Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՏԸ ԲԱԴԻԿԻ ՏՆԱԿ ԷՐ ՈՒԶՈՒՄ

Հունիս 23,2009 00:00

Բրիտանական The Guardian թերթն իր ընթերցողներին կոչ էր արել հայտնաբերել որքան հնարավոր է շատ «ամոթալի ծախսեր», որոնք կատարել են պառլամենտի անդամները՝ պետբյուջեի հաշվին: Այդ նպատակով խմբագրությունն իր կայքէջի վրա բաց է թողել օրենսդիրների ծախսերի հաշվետվությունները ներկայացնող 92 հազար էջերում գործող փնտրման համակարգ:

Ընդհանուր առմամբ The Guardian-ը տիրապետում է ավելի քան 700 հազար փաստաթղթի՝ նվիրված օրենսդիրների ծախսերին: Համացանցում հրապարակված 91996 էջ փաստաթղթից չուսումնասիրված են մնացել ավելի քան 23 հազարը: Թերթը հենց դրանք էլ առաջարկում է իր ընթերցողներին՝ հետազոտել: Մրցույթը պիտի ավարտվեր երեկ, որին մասնակցելու իրավունք ունեին միայն Բրիտանիայի հպատակները: Մրցույթի հաղթողը, որը խորհրդարանական փաստաթղթերում կհայտնաբերեր ամենախայտառակ ծախսը, մրցանակ կստանա՝ տնակ բադիկների համար: Բանն այն է, որ, ըստ փաստաթղթերի, նման տնակ է հարկատուների հաշվին ձեռք բերել պահպանողական կուսակցության անդամ սըր Փիթեր Վիգերսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել