Օրվա լրահոսը
ՄԱՅՐԵՆԻԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ԸՆԿԱԼԵԼԻ Է
Ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը – ԱԺ-ն առաջիկա օրերին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, սակայն դրանց վերաբերյալ դեռ պահպանվում են մտահոգությունները: Մասնավորապես, որ նախագծերը հակասում են Կրթության բնագավառում խտրականության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, որին Հայաստանը միացել է 1993-ին: Կոնվենցիայի 5-րդ հոդվածում կարեւորվում է «հանրային իշխանությունների
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻ՞ՇՏ Է
«Վիքիլիքս» կայքի հրապարակումներում ԱՄՆ դավադրություն չկա, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ»,- երեկ ՌԱՀԿ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետը գտնում է, որ այդ հրապարակումները ամոթալի իրավիճակում են դնում ԱՄՆ-ին: Կեսկատակ-կեսլուրջ նա նշել է, որ մոտակա ժամանակներում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում ամենաշատ օգտագործվող բառը լինելու է «ներողությունը»: Վիքիլիքսի՝ Հայաստանին վերաբերող բացահայտումները ուժեղացնում են Հայաստանի արտաքին
ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
«Ադրբեջանի «օկուպացված» տարածքների մասին” բանաձեւի նախագծի քննարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Այս մասին henaran.am-ի հետ բացառիկ զրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Ժոզեֆ Դեյսի մամուլի խոսնակ Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմատնանշելով նախագծի քննարկման հնարավոր ժամկետները: Նրա խոսքով՝ բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգվել է հեղինակի՝ Ադրբեջանի խնդրանքով: “ՄԱԿ-ի ԳԱ-ի հաջորդ նստաշրջանը կսկսվի 2011-ի սեպտեմբերի 13-ին»,-հավելել է Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմեկնաբանելով
ՀՅԴ-Ն ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա նիստի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Առաջին դեպքը չէ, որ տարեվերջին կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նստաշրջանի հրավիրում՝ բավականին մեծ օրակարգով: Այն, ինչ որ տարվա ընթացքում պետք է անեին՝ փորձում են սղացնել հիմա: Մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում՝ այնտեղ անպայման կարող են լինել նաեւ օրենքներ, որոնց մենք կողմ
Human Rights House Foundation-ը հայտարարություն է արել
Միջազգային այս կազմակերպությունը դիմել է ՀՀ իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանին: Երեկ Human Rights House Foundation միջազգային կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին, նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարարին եւ լրջորեն անհանգստացած լինելով անազատության մեջ գտնվող լրագրող Նիկոլ Փաշինյանի դեմ կատարված վերջին հարձակումներով՝ կոչ է արել նրան անմիջապես ազատ արձակել:
ԱՎԱԳԱՆԻՆ ՉԳԻՏԻ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՎ Է
Երեւանի ավագանին արդեն մի քանի օր է՝ սպասում է, թե Սերժ Սարգսյանն ում է որպես նոր քաղաքապետ մատնացույց անելու: Երեւան քաղաքի ավագանին որոշել է. քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: Ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո քաղաքապետի թափուր մնացած պաշտոնում շրջանառվում է երեք թեկնածուի անուն՝ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն
«ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ»
Երեւանի քաղաքապետի հրաժարականի եւ ապագա քաղաքապետի թեման երեւանցիներին քիչ է հուզում Երեւանի քաղաքապետի հրաժարականը հայկական հարցը չէ, համայն հայությանը հետաքրքրող թիվ մեկ խնդիրը չէ, մինչդեռ զարմանալիորեն հավակնում է դառնալ այդպիսին: Երեւանն իր պատմության մեջ թվով 51 քաղաքապետ է ունեցել, Գագիկ Բեգլարյանը 52-րդն էր: Տեղական եւ անգամ արտերկրի մամուլին եւ լրատվական ծառայությունների լուրերին ծանոթանալով՝ տպավորություն ես
«FREEDOM HOUSE»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵԹԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «Ա1+»-ԻՆ
«Freedom House»-ը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ կոչ է արել Հայաստանի կառավարությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Հայաստանի իշխանությունները 12 անգամ մերժել են «Ա1+»-ի հայտերը՝ վերստին ստանալ հեռարձակման արտոնագիր: Նաեւ նշված է, որ իբրեւ հեոուստաընկերությանը խորհրդանշական աջակցություն՝ հազարավոր մարդիկ փոքր գումարներ են նվիրաբերել «Ա1+»-ին օգնող հիմնադրամին: «13-րդ անգամ «Ա1+»-ի օրինական պահանջի
ՉԻ՞ ԾԵԾԵԼ
Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստառեժիսոր Մարինա Յաբլոկովային ծեծի ենթարկելու համար պատրաստ է պատիժ կրել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրկորովն ու Յաբլոկովան պայմանավորվել են խաղաղության համաձայնագիր կնքել, որը կստորագրվի մոտ ժամանակներս: Մինչ այդ էլ խոսվում էր այն մասին, որ հայտնվել է մի սիրողական տեսանյութ, որում մանրամասն երեւում է այդ չարաբաստիկ օրը կատարվածը: Այդ
ԸՆԿԵՐԱՍԵ՞Ր ԵՔ, ԹԵ՝ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ
Մասնագետները ասում են՝ միայնակ մարդիկ ունեն բարձր ճնշում, սակավ ընկերասեր են եւ ավելի շատ են արտադրում առողջության համար վնասակար սթրեսի կորտիզոլ հորմոնը: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ միայնությունը, որպես հասարակական հիվանդություն, զարգանում է յուրաքանչյուր նոր սերնդի հետ: Վիրտուալ շփումը, հասարակական ցանցերը չեն կարող փոխարինել անմիջական հաղորդակցությանը, երբեմն անիրական շփումները հարյուրավոր մարդկանց հետ ավելի են
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Յուրաքանչյուր 5-րդ կինը գիրանում է մոտ 9,5 կգ-ով ամուսնության առաջին տարվա ընթացքում: Այդ մասին են վկայում բրիտանական գիտնականների հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են մոտավորապես 3000 ամուսնացած կանայք: Հարցման մասնակիցների 42%-ը խոստովանել է, որ կտրուկ գիրության պատճառը ընդհանուր հանգիստ վիճակն է, մինչդեռ 22%-ը կարծում է, որ ամուսնությունից հետո վերացել է տղամարդու վրա տպավորություն թողնելու անհրաժեշտությունը: Ոմանք
«Ազերիները ճանաչե՞լ են Արցախի անկախությունը»
Վերջերս հայտնաբերեցինք, որ ադրբեջանական alfavit.az կայքում տարբեր գրքերի վաճառքի հայտարարությունների հետ միասին ներկայացված է նաեւ արցախցի լրագրող, մի քանի գրքերի եւ սցենարների հեղինակ Արփի Վանյանի «Երջանկության գաղտնիքը» գիրքը: Այն տպագրվել է Ռուսաստանում՝ «Ամրիտա Ռուս» հրատարակչության կողմից, եւ, կարծում ենք, հենց հրատարակիչներն էլ առաջարկել են գրքի վաճառքը ադրբեջանական վերոնշյալ կայքէջում: Գիրքն այն մասին է, թե ինչպես
ՄԵԿԸ ԲԱԼԻԿ, ՄՅՈՒՍԸ՝ ՈՒԺ, ՄԵԿ ՈՒՐԻՇՆ ԷԼ՝ ՓՈՂ Է ԽՆԴՐՈՒՄ
Ինչե՞ր ասես, որ չեն ուզում ձմեռ պապից Ամանորին հաշված օրեր են մնացել: Գերզբաղված երգիչ-երգչուհիները, դերասան-դերասանուհիները շարունակում են լարված աշխատանք տանել այս օրերին, որպեսզի հավուր պատշաճի ներկայանան իրենց սիրելի հանդիսականին, երկրպագուներին՝ թե՛ հեռուստաէկրաններից, թե՛ բեմերից: «Առավոտը» նրանցից հետաքրքրվեց, թե ինչ երազանքներ ունեն նրանք՝ կապված Ամանորի, Ձմեռ պապի հետ: Ի՞նչ են երբեւէ խնդրել Ձմեռ պապից փոքր ժամանակ
Կեղտոտ խաղեր
Թեթեւագույն քաշային աշխարհի չորս ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշարի մեկնարկային մենամարտում վանաձորցի Վիկ Դարչինյանին մրցավարները ձայների տարաձայնությամբ պարտություն գրանցեցին, ինչը մարզաձեւի սիրահարների եւ մասնագետների բուռն քննարկումների առիթ է դարձել: Մարտի հաջորդ օրը մեր մասնագետները, որոնց հետ հասցրել ենք զրուցել, միակարծիք էին, որ թեեւ դա Վախթանգի լավագույն մենամարտերից չէր, սակայն հաղթանակը միանշանակ նրանն էր: Այս համոզմունքն է
«ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է»
Խաչիկ Ասրյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում համակարգում է մասսայական սպորտը եւ առողջ ապրելակերպը: 2010 թվականին, համեմատած նախորդ տարիների հետ, ի՞նչ առաջընթաց է գրանցվել պետության համար այս կարեւոր ոլորտներում: – Ասում ենք՝ առողջ քաղաքացին պետության ամենամեծ հարստությունն է: Այս կարգախոսը տարածվո՞ւմ է մեր վրա: – Դա պետական կառույցի առաջնահերթ խնդիրն է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի
ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԼՍԱՐԱՆ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Երեկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Ներկաներին ողջույնի խոսք ասաց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Նա նշեց, որ Հրանտ Մաթեւոսյանը մանկավարժական համալսարանի շրջանավարտն է եղել, ինչը հպարտանալու տեղիք է տալիս: Ռեկտորը ասաց նաեւ, որ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի աշխատակիցների ջանքերով համալսարանում կգործի լսարան,
Անտրեպրիզ՝ ըստ Բալյանի
Գրաշարը ղարաբաղցի էր, ադմինիստրատորը՝ կիսամերկ, «շտապօգնությունը»՝ հարբած Օրերս Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում (ՊՀԹ) հանձնվեց «Մետրանպաժը» ներկայացումը՝ ըստ Ա. Վամպիլովի համանուն պիեսի: Ներկայացման բեմադրիչ Կարապետ Բալյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Ա. Վամպիլովի գավառական անեկդոտները, այդ թվում եւ մետրանպաժի (գրաշարի) մասին պատմող սյուժեն իրեն վաղուց է գրավել: «Միշտ ցանկություն ունեի Ա. Վամպիլովի գործը բեմադրել նաեւ
«Սոլի» տրիոն՝ իր մասին
Երիտասարդ երաժիշտների համերգը մարդաշատ էր Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ «Սոլի» դաշնամուրային տրիոյի առաջին մենահամերգը: Ծրագրում՝ Մանսուրյան, Հայդն, Սմետանա: Հանդիսատեսն էլ մեկ շնչով հետեւում էր նրանց մեղեդիներին: Տրիոն գործում է արդեն 6 տարի, սակայն դա նրանց առաջին լուրջ համերգն էր: «Սոլի» տրիոյի դաշնակահար Լենա Թորոսյանը նշում է, որ խումբը ձեւավորվել է կոնսերվատորիայում 2004 թվականին՝ բուհի
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ
Կամ՝ ինչպես փրկել լրագրության ապագան «Եվրոպական հարեւանություն» ծրագրի շրջանակներում նախկին խորհրդային երկրների 150 լրագրողներ օրերս Մոսկվայում մասնակցեցին «Փրկենք լրագրության ապագան» խորագրով երկօրյա գիտաժողովին: Գիտաժողովում պարզ դարձավ, որ լրագրողներին հուզող խնդիրներն ընդհանուր են նախկին խորհրդային երկրներում: Լրագրողների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էյդեն Վայթը նկատեց. «Ողջ աշխարհում լրագրության ճգնաժամն առաջին հերթին ֆինանսական է: Ճգնաժամի մյուս պատճառն այն
ԶԼՄ-ներն անազատ են
Հատկապես քաղաքական դաշտում Հայկական ԶԼՄ-ների ազատության մակարդակը 58,64% է կազմում, ինչը նշանակում է, որ Հայաստանը գտնվում է մասամբ ազատից դեպի անազատ լրատվամիջոցների անցման վտանգավոր եզրագծում: Երեկվա մամուլի ասուլիսում այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2010-ի օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում իրենց անցկացրած փորձագիտական հարցումների արդյունքները: Փորձաքննության հիմքում ընկած է Freedom house միջազգային կազմակերպության
ՕԲԱՄԱՅԻ ԵՒ ԷՐԴՈՂԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱՆ ԷԼԻ WikiLeaks-Ն Է ԵՂԵԼ
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ հեռախոսազրույց կայացավ WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության 250 հազար նամակների՝ հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական եւ գաղտնի գրությունների հրապարակման վերաբերյալ: PanARMENIAN.Net–ի փոխանցմամբ, Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որպեսզի բացատրություններ ներկայացնի WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ: «ԱՄՆ նախագահը քննարկել է WikiLeaks-ի ափսոսանք առաջ բերած
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը: Մոթաքիի պարտականությունները կատարելու է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին: Սալեհին զբաղեցնում է նաեւ Իսլամական հանրապետության փոխնախագահի պաշտոնը: Մոթաքին ղեկավարում էր արտաքին քաղաքական գերատեսչությունը գրեթե յոթ տարի: Պաշտոնանկության պատճառների մասին չի նշվում:
ԽՈՐՏԱԿՎԵԼ Է ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՆԱՎ
Հարավկորեական ձկնորսական նավը՝ անձնակազմի 42 անդամներով հանդերձ, երեկ, առավոտյան խորտակվել է Անտարկտիդայի ափերի մոտ՝ Նոր Զելանդիայից դեպի հարավ գտնվող 2,5 հազար կմ- ի վրա: Տեղի ունեցած ողբերգության արդյունքում 5 մարդ զոհվել եւ 17-ը անհայտ կորել է: 20 նավաստու հնարավոր է եղել փրկել: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, նավի անձնակազմի 11 անդամները ինդոնեզացիներ, 11-ը՝ վիետնամցիներ, 8-ը՝
Կոսովոյում խորհրդարանական ընտրություններ են անցել
Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին (նկարում) հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած Դեմոկրատական կուսակցության հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ կիրակի օրը Կոսովոյում անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները Սերբիայի նախկին երկրամասի կողմից 2008 թվականին անկախություն հռչակելուց հետո: Կոսովոյի սերբական փոքրամասնությունը բոյկոտել էր ընտրությունները: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Վրաստանը Ռուսաստանին բողոքի նոտա է ներկայացրել
Վրաստանի ԱԳՆ-ն, Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, ռուսական կողմին բողոքի նոտա է փոխանցել: Երկուշաբթի այդ մասին հաղորդել է newsru-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Քալանթաձեին: Վրաց դիվանագետների վրդովմունքի պատճառները երկուսն են՝ Հարավային Օսեթիայում ռուսական «Սմերչ» համակարգերի տեղակայումը եւ Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի որոշումը, որով հանրապետության Լենինագորսկի շրջանում՝ վրացական Ախալգորի, չեղյալ է համարվել Վրաստանի նորմատիվ ակտերի գործողությունը:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԴԵՌ ԿԼԻՆԵՆ
Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում, որտեղ տեղի է ունեցել մի քանի սպաների հրամանատարական բարձր պաշտոնների նշանակելու եւ նրանց զինվորական կոչումները բարձրացնելու արարողությունը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին հանձնարարել է պատասխանատվության ենթարկել անցած շաբաթ օրը Մանեժնի հրապարակում ջարդերի կազմակերպման մեջ մեղավորներին: Հիշեցնենք, որ կովկասցիների դեմ կազմակերպված այդ ակցիաները,
ՆՈՐ ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆ ԽԱԽՏԵՑ ԱՆԴՈՐՐԸ
Երեկ «Առավոտին» մի քանի ծնողներ, որոնց երեխաները սովորում են Սլավոնական միջնակարգ դպրոցում, հայտնեցին, որ վերոնշյալ դպրոցի երրորդ դասարանցիները արդեն մի քանի օր է՝ բոյկոտել են դասերը: Պատճառը, նրանց ներկայացմամբ, հինգ հոգանոց դասարանում հայտնված նորեկն է՝ Գ. Վ.-ն, ով խախտել է համադասարանցիների անդորրը: Ծնողները բողոքեցին, թե նա ստորացնում է իրենց երեխաներին, հայհոյում, խանգարում դասերը: Ծնողները իրենց
ԱՇՈՏՅԱՆՆ ԱՍԱՑ, ՈՐ «ԲԱՑ» Է
Իսկ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտնեց, թե Բոլոնյան գործընթացը ոմանց մտածելակերպում դեռ «նստած» չէ Քննարկումները բուռն էին ու շարունակվում էին միջանցքներում: Դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում կայացավ միջազգային համաժողով «Բոլոնիայի գործընթացը, ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» խորագրով: Այն աննախադեպ էր մասնակիցների թվով. ավելի քան 130 մարդ՝ պատգամավորներ, ռեկտորներ, ՏՏ ոլորտի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց,
ՄԱՐԴԻԿ ԵՎ ԵՂՆԻԿԸ ԾԱՐԱՎ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ՝ վարորդ Արտաշ Ավագյանը 42 տարի առաջ այս աղբյուրը նվիրել է հարազատ թաղին: Արտաշը հիմա հանգուցյալ է, նրա կառուցած աղբյուրից էլ արդեն 20 տարի՝ ջուր չի հոսում: Իսկ այն ժամանակ աղբյուրի ջուրը ցայտում էր ոչ միայն ցայտաղբյուրից, այլեւ՝ եղնիկի բերանից: Մարդիկ այստեղ ոչ միայն ծարավն էին հագեցնում ու զովանում, այլ նաեւ՝
Հարուստ Սյունիք՝ աղքատ սյունեցի
Սյունիքի մարզի տարբեր անկյուններում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները լուրջ մտածելու ու մտահոգվելու առիթ են ստեղծում տեղական հասարակական կառույցների ու բնակչության համար: Մտահոգվելու առիթ է նաեւ այն իրողությունը, որ կառավարությունը բացարձակ նախապատվություն է տալիս «տնտեսական զարգացման» քաղաքականությանը՝ անտեսելով տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրներն ու տեղաբնակների սոցիալական ծանր վիճակը, իսկ հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների սեփականատերերը տիրում են


















































