Օրվա լրահոսը

ԵՐԲ ՄԱՅԹՈՎ ՔԱՅԼՈՒՄ ԵՍ ՈՒ ՆԱՅՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ

Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն քարոզարշավի համար ընտրում է ոչ ավանդական վայրեր՝ շուկաներ, գետնանցումներ եւ այլն: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում կիրառում է մի մարտավարություն, որը 1999-ին վարչապետ նշանակվելուց հետո իրականացրել էր Վազգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նրա առաջին այցերից մեկը «ֆայլաբազար» էր, որտեղ զրույցի բռնվեց բանվորների հետ: Իսկ քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը

ՊԱՅԹՅՈՒՆ «ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Երեկ «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ, զոհվել է հիշյալ արտադրամասի 3 աշխատակից: Նույն արտադրամասի մեկ աշխատակից ծանր վիրավորվել է, եւս երեք աշխատակիցների որոնումները, որոնք պայթյունի պահին գտնվել են արտադրամասում, երեկ մինչեւ ուշ երեկոյան շարունակվել են: Ն. Գրիգորյանի մատուցմամբ, տարբեր աստիճանի այրվածքներով ու

ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայտնի «7-ի գործի» փլուզումից, վարչախմբի հորինած պետական հեղաշրջման ու իշխանության յուրացման մեղադրանքների հօդս ցնդելուց հետո, նույն կերպ հիմքից զրկվում են նաեւ առանձնացված գործերը՝ զանգվածային անկարգությունների մասով։ Դատակոչված վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք իրենցից կորզվել են բռնության, ահաբեկչության կամ խաբեության

Հեռուստացույցը վտանգավոր է, սեքսը՝ օգտակար

Ննջարանից հանեք հեռուստացույցը 21-րդ դարում ապրող մարդն այնքան է «կախված» հեռուստացույցից, որ հաճախ չի էլ նկատում այդ սարքի հանդեպ իր կախվածությունն ու վարքի կտրուկ փոփոխությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հեռուստաէկրանից ցուցադրվածը, որպես կանոն, մարդուն այն աստիճան է ծանրաբեռնում, որ վերջինս դրանց շնորհիվ լիցքաթափվում է բոլոր առումներով: Այսինքն՝ մարդը, որն իր ողջ ժամանակն անցկացնում է

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԳՐԳՌՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՉԵՆ

Մենտալիտետի թելադրանքով սեռական ցանկությունների զսպումը՝ սխալ է «Ամեն անգամ ընկերուհուս հետ համբուրվելիս, գրկախառնվելիս ինձ մոտ այլ ցանկություններ էլ են առաջանում: Անգամ նրա թեթեւ հպումից գրգռվում ու սեռական հարաբերության կարիք եմ զգում: Բայց հայկական ավանդույթին զոհ գնալով՝ զսպում ենք մեզ, ստիպված լինելով համբերել մինչեւ ամուսնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 23-ամյա ապագա ատամնաբույժ Ղարիբը: Հայաստանում այս

Քաղաքական մուրացկանի քաղաքականությո՞ւն

«Արդեն հոգնել ենք տարաբնույթ հայտարարություններից: Բրայզան ռուսերեն շատ լավ է խոսում, բայց խոսում է առանց հասկանալու, թե ինչ է ասում: Ինքն ասել է, որ այսօր մեծ քայլ է, որ Ալիեւը խոսում է ինքնավարության մասին, ինչը նորույթ է»,- նկատի ունենալով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Ըստ

Հսկաները մրցում են Սոֆիայում

Երեկ Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկեց շախմատի ավանդական «Mtel Masters» միջազգային հինգերորդ գերմրցաշարը (21-րդ կարգ), որին մասնակցում են աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից վեցը: Նրանք են. Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա), Վան Յուե (Չինաստան), Լենյեր Դոմինգես (Կուբա): Այս շախմատիստները երկու շրջանով կպայքարեն ոչ միայն հաղթողին որոշելու, այլեւ 300 հազար եվրո ընդհանուր

Մովսիսյանը շտկում է վիճակը

  Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, (նկարում) որը շախմատի «Բոսնա 2009» միջազգային մրցաշարի ֆավորիտն է համարվում, անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար շտկում է դրությունը մրցաշարային աղյուսակում: Չորրորդ տուրում Մովսիսյանը պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոյին եւ, վաստակած միավորների քանակը հասցնելով 2,0-ի, բարձրացավ երրորդ հորիզոնական: Հինգերորդ տուրից առաջ առաջատարը ուկրաինացի Պավել Էլյանովն է, որը կորցրել է

