Օրվա լրահոսը
Պետք չէ թերագնահատել ուսանողներին
Այս կարծիքին է երգիչ Արսեն Գրիգորյանը «Հայկական Պավարոտտի», «Լավագույն ուսանող»,- ահա թե ինչ կոչումների է արժանացել ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո) իր դասախոսների՝ հանրաճանաչ արվեստագետներ Վլադիմիր Խաչատրյանի եւ Ռուբեն Մաթեւոսյանի կողմից: Արսեն Գրիգորյանը ոչ միայն ժողովրդական երգիչ է, այլեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի սիրված դասախոս: Նա իր առաջին քայլերը սկսել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանից, այնուհետեւ
ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ՉԻ ՎԱԽԵՆԱԼՈՒ
Նոր տարուն՝ նոր կերպարներով Ամեն տարի Ամանորի նախաշեմին բոլորին հուզող հարցերից մեկը հագուստի կամ կերպարի ընտրությունն է: Այս խնդիրը լուրջ է մասնավորապես հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար: Նրանց մոտ ամանորյա կերպարների, հագուստների մասին մտածելն ու նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռ աշնանը, երբեմն նաեւ ամռանը. բանն այն է, որ Ամանորի նախաշեմին բոլոր հայկական հեռուստաընկերությունները սկսում են ամանորյա
Ողբերգական պատմություններ
Խոսքը բռնցքամարտի, հատկապես՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին է, որտեղ մահացությունները համեմատաբար շատ են: Էմիլ Գրիֆֆիտ Բեննի Պատեր Ռեյ Մանչինի Բռնցքամարտը, չնայած խիստ կանոններին, դաժան մարզաձեւ է: Հիմա, բարեբախտաբար, ռինգում եւ դրանից դուրս դժբախտ հետեւանքների քանակը նվազել է: Իսկ առաջներում ողբերգությունները հաճախակի բնույթ էին կրում: Էմիլ Գրիֆֆիտը շատ ուժեղ հարված չուներ, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մյուս գաղտնիքներին տիրապետում
Լողավազանից՝ հիվանդանոց
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 17.20-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգեր են ստացվել, որ սուր քլորային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5-ամյա Արշակ Ղ.-ն, 6-ամյա Էդուարդ Ս.-ն, 6-ամյա Աշոտ Ս.-ն, 4-ամյա Վահրամ Ն.-ն եւ 5-ամյա Ալեքսանդր Կ.-ն, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել
16 ուժեղագույնները կշարունակեն պայքարը
Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը, որի արգելքը հաղթահարած՝ խմբերում առաջին երկու տեղերը գրաված ակումբները պայքարը շարունակելու են 1/8 եզրափակիչում: Դրանք են. «Տոտենհեմ» (Անգլիա), «Շալկե 04» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Չելսի» (Անգլիա), «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Ինտեր» (Իտալիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Ռոմա» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Միլան» (Իտալիա),
Մեդալներ՝ այլ երկրների առաջնություններում
Հայազգի մարզիկները անցնող տարվա ավարտին հաջող մրցելույթներ են ունենում տարբեր մրցումներում: Սամբիստ, 51 կգ քաշային Քրիստինե Կարեկյանը հավասարը չունեցավ Ռուսաստանի առաջնությունում: Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ նա նվաճեց չեմպիոնի կոչումը եւ անմիջապես հրավիրվեց երկրի հավաքական: Հունահռոմեական ըմբիշ Շարուր Վարդանյանը, որը ներկայացնում է Շվեդիան, այդ երկրում անցկացված «Haparanda Cup» ամենամյա մրցաշարում պարտվեց միայն ռուսաստանցի Յուրի Դենիսովին եւ արժանացավ
Եվս երեք մրցաշար
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ վնասվածքի պատճառով մրցաշրջան 2010-ում խիստ անկանոն հանդես եկավ, դեկտեմբեր ամսին իր ծննդավայրում մասնակցելու է երեք ցուցադրական մրցաշարի, որոնք վերջինը կլինեն անցնող տարում: Մասնավորապես, աշխարհի 27-րդ ռակետը այս շաբաթ օրը հանդես կգա Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում կազմակերպվելիք «Copa Almirante Brown» մրցմանը, որին ներկա են լինելու «Դեւիսի գավաթի» խաղարկության Արգենտինայի ազգային հավաքականի
Անգլերեն սովորեցինք
ԱՄՆ դեսպանատունը լրագրողների համար կազմակերպել էր անգլերենի ուսուցման 6-ամսյա դասընթաց, որի վերջին ակորդը երեկ էր: Վկայականները հանձնեցին ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերեն Ռոբլին եւ մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: Լրագրողների հետ ագլերենի պարապմունքներն անցկացնում էր փորձառու մասնագետ Սոնա Սարգսյանը, ով 6 ամիս շարունակ «հանդուրժեց» լրագրողներիս չափից շատ հետաքրքրասեր լինելն ու հարցերի տարափը:
«Յոլա՝ 60-ականների գործիքներով»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը երեկ ամփոփեց անցնող տարին: Նրա խոսքով, 2010 թվականը թատրոնի համար ստեղծագործական առումով ծանրաբեռնված էր: Աշխատել են միանգամից մի քանի բեմադրությունների վրա: Դեկտեմբերի 23-ին կկայանա Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Անցնող տարում կայացել է «Ստաբատ Մատեր» (ըստ Ջ. Պերգոլեզիի համանուն կանտատի) եւ «Բախի կրքերը»
Հաստատե՛լ կոմիտասյան դիկտատուրա
Կոչ է անում բնագրագետ Գուրգեն Գասպարյանը Վերջերս Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների VII միջազգային «Գրքարվեստ» մրցույթում, որտեղ ներկայացված էր 155 հրատարակություն 10 պետությունից, Մատենադարանի տնօրենի խորհրդական, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի փոխտնօրեն, բնագրագետ Գուրգեն Գասպարյանի «Կոմիտաս վարդապետ. Լուսանկարների ալբոմ»-ը արժանացել է երրորդ կարգի դիպլոմի՝ «Տպագրված է ԱՊՀ-ում» անվանակարգում: Բնագրագետը հեղինակ է նաեւ «Կոմիտաս
ԱՄԱՆՈՐԸ «ԿԵՆԴԱՆԻ» ՏՈՆԱԾԱՌՈՎ
Կամ ինչպես բարձրացնել էկոգիտակցությունը Դեռ խորհրդային տարիներին փշատերեւ ծառեր էին կտրվում Ամանորի առիթով, իսկ տոներից հետո դրանք ուղղակի հայտնվում էին աղբանոցներում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանն էլ է սա հիշում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ վերջինի «Արեւորդի» նախագիծը կոչ են անում՝ տոնեք Ամանորը «կենդանի» խորհրդանիշով: Ռ. Խաչատրյանը
Տերմինաբանությունը՝ ուշադրության կենտրոնում
Ինչպես ցանկացած, այնպես էլ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում դաշտը կանոնակարգող փաստաթղթերը մշակվում են մասնագիտական լեզվով, ու դրանցում տեղ գտած հասկացություններ ու տերմիններ ոչ մասնագետներին կարող են եւ անհասկանալի լինել։ «Առավոտում» օրերս տեղ գտած «Տերմինախեղդ եւ լիքը կրկնաբանություններով» հրապարակման մեջ ներկայացվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում տեղադրված մշակումները՝
ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ Է
Իսրայելի իշխանությունները մեղմացրել են Գազայի հատվածի շրջափակման ռեժիմը՝ ընդլայնելով արտահանվող մթերքների ցանկը: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Գազայի հատվածից կթույլատրվի արտահանել գյուղմթերք, կահույք եւ տեքստիլ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երեք տարվա շրջափակման ռեժիմի վերանայումը սկսվել էր 2009թ. ամռանը: Իսրայելը 1,5 միլիոնանոց անկլավին թույլատրել էր, զենքից բացի, ամեն ինչ ներմուծել, սակայն պահպանել էր արտահանման եւ մարդկանց
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ «ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆԸ» ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Վերջին շրջանում՝ մինչեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Լեհաստան կատարած այցը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-7-ը, հույսեր կային, որ երկու երկրների հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվելու, որ Ռուսաստանի ու Լեհաստանի միջեւ երկար ժամանակ ձգվող սառը հարաբերություններում սառույցը հալվելու եւ առավել բարիդրացիության եւ փոխվստահության մթնոլորտ է ձեւավորվելու: ՌԴ նախագահի Լեհաստան կատարած այցի շրջանակներում Վարշավա էր մեկնել
ՁՄԵՌ ՊԱՊԵՐԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՒՄ» ԵՆ
Բաքվի գործադիր իշխանության առեւտրի ու սպասարկման գերատեսչությունը սկսել է դիմումներ ընդունել այն անձանցից, ովքեր ցանկություն ունեն ամանորյա տոների ժամանակ Բաքվում Ձմեռ պապի ծառայություն մատուցել: Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Ալիաբբաս Բաղիրովը: Նրա ասելով, գերատեսչությունը թույլտվություն է տալիս մայրաքաղաքի հրապարակներում եւ զբոսայգիներում՝ բացառությամբ Պրիմորիեի ծառուղու, Ձմեռ պապի, Ձյունանուշի, նաեւ լուսանկարման ծառայություններ
Ասսանջի կողմնակիցների պատասխանը «Չեմբեռլենին»
Հաքերների զանգվածային հարձակման արդյունքում շարքից դուրս է եկել Visa բանկային համակարգի ինտերնետ կայքը: Այդ մասին հաղորդել է բրիտանական SkyNews-ը: Այդ միջադեպը վերջին 24 ժամվա ընթացքում հերթականն է եղել: Մինչ այդ հարձակման էին ենթարկվել եւ կաթվածահար արվել WikiLeaks կազմակերպության հետ այս շաբաթ աշխատելուց հրաժարված մի շարք այլ ընկերությունների կայքերը: Ավելի վաղ անհայտ հաքերները, որոնք հանդես են
Իսրայելը համաձայնել է փոխհատուցել 9 թուրքի սպանության համար
Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման ուղղությամբ համաձայնություն է ձեռք բերվել «Ազատության նավատորմի» միջադեպի ժամանակ սպանված 9 թուրք կամավորների ընտանիքներին փոխհատուցում վճարելու հարցի շուրջ։ Այս մասին է գրում tert.am-ը՝ վկայակոչելով իսրայելական Haaretz պարբերականը: Աղբյուրի մատուցմամբ, առայժմ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել Իսրայելի կողմից պաշտոնապես ներողություն խնդրելու հարցի շուրջ։ «Կողմերի միջեւ որեւէ տարաձայնություն
Եվրոպայում մարդիկ ցրտից մահանում են
Վերջին 24 տարվա ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ամենաառատ ձյան պատճառով կաթվածահար է եղել քաղաքային տրանսպորտը, օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել տասնյակ թռիչքներ: Զբոսաշրջիկների համար փակվել է Էյֆելյան աշտարակը: Արտակարգ իրավիճակ է նաեւ Լեհաստանում, որտեղ միայն դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ցրտահարումից մահացել է 53 մարդ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ոստիկանության տվյալներով, ամենից հաճախ մահանում են
ԿԻՆՈԱԿՈՒՄԲ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Երեկ կայացավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի բացման արարողությունը: Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված կինոակումբը կգործի Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Բացման արարողությունը սկսվեց հայկական լավագույն ֆիլմերին անդրադարձող կոլաժով, այնուհետեւ ցուցադրվեցին Փելեշյանի ֆիլմերը: Կինոակումբի ստեղծման նպատակն է ոչ միայն ԵՊՀ ուսանողներին ծանոթացնել հայ եւ համաշխարհային կինոարվեստի նշանավոր գործիչներին, լավագույն ֆիլմերին, այլեւ կազմակերպել ժամանակակից արժեքավոր ֆիլմերի դիտում-քննարկումներ կինոքննադատների եւ
ԸՆԴԴԵՄ ԼԵԶՎԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ
Դեկտեմբերի 8-ին Վանաձորում՝ Մհեր Մկրտչյանի հուշարձանի հարեւանությամբ, տեղի ունեցավ քաղաքի մտավորականների, ուսանողների, երիտասարդական տարբեր միությունների ներկայացուցիչների հավաք՝ ընդդեմ ազգային պետական լեզվի վարկաբեկման եւ օտարալեզու դպրոցների վերաբացման: Հավաքվածները պահանջեցին Ազգային ժողովից՝ կտրականապես ու վերջնականորեն մերժել օտարալեզու դպրոցների բացման օրինագիծը: Կազմակերպվեց ստորագրահավաք եւ ստորագրությունների ցանկն ուղարկվեց Ազգային ժողով: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին էլ ԱԺ շենքի առջեւ հավաքված
Թրաֆիքինգն ու դպրոցը
Ստեղծվել է «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագիր: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացավ ծրագրի նվաճումների փոխանակման թեմայով կոնֆերանս: Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանն ասաց, որ իրենք մշակել են որոշ ուսումնական նյութեր, ըստ որոնց լույս են տեսել երեք ուսումնաօժանդակ ձեռնարկներ, որոնց շնորհանդեսն էլ կայացավ երեկ: Ուսումնաօժանդակ ձեռնարկների
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՂԱՐԿԵԼ
Երեկ Շիրակի մարզպետարանի դիմաց Վարդաքար գյուղի բնակիչները պահանջում էին չփակել իրենց դպրոցը «Եթե մի դելֆինարիա պակաս կառուցեն, մի քիչ գյուղի երեխաների մասին մտածեն ու դպրոց չփակեն՝ չի՞ լինի: Էսօր անգամ Թուրքիայում են հայկական դպրոցներ գործում, բայց հայրենի կառավարությունը կրթական բարեփոխումների շրջանակում մեր դպրոցն է վերացնում: Սա ոչ այլ ինչ է, քան գյուղաքանդիչ ծրագիր, չկա դպրոց՝
59.ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Դերասանուհի Լուսինե Կոստանյանը: Դերասան Արմեն Մարգարյանը: Բեմադրիչ Աիդա Հովհաննիսյանը Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում իմ հաջորդ զրուցակիցը երիտասարդ դերասան Արմեն Մարգարյանն է։ – Ես քսան տարի է, ինչ թատրոնում եմ, ուստի եւ արդեն երիտասարդ չեմ համարվում։ Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա բեմ դուրս եկողների մեջ յուրաքանչյուր չորս հոգուց միայն մեկն է դերասան։ Վերջին տարիներին
«ՕՁՈՒՆ. ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ»
Հայաստանի ազգային գրադարանում երեկ տեղի ունեցավ Օձունի եկեղեցու 1275-ամյակին նվիրված՝ «Օձուն. անցյալը եւ ներկան» խորագրով միջոցառում: Ցուցադրվեց Օձունի եկեղեցու պատմությանը, ճարտարապետական նրբություններին, խնդիրներին վերաբերող ֆիլմ: Բացման խոսքում հաստատության տնօրեն Դավիթ Սարգսյանը կարեւորեց Օձունի պատմության ուսումնասիրությունը, ընդգծեց այն փաստը, որ Օձունը հայտնի շատ անհատներ է տվել հայ իրականությանը: Միայն այն փաստը, որ Հովհան Օձնեցին գրել է
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿԸՆԴԱՌԱՋԵՆ
Ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, որ 2011-ի հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ, գյուղացիների համար մասամբ կգործի: Կառավարությունը գյուղական համայնքների բնակիչների համար արտոնություններ է սահմանել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում այս առթիվ հատուկ հանձնարարական տվեց ՀՀ ոստիկանությանը: Ըստ վարչապետի, պարտադիր ապահովագրության ինստիտուտը ենթադրում է, որ այն ավտոմեքենաները, որ ժամանակավորապես չեն օգտագործվում, կարող են չապահովագրվել
Կոռուպցիոն ռիսկերը ամենուր են
Կապանի ՇՊԱԿ-ում չորս ամսում 200 դիմում են ստացել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, Սյունիքի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի՝ ՇՊԱԿ ղեկավար Արշավիր Խալափյանը կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առիթով երեկ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք հիմնախնդիրներ: Սեպտեմբերից գործող Սյունիքի ՇՊԱԿ արդեն դիմել է մոտ 200 քաղաքացի
ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մայր Աթոռը ավելի շատ հաստատում է, քան հերքում, որ «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ի թիկունքում կարող է լինել Մայր Աթոռը: ՀՌԱՀ հեռարձակման արտոնագրերի համար հայտարարված մրցույթին Արմավիրի մարզում գործող երեք հեռուստաընկերություններից եւ ոչ մեկը մասնակցության հայտ չներկայացրեց: Արմավիր քաղաքում սփռվող, օրական 15-ժամյա եթեր ապահովող 21 տարեկան ԱԼՏ հեռուստախմբագրության հիմնադիր տնօրեն Խաչիկ Դանիելյանի համոզմամբ՝ արտոնագիր ձեռք
Ո՞Ր ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՅԴՊԵՍ ՎԱՐՎԵՑԻՆ
Ես՝ Ռուբեն Հովսեփի Հովսեփյանս, Ֆրանսիայի քաղաքացի եմ: Ամեն տարի ընտանիքիս հետ գալիս եմ Հայաստան, նաեւ՝ 6 տարեկան աղջկաս բուժելու նպատակով: Հատելով վեց պետության սահման, առանց խոչընդոտի, հասել եմ Բագրատաշենի մաքսատուն, որտեղից եւ սկսվել է ոչ մարդկային եւ ոչ օրինական վերաբերմունք իմ ընտանիքի հանդեպ: Ուղեւորվել եմ «Պեժո 405» մակնիշի ավտոմեքենայով, որը որեւէ խնդիր չունի, սակայն մեքենան
10 տարի անց
Վկաները հրաժարվում են նախնական ցուցմունքներից Տարիներ առաջ Ալավերդի քաղաքի Շեստակովի փողոցի երթեւեկելի հատվածում մարդիկ տղամարդու դիակ հայտնաբերեցին: Սպանությունը ցնցեց ալավերդցիներին, սակայն եղելությունը շուտով մոռացության տրվեց: Սպանությունից 10 տարի է անցել: Սպանողն էլ, կարծես, հայտնվել է: Ալավերդցի 39-ամյա Արմեն Կիլինկարովը մեղադրվում է նույն քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին սպանելու մեջ: Սրանից 10 տարի առաջ Արսեն Շաքարյանի եղբայրը
ՀԱՅԻ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը: – 2010 թվականի կտրվածքով հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպանները օտարերկրյա քանի՞ քաղաքացու պաշտպանություն են իրականացրել: – Այս տարվա ընթացքում մեր գրասենյակի հանրային պաշտպաններն իրականացրել են արտասահմանցի քաղաքացիներին վերաբերող 38 հարուցված, հիմնականում քրեական գործերի պաշտպանություն, ընդ որում՝ 52 անձ է ներգրավված եղել այդ գործերում: Երեւան


















































