Օրվա լրահոսը

ՕՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼ

«Աշտարակի տարածքում կա Նոր Ամանոս գյուղ, որտեղ գնալ-գալը պրոբլեմ է: Եթե մեկը հյուր է ամանոսցուն, ապա հյուրընկալը հյուրին ճանապարհելու համար ցուցաբերում է հարգալից վերաբերմունք՝ պատվիրում է տաքսի, որպեսզի հյուրին ուղարկի 15 կիլոմետր հեռու գտնվող Կոշ գյուղ, որտեղից նա կկարողանա երթուղային տաքսի նստել՝ Աշտարակով Երեւան գնալու համար: Այդ երթուղայինները օրական 10 անգամ գնում-գալիս են, սակայն մեր

ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հունիսի 19-29-ը «ՀայԱրտ» մշակությաին կենտրոնում հայ հանդիսատեսին իր աշխատանքներով կներկայանա մանրանկարիչ Նարինե Գրիգորյանը: Արտերկրում բազմիցս ցուցադրվելուց հետո հայրենիքում իր առաջին անհատական ցուցահանդեսին երկար սպասած Նարինեն կներկայացնի շուրջ 54 աշխատանք՝ հոգեւոր, ճակատագրի, հավերժության թեմաներով: Ներառված են նաեւ Կոմիտասին նվիրված աշխատանքներ եւ հայոց գրերի 1700-ամյակին նվիրված հայոց 38 տառերը: Հոգեւոր թեմայով նա պատկերել է աստվածաշնչյան կերպարներ: Մանրանկարչի

Հունիսի 23

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ մոտ նոր հետաքրքրություններ կառաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գնումներ կատարելիս զուսպ եղեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք փնտրեք: ԿՇԵՌՔ

Արմենչիկը չի պատրաստվում հրաժարվել «չիկ»-ից

Որովհետեւ իր անվան փաղաքշական մասնիկը հանդիսատեսն է «շնորհել» «Քուլա-քուլա ելած» ամպերն ու հորդառատ անձրեւը ամենեւին էլ չխանգարեցին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիր շտապող հանդիսատեսին: Նրանց սպասում էր թեժ երեկո երգիչ Արմենչիկի հետ: Նման հանդիպում վերջին անգամ 2006 թվականին է եղել: «Այս համերգի մասին ես շատ եմ երազել»,- ասաց Արմենչիկը եւ օդային համբույրներ ուղարկեց հանդիսատեսին: Դահլիճում, ինչպես

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՊԱՐԱՑՑԻՆԵՐ ՉԿԱ՞Ն

paparazzi.am-ում տեղադրվում են նույնիսկ հայտնի մարդկանց վեճերը «Ծանոթ-բարեկամ-հարեւան-սիրեկան պայմաններում Հայաստանում պապարացցի երբեք չի լինի»,- ասում է լուսանկարիչ, paparazzi.am ինտերնետային կայքի հեղինակ, մասնագիտությամբ բժշկական սարքավորումների տեխնիկ, 21-ամյա պարսկահայ Արթուր Վարդանյանը կամ, ինչպես ընկերներն են անվանում՝ Paparazzi-ն։ Արթուր Վարդանյանը ծնունդով Անգլիայից է, բայց մեծացել է Պարսկաստանում. «Ծնվել եմ Մանչեսթր քաղաքում։ Քանի որ մեր բարեկամները բոլորը Պարսկաստանում էին,

Խզմալյանի նոր ֆիլմը

Երեկ կայացավ Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմի պրեմիերան Թեպետ ֆիլմի մասին նախօրոք տեղեկացվել էր բոլոր ԶԼՄ-ներին, սակայն հեռուստաընկերություններից ներկա էր միայն «Շողակաթը»: «Եթե Հուդայի հետույքի մասին ֆիլմ նկարվեր, բոլոր լրատվամիջոցները կգային»,- հեռուստաընկերությունների վարած քաղաքականության մասին այսպես արտահայտվեց Տ. Խզմալյանը: Նա հայտնեց, որ ֆիլմի նկարահանմանը աջակցել են մարդիկ, ովքեր չեն պատկանել ոչ մի եկեղեցական, քաղաքական,

ՍԻՐՏԸ ԲԱԴԻԿԻ ՏՆԱԿ ԷՐ ՈՒԶՈՒՄ

Բրիտանական The Guardian թերթն իր ընթերցողներին կոչ էր արել հայտնաբերել որքան հնարավոր է շատ «ամոթալի ծախսեր», որոնք կատարել են պառլամենտի անդամները՝ պետբյուջեի հաշվին: Այդ նպատակով խմբագրությունն իր կայքէջի վրա բաց է թողել օրենսդիրների ծախսերի հաշվետվությունները ներկայացնող 92 հազար էջերում գործող փնտրման համակարգ: Ընդհանուր առմամբ The Guardian-ը տիրապետում է ավելի քան 700 հազար փաստաթղթի՝ նվիրված օրենսդիրների

ՀԱՆՈՒՆ «ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ» ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետ Իռլինգ Լայեն (աջից) Վիլնյուսում, որն այս տարի արժանացել է «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» կոչվելու պատվին, հունիսի 19-ին կայացած քաղաքապետերի համաժողովին ներկայացել է իր հոմոսեքսուալիստ ամուսնու՝ Յենս Օլսենի ընկերակցությամբ: Այդպիսով, նա որոշել է իր բողոքն արտահայտել, իր խոսքերով՝ «Լիտվայում միասեռականների ծանր դրության կապակցությամբ»: Լայեն ասել է, որ ամուսնու ուղեկցությունը նախապես պլանավորած չէր ավելի

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԵՐԱՇՏԸ ԱՂԵՏԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը օրերս դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով նրան երաշտից տուժած Կալիֆոռնիայի հովիտը հայտարարել աղետի գոտի: Դա կօգնի նահանգին հավելյալ ֆինանսական օգնություն ստանալ դաշնային բյուջեից: Շվարցենեգերը հիշեցրել է, որ Կալիֆոռնիայի հովիտը Միացյալ Նահանգների ամենազարգացած գյուղատնտեսական շրջաններից է, եւ երաշտը կարող է պատճառ դառնալ գործազրկության կտրուկ աճի: «Ջրի բացակայությունը նշանակում է աշխատանքի

ԿԵՍ ՄԻԱՎՈՐԻ ԳԻՆԸ

Վրաստանում ընթացող շախմատի «Թբիլիսիի գավաթ-2009» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում է տասը շախմատիստ, մոտենում է եզրագծին: Յոթերորդ տուրում մրցաշարի առաջատար, հայաստանցի Արման Փաշիկյանը սեւերով պարտվել է Վրաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Դավիթ Հարությունյանին եւ միանգամից նահանջել 16-րդ հորիզոնական: Նույն օրը մեր հանրապետության ներկայացուցիչ, միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը, որը մինչ այդ վատ չէր

ՆԱԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՈՒ ՀԵՌԱՑՈՒՄ

Հունիսի 20-21-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները: Աշտարակի «Միկան», 2:1 հաշվով հաղթելով «Կիլիկիային», վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի եւ մրցաշարային աղյուսակում շրջանցեց հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկին»՝ բարձրանալով առաջին հորիզոնական: Ճիշտ է, նրան այդ հարցում «աջակցեց» ինքը՝ «Փյունիկը», որը հաջորդ օրը մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: Այդուհանդերձ, պոտենցիալ առաջատարը

Իրանում սահմանափակվում է խոսքի ազատությունը

Կանադական քաղաքացիություն ունեցող Newsweek ամսագրի թղթակիցը ձերբակալվել է իրանական իշխանությունների կողմից: Մազիար Բախարիի գործընկերները հայտնել են, որ լրագրողը Իրանում է ապրում արդեն 10 տարի, եւ այդ ընթացքում համագործակցել է երկրի իշխանության հետ, իսկ նրա ռեպորտաժներն աչքի են ընկել ազնվությամբ եւ հավասարակշռությամբ: Հունիսի 14-ից սկսած, Իրանում ձերբակալվել է առնվազն 23 լրագրող եւ բլոգեր: «Լրագրողներ առանց սահմանի»

Ազատ, անկախ Գրենլանդիա

Դանիայի նախկին գաղութ Գրենլանդիան հունիսի 21-ին ինքնիշխանություն է հռչակել: Այդ քայլի հիմքն էր դրել 2008-ի նոյեմբերին անցկացրած հանրաքվեն, երբ աշխարհի խոշորագույն կղզու բնակիչները կողմ արտահայտվեցին ինքնավարությանը: Գրենլանդիայի ինքնիշխանությունը ենթադրում է ոստիկանության եւ դատարանների անցումը տեղական կառավարության իրավասության տակ, գրենլանդական լեզուն կդառնա պաշտոնական, իսկ գրենլանդացիները միջազգային իրավունքի կողմից դիտվելու են որպես առանձին ժողովուրդ: Միաժամանակ՝ կղզու պաշտպանության

Ինգուշեթիայի նախագահի առողջական վիճակը ծանր է

Երեկ առավոտյան Նազրան-Մագաս մայրուղում մահափորձ է կատարվել Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի վրա: Նրա շարասյան մեջ մխրճվել է մահապարտ ահաբեկչի մեքենան: Պայթյունի արդյունքում վիրավորվել է 3 եւ մահացել է 1 հոգի: Եվկուրովը բուժման նպատակով տեղափոխվելու է Մոսկվա՝ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով: Ըստ բժիշկների՝ Ինգուշեթիայի նախագահի առողջական վիճակը տագնապալից է: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ազգային անվտանգության

Օբաման եւ Սարկոզին՝ «Նոբելյան մրցանակի» հավակնորդ

2009 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ անձանց եւ կազմակերպությունների ցուցակում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի անունները: Պաշտոնական տվյալներով, ցուցակում ներառված է 205 հավակնորդ, որից 33-ը՝ կազմակերպություն: Այդպիսով, Խաղաղության նոբելյան մրցանակի համար այս տարի կպայքարեն ռեկորդային թվով թեկնածուներ: Նախորդ ռեկորդը եղել էր 2005-ին, երբ հավակնորդների ցուցակը բաղկացած էր 199

Միայն հայկական ծրագրով

Գերմանացի երաժիշտները ներկայացնում են մեր կոմպոզիտորներին Հաճախ ենք դժգոհում այն մասին, որ հայ կոմպոզիտորների երկերը չեն կատարվում, իսկ Հայաստանում գործող կոլեկտիվները, որոնց գլխավոր խնդիրը ազգային դասական երաժշտության քարոզումն է, զբաղված են հիմնականում համաշխարհային դասական ու ժամանակակից երկերի կատարումներով: Փաստը խիստ անհանգստացնող է, դժգոհությունն էլ՝ տեղին: Հազվադեպ, բայց լինում են նաեւ դեպեր, որ թեկուզ արտերկրյա դիրիժորների

164 ՀՈԴՎԱԾ՝ ԱՆԱՆՅԱՆԻ ԴԵՄ

Ա. Ափինյանը հաշվում է նրա թերությունները, Էդ. Միլիտոնյանը՝ արժանիքները «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Նոր դար» ամսագրի տնօրեն Աբգար Ափինյանը եւ ՀԳՄ քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը: «Հայելիի» վարող Անժելա Թովմասյանը խնդրեց զրույցը չանձնավորել եւ չխոսել միայն ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մասին, սակայն նրա ցանկությունն այդպես էլ չիրականացավ: Ա. Ափինյանը

«Կրկին փորձեք»-ը՝ վաղվանից

Հունիսի 24-ից հուլիսի 2-ը ԳԹԿ-ն կհայտագրի պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցելու ցանկություն եւ իրավունք ունեցողներին: Այսօր ավարտվեցին Հայաստանի տարածքում անցկացվող միասնական պետական եւ ավարտական քննությունները: Վերջինն այդ շարքում ռուսաց լեզվի քննությունն էր: «Առավոտը» պարբերաբար ներկայացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ստացված տեղեկությունները, թե որ առարկայից ինչ գնահատականներ են ստացել մեր շրջանավարտները: Եվ այդ

ԴՈՒՔԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Արդեն երեք տարի է՝ հանրապետությունում անցկացվում են դպրոցի ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննություններ: Դա, անշուշտ, ողջունելի եւ առաջադիմական միջոցառում է: Միասնական քննությունների անցկացման ժամանակ կրթական համակարգի ղեկավարները հայտարարում էին, թե այն կբարձրացնի հանրակրթական դպրոցի հեղինակությունը, կվերացնի կրկնուսուցման անհրաժեշտությունը: Սակայն երեք տարվա

ԱԱՆ-ն՝ ընդդեմ ջավախահայ ուսուցիչների

«Ա-Ինֆո» գործակալությունը հաղորդում է, որ, Ախալքալաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկրի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները խստիվ արգելել են Վրաստանի հայ ուսուցիչներին մասնակցել Հայաստանում անցկացվելիք վերապատրաստման աշխատանքներին: Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդությունից գործակալությանը տեղեկացրել են, որ վերապատրաստման ծրագիր, իրոք, եղել է ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ, որի շրջանակներում վրաստանաբնակ մոտ 150 հայ ուսուցիչներ պետք

Նկարչական սոցիոլոգիայի պերճանքն ու թշվառությունը

Կրկին՝ Ահարոն Ադիբեկյանի եւ «նրա շուրջ» Սկզբում իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները ծիծաղում էին, այսպես կոչված, սոցիոլոգների եւ նրանց իրականացրած «սոցիալական հարցումների» վրա, որոնց հիմնավորվածությունն ու գիտականությունը իսկապես որ զրո է: Ծիծաղը` ծիծաղ, սակայն վերջապես իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները հասկացան, որ իսկապես ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Ու մինչ իրենք զբաղված էին

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔ

Գլխավոր խնդիրը վերաբնակեցումն է Միշտ չէ, որ հայությունը պատմական ու վճռորոշ պահերին կարողացել է միասնական կանգնել երկրի պաշտպանության դիրքերում: Ուժերի համախմբման դեպքում նա միշտ հաղթանակել է: Սակայն ուժերի համախմբման կամ միասնականության գաղափարի գալը հասարակության մեջ ենթարկվում է բնական օրենքներին, տվյալ դեպքում՝ սինուսոիդի պարբերականությանը. վերելքին հաջորդում է անկում, անկմանը՝ վերելք: Երբ թշնամու նվաճողական արշավանքը դեպի Հայաստան

Մինսկի հայկական դպրոցը

Դպրոցի սաները հաջողությամբ հանդես են գալիս Բելառուսում կազմակերպված եւ համահայկական փառատոներում: Հայրենիքից հեռու ապրող երեխաներին հայոց լեզվին եւ պատմությանը ծանոթացնող դպրոցը օգնության կարիք ունի Մեր հայրենակիցներից մեկը ճակատագրի բերումով ապրելով հայրենիքից հեռու, այսպես էր արտահայտվել իրեն ապաստան տված հողի մասին. «Ես անկեղծորեն հարգում եմ Բելառուսը, իսկ հայրենիքս՝ Հայաստանը, սիրում եմ»: Նախնիների հողը սիրել եւ հարգել

ԾՐԱԳԻՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Մանկատնից դուրս եկած սաները կարող են մնալ անօթեւան Վանաձորի մանկատան 10 երեխա մնաց անօթեւան ու անպաշտպան: Ապրիլի 30-ից կասեցվել է Վանաձորի մանկատան շրջանավարտների անկախ ապրելակերպի ծրագիրը: Ըստ ֆինանսավորող կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում (ՍՊՀՀ) ծրագիրը կասեցվել է վատ աշխատանքի պատճառով: Սակայն կասեցվել է առանց բացատրության եւ զգուշացման: Ծրագիրը իրականացնող «Առավոտ» հասարակական

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՀ ոստիկանությունը երեկ հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած մի ապատեղեկատվության հետ: Ապատեղեկատվության «թիրախն» այս անգամ Կոտայքի մարզի Նոր Գյուղում հունիսի 6-ին սպանված եզդի Հասոյանների ընտանիքի 4 անդամներն են: «Ադրբեջանական լրատվամիջոցները հանցագործության սարսափազդու, իսկ իրականում՝ ծայրեծայր հորինված «մանրամասներ» թվարկելով հավելում են, թե հայկական մամուլը այս հանցագործության մասին լռում է:

Վերջ կդրվի՞ ոդիսականին

«Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, թե ինչպես է 80-ամյա Մարիա Նազարովան դարձել խաբեության զոհ, բայց կարողացել է դատարանի միջոցով ետ ստանալ բրոքերին տված իր $8000 գումարը: Դրանից հետո նա դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով գումարի տոկոսները՝ 957 698 դրամ, քանի որ բրոքեր Ագնեսա Պապյանը 2006թ. ապօրինի պահել եւ

Ո՞ՒՄ ՎՐԱ ԿՏԱՐԱԾՎԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ

Սպասենք մինչեւ սեպտեմբերի 30-ը  Հայաստանի ԱԺ-ն հունիսի 19-ին ընդունեց ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշումը: Մինչ այդ հայտարարված համաներման նմանօրինակ ակտերը նվիրված էին նշանակալի իրադարձություններին, մասնավորապես՝ Անկախության օրվան, Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Այս որոշումը հավանաբար կկոչվի «հասարակական պահանջին» նվիրված համաներում: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի տեղեկացմամբ, համաներման որոշումը կիրառվելու է մինչեւ հունիսի 1-ը

Շենքը «նստել» է

Ամրացնելուց հետո շենքն ավելի վթարային է դարձել Շենքի ամրացման աշխատանքները մնացել են կիսատ: Միչուրինի փողոցի 5-րդ վթարային շենքի բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են իրենց շենքը նորոգել: Թաղապետարանից քաղաքապետարան, այստեղից էլ կառավարություն անընդհատ դիմելուց հետո վերջապես այս տարվա մարտի 1-ին պատասխանեցին նրանց մտահոգություններին: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեցին նշյալ շենքի բնակիչները:

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Սիգարետ ներկրող ընկերությունն առաջարկում է հետեւել ԱՀԿ-ի պահանջներին, որի անդամ ենք 2003 թվականից Օրերս «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով մի խումբ լրագրողներ այցելեցին Սանկտ Պետերբուրգում գտնվող «Philip Moris Izora» գործարան, որտեղ արտադրվում է սիգարետի 50-ից ավելի տեսականի: Նշենք, որ այս գործարանի որոշ արտադրատեսակներ ներկրվում են նաեւ Հայաստան: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ ամբողջ աշխարհում (առանց ԱՄՆ շուկայի) շուկայի

Թուրքական բանկը կաշխատի ռուբլով

Yapi Kredi թուրքական բանկն անցել է ռուբլով հաշվարկների Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է Zaman թերթը, ֆինանսական կառույցի ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ պատրաստի հագուստի արտահանողների պահանջների վրա հիմնվելով, որոնց ձեռնտու է ռուս հաճախորդների հետ հաշվարկների այդ սխեման, գրում է tert.am-ը։ Ինչպես ասվում է բանկի հայտարարությունում, այն ընկերությունները, ովքեր առեւտրային հարաբերությունների մեջ են ՌԴ-ի հետ, կկարողանան

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031