Օրվա լրահոսը
ԵՐԿՈՒ ՀՈԳՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾԻՆ ԲՌՆԵՑԻՆ
«Առավոտի» տեղեկություններով, դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները օպերատիվ աշխատանքների արդյունքում Երեւանի Ագաթանգեղոսի փողոցից վրաերթ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի Անդրանիկի փողոցի 67 շենքի բնակիչ 29-ամյա Արա Աբրամի Գյուրջյանին: Վերջինս աշխատում է Երեւանի Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում: Պարզվել է, որ
Ցմահ դատապարտվածի հարցով
1995թ. օգոստոսի 23-ին կալանավորվեց ազատամարտիկ, 25-ամյա Տիգրան Ավետիսյանը: Նրա անունը շրջանառության մեջ դրվեց «Վահան Հովհաննիսյան+30» գործով դատավարությունների ժամանակ: 1997թ. դեկտեմբերին Տիգրան Ավետիսյանը դատապարտվեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: Չդիմանալով որդուն մահապատժի դատապարտմանը, մահացավ մայրը: Դատաքննության ժամանակ պարզվեց, որ Տիգրանի զենքից արձակած գնդակը «ռիկոշետով» դիպել է ոստիկանության աշխատակցի, որը տեղում մահացել էր: Դա կարող էր դիտվել անզգույշ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ԳՐՔԵՐ ԵՎ ԿՐՔԵՐ Եվ էդ տեսակ կանխատեսելի անախորժություններից ու գինեձոներից մշտապես խուսափելով՝ շարունակաբար խուսափում եմ գրողների առատությունից ու իրենց էդ միջոցառումներից, եւ թարսի պես՝ էդ տեսակ միջոցառումների վտանգը ամեն օր է գլխիս կախված, ու համարյա ամեն օր էդ տեսակ տհաճ հրավերներ ստանում եմ, որովհետեւ մեր գրողներից շատերն ավելի տհաս են, քան,
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
Playboy-Ը ԱՐԽԻՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է
Playboy ամսագիրը թողարկել է մի սկավառակ, որը ներառում է ամսագրի արխիվը՝ 1953-ից մինչեւ 2010թ.: Ըստ tert.am-ի, այս մասին հայտնում է MIGnews.com-ը: 250 գեգաբայթ տարողունակությամբ սկավառակում ներառված են ամսագրի 650 համարները: Ցանկացողները կարող են այդ սկավառակը ձեռք բերել 300 դոլարով: Սկավառակը թողարկել է Bondi Digital Publishing-ը, որը զբաղվում է ամսագրերի թվային արխիվների ստեղծմամբ:
ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
«Լոռվա ձորում» ցուցահանդեսը՝ Վանաձորում «Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ Երեւանում ներկայացվելուց հետո, հանգրվանեց Վանաձորի պատկերասրահում: Այն նվիրված է Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին: Նկարիչները ներկայացրել են 75 նկար՝ մաթեւոսյանական աշխարհի դրսեւորումներով: Այստեղ եւ՛ Ահնիձորն է՝ իր միջավայրով, եւ՛ մեծ արձակագրի հայրական տունը, եւ՛ Մոտկորի բնաշխարհը: «Մենք, մի քանի օր գտնվելով այստեղ, փորձեցինք հնարավորինս հասկանալ Հրանտ Մաթեւոսյանի
Գագիկ Թադեւոսյանը՝ դիդակտիկ նյութ
Տասնյակ դեպքեր են եղել, երբ ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին «քննադատելու» կամ «պատասխանելու» համար օգտագործվել է նրա խոսքն աղավաղելու էժանագին «տրյուկը»՝ մի ստորակետ, մի բառ փոխելով, խոսքը, միտքը կիսելով, աղճատելով: Մանր ժուլիկի նույն հնարքն է օգտագործել «Ազգային միաբանություն» կոչվող կուսակցության (Ա. Գեղամյանի) փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը: ՀՀՇ երիտասարդական միության համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում զգուշացրեց երիտասարդությանը՝ չհրապուրվել
ԱՐՑԱԽԻ ՀՈՂԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ
Ու պատվաբեր չէ այնտեղ ապրելը Սկիզբը՝ Ինչո՞ւ եմ գրում այս ամենը: Արցախի հարցով քաղաքական բոլոր հնարավոր որոշումները, որոնք ընդունվեցին խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից, ավերված, շրջափակված, հազար ու մի ճնշումների ենթարկված, անկայուն մի շրջանում, այսօր ՔՆՆԱՐԿՄԱՆ հարց է դարձել անկախ ու ապահով երկրի Ազգային ժողովում: Ո՞ր հայ մարդու մտքով կանցներ: Աբսուրդ է մտածելը, նաեւ, թե մեկնումեկս
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՄԱՐԵՍՆ ԻՆՁ ԵՐԿԱՐ ԿՀԻՇԻ»
