Օրվա լրահոսը
ԱՇՈՏՅԱՆՆ ԱՍԱՑ, ՈՐ «ԲԱՑ» Է
Իսկ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտնեց, թե Բոլոնյան գործընթացը ոմանց մտածելակերպում դեռ «նստած» չէ Քննարկումները բուռն էին ու շարունակվում էին միջանցքներում: Դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում կայացավ միջազգային համաժողով «Բոլոնիայի գործընթացը, ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» խորագրով: Այն աննախադեպ էր մասնակիցների թվով. ավելի քան 130 մարդ՝ պատգամավորներ, ռեկտորներ, ՏՏ ոլորտի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց,
ՄԱՐԴԻԿ ԵՎ ԵՂՆԻԿԸ ԾԱՐԱՎ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ՝ վարորդ Արտաշ Ավագյանը 42 տարի առաջ այս աղբյուրը նվիրել է հարազատ թաղին: Արտաշը հիմա հանգուցյալ է, նրա կառուցած աղբյուրից էլ արդեն 20 տարի՝ ջուր չի հոսում: Իսկ այն ժամանակ աղբյուրի ջուրը ցայտում էր ոչ միայն ցայտաղբյուրից, այլեւ՝ եղնիկի բերանից: Մարդիկ այստեղ ոչ միայն ծարավն էին հագեցնում ու զովանում, այլ նաեւ՝
Հարուստ Սյունիք՝ աղքատ սյունեցի
Սյունիքի մարզի տարբեր անկյուններում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները լուրջ մտածելու ու մտահոգվելու առիթ են ստեղծում տեղական հասարակական կառույցների ու բնակչության համար: Մտահոգվելու առիթ է նաեւ այն իրողությունը, որ կառավարությունը բացարձակ նախապատվություն է տալիս «տնտեսական զարգացման» քաղաքականությանը՝ անտեսելով տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրներն ու տեղաբնակների սոցիալական ծանր վիճակը, իսկ հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների սեփականատերերը տիրում են
Նորոգվել է Կողբի գրադարանը
Իրանահայ ավիացիոն ինժեներ Ավո Հովհաննիսյանի եւ նրա տիկնոջ՝ Ժենյա Հովհաննիսյանի բարեգործությամբ նորոգվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի թիվ 1 գրադարանը: Երեկ գրադարանը նոր տեսքով ներկայացավ հանրությանը: Վերանորոգվել են գրադարանի հատակը, պատուհանները, դռները, գրադարանը համալրվել է արդիական գրադարակներով: Հովհաննիսյան ամուսինների որդին՝ 17-ամյա Շանթը Իրանի լողի չեմպիոնն էր: 1989 թվականին 17 տարեկան հասակում Շանթը Նոր Ջուղայում
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՈՀՈՒՄ Է
ՀՀ կառավարությունը անտեսել է ֆինանսների նախարարության տեղեկանքը եւ ընդունել մի փաստաթուղթ, որը ֆինանսական հենք չունի եւ կյանքի չի կոչվելու: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը ընդունեց «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը», որը մինչեւ 2013 թվականը կյանքի կոչվելու շանս չունի միանշանակ, իսկ դրանից հետո՝ դեռ մեծ հարց է: 25-էջանոց փաստաթղթի հիմնավորման տեղեկանքում սփյուռքի նախարարությունը գրել
ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի շրջակա սարերում եւ տարածաշրջանի այլ բարձունքներում շարունակում են մոլեգնել հրդեհները: Դրանց հետեւանքով ոչնչանում է ոչ միայն սարերի չորացած խոտը, այլ նաեւ այդ տարածքների կենդանական աշխարհը: Այդ տարածքներն առանց այն էլ լերկ են, զուրկ անտառներից: Հրդեհներից սեւացած սարերը շատ մռայլ տպավորություն են թողնում:
Թթուջուրը դեռ սգում է
Մանվել Սարիբեկյանը դիվերսանտ չէր, նա ընդամենը օրավարձով վառելափայտ էր բեռնում: Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի կենտրոնում, ճանապարհի վրա սեւ ժապավեն է կախված՝ «Մանվել-20» գրությամբ եւ ադրբեջանական գերության մեջ զոհված երիտասարդի լուսանկարով: Գյուղի բարձունքում գտնվող համեստ տան մուտքին, ի նշան վշտի, գիշեր-ցերեկ վառվում է էլեկտրական լամպ: Այն կմարի դեկտեմբերի 17-ին, երբ Մանվելի մահվանից արդեն 40 օր անցած
ՍԻՐՈ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ
«Մեր տունը» օգնում է մանկատանը մեծացած աղջիկներին՝ գտնել իրենց տեղը կյանքում Իննա Ղասաբյանը Ստեփանակերտից է: Մոր կողմից որբանալուց հետո, ղարաբաղյան շարժման տարիներին կորցրել է նաեւ հորը: Եղբոր հետ, մենակ ու անօգնական մնալով՝ որոշ ժամանակ անց հայտնվել են Գավառի մանկատանը: Երեխաների հորը փնտրելու՝ մանկատան ղեկավարության ջանքերը, ի վերջո, արդյունք են տվել. հայրը տեղափոխվել ու ապրում էր
ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ՁՈՐԸ
Ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հովհաննիսյան փողոցի թիվ 24 շենքի հարակից ձորը քաղաքացի է ընկել: Փրկարարները «Սիգարոն» ՍՊԸ-ի հարակից ձորից մարմնական վնասվածքներով դուրս են բերել 71-ամյա Վաչագան Հովհաննիսյանին:
ԿԵՂԾ ԷՐ ԱՀԱԶԱՆԳԸ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.55-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի թիվ 2 առողջարանի 2-րդ մասնաշենքի նկուղում պայթուցիկ է տեղադրված: ԱԱԾ, ոստիկանության եւ հրշեջ փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել:
ՄԱՀԱՑԵԼ ԷՐ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Թոթովենցի փողոցի 61-րդ շենքի թիվ 29 բնակարանի դուռը բացվել է եւ այնտեղ հայտնաբերվել է 70-ամյա Ջուլիետա Հակոբյանի դին:
ԴԻԱԿ՝ ՔԿՀ-ում
Շաբաթ օրը արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է գողության համար 2009թ. 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հակոբյանի դիակը: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ գլխավոր դատախազին է դիմել ԽՍՀՄ նախկին չեմպիոն: Նա դժգոհում է ՀՀ նախագահի աշխատակազմի մի աշխատակցից, որի շանտաժների զոհն է դարձել իր ընտանիքը: Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
ՌԴ նախագահի շքանշանը՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին
Ռուսաստանի դեսպանատանը երեկ ՌԴ նախագահի հրամանագրով «Բարեկամության» շքանշան հանձնվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին: 2010 թ. օգոստոսի 5-ից 15 օր շարունակ 28 հայ հրշեջ-փրկարարներ օրուգիշեր աշխատեցին Ռուսաստանում՝ պայքարելով անտառային հրդեհների դեմ: Փրկվեցին անտառատարածքներ եւ ամբողջական գյուղեր: Հայ հրշեջ-փրկարարները հայրենիք վերադարձան մեդալներով ու շնորհակալագրերով, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը
Քանդակագործին էլ չէին հրավիրել
Շաբաթ օրը ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, բացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցին: Հիշեցնենք, որ եկեղեցու շինարարությունը սկսվել էր դեռեւս մայիսից, եւ այդ գործի նախաձեռնողները քրեակատարողականի մոտ 350 դատապարտյալներն են, որոնք սեփական ուժերով կառուցեցին աղոթատեղին: Ինչպես մեր օրաթերթին փոխանցեց Շիրակի հոգեւոր թեմի սոցիալ-կրթական կենտրոնի մամլո դիվանի ղեկավար
ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴՐԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎՐԱ
Կառավարության 2004 թվականին կայացրած որոշումը կիրառվել է 2 տարի շուտ 15 տարի առաջ՝ 1995 թ. մայիսի 24-ին, «Հայատոմջերմոէներգոմոնտաժ» ընկերության «Հրազդան» ԴՁ տարածքում աշխատանքի ժամին թթվածնի բալոնների պայթյունի հետեւանքով ձեռնարկության բանվորներից 8-ը զոհվեցին, 4-ը՝ դարձան հաշմանդամ: Ստեղծված կառավարական հանձնաժողովի ցուցումով՝ տուժած ընտանիքներին հատկացվեցին վնասի հատուցման տարբեր գումարներ: Ձեռնարկությունը պարտաճանաչ վճարում էր տուժածների հասանելիքը մինչեւ 2002թ. սեպտեմբերը,
ՀԱՅՑ՝ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հանուն էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը այս տարվա նոյեմբերին հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան: Հայցը դեռեւս վարույթ չի ընդունվել: Այսինքն, պարզ չէ, թե ով է դատավորը: Հայցի համար հիմք է դարձել նախարարության կողմից Ողջի գետի պահպանմանը եւ մաքրմանը նպատակաուղղված միջոցառումների չկատարումը: Ըստ բնապահպանների, Ողջին աղտոտվում է լեռնահանքային գործունեության արդյունքում, ինչի վերջին
ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ին
Դեկտեմբերի 17-ին հայտնի կդառնա Երեւանի նոր քաղաքապետի անունը: Քաղաքապետի ընտրության օրը որոշվել է երեկ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ
Վարդաքարցիներին ահաբեկել են
Երեկ նախագահականի մոտ գյուղովի բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղի բնակիչները: Հիշեցնենք, որ գյուղացիներին զայրացրել էր իրենց դպրոցը հարեւան գյուղի՝ Նոր կյանքի դպրոցին միավորելու ծրագիրը: Վարդաքարցիները բողոքում են, որ դպրոցի շենքի վերանորոգման համար կառավարությունը 2010թ.-ին նախատեսել էր մոտ 356 մլն դրամ, սակայն խաբել էր՝ դպրոցի հին շենքը «Ջինշին» կազմակերպության ձեռքով քարուքանդ
Գյումրեցիներին ռուսնե՞րն են պահում
Գյումրիում ռուսական պետական միգրացիոն ծրագրի համար գլուխ են ջարդում Որ գյումրեցիները անչափ հետաքրքրված են այս ծրագրով, ու գործազուրկ քաղաքում բնակչության մեծ մասը ճամպրուկային տրամադրություն ունի, այս մասին ամենից առաջ փաստում են Գյումրիի թերթերի տնօրենները: Օրինակ՝ «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի խոսքերով, այս թեմայի շուրջ հեռուստաընկերություններին 1-2 հարցազրույց տալուց ու դատարկվող քաղաքի մասին իր մտահոգությունն արտահայտելուց
«ԷԼ ՓՈՂ ՉՈՒԶԵՍ՝ ՉԿԱ»
Բանվորներին ամիսներ շարունակ աշխատեցրել են ու չեն ուզում վարձատրել Մի քանի ամիս առաջ՝ դեռեւս հունիս-հուլիս ամիսներին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Համալսարանում արդեն վաղուց այդ աշխատանքներն ավարտվել են, սենյակները հանձնվել են շահագործման, բայց մինչ օրս բանվորները, որոնք օրնիբուն այնտեղ շինաշխատանքներ են իրականացրել, դեռ չեն վարձատրվել: Գյումրիում բնակվող Կարուշ Բաղդասարյանն ակադեմիայում գաջի գործ
ISO՝ ՎԻՎԱՍԵԼԼԻՆ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը, ստացել է ISO 9001: 2008 համապատասխանության սերտիֆիկատ՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում այդ առումով եւս դառնալով համապատասխան փաստաթուղթ ստացած առաջին ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ISO 9001:2008 ստանդարտի պահանջներին համապատասխան՝ Որակի կառավարման համակարգի ներդրման նախագիծը մեկնարկեց 2009-ի նոյեմբերին: ISO 900:2008-ի պահանջներին համապատասխան Որակի կառավարման համակարգը գործարկելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներից պահանջվեց մեկ տարուց էլ քիչ ժամանակ:
ԱՊՕՐԻՆԻ ԹԻԹԵՌՆԻԿ
ՀՀ Պետեկամուտների կոմիտեում օրերս տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Թիթեռ» բար-սրճարանը գործում է ապօրինի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ բար-սրճարանը, իրոք, հարկային մարմիններում հաշվառված չէ եւ շուրջ մեկ ամիս գործում է հարկային դաշտից դուրս՝ զբաղեցնելով 50քմ տարածք: Ապօրինի ձեռնարկատերը Երեւանի բնակիչ Խաչիկ Աթանեսյանն է: Դադարեցվել է մսամթերքի ապօրինի արտադրամասի գործունեությունը, որը Շենգավիթում
