Օրվա լրահոսը

Ճաշարանս փակ թող մնա

Իջեւանի ավագ դպրոցի 28 տասնմեկերորդ դասարանցիներ, կրթօջախի անգլերենի ուսուցչուհի, «Պրոգրես» հ/կ նախագահ Գեղեցիկ Գուլակյանի գլխավորությամբ, դպրոցի զինղեկ Սամվել Սիմոնյանի հետ այցելել են Իջեւանի զորամաս: Գեղեցիկ Գուլակյանի վկայությամբ՝ միջոցառման նպատակն էր, որ ապագա զինակոչիկները ծանոթանան բանակային պայմաններին: Ավագ դպրոցի սաները հանդիպել են զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սերգեյ Կարապետյանին, շրջել զորանոցում, ծանոթացել զինվորների առօրյային, հայ գրողներին ու ֆիդայիներին

ՍԻՍԻԱՆԸ ԴԵՌ ՔԱՐՈՒՔԱՆԴ Է

Մինչ քաղաքապետարանն ու «Հայջրմուղկոյուղին» վիճում են, սիսիանցուն սպառնում է քարուքանդ փողոցներով ու բակերով, կասկածելի որակի խմելու ջրով Ամանոր դիմավորելու հեռանկարը: Սիսիանի ջրամատակարարները վստահ են, որ այսպիսի մայթերում հետիոտնին խանգարող ոչինչ չկա: Այս տարվա հուլիսի 2-ին «Սիսիանը՝ հնից եկող խնդիրներով» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ քաղաքի ճանապարհները քարուքանդ են՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղը «Ասիական զարգացման բանկի» 305

Բարձր տրամադրության փոխարեն՝ հիասթափություն

Նոյեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հարութ Բալյանի համերգի տոմսերի համար իջեւանցի բազմաթիվ ուսանողներ զանգել են հեռուստատեսային գովազդային հոլովակում նշված հեռախոսահամարներից մեկով: Ուսանողների պնդմամբ՝ այդ համարին պատասխանած անձը՝ Սաշան, նրանց վստահեցրել է, թե էժան՝ 1500 դրամանոց տոմսերի խնդիր չկա, բավական է միայն համերգի օրը Երեւան գալ: Վարձած միկրոավտոբուսներով Իջեւանից մարզահամերգային համալիր ժամանած ուսանողներին տհաճ

Ինքնասպանության պատճառը «Էմո՞ն» է

Նոյեմբերի 10-ին տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 7-ին իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Բերդ քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Շուշանիկ Կամոյի Մխիթարյանը: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով (Ինքնասպանության հասցնել): Քննությունը կատարում է ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժինը: Բերդ քաղաքի մեր աղբյուրները հայտնեցին, որ աղջկա

650 հազարի վնաս, 100 հազարի տուգանք

Նոյեմբերի 17-ին տեղեկացրել ենք, որ անցած կիրակի՝ նոյեմբերի 14-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբար տանող բետոնապատ պոչատարում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի մատույցներում աղտոտվել է Ողջի գետը: Արդեն հաշվարկվել է վնասի չափը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի, արտահոսքի արդյունքում 50 տոննա կախյալ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇՈՒՏՈՎ «ՀՈՐԱԿԱՆ» ՏՈ՞ՒՆ ԿՈՒՂԱՐԿԵՆ

Երեկ Գյումրիում այսպես վստահեցրին ՀԱԿ-ի ակտիվիստները ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Արամ Մանուկյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք Գյումրի էին եկել հերթական անգամ «հանցագործությունների մեջ թաղված «մաֆիոզ» իշխանությունների դեմքը պատռելու, արտահերթ ընտրությունների մասին նախազգուշացնելու, ու իրենց քաղբանտարկյալ ընկերների համար անհապաղ ազատություն պահանջելու: Գյումրեցիների համար առաջինը խոսեց ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը ու ելույթը

ՄՈՒ-ԿՈՒՉ-ՅԱՆ՝ ՆԱ-ԽԱ-ԳԱ՛Հ

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մուկուչյանին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ ՀՀ վարչական դատարանի նախագահի լիազորությունները: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով նշանակվել են Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ են նշանակվել՝ Աշոտ Աբովյանը, Արթուր Առաքելյանը, Հովսեփ Բեդեւյանը, Գալուստ Ղարիբյանը, Աշոտ Սարգսյանը, Լարիսա Սոսյանը:

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նրա մեկ այլ հրամանագրով Գարեգին Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

ԲՋՋԱՅԻՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵ՞Ն ՊԱՏԺԻ

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջեւ կապը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի՝ զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը եւ զանգահարել

Անցած տարվանից մնացած պանիրն են «սաղացրել»

Կամ՝ ինչու Ագրարային համալսարանը լավ կադրեր չի տալիս «Նախորդ տարվանից Հայաստանում մեծ ծավալների  պանիր էր մնացել, որ մնար՝ կփչանար, դրա համար այս տարեսկզբին անցած տարվա արտադրված պանիրն են շատ արտահանել»,- «Առավոտի» հետ զրույցում պանրի արտահանման այս տարվա ցուցանիշների աճը այս կերպ բացատրեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՏՆԱՀԱՐՈ՞ՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Շինարարություն՝ մուտքի ներսում Երեւան քաղաքի Աբովյան 41 հասցեի 4-րդ հարկում արդեն 10 օր շինարարություն է ընթանում: Հեղինակները հարկի երկու բնակիչներն են, որից մեկն էլ համատիրության նախագահն է: Շենքի բնակիչ Լեւոն Գայֆաջյանը նույն հասցեի ու նույն հարկի բնակիչ է, այսպես ասած՝ ընթացող շինաշխատանքներից տուժած կողմը: «Առավոտի» հետ զրույցում նա պատմում էր, որ երկու հարեւանները մեծ թափով

Ադրբեջանահայերը համագումար կանեն

Ելնելով ադրբեջանահայության առջեւ ծառացած խնդիրները լուծելու հրատապությունից՝ ազատագրված տարածքներում 2011 թվականի փետրվարի 28-ին անցկացվելու է արբեջանահայության լիազոր ներկայացուցիչների հիմնադիր համագումար: Համագումարի կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանի խոսքով, համագումարի անցկացման համար ընտրվել են հենց ազատագրված տարածքները, քանզի, «դրանք ազատ են ռասիստական Ադրբեջանի ազդեցությունից: Մեր բնօրրանը՝ Շահումյանի շրջանը, Գետաշենը, Քարհատը, Գանձակը, շարունակում են մնալ օկուպացված ռասիստական Ադրբեջանի կողմից,

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ երջանկությունը ներդաշնակությունն է – Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնեց Արցախում հնչեցրած իր միտքը, թե հարկ եղած դեպքում մեր հարվածը կլինի շատ ավելի ազդեցիկ, հուժկու եւ կործանարար: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է սա ասվում: – Ես կարծում եմ, քաղաքական առումով Հայաստանի Հանրապետությունն ակնհայտորեն  միշտ գտնվել է

ԲԱԽՈՒՄ

Երեկ, ժամը 12:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում բախվել են «Մերսեդես» մակնիշի 006 ՏՕ 01 եւ «Վոլվո» մակնիշի 15 ՏP 555 համարանիշներով ավտոմեքենաները: «Առավոտի» տեղեկություններով, «Մերսեդեսը» սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանին: Այն վարել է 56-ամյա Էդվարդ Սերյոժայի Հովհաննիսյանը: «Վոլվոն», որը վարում էր 20-ամյա Էրիկ Արմենի Աբգարյանը, պատկանում է ԼՂՀ

ԵՎՍ ՄԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԲԱՆԱԿՈՒՄ

Հայաստանի բանակում զինծառայողի մահվան նոր դեպք է արձանագրվել: Ինչպես պաշտպանության նախարարության քննչական վարչությունից փոխանցել են «Ազատություն» ռ/կ-ին, նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը: Նախնական տեղեկություններով, հրազենային վնասվածք ստանալուց հետո Ռոբերտ Ավետիսյանի մահը վրա է հասել անմիջապես: Նրա դին տեղափոխվել էր Երեւան՝ դիահերձման ու փորձաքննության նպատակով:

ՀՅԴ-ն դեռ չի՞ զգացել ճգնաժամը

Նոյեմբերի 18-ին ելույթ ունենալով 2011 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրել էր, թե չեն իրականացել սոցիալ-տնտեսական այն խոստումները, որոնք տրվել են կոալիցիոն ուժերի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում: Եվ մասնավորապես՝ «Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակների ամենամյա բարձրացում այն հաշվով, որ 2012թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափը համապատասխան լինի

ԴԵՄԱՐՇ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չմեկնել Լիսաբոն եւ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատճառաբանելով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, հրաժարվել է մասնակցել այսօր Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՐԳ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՐԴԵՆ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՒՄ

Համենայնդեպս՝ այդպես է եղել երեկ Կապանի մշակույթի տանը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Երեկ Կապանում բնակչության հետ դահլիճային հանդիպում են ունեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը, եւ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Զարուհի Փոստանջյանը մեզ հեռախոսով հայտնեց, թե արդեն 2 օր է, ինչ հանդիպումներ են անցկացնում Սյունիքի մարզում: Եվ հարցին, թե արդյոք

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂԸ ՊՆ ՄԱՅՈՐ ԷՐ

Երեկ, ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտ, ՎԱԶ-21099 մակնիշի 11 ՍԼ 634 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու՝ 1967թ. ծնված Բորիս Լազարյանին, որը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Երեւան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց, տեղազննություն ու չափագրում անելուց հետո ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Sex.com-ը՝ 13 միլիոն

Վերջերս վաճառվել է աշխարհի ամենաթանկ Sex.com դոմեյնը: Sex.com -ը 13 միլիոն դոլարով գնել է Clover Holdings ընկերությունը, որը գրանցված է Կարիբյան ծովի Սբ. Վինսենթ կղզում: Իսկ Sex.com-ի նախկին սեփականատերն ամերիկյան Escom ընկերությունն էր, որը այդ դոմեյնը ստիպված է եղել վաճառել՝ կուտակված պարտքերի պատճառով: Նշենք, որ Escom ընկերությունը sex.com-ը գնել էր 2006 թվականին՝ 12-14 միլիոն դոլարով,

Մերն ուրի՞շ է

«Աշխարհում աբսուրդները ծնվում են լավ ապրելակերպից եւ իրենց բնույթով զավեշտական են, իսկ մեզ մոտ հակառակն է» «Ուր ուզում ես՝ գնա, որ ոլորտն էլ տնտղես՝ աբսուրդի թագավորություն է, ամենափոքր մարզից մինչեւ քաղաքամայր Երեւան, Ազգային ժողովից սկսած՝ Ազգային ակադեմիական թատրոնով վերջացրած»: Այսպես հակիրճ իր նոր՝ «Աշխարհի կենտրոն Հայաստանս» ծավալուն աշխատությունն է ներկայացնում մեր գործընկերը՝ լրագրող, հրապարակախոս Վահե

ԱՊՏԱԿՈՒՄ ԵՆ, ԾԵԾՈՒՄ, ՀԱՅՀՈՅՈՒՄ

Ոչ ոք չի կարող արգելել ծնողին, որ իր երեխայի համար «դաստիարակչական» այս մեթոդները չկիրառի – Լակո՛տ, ականջդ կկտրեմ, եթե ինձ մի հատ էլ հակաճառես, վազի մի շիշ արաղ բեր: – Չեմ բերի, դաս եմ անում: – Արա, հորդ չե՞ս լսում, ընենց կքցեմ քացուս տակ ու ընենց կծեծեմ, որ էշին քեռի կասես: Սա հայկական շատ ու

«Շիրակը» մնում է բարձրագույն խմբում

Բայց որոշումը դիտարկվե՞լ է  օրինականության տեսանկյունից Ֆուտբոլի Հայաստանի 20-րդ առաջնությունը հաջորդ մրցաշրջանում ինը մասնակից է ունենալու: Սպասվելիք իրավիճակի «պատասխանատուի» ու «մեղավորի» դերում էլ ՀՖՖ գործկոմն է, որ նախորդ շաբաթ կայացած նիստում որոշում էր ընդունել՝ թույլ տալ «Շիրակին» մասնակցել 2011 թվականի բարձրագույն խմբի առաջնությանը: Այս որոշումը գործադիր կոմիտեն հիմնավորեց նրանով, որ ակումբն ունի նոր հովանավոր, ով

Պարտություն լրացուցիչ ժամանակում

Երեւանի «Հատիսի» մասնակցությամբ «Միկա» մարզահամալիրում կայացավ հերթական Եվրագավաթի հանդիպումը: Հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 90:99 հաշվով զիջեց «Դինամո ԳՈՒՎԴ»-ին: Խաղի ընթացքում եղավ մի պահ, երբ «Հատիսը» պարտվում էր 20 միավորի տարբերությամբ, սակայն այնուամենայնիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 85:85: Լրացուցիչ 5 րոպեների ընթացքում հաղթեցին հյուրերը՝ դիպուկ իրացնելով գրեթե բոլոր տուգանայինները:

Դիրելը նախապատվությունը տալիս է Արթուր Աբրահամին

Նոյեմբերի 27-ին Հելսինկիի «Hartwall Areea» սրահում գերմիջին քաշային կարգում կայանալիք «Super Six World Boxing Classic» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտից երկու շաբաթ առաջ մթնոլորտն աստիճանաբար սկսում է թեժանալ: Մարտի առիթով Նյու Յորքում հրավիրված ԶԼՄ-ների միջազգային ասուլիսին ներկա են եղել նաեւ իրենք՝ մասնակիցները, որոնք խոսել են մարտին իրենց պատրաստականության աստիճանի եւ միմյանց մասին: Լրատվամիջոցների

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Երեկ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը: Առաջնությունում Հայաստանի միակ մասնակից տաղանդաշատ գրոսմայստերը ժամանակակից շախմատի 20 լավագույն ներկայացուցիչների հետ պայքարի 38 տուրերում տարավ 20 հաղթանակ, 9 անգամ խաղատախտակի առջեւից հեռացավ կես միավոր վաստակած, կրեց նույնքան պարտություն եւ 24,5 միավորով միանձնյա հռչակվեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: Ընդ

ԿՀՆՉԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԵՆԵՐԳԵՐԸ

«Այսօր գերիշխող «ժամանցային», հաճախ ցածրաճաշակ ու ազգային հիմքերից հեռու երաժշտության ֆոնին ավելի քան անհրաժեշտ է երիտասարդներին ներկայացնել բնիկ ու ազնիվ հայկական երաժշտություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, «Կանթեղ» հայ դասական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան: «Մեր նպատակն է՝ լայն հանրությանը, հատկապես երիտասարդներին հասու դարձնել հայ դասական երաժշտությանը՝ ակունքներից (Կոմիտաս) մինչեւ մեր օրեր»,- ընդգծեց Ա.

70-ԱՄՅԱ «ԼՐԱԲԵՐ»

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում նշվեց ակադեմիայի առաջին հասարակագիտական հանդեսի՝ «Լրաբերի» հիմնադրման 70-ամյակը: Չորս ամիսը մեկ տպագրվող հանդեսը 70-ամյա «կենսագրության» ընթացքում խմբագրել են Սահակ Կարապետյանը, Հրանտ Բատիկյանը, Հովսեփ Օրբելին, Հովհաննես Ինճիկյանը, Վարդգես Միքայելյանը եւ այլք: «Առավոտը» զրուցեց հանդեսի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Ալբերտ Խառատյանի հետ: Նա նշեց. «Հանդեսը մասնակցում է գիտության զարգացմանը՝ հրապարակելով հայագիտական, հասարակական բնույթի

Սերգեյ Դանիելյանը դիմել է դատարան

Վիրավորված դերասանը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում Դերասան Սերգեյ Դանիելյանը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությանը դատի է տվել: Երեկ այս մասին «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց դերասանը: Պարզվում է՝ օգոստոսի 3-ին դերասանը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությունից ձեռք է բերել Երեւան-Քոբուլեթի երթուղու տոմսեր, մեկնումի օրը պարզվել է, որ իր ընտանիքի անունով տոմսերը վաճառված են մի քանի ուղեւորների: «Օգոստոսի 3-ին կնոջս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031