Օրվա լրահոսը

Հղիներից վերցնում՝ բյուջեն են լցնում

Օրենքի փոփոխության մասին նման կարծիքի է Զարուհի Փոստանջյանը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տուժում են ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող հղի կանայք, այլեւ բոլոր այն քաղաքացիները՝ կին, տղամարդ, որոնք ինչ-որ պատճառով ժամանակավոր անաշխատունակ են ճանաչվել: Այսինքն՝ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք, ով վաստակում է նվազագույն աշխատավարձից հնգապատիկ ավելի, ապա,

«ՇԱՏ ԽԱՌԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Պատմում է  երեք զավակների հայրը, ում սեփական մայրը զրկել է տնից Արդեն երեք տարի է՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 30 հասցեում գտնվող տունը երկու եղբայրների համար դարձել է իսկական կռվախնձոր: Բանն այն է, որ այս նույն հասցեում ծնված, մեծացած ու մինչ օրս բնակվող Համլետ Գրիգորյանը այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե այդ ինչպես մայրը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Կենդանաբանական այգու տնօրենը գտնում է, որ կերակրողը չպետք է առյուծի հետ խաղ աներ, ինչպես շան հետ, գիշատիչը մնում է գիշատիչ: Օրերս Հրազդանի կենդանաբանական այգում տեղի ունեցած դժբախտ պատահարը առիթ դարձավ, որ այցելենք այդ, այսպես կոչված, այգի ու տեսնենք, թե ինչ խղճուկ ու զզվելի պայմաններում են այնտեղ պահում կենդանիներին, փոքրիկ, ժանգոտված ու քրջոտ վանդակներում ինչպես են

ԵՐԵՔՇԱԲԹԻ ԲԵՆԶԻՆԸ ԿԹԱՆԿԱՆԱ

«Առավոտի» տեղեկություններով, առաջիկա երեքշաբթի օրը բենզինի գինը կրկին բարձրանալու է. 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը դառնալու է 390 դրամ՝ այժմյան 380-ի փոխարեն: Հիշեցնենք, որ անցած կիրակի այս վառելանյութի գինը կրկին բարձրացել էր, նորից 10 դրամով՝ 370-ից դառնալով 380 դրամ: Այդ առնչությամբ վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության տնօրեն Մուշեղ Էլչյանն ասել էր, որ ձմռան ամիսներին նավթամթերքի

Վարչապետը՝ ցուցահանդեսում եւ բաց դասին

Երեկ Գեղագիտության կենտրոնում բացվել է պատանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն նվիրված է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին եւ 3-րդն է հոբելյանական միջոցառումների շարքում: Արցախի, Գյումրիի պատանի նկարիչների, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնի սաների ավելի քան 100 աշխատանքներ են ներկայացված ցուցահանդեսում, որն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում ընդգրկվել

Հրդեհից տուժածներով կզբաղվեն

Գագիկ Բեգլարյանի վերջին հրահանգները:  Կկատարվե՞ն դրանք արդյոք Երեւանի քաղաքապետ (արդեն՝ նախկին) Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 8-ին   քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդունել է վերջերս Մաշտոցի պողոտայի թիվ 52 եւ 54 շենքերի եւ Կորյունի փողոցի թիվ 21 եւ 21ա շենքերի միջեւ գտնվող սեփական տներում  բռնկված հրդեհից տուժած 14 ընտանիքների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական վարչությունից, հանդիպմանը

ՀՅԴ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԿՍԵԼ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե մինչեւ ընտրությունները պետք է նախաձեռնել ընտրական իրավունքների պաշտպանության ընդհանուր շարժում՝ համոզվածություն արտահայտելով, որ հնարավոր է ժողովրդին համախմբել այս գաղափարի շուրջ: «Առավոտի» հարցերին, թե իր կարծիքով՝ ո՞ր կազմակերպությունները պետք է ներգրավված լինեն այդ շարժման մեջ, եւ ինչպե՞ս է այն դրսեւորվելու՝ հանրահավաքներո՞վ, թե՞ այլ ձեւերով՝ պրն

«ՄԱՐԴՈՒՆ ՎԱՏԱԲԱՆԵԼԸ ՎԱՏ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է»

Կարծում են Ազգային ժողովի պատգամավորները Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը մի քանի ամիս առաջ մեր թերթի հետ զրույցում, խոսելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եւ վերջինիս անվան շուրջ մամուլում տարածված որոշ լուրերի մասին՝ ասել էր. «Կարծում եմ՝ կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ նախագահի կողքին լինի ազնիվ եւ մաքուր մարդ, ինչպիսին Կարեն Կարապետյանն

«ԵՐԿԻՐԸ» ՀԵՐՔՈՒՄ Է «ՎԻՔԻԼԻՔՍԻՆ»

Ըստ «Երկիր» միության, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում հանուն իր իրավունքների ջավախքահայության օրինական պայքարը: «Վիքիլիքս» կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց» մատնանշվում է այն հանգամանքը, որ հետագայում՝ արդեն ռուսական ռազմաբազան

Տուրք՝ մարզային TV-ների եկամտի 30%-ի չափով

Մարզային հեռուստաընկերությունները սա համարում են անհավասար, խտրական ու հակամրցակցային քաղաքականության դրսեւորում: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը մշակել է նախագիծ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Նախագիծն ուղարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ գործող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը լրամշակող աշխատանքային խմբին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՓՌՎԵԼ ԵՆ ՍՓՅՈՒՌՔ–2

«Սարդարապատ» շարժումը լրացնում է «Առավոտի»  հինգ տարի առաջվա ահազանգը «Իշխող ռեժիմի այլ կառույցների նման, ԱԳՆ-ն նույնպես ակոսված է ներկա իշխանությունների բնածին արատներով՝ ստրկամտությամբ, մասնագիտական տկարությամբ եւ ամենակարեւորը՝ անբարո կեցվածքով»,- ԱԳՆ-ի հասցեին այս քննադատությունը երեկ հնչեցրեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը՝ նախաձեռնության կազմակերպած «ՀՀ արտաքին գործերի նախարարության պերճանքն ու թշվառությունը» թեմայով քննարկման ժամանակ: Իբրեւ ասվածի վկայություն՝

ՀՀ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆԸ

ԱԳՆ-ի առաջարկած փոփոխությունները մեկնաբանում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – Պարոն Մելիքյան, երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի մեջ առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որոնց էությունն այն է, որ Հայաստանը կարող է իրավապայմանագրային հարաբերությունների մեջ մտնել նաեւ միջազգայնորեն չճանաչված սուբյեկտների՝ միավորումների ու կազմավորումների հետ: Ի՞նչ դեր կարող են խաղալ

ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Երեկ երեկոյան  Գագիկ Բեգլարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  տեղեկություն է տարածել  քաղաքապետարանի հասարակայնության եւ մամուլի հետ կապերի վարչությունը: Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, որն ընդունվել է եւ գործում է 2008-ի դեկտեմբերի 26-ից, քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են կամ դադարում  են մի շարք դեպքերում, այդ թվում՝ հրաժարականի դեպքում: Oրենքի 46-րդ հոդվածի

ԾԵԾՎՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է

«Առավոտը» երեկ տեղեկացրել էր, որ մի քանի օր առաջ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, նույն ինքը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին դաժան ծեծի է ենթարկել մի քաղաքացու: Թեեւ մեր աղբյուրը վստահեցնում էր, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, «Առավոտին» այդպես էլ չհաջողվեց ոստիկանությունից պաշտոնական տեղեկատվություն ստանալ սույնի մասին: Երեկ, սակայն, ոչ պաշտոնական աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ,

ԲԱՔՎՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՐԱԾ ԳԻՐՔԸ

«Ազատությունից բռնապետություն». այսպես է կոչվում Բաքվում Թուրքիայի դեսպանատան նախկին աշխատակից Թուրգութ Էրի գիրքը, որն ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի քաղաքական կենսագրությանը: Գրքում բավականին մանրամասնորեն լուսաբանված է Ալիեւի գործունեությունը Խորհրդային Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի այն մեղադրանքները, որ ներկայացվել էին նրան 80-ականների վերջին: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, գրքի լույսընծայումից անմիջապես

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՐԴԱԿԵՐ ՇՆԱՁԿՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՉԵՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ

Իսրայելի իշխանություններն անհեթեթություն են որակել Եգիպտոսի մեղադրանքները, թե՝ Շարմ էլ-Շեյխի ափերում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակումներին առնչություններ ունի իսրայելական Մոսսադ հատուկ ծառայությունը: Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակը BBC-ին ասել է, թե եգիպտական Հարավային Սինայ նահանգի ղեկավար Մուհամմեդ Աբդել Ֆադիլ Շուշան դիտել է «Երախ» գեղարվեստական ֆիլմն ու իրականությունը հորինվածքի հետ է շփոթել: Նախօրեին եգիպտացի պաշտոնյան այդ երկրի հեռուստաեթերում

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

«The Beatles»-Ը ՀԱՄԵՐԳ ԿՏԱ

«The Beatles» խումբը պատրաստվում է ողջ կազմով համերգ տալ` Փոլ Մաքարտնին եւ Ռինգո Սթարը` կենդանի, իսկ Ջոն Լենոնն ու Ջորջ Հարիսոնը` թվային պատկերով: Սակայն այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատել իրենք` երաժիշտները: Ըստ 1in.am-ի՝ համերգը պետք է կայանա 2011թ. օգոստոսի 11-ին, իսկ համերգից ստացված հասույթը պետք է հատկացվի կանանց կրծքի քաղցկեղի կանխարգելման աշխատանքներին:

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՔ

Թեստը կիրառեք մտերիմների շրջանում. սա ձեզ հնարավորություն կտա բացահայտել նրանց «մութ» կողմերը 1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9): 2. Գրառեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի ձեր ամենասիրելի գույնը): 3. Գրառեք 5 գեղարվեստական կինոնկարի վերնագիր՝ դրանք եւս շարադրելով ըստ ձեր նախասիրության։ 4. Գրառեք

ԼԵՈՆԱՐԴՈՆ՝ ՀՈՒԴԱՅԱԿԱՆ

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն մտադիր է փոխել կրոնը, այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: «Տիտանիկի» 36-ամյա հայտնի հերոսը պատրաստ է հուդայականություն ընդունել, որպեսզի կարողանա ամուսնանալ մոդել Բար Ռաֆաելիի հետ: Դրա համար դերասանը մի քանի անգամ գաղտնի եղել է իր ընկերուհու ծննդավայրում՝ Իսրայելում: Իր երակներում գերմանական, իտալական եւ ռուսական արյուն ունեցող դի Կապրիոյի սերը մոդելների

«ԲԱՐԻ ՍԲ ԾՆՈ՞ՒՆԴ», ԹԵ՞ «ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ»

Ըստ «Rasmussen Reports» վիճակագրական գործակալության սույն թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի 1000 բնակիչների շրջանում կատարած հարցման՝ ամերիկացիների մեծամասնությունը գերադասում է Սբ Ծննդյան ողջույնի ավանդական ձեւը «քաղաքականապես կոռեկտից»: Այսպիսով, հարցվածների 69%-ը պատասխանել է, թե իրենց ավելի շատ դուր է գալիս, երբ խանութներում տեղադրում են Սբ Ծննդյան ողջույնի «Բարի Սբ Ծնունդ» խոսքերը, քան թե «Տոնդ շնորհավոր» խոսքերը: «Մարդիկ սիրում

Ինտերնետը կլանում է մարդկանց

Բայց դրական ազդեցություն ունի, երբ  մարդը ինքն է ղեկավարում այն Այսօր ինտերնետն իր ուրույն տեղն է գտել մարդկանց կյանքում: Այն ոչ միայն ծառայում է որպես օպերատիվ ինֆորմացիա ստանալու աղբյուր, այլեւ հանդիսանում է միջանձնային հարաբերությունների միջնորդ, թույլ տալիս հաղթահարել տարածությունը, ժամանակը, ձեռք բերել մտքի ազատություն, գտնվել աշխարհի նորությունների կիզակետում եւ այլն: Ինտերնետում մարդը կարող է իրեն

«ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Դոն Կիխոտն արդեն ճանապարհին է Ժամանակակից աշխարհում, երբ թվում է, թե ամեն ինչ չափազանց նյութականացված է, գթասրտությունն, անկեղծությունն, արդարությունն ու հոգեւոր այլ արժեքները շատերի մոտ ընդամենը քմծիծաղ են առաջացնում, իսկ նման կերպ մտածողները միամիտի պիտակավորումն են ստանում, վանաձորցի Վարդան Վարդանյանը փորձում է հակառակն ապացուցել: Նա յուրատեսակ նախաձեռնությամբ մարդկանց կոչ է անում մի պահ մոռանալ անձնական

«Գնահատվում է նրանց աշխատանքը, ովքեր պրոֆեսիոնալ են մոտենում գործին»

Ասում է ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը Կարեն Նալբանդյանը դեռ մեկ տարի առաջ սպասարկում էր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հանդիպումները: Այսօր փորձառու մրցավարն արդեն թողել է մրցավարական գործունեությունը, անցել տեսչական աշխատանքի, իսկ վերջերս էլ՝ ստանձնել ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետի պաշտոնը: Կարեն Նալբանդյանի հետ «Առավոտի» զրույցը հայկական ֆուտբոլի կարեւորագույն ու ցավոտ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿ». ԻՆՉՊԵՍ ԷԼ ԸՆՏՐԵՍ, ԴԺԳՈՀՈՂՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ

Ավանդույթի համաձայն, ամեն տարվա դեկտեմբերին մարզական լրագրողները որոշում են անցնող մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Ինչ խոսք, լավ է, որ տարեցտարի մեր մարզիկների արդյունքները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային խոշորագույն մրցաշարերում այնքան են շատանում, որ լրագրողներն արդեն դժվարանում են տասը լավագույնների ցուցակում նրանց արժանի տեղը որոշել: Սակայն խնդիրը նաեւ երկրորդ կողմն ունի, ինչի մասին «Առավոտը» մեկ

Վահանակներ՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Դեկտեմբերի 14-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա «Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» հասարակական կազմակերպության տարեվերջյան միջոցառումը՝ նվիրված հնավայրի տարածքում տեղադրված բազմալեզու տեղեկատվական վահանակների բացմանը, ինչպես նաեւ այցելուներին հնարավորություն ընձեռելով այսուհետ թանգարանի մշտական ցուցադրությանը ծանոթանալու փաստավավերագրական նորացված նյութերով ու մեկնաբանման նոր հնարքներով համալրված ցուցափեղկերից: Էրեբունին ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայկական հնագիտական ժառանգության նշանավոր հուշարձաններից է, մեկը Ուրարտու պետության

«Մեռնելու է՞լ իրավունք չունեմ»

Պրեմիերա Պարոնյանի անվան թատրոնում «Ժիրայր Անանյանը ափը դնում էր մարդու ցավերի վրա»,- ասել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ դրամատուրգ Ժիրայր Անանյանի պիեսի հիման վրա բեմադրված «Մեռնելու է՞լ իրավունք չունեմ» ներկայացման պրեմիերան: Բեմադրող ռեժիսորն է Երվանդ Ղազանչյանը, դերերում՝ Հովակ Գալոյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Ռուզաննա Գասպարյան, Սամվել Բաղինյան եւ այլք:

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ «ՄԱՐԳԱՐԻՏ»՝ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հայաստանում է ճանաչված դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրան Գերմանիայում եւ Սլովակիայում հյուրախաղերից հետո, «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) այս տարի հանդես կգա վերջին անգամ: Մենակատարն է բրազիլացի ճանաչված դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրան: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, այլ ստեղծագործությունների թվում, Հայաստանում առաջին անգամ կհնչի բրազիլացի անվանի կոմպոզիտոր Էդմունդո Վիլլանի-Կորտեսի 3-րդ դաշնամուրային կոնցերտը:

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԿԼՔԵՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Աֆղանստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե այդ երկրում առաքելություն իրականացնող բրիտանական զորքերը կարող են սկսել տուն վերադառնալ արդեն հաջորդ տարի: Բրիտանացի վարչապետը Աֆղանստան էր այցելել՝ այդ երկրում առկա իրավիճակն անձամբ գնահատելու համար: Նա շեշտել է, թե թալիբների դեմ պայքարում դրական առաջխաղացումն ու աֆղանցի ոստիկանների ուսուցման հարցում արձանագրված հաջողություններն իրեն

Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բրյուսել

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի աշխատանքներին: Չորեքշաբթի օրը Բելգիա այցի ընթացքում երկկողմ հանդիպումների շրջանակներում ՌԴ նախագահը հանդիպելու է Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդի հետ եւ բանակցություններ է վարելու երկրի վարչապետ Իվ Լետերմի հետ: News.ru-ն հաղորդում է, որ Ռուսաստան-ԵՄ թվով 26-րդ գագաթաժողովում քննարկվելու են Ռուսաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031