«ԹԵԺ ԳԻԾ»՝ ՊՆ-ՈՒՄ
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին եւ քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է:
2կգ-անոց կշռաքարն ընդամենը 800գ է կշռում
Ամանորի նախաշեմին առեւտրի մեծ ու փոքր կետերում առեւտուրն աշխուժանում է, անբարեխիղճ տնտեսվարողներից խաբվող քաղաքացիների թիվը՝ օրեցօր մեծանում: Միայն նախորդ ամիս Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը Երեւանում անցկացրած դիտարկումների արդյունքում 150 տնտեսվարող սուբյեկտներում կշեռքների չափագիտական տարբեր խախտումներ է բացահայտել: «Սա աղաղակող, վրդովեցնող ցուցանիշ է, եւ ոչ մի կերպ չի կարելի այն հանդուրժել: Առաջին չարիքը
ՇՈՒՏՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ավտոմեքենաներն ապահովագրելու գործընթացը բարեհաջող ավարտելուց հետո մեզ կստիպեն ապահովագրել կրծքերը, կյանքն ու առողջությունը՝ գյուղացիներին թույլատրելով մի քիչ ուշ վճարել: Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համար արդեն հաշված օրեր են մնացել: Ուղիղ երկու շաբաթից պետավտոտեսուչները սկսելու են աջուձախ տուգանել բոլոր այն ավտոմեքենաների վարորդներին, որոնք չեն փակցրել ԱՊՊԱ կտրոնը: Եթե հաշվենք, որ առանց պարտադիր ապահովագրության մեքենան վարելու դեպքում յուրաքանչյուր
ԳՈՂԵՐՆ ԵՆ ՄՏԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Երեկ առավոտյան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, որը կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ մեկնել էր ԱՄՆ՝ գործուղման, վերադառնալով, իր աշխատասենյակը հայտնաբերել էր տակնուվրա արված: Անհայտ անձինք, ըստ ամենայնի, գրասենյակի պատշգամբից ներս են մտել իրավապաշտպանի աշխատասենյակ, քրքրել են աշխատասեղանի վրա եղած թղթերն ու դարակները՝ տարօրինակ տրամաբանությամբ թողնելով Զեյնալյանի համակարգչի ուղեղը՝ պրոցեսորը, գողացել են մոնիտորը, դարակներից
Մոսկովյան այցն արդյունավետ էր
2011 թվականին ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում: Ազգային անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը»: Դեկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործողության մեջ կդրվի հանրապետության նախագահի հրամանագրով. «Այս ծրագրի հաստատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են «ԵԽ պաշտոնական կայքէջում տեղադրված ազգային փոքրամասնությունների մասին ադրբեջանական պետական-պաշտոնական զեկույցն իր բոլոր կետերով ուղղակի ակտիվ թշնամանք է այդ երկրում բնակվող ոչ ադրբեջանցի եւ ոչ թրքախոս էթնիկ կազմավորումների նկատմամբ: Բացի այդ, խեղաթյուրված է ներկայացված տարածաշրջանի ողջ պատմությունը: Մասնավորապես նշված է, որ հայերը 19-րդ դարում եկել եւ կոտորել են ներկայիս Ադրբեջանի
ԼՌԵՆՔ ՄԻԱՍԻՆ
«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ բնապահպանության նախարարությունն ու բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ձեռնարկությունում տարեկան, հերթական ստուգումներ են իրականացրել եւ խախտումներ են հայտնաբերել: Բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել, «Դինո Գոլդ Մայնինգ քամփնիից» ասացին, որ ստուգումների արդյունքները նոր են ստացել, առարկություններ ունեն, որոնք կհրապարակեն ստուգումների արդյունքները լուրջ ուսումնասիրելուց


















