Հակոբյանն առաջատար դարձավ

Սենտ Լուիսի «Chess Club and Shcolastic Center of Sent Luis»-ում շարունակվում է շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հինգերորդ տուրում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նկարում) սեւերով առավելության հասավ Յան Էլվեստի նկատմամբ, իսկ առաջնության մասնակից մյուս հայ շախմատիստը՝ Մելիքսեթ Խաչիյանը, պարտվեց Ռոբերտ Հեսսին: Այդ հաղթանակից հետո Վարուժանն իր անվան դիմաց գրանցեց 4,0 միավոր եւ Յուրի Շուլմանի հետ միասին

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱԿԱԳՐՈՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀՖՖ-«Արարատ» ակումբ շարունակվող դիմակայությունը, ֆուտբոլային լեզվով ասած, գնալով անզիջում է դառնում: Սակայն չէինք ասի, թե այդ պայքարն անցնում է դիտարժան՝ հաճելի լարվածության մեջ պահելով հանդիսականներին, որի դերը տվյալ պարագայում պարտադրված է լրագրողներին: Վերջին օրերին փոխադարձ գրոհներն ավելի սուր բնույթ են ընդունել: Ո՞վ կխփի ոսկե գոլը, հայտնի չէ: Մի քանի օր առաջ «Արարատ» ակումբի ղեկավարությունը մամուլի

«Մեր շոու-բիզնեսը «պալատ» է ձգտում»

Կարծում է երգիչ Աբելը Շատերն են այն կարծիքը հայտնում, որ հայկական շոու-բիզնեսը հոգնել է ծանոթ ձայներից ու դեմքերից, որոնք երկար ժամանակ բեմերից, հեռուստառադիոեթերից միօրինակ են ներկայանում: Ոմանք էլ անհանգստության նշաններ են ցույց տալիս, թե մեր շոու-բիզնեսում նոր անուններ չկան կամ հազվադեպ են երեւում, բայց երբ նայում ենք մեր շուրջը, համահայկական ու էլի նման հնչեղ անուններով

ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ

Արշակյան քույրերը առայժմ տասնյակում են Երեկ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայացավ «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Վաճառվել էր 16000 տոմս: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս «Եվրատեսիլը» ամենաթանկարժեքն է 54-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում. բյուջեն գերազանցում է 24 միլիոն եվրոն: Կիսաեզրափակիչը վարում էին թոփ-մոդել Նատալյա Վոդյանովան եւ սկանդալային հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, որոնց հումորներն առանձնապես փայլուն չէին: 17

ԳՆԱՑՔԸ ԲԱԽՎԵԼ Է ՏՐԱԿՏՈՐԻՆ

Երեկ առավոտյան Բելառուսի Բրեստի մարզում «Բեռլին-Մոսկվա» գնացքը բախվել է տրակտորին, որի արդյունքում վերջինիս վարորդը մահացել է, հաղորդում է newsru.com-ը: Գնացքի ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: Բախումը տեղի է ունեցել պահպանության ծառայություն չունեցող անցման կետում, որի լուսացույցը նորմալ էր աշխատում: Վնասվել է էլեկտրատարը, որի տակից արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները հանել են տրակտորի մասերը: Բախումն այնքան ուժեղ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ԱԼ-ՂԱԻԴԱ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Երեքշաբթի իտալական ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում ահաբեկչական ակտեր նախապատրաստող երկու տղամարդու, որոնք, ենթադրաբար, կապված են «Ալ-Ղաիդայի» հետ: Ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է դառնար ֆրանսիական Շարլ դե Գոլ օդանավակայանը, ինչպես նաեւ Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում մի շարք խոշոր քաղաքացիական օբյեկտներ: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, 63-ամյա Բեսամ Այաչին, որը սիրիական ծագում ունեցող Ֆրանսիայի

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ

Ղարաբաղյան բանակցություններում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթում հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ, որը նվիրված է հակամարտության գոտում զինադադարի 15-ամյակին: Ըստ դիվանագետի՝ ղարաբաղյան կարգավորման արդիականությունը մեծացել է Սահակաշվիլու օգոստոսյան արկածախնդրության ֆոնի վրա: Չնայած այս հարցում կա որոշակի առաջընթաց, որոշակի դժվարություններ առայժմ չեն հաղթահարվել: Ադրբեջանցիների եւ հայերի շրջանում, Կազիմիրովի կարծիքով, չի նկատվում փոխզիջումների պատրաստակամությունը,

