Օրվա լրահոսը
«Գոնե կես ժամ երաժշտություն լսեք»
Ապրիլի 22-ից մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը շարունակվելու է մինչեւ մայիսի 29-ը: Երեկ պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ փառատոնի շրջանակներում մայիսի 15-ին կայանալիք «Տիգրան Մանսուրյան-70» համերգին նվիրված մամուլի ասուլիս: Ճանաչված երաժշտագետ Արաքսի Սարյանը ցավ հայտնեց, որ կոմպոզիտորի ստեղծագործությունների պրեմիերաներն ավելի հաճախ տեղի են ունենում դրսում, որտեղ ավելի շատ հասկացող ունկնդիր ունի,
Վերազինման քաղաքականության հետեւանքները
15 տարի առաջ այս օրերին ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց զինադադարի համաձայնագիր: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, Լիոնի Ժան Մուլեն համալսարանի Պաշտպանության եւ միջազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ «Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ կերպափոխում» խորագրով: Մասնակցում են մի քանի տասնյակ փորձագետներ՝
Կարլսենի «չբացառվող» անակնկալը
Սոֆիայում մեկնարկեց շախմատի «Mtel Masters» գերմրցաշարը, որտեղ հանդես են գալիս աշխարհի ներկայիս առաջին մեծության աստղերը (մրցաշարին չի մասնակցում գրոսմայստերական աստղաբույլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը համարվող Լեւոն Արոնյանը): Առաջին տուրում դեռ վերջերս որպես «Հրաշամանուկ» բնութագրվող, բայց վաղուց արդեն կայացած բարձրակարգ շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտության մատնեց ժամանակակից շախմատում եղանակ ստեղծողներից մեկին՝ բուլղարացի Վեսելին Տոպալովին: Վերջին շրջանում շարունակվում
Որտեղ է Ցոլակը
Չեխիայի Ուստի Նաբ Լաբեն քաղաքում մեկնարկած սիրողական բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին անպայման մասնակցելը մտնում էր մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական խորհրդի՝ նախապես կազմած ծրագրի մեջ, հանդես է գալիս նաեւ մեր հանրապետության հավաքականը: Մրցաշարի առաջին օրը, ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ վերջերս գործել սկսած ինտերնետային կայքէջը, մեկնարկային մենամարտերը տանուլ են տվել մինչեւ 54 կգ
Եռյակում փոփոխություն չկա
«Bosna 2009» միջազգային ներկայացուցչական մրցաշարի 5-րդ տուրում, որի գլխավոր մրցաշարին մասնակցում են վեց անվանի գրոսմայստերներ, բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Վեցերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովը: Երկրորդ տեղում ընթացող Բորկի Պրեդոեւիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) նրանից ետ է մնում մեկ միավորով: Իսկ Սերգեյ Մովսիսյանը եզրափակում է առաջատարների եռյակը՝
Մնում է առաջատար
Շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնությունում, որին մասնակցում են 24 գրոսմայստերներ, եւ որոնցից երկուսն այդ իրավունքն ստացած գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են, շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ Վարուժան Հակոբյանը: Վեցերորդ տուրում նա ուժերը չափեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն իր հետ բաժանող Յուրի Շուլմանի հետ: Նրանց պայքարն ավարտվեց ոչ-ոքի: Երկու գրոսմայստերներն էլ պահպանեցին դիրքերը: Ցավոք, Մելիքսեթ Խաչիյանը տանուլ
ՄԻԱՎՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏԸ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանն ըստ պատշաճի նախապատրաստվելու հնարավորություն ընձեռելու նպատակով երկրի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի «Միկա»-«Փյունիկ» եւ «Բանանց»-«Կիլիկիա» հանդիպումները հետաձգվել էին: Իսկ նշանակված օրը «Շիրակն» ու «Գանձասարը» խաղացել էին ոչ-ոքի՝ 0:0, «Արարատը» հյուրընկալողի դերում կրել էր յոթերորդ անընդմեջ պարտությունը՝ 0:1 հաշվով զիջելով «Ուլիսին»: Մինչ այդ, միայն հաղթանակներ տոնած «Փյունիկն» այս անգամ «Միկայի» հետ
ՎԻԿԸ ԵՐԱԶՈՒՄ Է
Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը պատրաստվում է հուլիսին IBF-ի վարկածով չեմպիոնական տիտղոսը նվաճել արդեն երրորդ քաշային կարգում, որի համար մենամարտելու է Ջոզեֆ Ագբեկոյի հետ, չնայած արդեն 33 տարեկան է, խոստովանել է, որ իր երազանքը, անկախ քաշային կարգից, աշխարհի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ճանաչված ֆիլիպինցի Մենի Պակիաոյի հետ ռինգում հանդիպելն է: Ու թեեւ նա վստահ չէ,
