Օրվա լրահոսը
Չկա կոտրվածք, ի՛նչ ինքնասպանություն
Նոյեմբերի 19-ին՝ կեսգիշերին մոտ եւ հաջորդ օրերին տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Կիեւյան կամրջի տակ՝ Հրազդան գետում հայտնաբերվել է 50-55 տարեկան անհայտ տղամարդու դիակ: Լրատվամիջոցներից շատերը շտապեցին կատարվածն անմիջապես «ինքնասպանություն» որակել՝ հակառակ այն փաստին, որ նման պնդման համար չկար դեռ փորձագիտական որեւէ եզրակացություն կամ փաստաթուղթ: Հաջորդ օրերին հայտնի դարձավ նշված տղամարդու ինքնությունը եւ հրապարակվեց նրա
Չորսուկես տարի՝ դատաքննություն
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ, ԱՄՆ քաղաքացի, ազգայնական նկարիչ Հրայր Ագանիկյանը: Նա տեղեկացրեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը տեղի է ունեցել 4,5 տարի առաջ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնանկ արված դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ: Սակայն 1 տարի
«ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Հայկական բանակում տիրող բարքերից նախկին զինծառայողը հոգեկան խանգարում է ստացել Դավիթը լացում է: Նա ամեն օր կանգնում է նկարի առաջ եւ ասում՝ «Հիսուս ջան, ինձ փրկի, ես խի՞ գնացի ծառայելու»: Այս տղան ապրում է հոգեմետ դեղերով: «Ես սպիտակ եմ, սեւ չեմ, ուզում եմ մենակ պսակվեմ, ուրիշ պրոբլեմ չունեմ: Սիրած աղջկաս մաման ա տեսել, ինքը մեր
ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ ԵԿԱՆ
Առողջապահության ոլորտի այս տարվա մի քանի միլիոնի հասնող տնտեսումներով Արմավիրի ու Նոյեմբերյանի հիվանդանոցները նոր սարքավորումներով կվերազինվեն: Կառավարությունը, երեկ փոփոխություններ կատարելով ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, հավանություն տվեց առողջապահության նախարարությանը (ԱՆ) գումար հատկացնելու մասին որոշման նախագծին: Ըստ ԱՆ նախարար Հարություն Քուշկյանի. «Այս տարվա պետական բյուջեի առողջապահության բաժնի առանձին ծրագրերում կանխատեսվում է 38,4 միլիոն դրամի տնտեսում, ինչն
Քաղծառայողին պաշտոնազրկեցին սեփական դիմումի համաձայն
Շիրակի մարզում առողջապահության վարչության պետի պաշտոնի համար արդեն իսկ գլուխ են ջարդում Մի քանի օր առաջ Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը, սեփական դիմումով հեռանալու համար, մեկ շաբաթ ժամանակ էր տվել նանյանական կադրերից մեկին՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանին: Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի այս պաշտոնյան երկար տարիներ աշխատել է քրեակատարողական վարչությունում որպես բուժմասի ղեկավար:
ԲԱԶՄԱՓՈՐՁ ՈՒ ՉԹԵՐԱՑԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ
ՀԿԵ-ն այդպես է փորձել լուծում տալ Երեւան-Բաթում չվերթի ժամանակ թույլ տված թերացումներին «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության ուղեւորափոխադրումների թերի կազմակերպման ու ամռան ամիսներին միեւնույն տեղի համար նախատեսված տոմսերը կրկնակի վաճառելու մասին հրապարակումներ բազմիցս են եղել: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ՀԿԵ-ն ուղեւորափոխադրումների մեծ հոսքից հետո որոշակի կադրային փոփոխություններ է արել՝ ցույց տալու համար, որ վերահսկում
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ
Համաշխարհային բանկի վերլուծությունների համաձայն, Հայաստանի ծրագրերի իրականացման գրասենյակները (ԾԻԳ), իրենց գործառույթներից բացի, նաեւ գերատեսչությունների լիազորություններն են կատարում: «Վերլուծության հիմնական եզրահանգումն այն էր, որ ԾԻԳ-երը իրենց վրա են վերցրել նաեւ ոլորտների քաղաքականության մշակման պարտականությունը, ինչը անթույլատրելի է»,- երեկ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ, ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը համալիր ծրագիր են իրականացնում,
