Օրվա լրահոսը

ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐՈՎ ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ

«Կարմիրը, կապույտը, դեղինը գույներ են, պետք է գերիշխեն գեղանկարիչների ստեղծագործություններում: Մռայլությունը այնքան շատ է… Նկարիչը պետք է ձգտի աշխարհի բացերը լրացնել, հաղթահարի մռայլը ու լույս տարածի»,- ասում է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Երեկ Հովհ. Թումանյանի անվան թանգարանում Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսն էր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Գեղանկարիչը ներկայացնում էր տարբեր տարիների ստեղծագործություններ՝ «Սուս», «Իմ Կյանքը»,

Մայիսի 27

ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է հրաժարվել բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք եւ փոփոխություն մտցրեք ձեր արտաքինում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք:

ԱՐՎԵՍՏԸ ՄՇՏԱՊԵՍ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Պարգեւատրվեցին լավագույնները «Չեմ հիշում՝ վերջին անգամ ո՞ր կոմպոզիտորն էր այս բեմում մրցանակ ստացել»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում «Գիտական, ստեղծագործական լավագույն աշխատանքներ-2008» մրցանակաբաշխության ժամանակ ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Երկուշաբթի օրը կոմպոզիտորների, նկարիչների, ժուռնալիստների, գրողների միությունները, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամները հավաքվել էին մեկ հարկի տակ: Առիթը «Տաշիր» ընկերության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, ԳԱԱ-ի եւ

Եզրափակիչը՝ այսօր

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկի սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնի եզրափակիչ համերգին նվիրված մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանը (ՀՀ), Լիզա Բիլավան (ԱՄՆ), ջութակահարներ Կարլա Կիհլստեդը եւ Կոլին Յակոբսենը (ԱՄՆ), Կարեն Շահգալդյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (ՌԴ), թավջութակահար Արամ Թալալյանը, փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը: Նույն օրը երեկոյան Ազգային

Նարեկ Ավետիսյանը՝ Մինասի 80-ամյակին

Օրերս Երեւանի պատմության թանգարանում նկարիչ Նարեկ Ավետիսյանը ցուցահանդես էր կազմակերպել՝ «Ետդարձ» խորագրով: Նման խորագիրը պայմանավորված էր նրանով, որ նկարիչը վերջին տասը տարիներին ժամանակ առ ժամանակ դադարեցրել է նկարելը՝ զբաղվելով այլ գաղափարական գործերով, իսկ այժմ վերջնականապես վերադարձել է իր արվեստին: Նկարիչը իր գործերում պատկերել էր Յան Վերմերի «Մարգարտահատիկով աղջիկը» նկարի երեսուն տարբերակներ՝ յուրաքանչյուրին նայելով տարբեր ժամանակաշրջանների

ՆՈՐՈՒՅԹ, ՈՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՐԴԵՆ ՆՎԱԶԵԼ Է

Մազերի արհեստական երկարացումը վտանգ չի ներկայացնում, փոխարենը մեծ զգուշություն, ուշադրություն եւ խնամք է պահանջում: Բոլոր ժամանակների կանանց համար երկար եւ փարթամ մազեր ունենալը միշտ ցանկալի է եղել: Ու քանի որ հնարավոր չէ մարդու մազերը բնական ճանապարհով մի քանի ժամում երկարացնել, կանայք հաճախ օգտվել են կեղծամներից: Բայց ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ ու արդեն այսօր

Առաջին մեդալը՝ անկախության ընթացքում

Բուլղարիայում ավարտվեց նետաձգության Եվրոպայի գավաթի «Grand Prix» խաղարկությունը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արշակ Պետրոսյանը Մ-1 վարժությունում խոցելով 104 միավոր՝ արժանացավ երրորդ մրցանակային տեղին: Նա զիջեց միայն հաղթող դարձած Լորենցո Ջիորիին (Իտալիա) եւ երկրորդ տեղն զբաղեցրած մալայզիացի Տահիլ Մոհադին: Սա անկախ Հայաստանի նետաձգության պատմության մեջ առաջին մեդալն է, որ մեր մարզիկը նվաճում է Եվրոպայի պաշտոնական մրցումներում:

Կենտիկյանը ռինգ կմտնի հուլիսի 4-ին

WBA/WIBA վարկածներով 51 կգ քաշային կարգում «Մարդասպան թագուհի» մականունով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 24 մենամարտերն էլ ավարտել է իր օգտին (16-ը՝ նոկաուտով), իր գոտիների հերթական պաշտպանությունն անցկացնելու է հուլիսի 4-ին: Այդ օրը նա Համբուրգի «Color Line Arena»-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի շրջանակներում ռինգ է մտնելու ուկրաինացի Ալեքսանդր Դմիտրենկոյի, ռուսաստանցի Ալեքսանդր Ալեքսեեւի

Մեկնարկել է «Գյումրի-2009»-ը

Գյումրիում մեկնարկել է շախմատի «Գյումրի- 2009» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ: Նրանցից 5-ը կրում է մջազգային գրոսմայստերի կոչում: Երեք տուրից հետո 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայաստանցի՝ միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը եւ Ռինատ Ջումաբաեւը (Ղազախստան):

Գաբրիելը դարձավ «CHIKAGO OPEN»-ի հաղթող

Ավարտվեց շախմատի Չիկագոյի բաց առաջնությունը, որի ութ մրցաշարերին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած շուրջ 800 շախմատիստներ: Ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս 50 հոգի: Նրանց մեջ Հայաստանը ներկայացնում էին համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Երրորդ հայազգի գրոսմայստերը ԱՄՆ-ի առաջատար շախմատիստներից Վարուժան Հակոբյանն էր: Յոթ հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ Գաբրիելը դարձավ առաջնության հաղթող:

Շիրովը հաղթեց «MTEL-MASTERS»-ում

Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 21-րդ կարգի «Mtel-Masters» ավանդական գերմրցաշարը՝ աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից վեցի մասնակցությամբ, որոնք երկու շրջանով որոշեցին հաղթողին: Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը վերջին տուրում պարտության մատնելով նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ դարձավ գերմրցաշարի միանձնյա հաղթող: Ի դեպ, Շիրովը միակ գրոսմայստերն էր, որն ամբողջ մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն: «Mtel-Masters»-ի ամփոփիչ

ՈՒԹ ՀՈԳԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվեցին բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, որից հետո Հայաստանի հավաքականի 13 անդամներից պայքարը շարունակում է ութը: Կրկին իրեն գերազանց դրսեւորեց 54 կգ քաշային Ջոնիկ Տոնոյանը, որից ընդամենը 1 րոպե 52 վայրկյան պահանջվեց Թաիլանդի միակ պատվիրակ Տանավատ Պինկաեւին շարքից հանելու համար: Բավականին լուրջ փորձություն էր սպասվում 60 կգ

«Հովերի» հերթական ձեռնարկը

Երգչախումբը՝ Աննա Ազիզյանի «Զուգահեռ» խմբերգային ներկայացումով «Գոյ» թատրոն-լաբորատորիայի բեմում նախորդ շաբաթ «Հովեր» երգչախումբը հանդես եկավ կոմպոզիտոր Աննա Ազիզյանի «Զուգահեռ» խմբերգային ներկայացումով: Նշենք, որ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած կոլեկտիվը դեռեւս 2003թ. հանդես է եկել կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանի՝ ըստ Վարդան Այգեկցու առակների, խմբերգային բեմադրությամբ: Թե նախորդ, թե այս անգամ բեմադրիչն է Արթուր Մանուկյանը: Հետաքրքիրն այն է, որ

ՍԵՎԱԿՅԱՆ ՊՈԵՄՆ ՈՒ «ԿԱՐԻՆԻ» ՊԱՐԸ

Կամ ազգագրական թատրոնի գաղափարը Oրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմ բարձրացավ Պարույր Սեւակի հանճարեղ պոեմը՝ «Կարին» ազգագրական պարի եւ երգի համույթի յուրօրինակ կատարմամբ: «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» ներկայացման մեջ տարվեցին առկա իրավիճակի եւ խնդիրների զուգահեռները՝ մեր պետության եւ հասարակության ներկա մարտահրավերների ծիրում: Չնայած համերգի մասին որեւէ հայտարարություն չէր արվել՝ դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ

ՀՐԴԵՀ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Երեկ առավոտյան Թուրքիայի արեւմուտքում գտնվող Շեվքեթ-Յըլմազ քաղաքի համանուն՝ «Շեվքեթ Յըլմազ» հիվանդանոցում, որտեղ ավելի քան 50 հիվանդ է բուժվելիս եղել, հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ութ մարդ է զոհվել՝ 5 տղամարդ եւ 3 կին, նրանք խեղդվել են ծխից, կան վիրավորներ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նահանգապետ Սահբետին Հարպուտլուն հայտնել է, որ մահացածները բուժում էին ստանում հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի

ՄԻ՛ՇԱ, ՀԵՌԱՑԻ՛Ր

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ երեկ Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմադիրների հանրահավաքը, որտեղ նրանք պահանջում են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմադիրների քանակը տատանվում է 60-80 հազար մարդու շրջանակներում, կան նույնիսկ մինչեւ 100 հազարը հաշվողներ: Հիմնականում ցուցարարները հավաքվել են Վրաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից: Հավանաբար, այնտեղ չի հասել Հայաստանի փորձը՝ շրջափակել մայրաքաղաքը հանրահավաքներից առաջ:

ՓԱՍՏԵՐ՝ ՍՏԻ ԴԵՄ

Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաեւ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Մոսկվայի միջազգային

Բնական աղետ՝ Հնդկաստանում եւ Բանգլադեշում

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Հնդկաստանի եւ Բանգլադեշի տարածքում մոլեգնած «Այլա» արեւադարձային ուժեղ փոթորիկը երեկվա դրությամբ խլել է մոտ 120 մարդու կյանք, որոնցից 29-ը՝ Հնդկաստանում, 89-ը՝ Բանգլադեշում: Հզոր պտտահողմի մեջ են ընկել տեղի 330 հազար տներ, որոնք ամբողջությամբ ոչնչացվել են: Միլիոնավոր բնակիչներ մնացել են անտուն, իսկ մոտ 500 հազարը տեղավորվել է ժամանակավոր կացարաններում: Տեղի իշխանությունները փորձում

Ներկառավարական գզվռտոց՝ Ուկրաինայում

Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Յեխանուրովը վարչապետ Յուլյա Տիմոշենկոյից գրավոր պահանջել է, որ անձնապես ներողություն խնդրի՝ ՊՆ-ի ղեկավարությանը հրապարակայնորեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Ինչպես գրում է ուկրաինական «Պրավդա Ուկրաինի» թերթը, որի մոտ է հայտնվել վարչապետին նախարարի գրած նամակի պատճենը, Յեխանուրովը նաեւ պահանջել է աշխատանքից ազատել հսկիչ-վերստուգիչ վարչության (ԿՌՈՒ) ներկայիս պետ Նիկոլայ Սիվուլսկիին: Նախարարը պնդում է, որ

Թուրք-ադրբեջանական սիրաբանություններ

«Ես ժամանել եմ Ադրբեջան որպես իմ հայրենիք»,- ադրբեջանցի գործընկերոջ հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Թուրքիայի ուղերձն է Հայաստանին. մենք պետք է կարգավորենք տարածաշրջանի հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանի գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն»,- երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին գրում է tert.am-ը,

Քննաշրջանը կվերահսկվի՞

Թե՞ նորից կգործեն քննական հայտնի «գնացուցակները» Շուտով ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերում կընթանան տարեվերջյան ավարտական քննությունները: «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց մի քանի բուհերի ուսանողների շրջանում եւ հայտնաբերեց, որ ուսանողներից շատերն արդեն տարբեր տեղեկություններ են տարածում «քննական գնացուցակների» մասին: Քանի որ շատ ուսանողներ իրենք էլ օգտվում են այս գնացուցակից, չցանկացան նշել իրենց անունները՝ պարզապես փոխանցելով

ԹԻՎ 18 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Դպրոցի ազատամարտիկ փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը կալանավայրում է հայտնվել տնօրենի հետ անհամաձայն լինելուց հետո: Արցախյան ազատամարտի վետերան Սմբատ Ուռումյանը 2008 թվականի նոյեմբերից կալանավորված է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է. «18 հատուկ դպրոցի փոխտնօրեն՝ 55-ամյա Սմբատ Ուռումյանը դրդել է նույն դպրոցի սաներ՝ 14 եւ 17 տարեկան Լեւոն Ա.-ին եւ Մեհրաբ Բ.-ին զբաղվել մուրացկանությամբ եւ հավաքած գումարը

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՍՐԲԱԳՐԵԼ»

Չնայած անցյալի դառը էջերին, հայ եւ թուրք լրագրողներն արդեն գիտեն, որ «թուրքերը մարդակեր չեն, հայերն էլ դավաճան չեն»: Օսման Օքքանը եւ Ֆեթհիյե Չեթինը՝ Հրանտ Դինքին նվիրված ֆիլմի շնորհանդեսի ժամանակ: «Միանգամայն ճիշտ է, որ թուրքական մամուլը հիմնականում անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, երբ ինչ-որ կարեւոր իրադարձություն կամ դրա ակնկալիք կա: Այլ փուլերում, երբ կարծես որեւէ կարեւոր իրադարձություն