21 մրցանակակիր
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում հանդիսավոր արարողությամբ կեզրափակվի «Հանրապետության նախագահի մրցանակ- 2008» ամենամյա մրցույթը: Հանրապետության նախագահի պատվավոր մրցանակին կարժանանան մրցութային հանձնաժողովների կողմից ընտրված 188 մասնակիցներից 21 լավագույնները: Մրցանակներ կհանձնվեն «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց», «Բնական գիտություններ», «Ֆիզիկա», «Տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Գրականություն», «Արվեստ», «Կերպարվեստ եւ կինո», դասական երաժշտության «Երգեցողություն» եւ «Գործիքային կատարում»
Մրցանակները՝ վաղը
Հանրապետությունում ապրիլի 6-ից մեկնարկել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 4-րդ հանրապետական մրցույթ- փառատոնը: Ավանդական դարձած «Երգող Հայաստանի» առիթով ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ, մրցույթի պատասխանատու քարտուղար Արմինե Ղազարյանը «Առավոտին» փոխանցեց, որ այս տարի մրցույթը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Փաստի առիթով, որ նախորդ մրցույթին մասնակից 120 երգչախմբերի թիվը այս տարի նվազել է 115-ի,
Բերնդ Գլեմզերը՝ կրկին Հայաստանում
«Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր հայ ունկնդրին երկրորդ անգամ կներկայանա գերմանացի ճանաչված դաշնակահար Բերնդ Գլեմզերը: Նրա համերգները կկայանան նաեւ մայիսի 18-ին եւ 23-ին նույն սրահում: 2004թ. առաջին անգամ Հայաստան այցելած դաշնակահարից հետաքրքրվեցինք, թե աշխարհով մեկ մշտական հյուրախաղային կյանքով ապրող երաժշտին ինչո՞վ է ձգում մեր երկիրը: «Այս անգամ եկել եմ անձամբ ձեր Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ»
Ասում է գերմանացի արեւելագետ, լեքսիկոգրաֆ Նիմատ Ռահմատին Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Գերմաներենը անդրկովկասյան տարածաշրջանի լեզուների հետ մշակութային հակադրության եւ հարաբերության մեջ» խորագրով միջազգային լեզվաբանական երկօրյա գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) եւ Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ: «Առավոտը» զրուցեց Գերմանիայի Համբուրգ քաղաքի համալսարանի դոկտոր, արեւելագետ Նիմատ Ռահմատիի հետ, որն ուսումնասիրում է
«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
«ԲելաՊան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 13-ին Մինսկում կայացած ասուլիսում ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, թե «օրենսդրությունը համապատասխանեցնելով Եվրամիության պահանջներին՝ կպահանջվի վերանայել ԱՊՀ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերը, եւ այդ ժամանակ երկրները պետք է ընտրություն կատարեն»: Նա ասել է, թե տիրապետելով տնտեսական իրավիճակին, գտնում է, որ «այս փուլում Եվրամիությունը չի կարող փոխհատուցել այն կորուստները, որոնք կկրեն
ԱՐՅԱՆ ՎՐԵԺԻ ԽՈՍՏՈՒՄ՝ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻՑ
Չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւը, որը, իբր, արյան վրեժ է հայտարարել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին եւ Պետդումայի պատգամավոր Ադան Դելիմխանովին, իրականում չի պատրաստվում նրանց վնաս պատճառել՝ պնդում է Սուլիմի եղբայրը: Ըստ newsru.com-ի, Իսա Յամադաեւը (նկարում), ի հեճուկս պաշտոնական վարկածի, շարունակում է պնդել, որ Սուլիմը չէր սպանվել Արաբական Էմիրություններում: Իսան պնդում է նաեւ, որ պարբերաբար կապվում է
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
Չորեքշաբթի օրը երեկոյան Ռուսաստանը, օգտագործելով իր վետոյի իրավունքը, կասեցրել է Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատի երկարացումը: Առաքելության դիտորդները հարկադրված կլինեն մինչեւ հուլիսի 30-ը լքել Վրաստանը, եթե այս ընթացքում կազմակերպության բոլոր 56 երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Վրաստանը, համաձայնության չգան: Gazeta. ru-ն հիշեցնում է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ առաքելության գործունեությունը կասեցվել էր անցած տարվա օգոստոսի