«Ռոբերտ Նիկոլայիչը ճիշտ է ասում»
«Ջրային օրենսգրքում լրացում ու փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երեկ կառավարության նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ: Նախագիծը ներկայացնելիս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նախ բացատրեց, որ հարցը վերաբերում է փոքր հիդրոէլեկտրակայաններին. «Կառուցման ժամանակ ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մինչեւ 5 տարի, ապա օգտագործման համար մինչեւ 15 տարի ժամկետով»: Այդ փոփոխությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ ՄԵԶ ՄՈՏ ԿԱՇԽԱՏԻ՞
Օրենսդրական փոփոխությամբ հակամրցակցային համաձայնությանը մասնակցող ընկերությունների խոստովանության դեպքում՝ «մեղքերի քավություն» կտան: Երբ Հայաստանի տնտեսությունում դրսեւորվում են գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության երեւույթներ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է սկսում, սակայն շատ դեպքերում տուգանքներ չի կիրառում՝ բավարար ապացույցներ չունենալու պատճառով: Համենայնդեպս, իրենց գործողությունն այսպես են մեկնաբանում հանձնաժողովի անդամները: Որպես արդարացում, հանձնաժողովը վստահեցնում է, որ
Որեւէ ցուցակ չեն ստացել
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հերքել է «ՀԴԲ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու» մասին տեղեկատվությունը: Խոսքը վերաբերում է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը: Հրապարակման մեջ նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն «Պզոյի գործի» նախաքննության շրջանակներում Հայաստանին է հանձնել 30 ազգանուններից կազմված ինչ-որ ցուցակ, սակայն հայկական կողմը հրաժարվել է այդ ցուցակից որեւէ մեկին հանձնել ամերիկյան կողմին: ՀՀ գլխավոր
Համագումարին ընդառաջ
Երեկ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանը եւ կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը հանդիպել են Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանի հետ: Հաշվի առնելով իրավիճակային սրընթաց զարգացումները՝ որոշվել է ձեռնարկել միջոցառումներ, որոնք թույլ կտան համախմբել հայությանը նրա մի հատվածի՝ ադրբեջանահայության խնդիրների լուծման համար: Երկու ավանդական ազգային
15-հազարանոց հանրահավաք Լիբանանում
HayNews.am-ին Լիբանանից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը տեղեկացրել է, որ Նահատակաց հրապարակում հայկական համայնքի բողոքի հանրահավաքն ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հուժկու է եղել: Հիշեցնենք, որ լիբանանահայ երեք քաղաքական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, բողոքի ցույց եւ հանրահավաք էին կազմակերպել ընդդեմ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Լիբանան այցելության: «Ողջ հրապարակը լեփ-լեցուն
«ԴԵԴԱՎՇՉԻՆԱ» ՉԷ, ԳԱՂՈՒԹԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ
Հայկական բանակում ստեղծված իրավիճակը, ըստ նախկին բարձրաստիճան սպայի, պետական հոգածության բացակայության արդյունք է: «Արցախյան պատերազմում հաղթանակեց բարոյականությունը, նվիրվածությունը, որը հետագայում ռեժիմը փուլ առ փուլ, կամաց-կամաց տրոհեց եւ բերեց անբարոյական վիճակի: Իսկ այնտեղ, որտեղ հասարակությունն անբարոյական է, բարոյական զինվոր չի կարող լինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտոնաթող փոխգնդապետ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով
«ՁԳԵԼ ՎԻՆՏԵՐԸ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով՝ «Կարծես թե բանակի վրա էս վերջերս ոնց որ, էն որ ասում են, է, աչքով տվեցին, ինչ արեցին։ Այո՛, միջադեպերը չենք էլ թաքցնում, բայց նորից եմ կրկնում՝ այս միջադեպերը, այս գողական ռազբորկեքը նաեւ մեր մենթալիտետի հետ են կապված։ Ես այն կարծիքին եմ, որ, այո՛, բանակում պետք է վինտերը ձգել»:
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻ
Այսօր, ժամը 13.00-ին, Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի մոտ, տեղի կունենա Հայաստանի լրագրողների ակցիան, որի ժամանակ կբարձրացվեն «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժախցում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցն ու նրան անհապաղ ազատ արձակելու պահանջը: Ակցիային մասնակցելու են տարբեր ԶԼՄ-ների խմբագիրներ ու լրագրողներ: Ի պաշտպանություն Փաշինյանի, եւս մեկ ակցիա՝ պիկետ, ժամը 14-ին տեղի կունենա
ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ
Պատանեկությանս տարիներին, երբ ես առաջին անգամ Ջավախքից գալիս էի Երեւան՝ տեսա Արարատը: Մինչ այդ տեսել էի ոչ թե գրքերում, թերեւս դասագրքերում չկար Արարատի պատկերը, այլ բացիկների վրա: Եվ Թալինից Արարատյան դաշտ իջնելուց տեսա Լեռը Սրբազան: Հետո ոչինչ, որ մեր պատմության դասատուին երեւանյան կրկեսի ժամանակավոր հյուրանոցում ծեծեցին, ով մեզ Հայաստան էր բերել: Մենք բոլորս պատրաստ ու
Գագաթաժողով՝ հանուն գագաթաժողովի
ՀՀ ԱԳ նախկին նախարարի կանխատեսումները ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Project Syndicate-ի կողմից հրապարակված «Կովկասի հրամայականը» իր հոդվածում Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովի նախաշեմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կանխատեսումներ է արել: Այդ մասին տեղեկացնում է «ԱրմԻնֆո» գործակալությունը: Նախկին նախարարի հոդվածում նշվում է, որ Աստանայում ԵԱՀԿ-ն վերջին 10 տարվա ընթացքում առաջին եւ սառը պատերազմից հետո ընդամենը չորրորդ անգամ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ նորմալ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք իշխանությունն ունի, մնում է, որ ընդդիմությունը եւս ունենա: – Ի՞նչ տվեց ընտրական օրենսդրությանը նվիրված համաժողովը, օգտակա՞ր էր արդյոք, թե՞ հերթական ոչինչ չտվող միջոցառումն էր, որն անցկացվեց: – Նախ, ասեմ, որ ընդդիմադիր հատվածի մոտ մի կարծիք է ձեւավորվել, թե ներկայացվել է օրենքի նախագծի
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՎԵՃ
«Դուք՝ այդպե՞ս, մենք էլ՝ այսպես» թեմայի շուջ Հայրենի իշխանությունների ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը դարձել է «պրինցիպի հարց». սա արդեն պարզ ու միանշանակ է վաղուց: Կոնգրեսը, որին 2008թ. մարտի 1-ից հետո արգելվում է Ազատության հրապարակում ոչ միայն հանրահավաք, այլեւ 10 հոգանոց նստացույց անցկացնել, իր ձեւակերպմամբ՝ «հրապարակը վերանվաճելը» դիտարկում է որպես
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Երեկ Բաքվի օդանավակայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կարեւորել է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ պետությունների ղեկավարների հանդիպումը: Նա հիշեցրել է, որ միջնորդներն Ադրբեջան են ժամանել Մոսկվայից, որտեղ հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որ Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի նախագահի հետ ու հաջորդ օրը՝ արդեն այսօր, լինելու են Երեւանում։ «Եթե հիշում եք,
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ
Նոր հետազոտությունը պարզել է, որ 20 տարեկանում ճարպակալության խնդրի առջեւ կանգնած տղամարդկանց մոտ կրկնակի մեծանում է վաղաժամ մահվան վտանգը: 5000 զինակոչիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 20 տարեկանում ճարպակալած տղամարդկանց մոտ կրկնակի մեծանում էր վաղաժամ մահվան վտանգը՝ մինչեւ 60 տարին բոլորելը: Սա անհանգստության տեղիք է տալիս, քանի որ հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում նկատվում է
ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ, ԱՐԴՅՈՔ, ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Պարզելու համար լրացրեք այս թեստը 1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա. ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ- 1, բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս- 3, գ. նեղ շրջանակում՝ միգուցե, բայց ոչ հասարակության մեջ- 2: 2. Կհանդգնե՞ք համարձակ շոր հագնել. ա. բնավ, կազմվածքս այն չէ- 3, բ. այո- 1, գ. թերեւս միայն դիմակահանդեսի
Երեխային հեքիաթ չպատմելը՝ բռնություն
Հայաստանում բռնություններն անպատժելի են Այսօր Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հայտարարված է գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ: Այդ առթիվ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Այս տարվա հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում մահացած Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչ Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվել են
ԱՄՈՒՍՆԱՑԵՔ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ՀՈՒՆԻՍԻՆ ՈՒ ՕԳՈՍՏՈՍԻՆ
Հարսանիքի օրն էլ փռշտացեք, հարսին լացացրեք, բայց ոչ մի դեպքում ջրափոսերը մի ընկեք Ասում են, որ ամուսնության օրն ընտրելիս պետք է զգույշ լինել, քանի որ դրանից է կախված երջանկությունդ… Ըստ սնահավատության այս կանոնների, եթե հարսանիքը կայանա մարտ ամսին, ամուսինն ու կինն անհավատարիմ կլինեն եւ պարբերաբար իրար կդավաճանեն, իսկ եթե հունվարին՝ կողակիցը նախատեսվածից շուտ կմահանա, փետրվարին
ՎԱՐՊԵՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ
«e3e5.com» շախմատային կայքը տեղեկացնում է, որ երեկ Պենզայում արագ եւ կայծակնային շախմատի մի անսովոր մրցամարտ պետք է կայանար, որում միմյանց դեմ ելնելու էին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը եւ շախմատի Պենզայի դպրոցի ներկայացուցիչ, միջազգային վարպետ, մեր հայրենակից Պողոս Նահապետյանը: «Penza Press» տեղեկատվական գործակալությունը 21-ամյա Պողոս Նահապետյանի մասին գրում է, որ նա արդեն
ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՆՆԵՐՈՐԴՆ Է
Ավարտվեց շախմատի Ուկրաինայի կանանց առաջնությունը, որտեղ մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովան 34 մասնակիցների պայքարում գրավեց իններորդ տեղը: Նա շվեյցարական մրցակարգով անցկացված ինը տուրում վաստակել է 5,0 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճած Տատյանա Վասիլեւիչին զիջելով 1,5 միավորով:
ՀԱՅԵՐԸ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ներկայացուցիչ Գարուշ Մանուկյանը Լոս Անջելեսում անցկացված «Մետրոպոլիտեն» անունը կրող մրցաշարում ինը հնարավորից վաստակելով 5,0 միավոր՝ բաժանել է 3-4-րդ տեղերը, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը 3,5 միավորով ճանաչվել է յոթերորդը:
ԱՆԴՐԻԱՍՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Շախմատի ՌԴ գավաթակիր, հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որպես այդ պատվավոր մրցանակի գործող տիրակալ, եկող տարի եւս այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ունի: Դա է պահանջում մրցաշարի կանոնադրությունը:
ՖԻԴԵ-Ն ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, հայտարարել է, որ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կանցկացվի եկող տարվա մայիսի 3- 27-ը՝ Ռուսաստանի Կազան քաղաքում: Բոլոր ութ մասնակիցները պարտավոր են մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 13.00-ն ՖԻԴԵ-ի հետ ստորագրել համապատասխան պայմանագիր: Կազմվել է երեք հուգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որոնք կարող են փոխարինել այս կամ այն հավակնորդին՝


















































