Օրվա լրահոսը
ԷԴԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈ՞ԻՆ
Երեկ ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Քալանթար» խանութում: Դեպքի վայր էր ժամանել մայրաքաղաքի հատուկ փրկարարական ջոկատի 3 մարտական հաշվարկ: Ժամը 06.24-ին հայտարարվեց հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան, որից հետո օգնության է մեկնել եւս 1 մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել
ԿԱՄԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴԻՐ
Մտահոգություն ունեմ, թե Հայաստանում իրականացվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կավելացնի կոռուպցիան: Ես 50 տարի մեքենա եմ վարել, 24 տարի աշխատել եմ «Ավտովազ», հետագայում՝ «Արարատ Լադա» տեխսպասարկման կայանում, որպես տեղամասի վարպետ: Ես լավ գիտեմ ապահովագրման գինը: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները պատմում են, թե ինչպես են ստեղծվում ավտովթարներ, թե ինչպես են կեղծ վթարների միջոցով ապահովագրական ընկերություններից կորզվում հսկայական
Ես ողորմություն չեմ խնդրում
Բաց նամակ Արթուր Բաղդասարյանին Պարոն Բաղդասարյան, ստիպված եմ երրորդ դիմումը Ձեզ ուղարկել՝ ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եւ պահանջում եմ, որ Դուք հստակ եւ լիարժեք պատասխանեք: Ազգային անվտանգությունը պետության այն կառույցն է, որտեղ խոսքը պետք է լինի խոսք, իսկ գործը՝ գործ: Բայց, ինչպես երեւում է, պետության այդ ամենապատասխանատու կառույցը վերածվել է գովազդային գործակալության եւ Ձեր
Ինքնասպանություն
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի ենք լսում եւ կարդում ինքնասպանությունների մասին: Խնդրում եմ բացատրել՝ ովքեր եւ ինչու են կամովին հեռանում կյանքից: Ինքնասպանություններ եղել են բոլոր դարերում եւ երկրներում: Այն միշտ համարվել է ոչ նորմալ, անբնական երեւույթ, պարսավվել է հասարակության կողմից, որակվել ոչ աստվածահաճո արարք: Տարբեր երկրներում ինքնասպանությունների թիվը տարբեր է: Այն կախված է քաղաքակրթության
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում քրեակատարողական վարչության վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թ. հունիս ամսվա դրությամբ, ԱՆ ՔԿՀ-ներում պահվում է 67 օտարերկրյա եւ ԱՊՀ 71 քաղաքացի հանդիսացող դատապարտված անձ: Ենթադրաբար կարելի է ասել, որ այս տվյալները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, շատանում կամ քչանում: Օտարերկրյա քաղաքացիների դատապարտման պատճառները տարբեր են: Ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանները
ՁՄՌԱՆՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Երեկ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը վարել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ նա հանձնարարել է, որ մեծ ուշադրություն դարձվի ձմռան նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Նրանք նշում են, որ վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ եւ 2000 տոննա ավազ արդեն կա պահեստավորված, սակայն Տ. Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում
«Հայի միսը համով չէ, ռուսներինն է համով»
Դրա համար էլ հայկական տուրգործակալությունները զբոսաշրջիկներին դեռ փակ ափերով Շարմ էլ Շեյխ են ուղարկում: Արդեն 10 օր է՝ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխի լողափերում աննախադեպ իրարանցում է. կատաղի շնաձուկը զբոսաշրջիկներին օր ու արեւ չի տալիս: Շնաձկան հարձակումից առաջինը տուժել են ռուս 3 զբոսաշրջիկ, որոնք, չնայած իրենց ստացած մարմնական լուրջ վնասվածքներին, ողջ են մնացել: Հաջորդ օրը շնաձուկը
ԱՅԳԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՑԵՐԵԿԸ
Մնացած ժամերին Մանկական երկաթուղու մոտի այգու ղեկավարությունը պաշտպանվում է էմոներից Հին գնացքի շարժիչը: Այգու երիտասարդ այցելուները կոտրել են աստիճանների բազրիքներին տեղադրված էլեկտրական լուսամփոփները: Մանկական երկաթուղու այգու դարպասները վերջերս անընդհատ փակ են, եւ այնտեղ մուտք գործելը մեծ դժվարությունների հետ է կապված: Այս մասին «Առավոտին» օրերս դժգոհեցին այգում մարզումներ անցկացնող քաղաքացիները: Նրանց խոսքերով, իրենք ավելի քան 30
Պարզաբանում է ՊԵԿ-ը
Երեկ «Առավոտը» ստացել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի պարզաբանումը, որում ասված է. «10.12.2010-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է Ֆրանսիայի քաղաքացի Ռուբեն Հովսեփյանի՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակն այն մասին, որ սահմանը հատելիս Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցները բռնագրավել են իր ավտոմեքենան, ինչի հետեւանքով «իրենք կրել են բարոյական եւ նյութական վնաս»: Հարկ ենք համարում նշել, որ Ռ. Հովսեփյանի բողոքն անհիմն
Կառուցվածքային փոփոխություններ՝ նախարարություններում
Հայաստանում սննդամթերքի անվտանգության պահպանման արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ: ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ սննդի անվտանգության վերահսկողության գործառույթը տարանջատված է մի քանի մարմինների՝ սննդի անվտանգության եւ անասնաբուժության, բուժսանիտարիայի ու հակահամաճարակային տեսչությունների միջեւ: «Անվտանգության պահպանման գործառույթները հստակ բաժանված չեն տեսչություների միջեւ, երբեմն նույնիսկ նկատում ենք գործառույթների կրկնություն, ինչն էլ ոլորտում
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
Ընտանեկան նպաստի համակարգը լուրջ փոփոխության է ենթարկվելու «Նպաստառուների ցուցակներում մարդիկ կան, որ ծիծաղելի է ուղղակի նրանց ընդգրկել այս համակարգում, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նպաստ ստանա մի մարդ, որն ունի բիզնեսներ ու մեծ գործունեություն է ծավալում մեր երկրում, բա ձեր խիղճը ո՞ւր մնաց: Ստուգումների ժամանակ այնպիսի խախտումներ են արձանագրվել, որոնց մասին հնարավոր չէ չխոսել:
Մեր ընկերոջ հիշատակին
Արդեն մեկ տարի է, ինչ մեր կողքին չէ մեր ընկերը: Չնայած կողքին չլինելն այս դեպքում ընդամենը ֆիզիկական բացակայության մասին է: Գրիգոր Ղոնջեյանը՝ մեր սիրելի Գրիշը երբեք էլ չի հեռացել մեզանից: Նա շարունակում է իրեն հատուկ զուսպ, բայցեւ որոշիչ ներկայությամբ ուղեկցել մեզ բոլոր այն պահերին, երբ անհրաժեշտ է նրա բանիմաց, խելացի, կշռադատված ու սթափ կարծիքը: Դժվար
Կոնգրեսը նշեց դեկտեմբերի 10-ը
Երեկ մարդու իրավունքների պաշտպանության օրն էր Խորհրդային տարիներին «դիսիդենդներն» այդ օրը նշում էին որպես քաղբանտարկյալների օր: Երեկ Հայ ազգային կոնգրեսն այս օրը նշեց բազմամարդ երթով: Կոնգրեսի համակիրները, իրավապաշտպաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ հավաքվել էին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, որտեղ էին նաեւ օրերս ազատ արձակված քաղբանտարկյալներ Ֆելիքս Գեւորգյանն ու Գաբրիել Գաբրիելյանը: Նրանց, ի դեպ, այստեղ
ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆԸ
Ինչո՞ւ են դեսպաններն, այնուհանդերձ, հեռանում. Արման Նավասարդյանի մեկնաբանությունները Երբ հինգ տարի առաջ «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հրապարակմամբ («Առավոտ», 2005, հունվարի 27) ահազանգեցինք, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը վերածվում է «բիզնես-ակումբի», որտեղ աշխատանքի են ընդունվում դիվանագիտության հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անձինք, իսկ արտերկրներում մեր երկիրը ներկայացնող շատ դեսպաններ, դիվանագիտական դասի այլ աշխատակիցներ իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանն օգտագործում
Նախընտրում են դատվել, քան ծառայել
Դավանանքի ազատության իրականացման եւ կրոնական կազմակերպության անդամ լինելու պատճառաբանությամբ 2010 թվականի ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից շուրջ հիսուն ՀՀ քաղաքացի է հրաժարվել, aysor.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, հավելելով, որ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարված անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնք գտնվում են Զինվորական դատախազությունում: Մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ թեեւ
Կոնգրեսն ասում է, որ «ռեժիմը պատասխան չունի»
Երեկ Հայ ազգային կոնգրեսն անդրադարձել է Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հնգակողմ հայտարարությանը, որով վերահաստատվում էր Աքվիլայում եւ Մուսկոկայում հռչակված կարգավորման սկզբունքները եւ արձանագրվում հակամարտող կողմերի պարտավորությունը՝ լուծել Ղարաբաղի հարցը այդ սկզբունքների հիման վրա: «Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է
Էրիկ եւ Ֆաֆուլիկ. ռազբորկա՝ «աղջկա թեմայով»
«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանն ու Կենտրոնականի բաժնի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Հայաստանի ագրարային համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 17-ամյա Էդգար Մովսեսի Շախիկյանը (մականունը՝ Էրիկ) իր ընկերների՝ Ալեքսան, Էռնեստ եւ Գեւորգ Թառյանների, Կարեն Ասատրյանի հետ Չարենցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտնում Վահագն Գրիգորյանի
ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի առնչությամբ ադրբեջանական մամուլի աշխուժացումը նախատեսված է հայկական կողմի նյարդային արձագանքի համար, «Արմինֆո»-ին ասել է է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա ընդգծել է, որ դատավճռի հրապարակման պահից պարզ էր, որ, չնայած Սաֆարովին հետ ստանալու ճիգերին, ադրբեջանական կողմի համար չափազանց դժվար կլինի այդ անել՝ եթե ընդհանրապես հաջողվի: Նրա ասելով, դա պայմանավորված
ԼԻՆԴԲԼԱԴԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՖԻՇԵՐԸ
Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Փարիզում գումարվելու էր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, ըստ ԵԽԽՎ կայքէջի, 7-րդ հարցը Հայաստանի հարցով նոր համազեկուցողի ընտրությունն է՝ Գորան Լինդբլադի փոխարեն: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները «Առավոտին» վստահեցրել էին, թե չգիտեն՝ ով է նոր համազեկուցողի թեկնածուն: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ նիստից հետո
ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
«Աստանայում տեղի ունեցած զարգացումները ԼՂ խնդրի շուրջ էլ ավելի խորացրին առկա փակուղին»,- երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անկախ այդ գագաթաժողովում եւ դրանից հետո հնչած հայտարարություններից եւ մեկնաբանություններից: Նա վերահաստատեց, որ կողմ է խաղաղ բանակցություններին եւ հարցի դիվանագիտական լուծմանը, սակայն ԼՂՀ ճանաչումը համարում է Հայաստանի անվտանգության գործառույթ: Այս համատեքստում անդրադառնալով նախորդ
ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է
Երեւանի քաղաքապետի հավանական թեկնածուները երեքն են Այն, որ հայաստանյան ԶԼՄ-ներն ու քաղաքական, հասարակական շրջանակներն ամենատարբեր տեսանկյուններից շարունակում են քննարկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի թեման, շատ բնական է եւ նորմալ. նախ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնն է մեր պետական համակարգում առանցքայիններից մեկը համարվում, երկրորդ՝ այդ պաշտոնը զբաղեցրած մարդու կշիռն էր իշխանական հիերարխիայում շատ որոշակի: Բայց տարօրինակ է
ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐՈՎ
ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է՝ այլ ճանապարհ չկա «Եթե Ադրբեջանի կողմից լինի նոր ռազմական սադրանք, Հայաստանը այլընտրանք չի ունենա եւ ստիպված կլինի դե յուրե ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է, որ այդ դեպքում Հայաստանը իր ունեցած բոլոր միջոցներով կպաշտպանի Ղարաբաղի ժողովրդի
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱ
Դեկտեմբերի 9-ին, գիշերը ժամը 1.35-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բնակիչ, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Վահագն Մուշեղի Գրիգորյանը հաղորդում է ոստիկանության Կենտրոնականի բաժին առ այն, որ մեկ օր առաջ, ժամը 19-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 8 հասցեի մոտ ոմն Էրիկ իր ընկերների հետ միասին վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ են
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ՄԱՅՔԼ ԴՈՒԳԼԱՍԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Ամերիկացի հանրաճանաչ դերասան, 66-ամյա Մայքլ Դուգլասի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրա մոտ հայտնաբերվել էր կոկորդի քաղցկեղ: Այժմ նա գտնվում է ընտանիքի եւ կնոջ՝ Կետրին Զետա- Ջոնսի հետ: Դերասանը պատրաստվում է վատագույնին, քանի որ բժիշկները ոչ մի հուսադրող բան չեն ասել: Զետա- Ջոնսն ու Դուգլասը դիմել են մի խորհրդանշական քայլի՝ իրենց հավատարմությունը մեկը մյուսին ապացուցելու
ԴՈՒՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ ԵՔ
Կյանքի ցանկացած բնագավառի վերաբերյալ մարդն ունի որոշակի հայացքներ ու համոզմունքներ, ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Դրանցից շատերը ձեւավորվում են վաղ տարիքից եւ պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մեր ձեւավորված հայացքների վրա մենք հազվադեպ ենք կասկածում, միշտ դրանք ճիշտ համարում, այլապես չէինք ընդունի ու չէինք ապրի դրանց համաձայն: Շատերը կարող են կասկածի ենթարկել կյանքի ցանկացած բնագավառ, բայց
Պետք չէ թերագնահատել ուսանողներին
Այս կարծիքին է երգիչ Արսեն Գրիգորյանը «Հայկական Պավարոտտի», «Լավագույն ուսանող»,- ահա թե ինչ կոչումների է արժանացել ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո) իր դասախոսների՝ հանրաճանաչ արվեստագետներ Վլադիմիր Խաչատրյանի եւ Ռուբեն Մաթեւոսյանի կողմից: Արսեն Գրիգորյանը ոչ միայն ժողովրդական երգիչ է, այլեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի սիրված դասախոս: Նա իր առաջին քայլերը սկսել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանից, այնուհետեւ
ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ՉԻ ՎԱԽԵՆԱԼՈՒ
Նոր տարուն՝ նոր կերպարներով Ամեն տարի Ամանորի նախաշեմին բոլորին հուզող հարցերից մեկը հագուստի կամ կերպարի ընտրությունն է: Այս խնդիրը լուրջ է մասնավորապես հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար: Նրանց մոտ ամանորյա կերպարների, հագուստների մասին մտածելն ու նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռ աշնանը, երբեմն նաեւ ամռանը. բանն այն է, որ Ամանորի նախաշեմին բոլոր հայկական հեռուստաընկերությունները սկսում են ամանորյա
Ողբերգական պատմություններ
Խոսքը բռնցքամարտի, հատկապես՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին է, որտեղ մահացությունները համեմատաբար շատ են: Էմիլ Գրիֆֆիտ Բեննի Պատեր Ռեյ Մանչինի Բռնցքամարտը, չնայած խիստ կանոններին, դաժան մարզաձեւ է: Հիմա, բարեբախտաբար, ռինգում եւ դրանից դուրս դժբախտ հետեւանքների քանակը նվազել է: Իսկ առաջներում ողբերգությունները հաճախակի բնույթ էին կրում: Էմիլ Գրիֆֆիտը շատ ուժեղ հարված չուներ, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մյուս գաղտնիքներին տիրապետում
Լողավազանից՝ հիվանդանոց
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 17.20-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգեր են ստացվել, որ սուր քլորային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5-ամյա Արշակ Ղ.-ն, 6-ամյա Էդուարդ Ս.-ն, 6-ամյա Աշոտ Ս.-ն, 4-ամյա Վահրամ Ն.-ն եւ 5-ամյա Ալեքսանդր Կ.-ն, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել


















