«Super Six»-ի օրինակով, թեթեւագույն քաշային կարգում կազմակերպված գերմրցաշարի մասնակից բռնցքամարտիկները դեկտեմբերի 2-ին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Մեկնարկային մարտում հանդիպելու են Վախթանգ Դարչինյանն ու Աբներ Մարեսը, Ջոզեֆ Ագբեկոն եւ Իոննի Պերեսը: Լրատվամիջոցների հետ հանդիպմանը Վիկը հայտարարել է. «Հիմա ես մարզվում եմ Լոս Անջելեսում եւ ամբողջովին կենտրոնացած եմ մարտի վրա: Այդ օրը ես շատ արագ եւ
Եկող տարին որոշիչ կարող է դառնալ
Նոյեմբերի 26-27-ին Սերբիայի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) գլխավոր համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերադարձից հետո «Առավոտը» հարցազրույց ունեցավ նրա հետ: – Պարոն Ռոստոմյան, ԵՎՕԿ-ի գլխավոր համաժողովի օրակարգում շոշափված հարցերից որո՞նք են մեզ համար ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնում: – Գլխավոր թեման 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության
Հայ պատանի շախմատիստները՝ համաշխարհային օլիմպիադայի հաղթող
Հայաստանի շախմատի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Թուրքիայում ընթացող համաշխարհային օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ մրցակիցների համար դարձավ անհասանելի: Դա հնարավոր դարձավ 9-րդ տուրում Սիրիայի այդ տարիքային խմբի ընտրանու նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: Այսպիսով, մեր Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Աղասյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան եւ Տիգրան Ս. Պետրոսյան կազմով թիմը, մարզիչ Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ, դարձավ
Ֆիլմ՝ արքայի մասին
Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ֆիլմ ցուցադրվեց: Վավերագրական ֆիլմի սյուժեում տեղ են գտել տեղեկություններ Տիգրան Մեծի կյանքի, գործունեության եւ գահակալության դարաշրջանի մասին, մի դարաշրջանի, որը խոր հետք թողեց ոչ միայն հայ, այլ նաեւ համաշխարհային պատմության մեջ: «Տիգրան Մեծը հանդիսանում է պետական գործչի վառ օրինակ՝ ունակ 20-25 տարի առաջ պլանավորելու
Նորը լավ մոռացված հինն է
Արդեն 10 տարի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Նորաշենի դպրոցում աշակերտները կրում են դպրոցական համազգեստ: Աղջիկները խորհրդային ժամանակների նման սպիտակ գոգնոցներով են, իսկ տղաները՝ սպիտակ վերնաշապիկներով: Դպրոցի տնօրեն Զեմֆիրա Թարխանյանի վկայութամբ՝ դպրոցական արտահագուստը գոհունակությամբ է ընդունվում թե մանկավարժների, թե աշակերտների ծնողների կողմից: Դժգոհ չեն նաեւ կրթօջախի 194 աշակերտները: Նրանք, սակայն, ցանկանում են լոկ թարմացնել դպրոցական
«Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք»
Մոնոներկայացում՝ ռուսական թատրոնում Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանձնվեց «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» մոնոներկայացումը՝ ըստ Լեւոն- Զավեն Սյուրմելյանի համանուն վեպի: Պիեսի բեմականացումն ու բեմադրությունը իրականացրել է նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը: «Առավոտի» հետ զրույցում դերասանն ասաց, որ վաղուց էր մտադրվել եղեռնի թեմայով բեմադրություն անել: «Անցյալ տարի ծանոթացա Լեւոն-
ԱՐԴԱՐԱՑՎԱԾ «ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Հայազգի օպերային բաս Վազգեն Ղազարյանը փայլում է «դրսի» բեմերում Մայր եւ որդի Ղազարյանները Այն կարծիքն է ձեւավորվել, որ տարբեր ոլորտներում ի հայտ եկող ժառանգականությունը ընդամենը սեփական զավակներին ճանապարհ բացելու, նրանց համար լավ կյանք ապահովելու միջոց է: Արվեստում, սակայն, այդ գործոնը կարեւոր նշանակություն ունի: Օրինակ, Մարտիրոս Սարյանի, Վարդան Աճեմյանի, Բաբկեն Ներսիսյանի, Ավետ Տերտերյանի եւ այլոց պարագայում
ԳԻՇԵՐՈՎ ՑՐԵԼ ԵՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ՝ ՄԱՅԴԱՆԻ ՑՈՒՅՑԸ
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ուկրաինայի գործարարները խորհրդարանում ընդունված եւ երկրի նախագահ Յանուկովիչի կողմից վավերացված նոր հարկային օրենսդրության դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում: Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, սակայն, Ուկրաինայի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները ցրել են Կիեւի կենտրոնական «Մայդան Նեզալեժնոստի»-ում՝ Անկախության հրապարակում, ձեռնարկատերերի կազմակերպած բողոքի ցույցը, հավաքել են այնտեղ տեղակայված «վրանային ավանը»: Ցույցը ցրելու արդյունքում
ԿՈՐԵԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԻՐԱՐ ԾԵԾԵԼ ԵՆ ԱՆՎՃԱՐ ՍՆՈՒՆԴԻ ՀԱՄԱՐ
Հարավային Կորեայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. պատգամավորները չափազանց բուռն են քննարկել պետական դպրոցներում սովորողներին անվճար սնունդ տրամադրելու մասին օրինագիծը: The Daily Telegraph-ի փոխանցմամբ, այդ երկրում իշխող «Մեծ ազգային կուսակցության» պատգամավորները, որոնք առարկել են օրինագծի դեմ, փորձել են բարձրանալ նիստերի դահլիճի նախագահություն, իսկ ընդդիմության ներկայացուցիչներն արգելափակել են նրանց ճանապարհը: Պատգամավորները սկսել են հրմշտել իրար, հայհոյել
Դմիտրի Մեդվեդեւ. ամերիկյան դիվանագիտության մեջ գերիշխում է «ցինիզմը»
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, WikiLeaks կայքում հրապարակված՝ Մեդվեդեւին եւ Պուտինին վերաբերող փաստաթղթերի բովանդակությունը մեկնաբանելով, ասել է, թե «այս արտահոսքերը ցույց են տալիս ԱՄՆ արտաքին քաղաքականության գնահատականներում եւ դատողություններում գերիշխող ցինիզմը»: Այդ մասին հաղորդում է 1in.am-ը: Մեդվեդեւը նշել է, որ հրապարակված փաստաթղթերը չեն կարող ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Բացի այդ, ՌԴ նախագահը հեգնել է՝ ասելով, որ
Wikileaks.org-ը «մեռավ», բայց գործում է wikileaks.ch-ն
Wikileaks ինտերնետ ռեսուրսը փոխել է իր հասցեն այն բանից հետո, երբ նախկին կայքը սպասարկող ամերիկյան EveryDNS ընկերությունը հրաժարվել է համագործակցել Wikileaks.org-ի հետ՝ պատճառաբանելով ինտերնետ կայքի վրա կատարվող զանգվածային կիբերհարձակումների փաստը, որը սպառնում է մյուս օգտագործողների աշխատանքի կայունությանը: BBC-ի մատուցմամբ, wikileaks-ի ղեկավարությունը Twitter սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է, որ կայքի դոմենը «սպանվել է ամերիկյան սերվերի կողմից»,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը Հարց. Պարոն նախարար, երեկ Աստանայում ավարտվեց ԵԱՀԿ գագաթաժողովը, որին առանձնահատուկ հետաքրքրությամբ էին հետեւում Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հնարավոր զարգացումների համատեքստում: Ինչպե՞ս եք գնահատում այն: Պատասխան. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով: Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության,
ԽՈՐԵՆԱՑՈՒ 1600-ԱՄՅԱԿԻՆ
Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում հրավիրված գիտաժողովը նվիրված էր Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին: «Մաշտոցը հայ մշակույթի ստեղծման կարեւոր նախապայմաններից մեկը տվեց ազգին՝ ազգային գիրը, սակայն Խորենացին էր, որ այդ մշակույթը դարձրեց իսկապես ազգային մշակույթ: Խորենացին էր, որ նորաստեղծ գրի միջոցով նախ փրկեց հինը, որ դատապարտվում էր մոռացության եւ այնուհետեւ այնպիսի մեծ լիցք տվեց մշակույթի զարգացման
«ԳԻՏԱԿԱՆՆԵՐԻ» ԽՈՒՄԲ
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ գաղափար է առաջացել՝ ստեղծել գիտության մասին գրող լրագրողների խումբ եւ ունենալ հասցեների ցուցակ՝ Հայաստանում գիտական լրագրությունը եւ համապատասխան հրապարակումները զարգացնելու նպատակով: Համաշխարհային վիճակագրության համաձայն, տարբեր երկրների ԶԼՄ-ներում գիտական հրապարակումների 50-90%-ը որեւէ կերպ առնչվում է տիեզերական թեմաներին. աստղագիտություն եւ աստղաֆիզիկա, տիեզերական թռիչքներ, տիեզերական
«Ջիմ Թորոսյանի մարդկային հմայքն իր ծիծաղն է»
Լեւոն Թոքմաջյանը հենց սա է փորձել «ամրագրել» մեդալի վրա «Շենքը ոչինչ է, եթե դրա ստեղծման մեջ հոգի չկա: Զգացողության, փիլիսոփայության, հավատարմության լավագույն հատկանիշներով են ստեղծվել Ջիմ Պետրովիչի ճարտարապետական գործերը»,- «Առավոտի» հետ զրույցում ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանին այսպես ներկայացրեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ջ. Թորոսյանի ստեղծագործությունները, որոնք հիմնված են հայ եւ համաշխարհային
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
Հայրը կասկածում է, որ դուստրը ինքնասպան է եղել «Առավոտի» 25.11.2010 թ. համարում «Ո՞րն էր ինքնասպանության պատճառը» հոդվածում անդրադարձել էինք ՀՊՏՀ նախկին ուսանողուհի Գոհար Խաչատրյանի մահվանը: Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել Գոհարի հայրը՝ Անդրանիկ Խաչատրյանը, ով կասկածի տակ էր դնում իր դստեր՝ ինքնասպան լինելը: Պարոն Խաչատրյանը պատմեց Գոհարի մանկությունից մի շարք դրվագներ, մեզ ցույց տվեց լուսանկարներ,
ԻՆՔՆԱՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ
Արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿՀ կալանավոր Սերգեյ Այվազյանը, որին մնացել է 2,5 ամիս ազատման համար, 2 օր առաջ դիմել է ծայրահեղ քայլի՝ բողոքելով վարչակազմի դեմ: Ս.Այվազյանը վնասել էր իր թեւը եւ որովայնը: Ինքնավնասումից հետո վարչակազմը անմիջապես առգրավել է նրա հեռախոսը, որպեսզի արտաքին աշխարհ տեղեկատվական բնույթի որեւէ արտահոսք չլինի: Մեկ այլ ինքնավնասում էլ ավարտվել է մահով: Կալանավորը,
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՓՈՐՁ
Ինչպես արդեն «Առավոտում» տեղեկացրել ենք, նոյեմբերի 19-ին Ղարաբաղի ՊԲ զորամասերից մեկում հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի
Սպանության նոր վարկած
Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում «Խալաֆյանին դանակով հարվածել է մենթը, ապա… բժիշկը» հրապարկման մեջ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը անդրադարձել է Չարենցավանի ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության իմիտացիայի մասին որոշ նոր մանրամասների: Իրավապաշտպանը բոլորովին նոր վարկած է առաջ քաշել, ինչը, կարծում ենք, ընթացող դատավարության փուլում կարող է փոխել քննության ընթացքը: Արտատպելով մի հատված, ակնկալում ենք
ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ՝ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Չարենցավան-2 Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց 19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջինս ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվեց 2 տարի ժամանակով ազատազրկման՝ գողության համար: Գ. Մաթեւոսյանի պաշտպանը Կարինե Գասպարյանն է: Երեկ Գրիգոր Մաթեւոսյանի հայրը «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմելու է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, դատավճռի դեմ: Նախկինում
ԻՇԵՆԻՆԻ ԹՈՒՆԵԼԱՎՈՐՈՒՄԸ ԿՆԵՐԴՆԵ՞ՆՔ
Վերջերս Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում տեղի ունեցած սրտանոթային հիվանդությունների թեմայով կոնֆերանսին ներկա է եղել նաեւ բժշկական գիտությունների դոկտոր, սրտանոթային հիվանդությունների վիրաբույժ Յուրի Իշենինը: Սրտի վիրահատության իր նոր մեթոդով աշխարհին հայտնի Յու. Իշենինը մեր երկիր էր եկել իր հայտնագործած վիրահատական նոր մեթոդը, այսպես ասած, թունելավորումը, Հայաստանի մասնագետներին ներկայացնելու: Վիրաբույժը սրտի իշեմիկ խնդիրների դեպքում վիրահատությունը կատարում է
Երեւանը տեսքի են բերում
2010թ. հայտարարված «Բարեկարգ Երեւան» ծրագիրն ընդգրկեց քաղաքային տնտեսության գրեթե բոլոր բնագավառները: Փողոցների, ճանապարհների ու բակերի բարեկարգում, հենապատերի հիմնանորոգում, արտաքին լուսավորության համակարգերի վերականգնում, խաղային ատրակցիոնների տեղադրում, ճանապարհային հանգույցների շինարարություն եւ այլն: Այս տարի մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալը, ներառյալ բակային տարածքները, կազմել է շուրջ 890000 քմ: Հիմնանորոգվել է 6 փողոց, որից 2-ը՝ Թբիլիսյան եւ Ծիծեռնակաբերդի խճուղիները,


















