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ԷՐ

Իրանական ծագում ունեցող ամերիկացի լրագրող Ռոքսանա Սաբերիին հաջողվել էր ձեռք բերել իրանական կառավարության գաղտնի զեկույցը՝ ԱՄՆ-ի Իրաք ներխուժելու մասին: Այդպիսի հայտարարություն է արել Սաբերիի պաշտպաններից մեկը՝ այն բանից հետո, երբ լրագրողին ազատ են արձակել: Ըստ փաստաբանի, զեկույցը նախապատրաստվել էր 2003 թվականին, Իրանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից, սակայն լրագրողն այդ փաստաթուղթը որեւէ ձեւով չի

102-ամյա թեկնածուն

Իտալուհի Մարիա Դոնատին կարող է դառնալ քաղաքային խորհրդի ամենատարեց անդամը ողջ Եվրոպայում: Այդ կինը, որը սեպտեմբերին դառնալու է 102 տարեկան, առաջ է քաշել իր թեկնածությունը Իտալիայում հունիսի 6-7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում: Ըստ «ՌԻԱ-նովոստի»-ի, Դոնատին հավակնում է Սան-Մարինոյի սահմանի մոտ գտնվող Սալուդեչիո քաղաքի ավագանու պաշտոնին: Քաղաքականությամբ են հետաքրքրվում նաեւ Դոնատիի մի շարք բարեկամներ: Նրա թոռնուհին՝

Խախտումներ չեն արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մայիսի 13-ին ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քինը (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Ժասլան Նուրտազինը

Էրդողանը կրկնում է նախապայմանը

Երեկ, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Անցած օգոստոսին տեղի ունեցած պատերազմը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցույց տվեց, թե որքան փխրուն է իրավիճակը տարածաշրջանում: Այդ առիթով մենք նախաձեռնել ենք Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմը եւ շատ շնորհակալ ենք Ադրբեջանին, որ նա ակտիվորեն սատարել է այդ նախագծին»: «Ռեգնումի» փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը

Ճարտարագիտականի հաջողությունները

Երեկ ՀՊՃՀ-ում ամփոփեցին Կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտի ուսանողների 2 միջազգային մրցույթներին ձեռք բերված հաջողությունները: Ապրիլի 28-29-ին ուսանողուհիներ Նինա Ազիզյանը եւ Ելենա Կոսոլապովան մասնակցեցին տեղեկատվության պաշտպանության ասպարեզում աշխարհի առաջատար եռյակի մեջ մտնող «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության կազմակերպած՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը նոր սերնդի համար» խորագրով միջազգային երիտասարդական մրցույթ-համաժողովին: Առաջին փուլում ՀՀ-ից ներկայացվել է ՀՊՃՀ-ի «Տեղեկատվության անվտանգություն եւ

Թեստերը «ժամանեցին»

Երեկ, ժամը 00:05-ին, Լոնդոնից ՀՀ «ժամանեց» միասնական քննությունների թեստերի առաջին խմբաքանակը` հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Մեկ անգամ սոսնձվող փակ ծրարներով լի թեստերի արկղերը մաքսազերծվեցին եւ «Հայինկասացիայի» ուղեկցությամբ տարվեցին «Արարատ» բանկի պահոց: Բազում դիմորդների համար այս շրջանում շատ անհրաժեշտ այդ բանալին միայն երկու անձի տրամադրության տակ է՝ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի եւ ԳԹԿ տնօրենի ժամանակավոր

Հայկական ֆանտաստիկա

2008-ի սեպտեմբերից 2009-ի մայիսը անցկացվեց ՀՀ-ում ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործողների առաջին գրական մրցույթը՝ ԱրմԿոնը: Մասնակիցները ՀՀ բուհերի ուսանողներ են, նաեւ որոշ փորձառու ստեղծագործողներ: Մասնակցել է 17 հեղինակ՝ ներկայացնելով 27 պատմվածք: Առաջին փուլում ընտրված 12 աշխատանքից հեղինակավոր ժյուրին ընտրեց հաղթողներին: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Նունե Մելքումյանը՝ «Պղնձե թեյնիկ» ստեղծագործությունով: Բոլոր հաղթողները կպարգեւատրվեն

ՀԱԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

ԲՀԿ-ն արհամարհում է, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը՝ խորամանկում Յոթ քաղաքական կուսակցությունները, որոնք պայքարում են մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում առավելագույն ձայներ ստանալու համար, երեւանցիներին փորձում են «գրավել» իրենց նախընտրական ծրագրերում կամ բանավոր խոսքում զետեղված խոստումների ճոխությամբ՝ եւ քանակի, եւ որակի առումով: Ինչպես ասում են՝ «լեզվին ոսկոր չկա», կամ ավելի դիպուկ ասել են դեռ նախորդ

Մէ՞կ ազգ, մէ՞կ մշակոյթ

Հայրենիք-Սփյուռք մերձեցումների հիմնախնդրի մասին Մերձեցումների գաղափարը շուրջ մէկ տարի է, որ դարձել է պետականօրէն հռչակուած կարգախօս, թերեւս շարունակելով ու լրացնելով աւելի քան մէկ տասնամեակ առաջ հռչակուած եւ «մոդա» դարձած «Մէկ ազգ, մէկ մշակոյթ, մէկ եկեղեցի, մէկ հայրենիք» կարգախօսներին, որոնք տեղին-անտեղի հնչելով աւելի շուտ ունեն հռետորական հնչեղութիւն: Արդէն ձեւակերպումն իսկ թէական է, որովհետեւ մենք «մէկ» ենք

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Կոռուպցիոն միջավայր Սկիզբը՝ նախորդ համարում Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից ժառանգել է վերեւից ներքեւ ձգվող կառավարման համակարգ, որը չի համապատասխանում հասարակության՝ որպես բնական երեւույթի, զարգացման օրենքներին: Իշխանությունները, նրա օղակները այս պայմաններում կտրվում, մեկուսանում են ժողովրդից: Հենց նման իրավիճակն է ստեղծում այն բարոյա-հոգեւոր անկումը, որը պարարտ հող է հանդիսանում բյուրոկրատիայի, ամենաթողության, կոռուպցիայի, կաշառատվության եւ կաշառակերության համար: Այս դեպքում

«Շատ ծանր է վիճակը»

Վանաձորցիները պատկան մարմիններից աշխատանք են ուզում, որ ճարահատ չհեռանան հայրենիքից Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը տեղեկացրեց, որ զբաղվածության կենտրոնում վերջին տվյալներով գրանցված 7489 աշխատանք որոնողից՝ 6557-ը գործազուրկ է: Գրանցված գործազուրկները ամսական 18 հազար դրամ նպաստ են ստանում: «Հայտնածս թվերը ամբողջությամբ չեն բնութագրում իրավիճակը՝ այն իմաստով, որ սա անընդհատ պրոցես է, մարդիկ գալիս են գրանցվում,

ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոգեբանը կարծում է, որ աղանդները քայքայում են Հայ առաքելական եկեղեցին ու մարդկանց հոգիները եւ զրկում զարգանալու հնարավորությունից: «Ես դեպրեսիայի մեջ էի, կյանքն անիմաստ էր ինձ համար, շատ հարցեր էին ինձ տանջում. ինչո՞ւ եմ ապրում, ի՞նչ է լինելու մահվանից հետո: Շատ էի ծխում, ալկոհոլ օգտագործում»,- պատմում է վանաձորցի 23-ամյա Արթուրը եւ պնդում, որ այս հարցերի պատասխանը

Հելսինկյաններին «պատասխանել» են

2009թ. փետրվարի 4-ին Երեւանի քրեական դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ՝ ըստ մեղադրանքի Հրաչ Սահակյանի, Զավեն Մկրտչյանի, Վլադիմիր Մկրտչյանի եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանի: Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալների ծնողները 2009թ. փետրվարի 5-ին դիմել են ՀՀ արդարադատության խորհրդին՝ խնդրելով հիշյալ գործով դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ դադարեցնել վերջիններիս լիազորությունները: Մարտի 17-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հարցում է կատարել ՀՀ արդարադատության

Ձեռքներդ հեռո՛ւ խցանումներից

Տեսուչները խանգարում են վարորդներին Ես առաջարկում եմ, որպեսզի ավտոճանապարհային տեսուչները չխանգարեն երթեւեկությանը։ Այո, ասածս վրիպակ չէ։ Բազմիցս համոզվել եմ, որ կարգավորելու փոխարեն՝ շատ դեպքերում ոստիկանությունը խանգարում է։ 60-70- ականների Երեւանում տպավորիչ էր ոստիկանը, որը կանգնում էր խաչմերուկում, վարժ եւ սահուն շարժումներով իսկապես կարգավորում էր խաչմերուկը։ Դա տեսարան էր։ Ոստիկանի շարժումները դիտում էին շատերը։ Այն հետաքրիր

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

17-ամյա տղային այնքան են ծեծել, որ 10 օրից մահացել է Գյումրու 17-ամյա բնակիչ Տիգրան Թադեւոսյանն իր համաքաղաքացի Լիդա Եդիգարյանի հետ շփվում էր www.odnoklassniki.ru կայքի միջոցով: Նրանց միջեւ երկխոսության ընթացքում Տ. Թադեւոսյանն օգտագործել է «գնա, ես քո…» արտահայտությունը: Դրա պատճառով աղջկա հարազատները դաժան ծեծի են ենթարկել Տիգրանին: 12 օր հետո Տիգրանը մահացել է: Ապրիլի 14-ին, ժամը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031