«Սա չէր իմ պատկերացրած պետությունը»

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ Ազնիվ տատը վստահ է, որ եթե ճաշը բաժանողը մեկին երկու կտոր միս է բաժին հանում, մյուսին՝ ոչ մի, դրանով պառակտում է ժողովրդին: 74-ամյա Ազնիվ մայրիկն արցունքն աչքերին բացեց դատարկված հավանոցի դուռը: Օրեր առաջ նրա 15 հավերը մեկը մյուսի ետեւից սատկել էին: Թեեւ լսել էր, որ իրենց գյուղում՝ Արմավիրի մարզի Նորակերտում

ՈՎ ԿԱՄ ՈՎՔԵՐ ԵՆ hayreniq.ru-Ն

Գեղեցիկ հայ աղջիկներին Մոսկվա հրավիրողների մասին ոչինչ հայտնի չէ Դեռեւս Ծննդյան տոներից առաջ՝ 2010-ի դեկտեմբերի 28-ին [email protected] էլեկտրոնային հասցեից «Խնդրում ենք հրապարակել» վերնագրով նամակ ստացանք, ուր «Գեղեցկություն հայկական ձեւով» ինչ-որ մրցույթի մամուլի անանուն քարտուղարը տեղեկացնում էր, որ հayreniq.ru պորտալը մտադիր է այս տարվա գարնանը Մոսկվայում անցկացնել «Գեղեցկություն հայկական ձեւով» գեղեցկության մրցույթ՝ ազգությամբ հայ 18-25 տարեկան

Երեխայի մահվան գործով

Վանաձորի Հելսինկյան գրասենյակի տեղեկացմամբ՝ 2011 թ. հունվարի 19-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին քննությունը: Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել

Կրկին Գյումրվա թնջուկի մասին

Կամ՝ կարծես սայլը տեղից շարժվում է… Գյումրին հանրահայտ է մեզանում ոչ միայն աշխարհացունց երկրաշարժով, այլեւ աշխարհացունց նվիրատվությանբ: Խոսքը վերաբերում է տարիներ առաջ Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանը, որին մերթընդմերթ անդրադարձել է «Առավոտը» 2010 թ. մայիս, հունիս, սեպտեմբեր ամիսներին: Երկու տողով հիշեցնեմ գործը. նախկին մարզպետ Ֆ. Փիրումյանը 2002թ. ապրիլի 23-ին Գյումրու Խրիմյան Հայրիկի 59 շենքը բնակիչներով նվիրաբերել

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ՞

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդում է: Դատական կարգադրիչը հետեւում է դահլիճականներին: Հեռուստասերիալներից ծանոթ դեմքեր մասնակցում են դատաքննությանը: Երեկ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտավազդ Առաքելյանի («Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալների դերասան), «Հով էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանի, Արթուր եւ Արտակ Թադեւոսյանների, բջջային հեռախոսների սեփականատեր Վահե Մաղաքյանի եւ Գոհար Վարդանյանի դեմ հարուցված քրեական

Գրականագետները հավաքվեցին

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ երեկ ԳԹԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ հայ գրականության մասնագետների հետ, որոնց թվում են պետական եւ մասնավոր բուհերի դասախոսներ, ուսուցիչներ, անվանի գիտնականներ: Քանի որ ԳԹԿ-ն որոշել է ստեղծել թեստային առաջադրանքների բազա, ուստի պատրաստ է համագործակցել ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ, բաց է բոլոր առաջարկների համար: Երեկ

Որսը չի վերահսկվում

«Հայաստանում որսի շրջանը շարունակվում է, իսկ մեր երկրի պայմաններում որսի նկատմամբ վերահսկողությունը գործնականորեն հնարավոր չէ»,- երեկ, ըստ News.am-ի, նման կարծիք է հայտնել Թռչունների պահպանման հայկական հ/կ-ի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նրա խոսքով, որսորդների եւ ձկնորսների միությունում գրանցված որսորդների թիվը հասնում է 25 հազարի, որոնց

ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՄԲ ՄԻ ԶԲԱՂՎԵՔ

Սուր շնչառական վարակների եւ թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը Հայաստանում համեմատաբար հանգիստ է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից եւ ավելացնում, որ հանրապետության ողջ տարածքում իրականացվում է սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգ: Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ շտապօգնության կանչերը նույնպես նվազել են, դրանք կազմում են ընդհանուր կանչերի միայն 10%-ը, 60-70%-ի փոխարեն: Նվազել են նաեւ հանրապետության հիվանդանոցներ՝ հոսպիտալացված

«Հայփոստի» բաժանմունքը նկուղում է

Ընկերության ղեկավարությունը խոստանում է, որ այն շուտով կտեղափոխի Դավիթաշեն վարչական շրջանի 4 թաղամասերում «Հայփոստի» ընդամենը մեկ բաժանմունք է գործում, որը քաղաքացիներին սպասարկելու համար չափազանց անհարմար է: Այն գործող խանութներից մեկի նկուղային հարկի մի փոքրիկ մասն է գրավում: Ամիսներ առաջ վարչական շրջանի առաջին թաղամասում՝ հենց ոստիկանության հարեւանությամբ կար «Հայփոստի» բաժանմունք, սակայն այն փակվել է ու փոխարենը

ԱՊՊԱ-Ն ԻՐԵՆ ՉԻ՞ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ

8 օր առաջ վրաերթի ենթարկված տուժած կնոջը մինչ օրս «տիրություն» անող չի եղել ու դեռ մոտ 20 օր էլ չի լինի Երբ մեր երկրում ներդրվեց պարտադիր ավտոապահովագրման ԱՊՊԱ համակարգը, ավելի շատ ուրախացան հետիոտները, որոնք եթե հայտնվեն տուժողի կարգավիճակում, կարող են օրենքի սահմաններում փոխհատուցվել: Ամեն ինչ կարծես թե իդելական է՝ մեղավոր կողմը պարտավոր է փոխհատուցել բոլոր

ՉԻՆԱՍՏԱՆԸ «ԾԱԼԵՑ» ՀԲ-ԻՆ

Ինչպես տեղեկանում ենք b24.am կայքից՝ վերջին երկու տարվա ընթացքում Չինաստանը՝ China Development Bank եւ China Export Import Bank բանկերի միջոցով, զարգացող երկրներին տրամադրել է առնվազն 110 միլիարդ դոլարի վարկ: Համաշխարհային բանկն այս նույն ժամանակահատվածում զարգացող երկրներին տրամադրել է 100 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով վարկ: Այսպիսով, զարգացող երկրներին վարկավորման ծավալներով Չինաստանն առաջ է անցել Համաշխարհային բանկից:

ԿՈՄԲԱՅՆԻ ԳՈՐԾԱՐԱ՞Ն ԿՈՒՆԵՆԱՆՔ

Ֆիննական «Սամպո Ռոզենլյու» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով եւ մտադրություն ունեն Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան: Այդ մասին, ըստ panorama.am-ի, երեկ խոսվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ «Սամպո Ռոզենլյու» ընկերության պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նշվում է, որ ընկերությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն, հիմնականում զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ: Ըստ

«ԱՏՉՈՏ» ԵՆ ՏԱԼԻՍ-2

Երեկ կառավարությունում շարունակվել են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, Պետական գույքի կառավարման վարչության պետը եւ Միջուկային անվտանգության կարգավորման

Բանկերը «մերկանում են»

Բելգիայի դաշնային կառավարությունը մշակել է նոր օրինագիծ, որի համաձայն՝ օտարերկրացիներն այլեւս չեն կարող բելգիական բանկերում ունեցած իրենց ավանդները թաքցնել իրենց երկրների հարկային ծառայություններից: Այս մասին տեղեկանում ենք b24.am կայքից: Բելգիական իշխանությունները կողմ են այս օրինագծի շուտափույթ ընդունմանը, որը թույլ կտա խուսափել Տնտեսական զարգացման եւ Համագործակցության կազմակերպության «մոխրագույն» ցանկում ընդգրկվելուց: Այս ցանկում ներառվում են այն երկրները,

Փոխհատուցումը, այն էլ՝ ոչ համարժեք, բարեգործությո՞ւն է

Շուտով մեկ տարի կլինի, ինչ «Օլիմպ» ԱԿ-ը զրկվեց Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփական տարածքից։ Տվյալ տարածքը 2007թ. կառավարության որոշմամբ համարվել էր հանրային գերակա շահ, եւ տարածքի ձեռք բերող էր ճանաչվել «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը (նույն ընկերությանն է պատկանում նաեւ Աբովյան-Արամ փողոցներին հարող ողջ հատվածը)։ «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ սեփականատիրոջը եւ

Ե՞ՐԲ ԴԱՐՁԱՆՔ «ԿՈՒՇՏ ԵՐԿԻՐ»

Պարզվում է՝ վերջին մի քանի տարիներին մեր երկրում շա՜տ բան է փոխվել. մարդիկ այլեւս օրվա հացի խնդիր չեն լուծում Մոտ 265 հազար մեքենա, այսինքն՝ ավտոմեքենաների 65 տոկոսն արդեն ապահովագրվել է եւ ստացել ԱՊՊԱ կտրոնը: Սրանք ավտոապահովագրության մասին վերջին թարմ տվյալներն են, որոնք երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության

ԵԹԵՐ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ

Հունվարի 25-ին Թբիլիսիից սկսելու է եթեր հեռարձակվել «Առաջին կովկասյան տեղեկատվական», իսկ ռուսերեն հապավումով՝ կԼԽ հեռուստաալիքը, որի, ինչպես նաեւ ալիքի էլեկտրոնային կայքի՝ www.pik.tv-ի շնորհանդեսը տեղի է ունենալու նույն օրը Թբիլիսիում տեղակայված «Եվրոպայի տան» շենքում: «Առաջին կովկասյան տեղեկատվական» անունը կրող հեռուստաալիքը Կովկասի պատմության մեջ եզակի մեդիա-նախագիծ է: Տեղեկատվական, կրթական եւ զվարճալի հաղորդումների ալիքը հեռարձակվելու է ռուսերեն լեզվով,

Կիպրոսյան այցի հետքերով

ՀՀ նախագահի պետական այցը ակտիվորեն  լուսաբանում է նաեւ թուրքական մամուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Կիպրոսի Հանրապետություն բավականին ակտիվորեն լուսաբանվում է նաեւ թուրքական մամուլում: Ըստ «Panorama. am»-ի, Կիպրոսից ստացվող տեղեկությունների իսկությունը պահպանելով՝ թուրքական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, զերծ չեն մնացել մատուցվող նյութին միջամտելուց՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը կամ ենթատեքստային մեկնաբանությունը: Այդ ամենն իրականացվել է վերնագրային ձեւակերպումների միջոցով:

«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՐՑԻՆ ՉԽԱՆԳԱՐԵԼՆ Է»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այս պնդումը մեկնաբանում են հայ քաղաքական գործիչները Դեռ հունվարի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե երեք երկրների (ՌԴ, ՀՀ, Ադրբեջան) արտաքին գործերի նախարարները հանդիպումներ են ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռակողմ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեւաչափով անցկացվող յուրաքանչյուր բանակցությունից առաջ: Ըստ Լավրովի, «արտգործնախարարներն

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

«Հարավային Սուդանի անկախության հանրաքվեն կարող է դրական ազդել ինքնորոշման իրավունքի հետ խնդիրներ ունեցող այլ երկրների պրակտիկայի վրա, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի լուծման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման վրա»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ պատահական չէ նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, թե Սուդանի հանրաքվեն նախադեպ կդառնա ամբողջ աշխարհի համար:

ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅՈՎ

ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը երեկ առավոտյան ժամանել է Երեւան, մտահոգիչ է համարել այն փաստը, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում: «Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց գործերին»,- երեկ «Ազատություն»

Ելույթը վատը չէր, բայց…

Երեկ «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե արդյոք Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ յուրօրինակ վերջակե՞տ էր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց. «Չեմ կարծում, որ սա վերջակետ էր: Սա միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ուղղված ազդակ էր, որով արձանագրվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առաջ շարժվել

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Պատմում են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ երեկվա հանդիպումների մասնակիցները: Թոմաս Համմարբերգին հանդիպումներում ուղեկցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստանում նախկին հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ներկա ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն: Իրավապաշտպանների հետ հանդիպումից Երեկ կեսօրին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՄԻԱԿՆ Է

«Նա միակն է միջազգային կառույցների ներկայացուցիչներից, ով լսել է մեզ, բարձրացրել է մեր երեխաների սպանությունների բացահայտման հարցը»,- երեկ հայտարարեցին «Մարտի 1»-ի զոհերի հարազատները: ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը նորից Հայաստանում է ու իր հանդիպումների խիտ ժամանակացույցում ժամանակ գտավ երեկ հանդիպելու նաեւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ: Հանդիպումը կայացավ ժ. 20-ին, ինչի համար նա

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԵԿԵԼ Է ՊԱՐԶԵԼՈՒ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, թե մտահոգիչ է համարում այն փաստը, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում. «Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց

«ԵՐԵԽԱ ՄԸ ԿՈՒԶԵՄ՝ ՄԻ ԱՉՔԸ ԿԱՊՈՒՅՏ ԸԼԼԱ, ՄՅՈՒՍԸ՝ ՍԵՎ»

Անզավակ ծնողները կարող են երեխա ունենալ՝ իրենց ուզած արտաքինով Հայտնի անեկդոտ կա. երեխա չունեցող ծնողները գնում են արհեստական բեղմնավորում իրականացնող բժշկի մոտ ու մեկ առ մեկ նշում, թե ինչպիսի երեխա են ուզում ունենալ. աչքերը Բրեդ Փիթի նման լինի, մազերը՝ Մայքլ Դուգլասի, քիթը՝ Մել Գիբսոնի, բժիշկն էլ, ըստ պահանջների, սրվակի մեջ լցնում է մի քիչ բրեդփիթազոլ,

ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ՝ «ՎԻՎԱՍԵԼԻՑ»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաեւ HTC Desire Z եւ HTC Gratia սմարթֆոնները: HTC Desire Z-ն արժե 285000, իսկ HTC Gratia-ն՝ 195000 դրամ: Եվ, իհարկե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելները եւս կարելի է ձեռք բերել ապառիկ: Ավելին, ձեռք բերելով նշված հեռախոսները

ԳՆԱՃ, ԳՆԱՃ, ԳՆԱՃ

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 17.01.2011-23.01.2011թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով՝ ոսկի՝ գնման գին՝ 14826,60 (+27,2), բացթողնման գին՝ 16115,87 (+29,57), արծաթ՝ գնման գին՝ 314,24 (-1,07), բացթողնման գին՝ 341,56 (-1,17), պլատին՝

ԲԻԲԻՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԳԼԱԴՈՒՆՉԻԿԻՆ

Երեկ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրեն Բորիս Կովալչուկը ներկայացրել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի նոր գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, որը նախկինում գլխավորել է «Վոլգոգրադ էներգո» ԲԲԸ-ն: News.am-ի տվյալներով՝ «Հայկական էլեկտրացանցեր»-ի նախկին տնօրեն Եվգենի Գլադունչիկի պաշտոնանկության պատճառները թեեւ առայժմ չեն հաղորդվում, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ պատճառը նրա աշխատանքից «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարության դժգոհությունն էր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031