Հայկական հոգու փառատոն

Այս տարի արդեն երրորդ անգամ Հայաստանից դուրս ապրող հայերի եւ հայերի բարեկամերի նախաձեռնությամբ անցկացվում է հայկական միջազգային «Կարոտ» փառատոնը: Արմեն Ջիգարխանյան, Նիկիտա Սիմոնյան, Նիկոլայ Ռիժկով, Ջովանի Գույաթա. ահա ոչ լրիվ կազմը փառատոնի կազմակերպիչների: Ըստ նախաձեռնության հեղինակների, այս փառատոները ոչ միայն ազգային մշակույթի ցուցադրության պատեհ առիթ են, այլ նաեւ՝ հայերի միասնականության եւ համախմբվածության մասին ազդարարելու բացառիկ

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ «ՔՑԵՑԻՆ»

Մարզպետարանի եւ «Դվին» կոնցեռնի պայմանավորվածությունից տուժել են գյուղացիները Ապրել խաբվա՞ծ, թե՞ համբերել, սպասել: Սա խնդիր է Լոռու մարզի գյուղական համայնքների բնակիչների համար: Ցանքի ժամանակն անցնում է, իսկ գյուղացիները սպասում են պարարտանյութի եւ ցավով նշում, որ իրենք վաղուց արդեն վճարել են այդ պարարտանյութի համար: Գյուղացիները նշում են, որ եթե բերքը մշակեն առանց պարարտանյութի, ապա ակնկալիք բերքի

Եվ դարձյալ իշխանափոխություն

Խոստանում է Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված ՀԱԿ-ը՝ իր նախընտրական ծրագրում «Առավոտը» մայիսի 7-ին «Երեւանյան իրավահարաբերություններ» հոդվածում անդրադարձել է մայրաքաղաքում ավագանու ընտրությունների համար առաջադրված կուսակցությունների նախընտրական ծրագրերի այն դրույթներին, որոնք վերաբերում էին քաղաքի բնակիչների իրավունքներին: Այդ ժամանակ Հայ ազգային կոնգրեսը դեռ չէր հրապարակել իր նախընտրական ծրագիրը: Այսօր, երբ ձեռքի տակ ունենք նաեւ ՀԱԿ-ի ծրագիրը, անդրադառնանք, թե

ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆԸ

Սեփականատերը՝ հարեւան սեփականատիրոջ դեմ   Մայրաքաղաքի Գայի 16 հասցեում է գտնվում Նազիկ Ղարիբյանի սեփականություն հանդիսացող քարե շինությունը: Դեռեւս 1998թ. նախ վարձակալության հիմունքներով, ապա սեփականության իրավունքով, Երեւանի քաղաքապետի որոշմամբ Ն. Ղարիբյանին է հատկացվում Նոր Նորքի 3-րդ զանգվածի թիվ 7 շուկայի հարեւանությամբ գտնվող հիշյալ շինությունը: Սակայն հարեւան սեփականատեր Վ. Գեղամյանն անցյալ տարվա հունիսին, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, սկսում

Ջոլին դեռ չի դիմել մեզ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ամենեւին էլ դեմ չէ, որ հոլիվուդյան դերասանների ընտանիքը՝ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը հայ երեխա որդեգրեն: Նշենք, որ օրերս ամերիկյան Examiner.com կայքէջը տեղեկություն էր տարածել, համաձայն որի Ջոլին մտադիր է երեխա որդեգրել Հայաստանից: Հոլիվուդյան աստղերի ծանոթներից մեկը լրատվամիջոցներին ասել է նաեւ, որ նրանք Հայաստանն են ընտրել, քանի որ այստեղ

84-ամյա կնոջը տանում-բերում են

Վերջերս «Առավոտին» էր դիմել 84-ամյա Լենա Թադեվոսյանը, որին վրդովեցրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների վերաբերմունքը: Տիկին Լենայի պատմելով՝ 166 օր է, չի կարողանում իր 55 տարվա տունը սեփականաշնորհել, այնինչ դիմում տալու օրը քաղաքապետարանը նրան վստահեցրել էր, որ 40 օրվա ընթացքում գործերը կկարգավորեն: Մենք այս ամսվա 19-ին «Դիմումով չեն զբաղվում» հրապարակումով անդրադարձել էինք այդ խնդրին: Քաղաքապետարանի իրավաբանական

Խոզի գրիպով հիվանդը հուշարձան կունենա

Մեքսիկայի Լա-Գլորիա գյուղում կկանգնեցվի խոզի գրիպով առաջինը վարակված 5-ամյա Էդգար Էռնանդեսի արձանը: Այս մասին գրում է Panorama.am-ը՝ հղում անելով «ԱսոշիԷյթիդ փրես»-ին: Ինչպես հայտարարել է քանդակագործը, իր ստեղծագործությունը պետք է հույսի աղբյուր ծառայի: Հուշարձանը կկանգնեցվի գյուղական այգում:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031