Նեմցովը բողոքարկում է ընտրությունները
«Սոլիդարնոստ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բորիս Նեմցովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դիմել է Սոչիի դատարան՝ այդ քաղաքի քաղաքապետի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ըստ BBC-ի՝ հայցադիմումի համար հիմք է հանդիսացել իշխանության թեկնածուի կողմից վարչական ռեսուրսի համատարած օգտագործումը, ինչպես նաեւ՝ նախընտրական արշավի ժամանակ այլ թեկնածուների համար ԶԼՄ-ների փակ լինելը: Նեմցովի խոսքերով՝ կազմակերպվել էր ընդդիմության լիակատար շրջափակում. Սոչիում
Որոշեց «աղբը դուրս չհանել»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ արտահայտվեց «Ալ-Ղաիդայի» անդամների հարցաքննությունների լուսանկարների հրապարակմանը: Ավելի վաղ Օբաման պնդում էր, որ փակվի Գուանտանամո բանտը եւ գաղտնազերծվեն ահաբեկչության մեջ մեղադրվողները՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Իսկ այժմ կտրուկ շրջադարձ կատարեց: Այդ քայլը, ըստ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի, երկարատեւ քննարկումների եւ մտորումների արդյունք էր: Իր կարծիքը Օբաման փոխել է ամերիկյան գեներալների հետ
«Թուրքիա, մի խառնվիր»
Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Ըստ ԱԳՆ-ի մամուլի վարչության, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Բրիտանական կողմի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտգործնախարարությունների միջեւ՝ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ: Զրուցակիցներն
Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են ընկել
Տեսնելով ԼՂՀ-ն Հայաստանի կողքին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» սկսել է իր նախաձեռնած «Թեժ գծի» աշխատանքները: Վերջինը կոչված է՝ համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքների խախտման վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկելու այդ խախտումների վերացման ուղղությամբ: Այս մասին մամուլի
Կրոնական ահաբեկումներ՝ Լոռու մարզում
Լոռու մարզում կրոնական անհանդուրժողականությունը գնալով զանգվածային բնույթ է ստանում: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի օրերս հաղորդած ռեպորտաժի, «Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը նախաձեռնել է՝ եկեղեցու սրբերի անուններով կոչել մարզի մշակութային, կրթական հաստատությունները…•Եպիսկոպոսի մտադրության նպատակակետն այս պահին Վանաձորում նախադպրոցական հաստատություններն են: Առայժմ 2 մանկապարտեզ է կրում սրբերի՝ Սուրբ Սարգսի եւ Մարիամ Աստվածածնի անունները: Մնացած 28 մանկապարտեզների տնօրենները
ՀԻՄՆԱՐԿԵՔ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Կկառուցվի Մատենադարանի գիտական մասնաշենքը Երեկ տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը՝ նվիրված Մատենադարանի՝ իբրեւ գիտական կենտրոնի հիմնադրման 50-ամյակին: Մասնաշենքի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՌԴ-ում գործող հայ բարերար, «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը եւ այլք: Մատենադարանի տնօրեն
Նոր հիմունքներով գործընթաց սկսել
Հայրենիք-Սփիւռք մերձեցումների ռազմավարութիւնը Սկիզբը՝ նախորդ համարում Հայրենիք-Սփիւռք գործակցութեանն ուղղուած մերձեցումների մասին հռչակուած պետական վարդապետութիւնը (դոկտրինան) իրաւացիօրէն յենւում է այն իրողութեան վրայ, որ միջազգային ասպարէզում՝ Սփիւռքի հետ միասնութեամբ, Հայաստանը կարող է հանդէս գալ աւելի բարձր քաշային կարգում (Ռ. Քոչարեանի ձեւակերպումն է ), եւ որ համազգային հարցերում Սփիւռքը կարող է օգտակար լինել այլ երկրների (օրինակ՝ գաղթօջախը հիւրընկալող
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
Իրավապահները չգիտե՞ն «խոշոր ձկների» տեղը Սկիզբը՝ նախորդ համարում Առաջին հայացքից թվում է, թե պետությունը արմատական միջոցներ է ձեռնարկել, քանի որ ամենուր ձերբակալություններ են սկսվել, կարգազանցներով, օրինախախտներով լցվել կալանավայրերը: Հեռուստատեսությամբ անմիջապես ցուցադրում են ձերբակալվածին, ու պատրանք է ստեղծվում, թե ուր-որ է կվերանան կաշառակերությունն ու կոռուպցիան, անպատասխանատվությունը, օրինախախտումները: Բանտախցերում ոչ միայն պառկելու, այլեւ կանգնելու տեղ չկա, որն
Մեկօրյա ջրազրկում՝ Կապանում
Մայիսի 12-ին Կապան մարզկենտրոնը խմելու ջրով ապահովող Գեղի ջրատարում վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով քաղաքի ավելի քան 5 թաղամաս օրվա մեծ մասը ջրազրկվել էր: Բարիկավանի տարածքում վնասվել էր ջրատար խողովակը: «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի Կապանի տեղամասի աշխատակիցներից 14 ժամից ավելի պահանջվեց 190 կմ խողովակաշարի վթարված հատվածը գտնելու համար: Խնդիրը բարդ էր, քանի որ ջրատարի մատույցներով
Կրկին սողանքներ ու փլուզումներ
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի սողանքային ակտիվ գոտում շարունակում են նոր դեպքեր գրանցվել: Սողանքի հետեւանքով այս շաբաթ փլվել է գյուղի բնակիչ Գագիկ Բաղդասարյանի հացատունը, իսկ անցած շաբաթ փլվել էր Ժենյա Առուստամյանին պատկանող հավաբունը: Դեպքը տեղի էր ունեցել հենց այն պահին, երբ տիկին Ժենյան նոր էր դուրս եկել հավաբնից: Գյուղի բնակիչների խոսքով, գյուղի հարավային հատվածում գտնվող սողանքային
ՅՈԹ ԳՅՈՒՂԵՐԻ ՔԱՂԱՔԸ
Հրազդանի քաղաքապետը պնդում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն վերաբերմունքին են արժանանում Հռոմը կառուցվել է յոթ բլուրների վրա, եւ դրանով իրավամբ հպարտանում էին հռոմեացիները: Հռոմի կառուցումից շատ հետո, Հռոմեական կայսրության կործանումից էլ շատ հետո՝ 1960-ականներին, խորհրդային Հայաստանում, մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա, Ներքին Ախտա բնակավայրի յոթ գյուղերի (Մաքրավանք, Ջրառատ, Կաքավաձոր, Վանատուր, Ներքին եւ Վերին Աղբյուրակներ,
Ամոթանք՝ դատախազին
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գ. Պողոսյանի նախագահությամբ, ավարտվեց «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ քրեական գործի դատաքննությունը: Լրագրողը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 6-ին այլ դատական նիստում դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Մեղադրող Լ. Չարխիֆալակյանը հիմնավորված համարեց լրագրողի մեղքը, նրա արարքի «հասարակական վտանգավորության աստիճանը» եւ պահանջեց 400 հազար
Ով կամ ինչպես կարող է դ առնալ միլիոնատեր
Բանկի կառավարչի «բերրիության» առասպելը հօդս ցնդեց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գ. Մարկոսյանը մայիսի 11-ին կայացրեց քրեական գործ հարուցելու մասին որոշում՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարչի դեմ: Նախ, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում ստացավ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության նախագահից: Կատարվեցին ուսումնասիրություններ «Գորիս» մասնաճյուղում: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ 2006-2008թթ. ընթացքում
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՆ ԿԱԶԱԿՆԵ՞ՐԸ
«Առավոտի» բացառիկ հարցազրույցը Հայ-կազակական միջազգային բարեկամության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, ատաման, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, հայ-կազակ Կարապետ Զադոյանի հետ: – Պարոն Զադոյան, ինչպե՞ս եւ ինչու՞ ստեղծվեց Ձեր կազմակերպությունը: – Հայ-կազակական բարեկամությունը դարերի պատմություն ունի: 1732 թվից Ռուսաստանի հայերը միացել են կազակական զորամիավորումների շարժմանը եւ դարձել զինվորական, տվել հայտնի դեմքեր: Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողքին էին կամավոր
Հրեա կնոջը հանգիստ չեն տալիս
Արդեն 50 տարի Հայաստանում ապրող Էթել Առաքելյան-Շվարցմանի գեղեցկության սրահի վրա հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներն անհիմն ակտեր են գրում: Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցու փողոցում գտնվող «Էթել» գեղեցկության սրահի սեփականատեր, 72-ամյա, ազգությամբ հրեա, Հայաստանում հրեաների միության փոխնախագահ Էթել Առաքելյան-Շվարցմանին թաղապետարանի սանէպիդկայանի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ հանգիստ չեն տալիս: Նրան հալածելու պատճառը, այսպես ասած, «լեւոնական» լինելն է: