Օրվա լրահոսը
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԵՆՔ՝ ՓՈԽԵԼՈՒ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ
Ասում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը – Ժամանակին դուք բավականին գովեստով էիք խոսում «Երեւանի մասին» օրենքի մասին եւ ասում էիք, որ այն լայն հնարավորություններ է տալու ընտրված ավագանուն, սակայն ընտրությունների բուն պրոցեսը հերթական անգամ ապացուցեց, որ ցանկացած օրենք, որքան էլ լավը լինի, եթե իրականացվում է ընտրական նման մեթոդներով, զրոյական արժեք ունի:
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄԱՐՏԵՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ընդդիմությունը խոստովանում է, որ մայիսի 31-ին ինքն անզոր էր պայքարել պետական մեքենայի դեմ Եթե Երեւանի ավագանու ընտրություններից երեք օր անց առանց էմոցիաների ու սառը դատողությամբ գնահատենք այն, ինչ մայիսի 31-ին տեղի ունեցավ մայրաքաղաքի տարբեր համայնքների ընտրական տեղամասերում, ապա պիտի, թերեւս, արձանագրենք, որ բացառությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի երկու ընտրատարածքների՝ թիվ 7 եւ 8, մյուս բոլոր ընտրատարածքներում ակնհայտորեն
«ԵՍ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՉԵՄ»
Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ոչ թե համաներում պիտի լիներ, այլ այդ հոդվածները պետք է պարզապես հանվեին. դատարանում հասկանալի է դառնում, թե ինչ աբսուրդ է ամենը: Ես հիասթափված չեմ, քանի որ այս ռեժիմից միայն այսպիսի խաղեր եմ սպասում: Ոչ մի նորմալ, դրական, ազնիվ քայլ չէի սպասում: Տեսնենք: Ինձ չի
ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ 115 ՄԱՐԴ ԽՈԶԻ ԳՐԻՊ Է
Արգենտինայում եւս 15 մարդ վարակվել է H1N1-ով: Այսպիսով, այդ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115-ի: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին: Աղբյուրը հայտնում է, որ Արգենտինայի հյուսիսային գավառներից մեկում՝ Ժուժույում արդեն մահացել է մի երիտասարդ, որի մոտ առկա են եղել հիվանդության բոլոր ախտանիշները: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Արգենտինայի առողջապահության փոխնախարար Կարլոս
Հունիսի 2
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի
8 ֆիլմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն: Կինոգետ Նարինե Ջրբաշյանի խոսքով, այդ ֆիլմերը «Հայկ» կինոստուդիայի 2007-2009թթ. արտադրություններից էին: Կինոստուդիայի նախաձեռնությամբ՝ արդեն ավանդական դարձած ֆիլմերի ամենամյա ցուցադրությունում այս անգամ ներկայացվեց 8 ֆիլմ, դրանցից 3-ը պատմական էին, 5-ը՝ դիմանկարային: Պատմական ֆիլմեր էին՝ Տիգրան Մեծի մասին պատմող «Հայաստանը ՔԱ 1-ին դարում», Թորոս Ռոսլինի հետքերով գնացող եւ մեր
Ներկայացումները հետաձգվեցին ընտրությունների պատճառով
Երեկ «Առավոտը» դժգոհություն ստացավ Երեւանի մի խումբ քաղաքացիներից, որոնք վրդովված էին, թե ընտրությունների օրը՝ մայիսի 31-ին, Երեւանի թատրոններն իրենց կանգնեցրել են փաստի առաջ: Քաղաքացի Նունե Սարգսյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից մայիսի 31-ի համար գնել էի «Իմ զոքանչը» ներկայացման տոմս: Բայց երբ ժամը 19-ին գնացինք ներկայացման, պարզվեց, որ ավագանու ընտրությունների
Ռուսախոսներն ու հայ գրականությունը
Հայ-ռուսական համալսարանում օրերս պոեզիային նվիրված միջոցառում էր: Առաջին կուրսի ուսանողները, ավարտելով հայ գրականություն առարկայի դասընթացը, ամփոփում էին տարվա ընթացքում իրենց ստացած գիտելիքները: Միջոցառման կազմակերպիչը բուհի դասախոս, գրականագետ Մարգարիտ Խաչատրյանն էր: «Երբ սեպտեմբերին պատմվածք էի կարդում նրանց համար՝ զարմացած ինձ էին նայում: Ուրախ եմ, որ գոնե մի բան սովորել են,- ռուսախոս սաների մասին ասաց նա՝ հավելելով,-
Դյուժեւի սերը
Հայտնի ռուս դերասան Դմիտրի Դյուժեւն ու նրա հարսնացու Տատյանան այս տարվա փետրվարի 14-ին դարձան ամուսիններ: Զույգն իրենց ամուսնության օրը պատահական չէր ընտրել, այդ օրը սիրահարների տոնն է: 29-ամյա դերասանը պատմել է, որ իր հարսնացուի հետ ծանոթացել է փակ խնջույքներից մեկի ժամանակ: Նա տեսել է անկրկնելի, գեղեցկուհի աղջկան, անմիջապես հավանել, բայց երկար ժամանակ չի համարձակվել մոտենալ
Calvin Clein-ի նոր բույրը
Վերջերս Calvin Clein բրենդը դերասանուհի Եվա Մենդեսին առաջարկել է իր արտադրանքը ներկայացնել համաշխարհային շուկայում ու դառնալ Calvin Clein-ի դեմքը: Ե. Մենդեսը համաձայնել է շարունակել Calvin Clein-ի այն ավանդույթը, որ վերջինիս գովազդներում միայն շքեղ կանայք են լինում: Մինչ Ե. Մենդեսը՝ հայտնի բրենդը ներկայացրել են մի շարք միջազգային ճանաչում ունեցող անձինք: Այժմ Calvin Clein-ը թողարկել է մի
ՏԳԵՂ ԿԱՆԱՅՔ ՍԵՔՍՈՒԱԼ ԵՆ
Կարծում է հոգեբանը եւ վստահեցնում, որ երջանկությունը ներքին եւ արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելն է Ասում են՝ մի ծնվիր գեղեցիկ, ծնվիր երջանիկ: «Երբեք չես կարող ասել, թե այս կամ այն աղջիկը երջանիկ է կամ հաջողակ, որովհետեւ գեղեցիկ է,- ասում է հոգեբան Աննա Աբրահամյանն ու շարունակում:- Երջանիկ լինելը գեղեցկության հետ բացարձակ կապ չունի: Նախ պետք է
Հետեւողական «գաղտնապահություն»
«Առավոտի» մայիսի 5-ի համարում տպագրված «Թաքո՞ւն մրցույթ» լուրում նշել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2009թ. հունվարից ապրիլ ժամանակահատվածում մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների եւ ԶԼՄ-ների համար հայտարարել էր մրցույթ՝ 8 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն վերլուծական եւ քննադատական հոդված, լավագույն հեռուստալրագրող, լավագույն ինտերնետային հոդված եւ այլն): Ըստ նախարարության mincult.am պաշտոնական կայքէջի, մրցույթի արդյունքները պիտի ամփոփվեին մայիսի 3-ին՝
ԵՐԵՔ ՀԱՂԹՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկության երիտասարդական միջազգային ավանդական մրցաշարը, որի հիմքը 9 տարի առաջ դրել է մարզաձեւի Երեւանի ֆեդերացիան: Այս անգամ մրցաշարին մասնակցում էին չորս երկրների (Հայաստան, Ռուսաստան, Հունաստան եւ Վրաստան) քառասուն երիտասարդ ըմբիշներ: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան 50 կգ քաշային Գոռ Ներսիսյանը,
ԳՈԼԱՌԱՏ ՏՈՒՐ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրն առանձնացավ գոլառատությամբ: Չորս հանդիպումներում ընդհանուր առմամբ արձանագրվել է դարպասի 16 գրավում: Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Կիլիկիային» եւ պահպանեց իրեն հետապնդող «Միկայի» նկատմամբ հինգ միավորի առավելությունը: Աշտարակցիներն իրենց հերթին մեկ անպատասխան գնդակ անցկացրին «Արարատի» դարպասը: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի խոշոր հաշիվներ. «Բանանց»-«Շիրակ»՝ 5:1, «Ուլիս»-«Գանձասար»՝
ՖԻՖԱ-Ն ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
ՖԻՖԱ-ի 2014 թվականի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարը կայանալու է Բրազիլիայում: Օրերս ՖԻՖԱ-ն հայտարարեց այն 12 քաղաքների ցանկը, որտեղ կայանալու են այդ հանդիպումները: Դրանք են՝ Բելու-Օրիզոնտե, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա, Ֆորտալեզա, Մանաուա, Նատալ, Պորտու-Ալեգրի, Ռասֆի, Ռիո դե Ժանեյրո, Սալվադոր, Սան Պաուլու: Ընտրված քաղաքները կամ Բրազիլիայի նահանգների մայրաքաղաք են, կամ վարչական խոշոր կենտրոններ: Ընտրության առումով ՖԻՖԱ-ի նախագահ
ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ
Ավարտվեց շախմատի «Գյումրի- 2009» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի 10 շախմատիստներ: Նրանցից հինգը կրում են գրոսմայստերի կոչում: Վերջին տուրում մրցաշարի միջնամասից առաջատարի դերն ստանձնած ղազախ գրոսմայստեր Ռինատ Ջումաբաեւը, առավելության հասնելով Գեւորգ Հարությունյանի նկատմամբ, ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ մրցակիցների համար դարձավ անհասանելի, իսկ ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:
ՀԱՅՈՒՀԻՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Պոլտավայում եզրագիծը հատեց շախմատի Ուկրաինայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 41 վարպետները շվեյցարական մրցակարգով 9 տուրում որոշում էին չեմպիոնուհուն եւ մրցանակակիրներին: Առաջնության ավարտին ընդամենը երկու հոգի էին կորցրել 1,5 միավոր՝ գրոսմայստերներ Եվգենիա Դոլուխանովան՝ Խարկովից, եւ Տատյանա Վասիլեւիչը: Սակայն 7,5-ական միավոր վաստակած այս շախմատիստուհիներից լրացուցիչ գործակիցներով հաղթանակը շնորհվեց հայուհուն: Պոլտավայում Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստուհիների պայքարին մասնակցում էին
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ՝ «ՄԵԾ ՇԼԵՄԻ» ՀԱՂԹՈՂ
Մայիսի վերջին օրը Մոսկվայի «Դրուժբա» մարզահամալիրում ավարտվեց ձյուդոյի մեծահասակների «Մեծ Շլեմ» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 39 երկրների 320 մարզիկներ, այդ թվում՝ նաեւ կանայք: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացնում էին մինչեւ 60 կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Արթուր Սրապյանը, ինչպես նաեւ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ), իսկ
Կուսակցությունները լավ են լուսաբանվել իրենց TV-ներում
Ըստ ԵՄԱ դիտարկումների, միայն սեփական հեռուստաալիք չունեցող ՀԱԿ-ին են բաժին ընկել բացասական լուսաբանումները: 2009 թ. ապրիլի 16-ից մայիսի 29-ը ԵՄԱ-ն Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է հեռուստաալիքներով Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման դիտարկումը: Հետազոտությունն անցկացվել է 2 փուլով՝ նախընտրական քարոզչության նախաշեմ եւ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան: Երեկ «Ուրբաթ» ակումբում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց 7 հեռուստաալիքների
«ԲԱԼԵՏԱՅԻՆ ԷՏՈՒԱԼԻ» ՀԱՅԱԶԳԻ ԱՍՊԵՏԸ
Հեռախոսային հարցազրույց՝ բալետային արտիստ Արման Գրիգորյանի հետ Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող, միջազգային մի շարք մրցույթներում բարձր պարգեւների արժանացած Արման Գրիգորյանի դափնիները 2008թ. ավելացան եւս մեկով՝ Կաննի «Բալետային էտուալով»: Վերջինիս տիրոջը որոշում են ճանաչված բալետային քննադատները: Նշենք, որ իր հռչակով եւ պրոֆեսիոնալ պահանջներով այս մրցանակը համազոր է Կաննի միջազգային փառատոնի Գրան պրիին, եւ Ա.
ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԵԼ
Interfax-ը տեղեկացնում է, որ Air-France ավիաընկերության Airbus օդանավը, որը Ռիո դե Ժանեյրոյից ուղեւորվում էր Փարիզ, երկուշաբթի օրը անհետացել է ռադարների տեսադաշտից՝ Բրազիլիայի ափին: Ինքնաթիռում 215 ուղեւոր կար: Երեկ ուշ երեկոյի դրությամբ ինքնաթիռը չէր հայտնաբերվել: Ըստ ամենայնի, այն ընկել է Ատլանտյան օվկիանոս: Շանսերը, որ ինքնաթիռում գտնվածները կփրկվեն, գրեթե զրոյական են:
6 ՏԱՐՈՒՄ՝ 200 ՄԼՆ ԵՎՐՈ
Փարիզյան Chopard ոսկեղենի բուտիկից թանկարժեք քարերի եւ զարդերի կողոպուտի մեջ ոստիկանությունը կասկածում է «Վարդագույն հովազին»՝ միջազգային հանցավոր կազմակերպությանը, որն արմատներով Բալկաններից է եւ մասնագիտանում է ոսկերչական խանութների կայծակնային եւ շատ մանրամասն պլանավորած կողոպուտների մեջ: Այդ մասին տեղեկացնում է The Times-ը: Chopard-ի կողոպուտը տեղի է ունեցել մայիսի 30-ին եւ տեւել է ընդամենը 2 րոպե: Խանութ է
ԵՄ-Ն ՔՆՆԱԴԱՏԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրամիության ղեկավարությունը ոչ լեգիտիմ անվանեց մայիսի 31-ին Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունները: Այդ մասին հաղորդում է AFR գործակալությունը: ԵՄ-ում նախագահող Չեխիայի հայտարարության մեջ ասված է, որ Եվրոպան չի ընդունում ոչ ընտրությունների լեգիտիմությունը, ոչ էլ դրանց արդյունքները: «Նման ընտրությունների անցկացումը վկայում է այն մասին, որ ցանկություն չկա փնտրել Վրաստանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհներ»,- գտնում է Եվրամիությունը:
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԱՆԳՐԱԳԵՏ ԷԻՆ
Ղրղըզստանի նախագահի պաշտոնի երկու հավակնորդ չկարողացավ հանձնել պետական լեզվի իմացության պարտադիր քննությունը եւ դուրս մնաց ընտրարշավից: Ըստ ԿԸՀ-ի՝ լեզվի քննությունից անբավարար են ստացել գործարար Կուրմանբեկ Էշեմբաեւը եւ նախկին զինծառայող Ազամատ Ուլամաեւը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ քննությունը հաջող հանձնելու համար թեկնածուները պետք է ղրղզերեն ներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը՝ գրավոր եւ բանավոր: Նախընտրական «շարադրության» ծավալը պետք
Գլոբալ տաքացման զոհերը կավելանան
Global humanitarian forum միջազգային կազմակերպությունը, որը ղեկավարում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, զեկույց է հրապարակել, որում կանխատեսում է գլոբալ տաքացման վնասներն ու մասշտաբները: Lenta.ru-ն հաղորդում է, որ ուսումնասիրությունների տվյալներով՝ ներկայումս աշխարհում գլոբալ տաքացման պատճառով տարեկան մահանում է մոտ 300 հազար մարդ: Բանն այն է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է բնության աղետալի երեւույթների, մասնավորապես՝
Բեռլուսկոնին պաշտպանեց իր «մասնավոր կյանքը»
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատական որոշմամբ հասավ նրան, որ Սարդինայում գտնվող իր Սերտոսա առանձնատան հյուրերի լուսանկարների հրապարակումն արգելվի: Ըստ The Times-ի՝ այդ լուսանկարների զգալի մասում պատկերված են բիկինիով կամ ընդհանրապես առանց հագուստների աղջիկներ: Վերջիններիս թվում է 18-ամյա Նոյեմի Լեթիսիան (նկարում), որն անախորժությունների պատճառ դարձավ Բեռլուսկոնիների ընտանիքում: Վարչապետի տիկինը հայտարարեց, որ չի կարող ապրել մի մարդու
Սպանվել է ամերիկացի բժիշկ
Կիրակի օրը Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքի լյութերական եկեղեցում սպանվել է բժիշկ Ջորջ Թիլլերը, որը համարվում էր ուշ աբորտների ամենահայտնի մասնագետներից մեկը: Newsru.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ մարդասպանը՝ կանզասցի Սքոթ Ռեյդերը, ձերբակալված է եւ այժմ ցուցմունքներ է տալիս: Թիլլերը եկեղեցում օգնում էր քահանային, իսկ նրա կինը երգում էր երգչախմբում: Բժշկի ընտանիքը՝ այրին, 4 երեխաները
Ապագա եվրոպացին՝ հայ երիտասարդի աչքերով
Ըստ այս թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքների՝ հայերը շատ չեն տարբերվում եվրոպացու կերպարից: «Ինչպիսի՞ն ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում». մարտին ՀՀ 10-18 տարեկան երիտասարդների շրջանում այս թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքները երեկ ամփոփվեցին ԿԳՆ-ում: Շարադրությունների այս մրցույթը անցկացվել էր Եվրոպայի խորհրդի 60-ամյակի կապակցությամբ: Նախարարություն էր ներկայացվել 70 շարադրություն, որից հանձնաժողովը լավագույն է ճանաչել 17-ը:
ԿԱ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱԿԱՍ
Շատ դիմորդներ երեկ՝ դիմում-հայտերի ընդունման վերջին օրը, նոր-նոր են սկսել հետաքրքրվել, թե երբ են գործերը հանձնելու: Մայիսի 11-ից մեկնարկեց դիմորդների հայտագրման գործընթացը: Իսկ երեկ՝ ժամը 18-ին, այդ գործընթացն ավարտվեց: Հիշեցնենք, որ բուհերի ընդունող հանձնաժողովներն աշխատում էին ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, ժամը 9-18-ը, իսկ դիմորդները պետք է վճարեին 1500 դրամ՝ իրենց գործերը հանձնելու համար: Դեռ
«Հայաստանն ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ սահմանի բացմամբ»
Հարցազրույց ռազմական փորձագետ Ազադ Իսազադեի հետ – Ո՞ր երկիրը՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։ – Անկասկած, երկու կողմերն էլ օբյեկտիվորեն շահագրգռված են սահմանի բացմամբ։ Եթե Թուրքիային ավելի շատ հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը, ապա Հայաստանն ավելի շահագրգռված է տնտեսապես։ Ընդ որում՝ երկու կողմերն էլ ունեն նաեւ