Օրվա լրահոսը

ՆԱԽԻՋԵՎԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐՑԱԽ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն այն կարծիքին է, որ Ջավախքին եւ ՀՀ-ին նետված է լրջագույն մարտահրավեր. «Մոտ ապագայում Ջավախքը կամ կարժանանա Նախիջեւանի ճակատագրին, կամ կազատագրվի, ինչպես Արցախը»,- նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ջավախքի խնդիրների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է նա, ում կարծիքով՝ «ընտրությունը կատարելու է համայն հայությունը եւ ոչ թե մի խումբ հայախոսներ,

Ո՞ւմ է ուղղված ռազմական բյուջեն

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը որոշ բաներ է հիշեցնում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին: ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաեւը վերջերս նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում բողոք է հայտնում ընդդեմ Հայաստանի: ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը «Առավոտի» միջոցով հակադարձելով ադրբեջանցու նամակին՝ ասաց. «Նախ, Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում լավ

ՁՄԵՌ ՊԱՊԻՑ ՄԻՇՏ ԷԼ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ

Եվ կապ չունի՝ հավատո՞ւմ ես դու նրա գոյությանը, թե՞ ոչ «Առավոտի» ամանորյա բլից-զրույցները հայաստանյան ընդդիմադիր գործիչների՝ մեծ մասամբ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչների հետ ցույց տվեցին, որ շատ լուրջ մարդիկ, որոնք սովորաբար ներքին եւ արտաքին քաղաքական լուրջ վերլուծություններ ու մեկնաբանություններ են անում, ժամանակ առ ժամանակ՝ հատկապես Ամանորի շեմին, կարող են նաեւ մի քիչ անլրջանալ ու

ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը խոստացավ, որ ոչ մի խախտում անպատիժ չի մնալու Անցնող տարվա աշխատանքի արդյունքն ամփոփելով՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ տարբեր ոլորտներում կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են լրջագույն չարաշահումներ: Զգուշացնելով, որ բավականին մեծ ծավալի նյութ կա իր ձեռքի տակ, ծառայության պետը ներկայացրեց միայն պատառիկներ այդ նյութից: Հարկ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՆԱՄԱԿ՝ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

Դեկտեմբերի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ 30-Ն Է

Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս չշտապել հղիանալ։ Նրանք ասում են, որ երեխա ունենալու ամենանպաստավոր տարիքը 30-ից հետո է։ Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 4000 կանանց հիվանդությունների պատմությունը եւ եզրակացրել, որ 22-ից հետո կանանց մոտ նվազում են գինեկոլոգիական խնդիրները, որոնք ցածրակետին հասնում են 34 տարեկանում։ Այսինքն՝ 30 տարեկան կնոջ գինեկոլոգիական առողջությունը լավագույնն է։ Ուսումնասիրության արդյունքում հերքվել

ՔՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է

Կեսօրի ճաշին հաջորդող մեկ ժամվա քունն օգնում է թոթափել հոգնածությունը եւ էապես բարելավել ուղեղի աշխատանքը։ Այս մասին են ամերիկացի գիտնականների ուսումնասիրության տվյալները։ Ուսումնասիրությանը մասնակցել է 39 կամավոր։ Կեսօրին փորձի բոլոր մասնակիցներին առաջարկել են լրացնել մի շարք թեստեր։ Ապա 1-ին խմբի մասնակիցները մեկ ժամ քնել են, իսկ 2-րդ խմբի մասնակիցները շարունակել են աշխատել նույն տեմպով։ Հետո

ՖԵՆ-ՇՈՒՅՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ

Առջեւում Ամանորն է, իսկ ինչպես անել, որ Նոր տարին լի լինի հաջողություններով: Այս հարցի պատասխանը հստակ տալիս է չինական ֆեն-շույ գիտությունը, որը մոտ 3000 տարվա պատմություն ունի: Ֆեն-շույը վաղուց Չինաստանի սահմաններից դուրս է եկել, նրա կենտրոնները բացվել են աշխարհի տարբեր երկրներում: Ամանորին նախապատրաստվելու համար, ըստ ֆեն-շույի, հարկավոր է դրական էներգիայի ճանապարհը բացել դեպի տուն եւ

ԱՌՈՂՋ ԾԻԾԱՂ՝ ԱՄՈՒՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի սրտանոթային եւ իմունային համակարգը: Իսկ ծիծաղի թերապիան կարող է մարդուն հանել դեպրեսիայից` առանց որեւէ հակադեպրեսանտ կիրառելու։ Ապացուցված է, որ առողջ եւ անկեղծ ծիծաղն իջեցնում է զարկերակային ճնշումը, նպաստում է սթրեսի նվազմանը:

ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ինչպես երեկ հայտնի է դարձել լրատվամիջոցներին, ռուսական եւ խորհրդային էստրադայի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Ալլա Պուգաչովան, ենթարկվել է վիրահատական միջամտության. կատարվել է սրտի վիրահատություն: Վիրահատության անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ հայտնաբերվել է, որ սրտի արյունատար անոթները խցանվել են: Մի քանի տարի առաջ նա արդեն ենթարկվել էր սրտի վիրահատության: Այս պահին Ալլա Բորիսովնայի վիճակը բժիշկները գնահատում

Ամանորի պատմությունը

Պարզվում է՝ Ամանորը գոյություն ունեցող բոլոր տոներից ամենահինն է: Հին եգիպտական բուրգերի պեղումների ժամանակ հնէաբանները գտել են մի տարա, որի վրա գրված էր. «Նոր տարվա սկիզբը»: Հին Եգիպտոսում Նոր տարին տոնում էին այն ժամանակ, երբ Նեղոս գետն էր վարարում (մոտավորապես սեպտեմբերի վերջերին): Նրանց համար Նեղոսի վարարումը կարեւոր իրադարձություն էր, քանի որ միայն դրա շնորհիվ էր,

«ՆԱՊԱՍՏԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՍԻՐԻ»

Այդ են վկայում գուշակի կանխատեսումները «2011-ին նախագահ Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու: Քաղաքականության մեջ լիքը խնդիրներ կունենա, անընդհատ կգտնվեն չար մարդիկ, որոնք կփորձեն սեւացնել նրա արած քայլերը: Պարոն նախագահի համար շատ հանկարծակի առողջական խնդիրներ ի հայտ կգան, որոնց պատճառով ստիպված կլինի հրաժարվել նախապես պլանավորած մի շարք կարեւոր օտարերկրյա պաշտոնական այցերից: Միայն ընտանեկան անդորրի

Բրեյն ռինգ. հաղթեց Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի թիմը

Օրերս «Հարմոնիա» ռուսական մշակույթի կենտրոնը Երեւանում կազմակերպել  էր Բրեյն ռինգի հայաստանյան առաջնություն: Խաղ-մրցույթին մասնակցում էին Երեւանի 6 հանրակրթական հաստատությունների բարձր դասարանների երեխաներ, ինչպես նաեւ Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի ուսանողներից կազմավորված 2 թիմ: Խաղ-մրցույթին մասնակցած ՎՊՏՔ-ի թիմերից մեկը՝ «Գուգարքը», գրավել է առաջին տեղը՝ իրավունք ստանալով մասնակցելու մարտին կայանալիք առաջնությանը: Քոլեջի 17-ամյա ուսանող Արուս Աբովյանն առաջին անգամ

2010-ի ֆուտբոլային քրոնիկոնը

Ընդամենը մի քանի օրից պատմություն կդառնա 2010 թվականը, որ հայկական ֆուտբոլի համար հարուստ էր իրադարձություններով ու տպավորություններով: Վագրի տարին մեզ պարգեւեց հաղթանակների ու հպարտության բերկրանք, ափսոսանք արտահայտելու բազում առիթներ նվիրեց ու բազմաթիվ փոփոխություններ բերեց: Վերհիշենք 2010 թվականին հայկական ֆուտբոլի համար ամենակարեւոր ու հիշարժան դրվագները: Ազգային հավաքականի աշնանային սենսացիան Հայաստանի հավաքականի երկար սպասված մեկնարկը հաջող չստացվեց:

Գլխավորում են մրցաշարային աղյուսակները

Գրոնինգենում մեկնարկած շախմատի փառատոնում երկու տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչներ՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու Վահե Բաղդասարյանը երկուական հաղթանակ են տոնել ու եւս հինգ մասնակիցների ընկերակցությամբ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «C» խմբում Հոլանդիան ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանը նույնպես պարտության է մատնել երկու մրցակցի եւ չորս առաջատարների մեջ է: Իսկ ահա ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան

«Հատիսը» պայքարից դուրս մնաց

Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Մոսկվայում 63:94 հաշվով պարտվեց տեղի «Դինամոյին» եւ դադարեցրեց պայքարը: Թիմերի առաջին՝ երեւանյան հանդիպումը նույնպես ավարտվել էր մոսկվացիների առավելությամբ (62:58): Սա Հայաստանի չեմպիոնի վեցերորդ անընդմեջ ձախողումն էր Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարում: Մրցակցի դաշտում կրած այս պարտությունն ինչ-որ տեղ օրինաչափ էր, քանի որ առանց այդ

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ՝ ԳԱԱ-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդունել է այս տարվա աստղագիտական միջազգային օլիմպիադայի հայ մրցանակակիրներին: Հերթական անգամ մեր պատանիները վերադարձել էին պարգեւներով, այս անգամ երեք բրոնզե մեդալ են շահել 11-րդ դասարանցի Վիրաբ Գեւորգյանը՝ «Քվանտ» վարժարանից, 11-րդ դասարանցի Արամ Մկրտչյանը եւ 10-րդ դասարանցի Վահան Ասլանյանը (երկուսն էլ՝ ֆիզմաթ դպրոցից): Նրանց ղեկավարներն են Բյուրականի

Երեք սոպրանոները վերադարձան Հունաստանից

Ռոզա Հովսեփյանի, Գայանե եւ Լիլիթ Գրիգորյանների հերթական հյուրախաղը Ռ. Հովսեփյանը, Լ. եւ Գ. Գրիգորյանները: Օպերային երգչուհիներ Ռոզա Հովսեփյանը, Գայանե եւ Լիլիթ Գրիգորյանները օրերս են վերադարձել Հունաստան կատարած համերգային շրջագայությունից: «Համազգայինի» նախաձեռնությամբ ու հրավերով երեք սոպրանոները Աթենքում եւ Սալոնիկում հանդես են եկել «Երազային մեղեդիներ» ծրագրով, նրանց նվագակցել է նախկին հայաստանցի դաշնակահար Նունե Դոնիկյանը: Աթենքում երգչուհիները ելույթ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇ ԿԱՄՓՈՓԻ ՏԱՐԻՆ

Երբ թերթերն արդեն արձակուրդում կլինեն Ի թիվս այլ նախարարների, մշակույթի նախարար Հասմիկ Պողասյան էլ կամփոփի 2010-ը, ու նախորդ տարիների պես դարձյալ այն օրերին, երբ տպագիր ԶԼՄ-ներն արձակուրդում կլինեն: Այդպես ավելի ապահով է՝ մեկ-երկու յուրային TV կհրավիրեն, որ նկարեն ու ցույց տան, թե ինչ հրաշալի է ամեն ինչ ոլորտում: Ու քանի որ այդ օրերին մեր թերթը

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Reuters-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին Հռոմում՝ Շվեյցարիայի դեսպանատան շենքում, պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ վիրավորվել է: Պայթուցիկը տեղադրված է եղել դեսպանատանը փոխանցված ծանրոցում: Միջադեպի հանգամանքները ճշտվում են:

ՏՀԿ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ

Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի մի շարք երկրներ ներառող Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ), որի գագաթաժողովն անցնում էր Ստամբուլում, նոր նախագահ է ընտրել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով մինչ այս ղեկավարում էր հիշյալ կառույցը: News.am-ի մատուցմամբ, Թուրքիայի նախագահական Չրաղան պալատում Աբդուլա Գյուլը դիմավորել է ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին: Թուրքիայում

ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼ ՄԻՄՅԱՆՑ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են Հարավային Կորեայի կողմից «սադրիչ գործողություններին» ի պատասխան՝ «սրբազան պատերազմ» սկսելու եւ «միջուկային զսպիչ միջոցներ» ձեռնարկելու իրենց մտադրության մասին: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է հյուսիսկորեական բանակի գլխավոր հրամանատարը: Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները խոստացել էին անհապաղ պատասխան հարված հասցնել Հյուսիսային Կորեային, եթե վերջինս կրկին գնդակոծության ենթարկի հարավկորեական տարածքները: Երկու Կորեաների

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ, ՄԵԿ Է՝ ՀԱՎԵՐԺ ՆԱԽԱԳԱՀ Է. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

Ղազախստանի նախագահ, 70-ամյա Նուրսուլթան Նազարբաեւը, որի լիազորությունները 2012թ.-ին սպառվում են, կարող է եւս 10 տարի՝ մինչեւ 2020թ.-ն մնալ իր պաշտոնում եւ կառավարել այդ երկիրը: Նախաձեռնող խումբը մտադիր է դա անել առանց նոր ընտրություններ անցկացնելու: Այդպիսի առաջարկ է հնչել Ուստ-Կամենոգորսկում տարբեր մակարդակի 850 պատգամավորների, նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ժամանակ: Ֆորումի մասնակիցները,

Ադրբեջանը դիմել է Կասպրշիկին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Կասպրշիկին՝ խնդրելով ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստը հետաքննելու համար: Trend-ի մատուցմամբ, խոսքը վերաբերում է դեկտեմբերի 17- ին, ադրբեջանական կողմի ասելով, հայկական կողմից Ադրբեջանի Թարթառի շրջանի Բորսունուլ բնակավայրի ուղղությամբ «Գրադ» կայանքից ռեակտիվ-բեկորային արկեր արձակելու փաստին: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար

Լեհաստանը Զակաեւին Ռուսաստանին չհանձնեց

Վարշավայի շրջանային դատարանը որոշում է կայացրել չքննարկել չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զակաեւի Ռուսաստան էքստրադիցիայի հայցը: Դատական նիստը դադարեցվել է Զակաեւի՝ Լեհաստանում չգտնվելու պատճառով: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ն: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել 7 օրվա ընթացքում: Դատարանը կարող է քննարկել Զակաեւի Ռուսաստան հնարավոր էքստրադիցիայի հարցը միայն վերջինիս Լեհաստանում գտնվելու պայմաններում եւ ՌԴ կողմից համապատասխան հարցման

ԱՄՆ-Ն ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ

Իսկ ՌԴ-ում դրան դիմադրողներ կան Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատը ձայների 71 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ վավերացրել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը, որը, ի դեպ, չվավերացնելու պարագայում, Ռուսաստանը սպառնում էր սպառազինությունների նոր մրցավազքով: Կողմերը պայմանավորվածություն ունեն պայմանագիրը միաժամանակ վավերացնելու վերաբերյալ: Այս տարվա ապրիլին Պրահայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ

Քյալյանը չի՞ վճարում

Ըստ 1in.am-ի, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը կամայականորեն չի վճարում իր աշխատակիցների աշխատավարձը: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ ձեռքը քարի տակ է, գրում է 1in.am-ը, որի աղբյուրների փոխանցմամբ, կնոջ համար ռեկտորի պաշտոնը գնելու նպատակով Սամվել Մայրապետյանը 700 հազար դոլար է ծախսել, սակայն տիկինը ռեկտոր աշխատած տարիներին ոչ միայն ետ

Աշխատավարձը բարձրանում է, կոռուպցիան՝ աճում

Ըստ բուհերի ներկայացուցիչների, արատավոր երեւույթի դեմ պայքարելու համար պետք է նախ փոխվի հասարակության մտածելակերպը: Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը: Ասուլիսի հիմնական թեման կրթական ոլորտում, մասնավորապես՝ բուհերում նկատվող

25 ՀՈԴՎԱԾ, 53 ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ

«Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը շատերի սրտով չէ Երեկ ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Այն շատերի համար ձանձրալի էր, մյուսների համար լավ հանդիպատեղի՝ վաղուց չհանդիպած գործընկերների հետ շփվելու, որոշ գիտնականների համար էլ՝ պարզապես ինքնադրսեւորվելու, սեփական փիլիսոփայական մտքերը արտահայտելու առիթ: Մինչ քննարկման սուր պատառիկներին անդրադառնալը, նշենք, որ 25 հոդվածից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031