Օրվա լրահոսը

Սիսիանի գյուղերում համաճարակ է, անասնաբույժները լռում են

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի գյուղերում ընտանի թռչուններ են սատկում: Անկման դեպքերը օրեցօր ավելանում են, դառնում մասսայական: Ընտանի թռչունների շրջանում տարածված վարակի դեմն առնել մարզի անասնաբույժները չեն կարողանում, գյուղապետերի խոսքով՝ անասնաբույժների խորհուրդներն արդյունք չեն տալիս: Վարակը հիմնականում տարածված է Սիսիանի շրջանի Բալաք, Շաղատ, Մուցք գյուղերում: Շաղատի գյուղապետ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, դրական փոփոխություններ չեն նկատվում: «Այս 15

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎԵՃ

Նոյեմբերյանի քաղաքապետը ճանապարհ բացելու համար Կարմիր գրքում գրանցված ընկուզենի է հատել   Թե Սամվել Գիշյանը, թե Վանուշ Ամիրաղյանը «մարտական» են տրամադրված: Մոտ մեկ տարի առաջ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության ուղիղ եթերում, տողերիս հեղինակի հետ զրույցի ժամանակ, մի հեռուստադիտող պահանջեց քաղաքի Աբովյան փողոցից դեպի կենտրոնական՝ Երեւանյան փողոց ճանապարհը վերաբացել: Իսկ նախանցած ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին, Նոյեմբերյանի քաղաքապետարանի մի

ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԻՄԵՑ

«Առավոտի» տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ հացադուլի է դիմել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ կալանավոր, հայրենիքի դավաճանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Եդեսիա» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Գեւորգ Հայրապետյանը: Վերջինս պահանջում է, որ իր հացադուլը գրանցվի, որպեսզի դադարեցվեն իր նկատմամբ հարուցված քրեական գործի սխալ մեկնաբանություններն ու հեռուստաընկերությունների կողմից «շինծու, մոնտաժված տեսանյութերի» ցուցադրումը, որպեսզի վերանայվի իր նկատմամբ կայացված

ՎՐԱՍՏԱՆԻՑ ԵԿԵԼ ԷՐ, ՈՐ…

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Մամիկոնյանց պողոտայի թիվ 6/1 շենքի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի՝ 26-ամյա Վլադիմիր Գ.-ին: Նա հարմարեցված բանալիով փորձել է բացել Կամո Հ.-ի բնակարանի մուտքի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Վլադիմիր Գ.-ն ձերբակալված է:

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Նոյեմբերի 16-ին, ժամը 14.40-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանում՝ ՀՀ ՊՆ համերգասրահի հարեւանությամբ տեղադրված է պայթուցիկ: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, փրկարարները  Բագրեւանդի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել: Դեպքի վայրում պարզվել է, որ հնարավոր է պայթուցիկ տեղադրված լինի Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում՝ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական

Վթարներից եւ զոհերից խուսափելու համար

Առաջարկում է ընթերցողը Հայաստանում ավտովթարի հետեւանքով տարեկան զոհվում են 350-ից ավելի քաղաքացիներ, հազարավորները վիրավորվում են, դառնում հաշմանդամներ, որի հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Այսօրվա վարորդները վատ են տիրապետում երթեւեկության կանոններին, չեն զգում արտասահմանյան արագընթաց  մեքենաների արագությունը: Հարկավոր է ձեռնարկել քայլեր, որոնցից կարեւորում եմ ավտոդպրոցների պետականացումը, փորձառու վարորդների ներգրավումը, ուսուցման որակի բարձրացումը: Եթե առաջ մի քանի

«ՍՊԻՏԱԿԵՂԵՆԸ ԼՎԱՑԵՔ ՆԵՐՍՈՒՄ»

Հորդորում են հաշմանդամ օդաչուները,  որոնց իրավունքները չեն վերականգնվել Սեպտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի տոնակատարության օրն էր. (Որոշում թիվ 902, 2001թ., ընդունված՝ ՀՀ վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից, վավերացված՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից): Հոկտեմբերի 5-ին մեծ շուքով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նշվեց Ուսուցիչների օրը, այնուհետեւ՝ Գրադարանավարների օրը եւ այդպես բոլոր տոները: Մենք՝ ավիացիայի վետերաններս,

ՎԵՏԵՐԱՆՆԵՐՆ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ

Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Դավիթ Սարիբեկյանն իր եւ Հայրենական պատերազմի մյուս վետերանների անունից դիմում էր ՀՀ իշխանություններին՝ պատերազմի վետերանների թոշակը բարձրացնելու խնդրանքով: Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի մանկավարժական համալսարանում, որտեղ, նրա խոսքերով, ուսանողներին ռազմահայրենասիրական թեմաներով դասախոսություններ է կարդացել, պատմել պատերազմի տարիներին նրանց կատարած սխրանքների մասին: Այսօր, ըստ Դ. Սարիբեկյանի, որը նաեւ Մանկավարժական համալսարանի Հայրենական

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՏԱՄ ԲՈՒԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած հատվածում Հայաստան է այցելել 487 902 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 15,6%-ով ավելի է: Այս մասին երեկ ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 474 հազար մարդ, ինչը նախորդ տարվանից 19%-ով ավելի է: Պարոն Ապրեսյանը

«Հայփոստը» գցում է ՊԵԿ-ի վրա, ՊԵԿ-ը՝ «Հայփոստի»

ՀԴՄ կտրոնների բոնուսների գլխին մի «օյին» խաղում են, բայց թե ով՝ հայտնի չէ ՀԴՄ չշահած կտրոնների դիմաց պարգեւավճարների հանձնումը մոտ մեկ ամսով դադարեցվել էր: Մարդիկ ամեն օր 2-3 հազար դրամ բոնուսի համար գնում էին «Հայփոստ» ու մերժվում, որովհետեւ «Հայփոստի» աշխատակիցներն ասում էին, թե փող չկա կամ հրաման չեն ստացել, որ գումարները տան: Երբ թոշակառուներն ու

ԴԵՂԱՏՆԵՐՆ ԷԼ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԴԱՌՆԱՆ

Դատելով Հայաստանի կառավարիչների քայլերից, խնդիր է դրված դեղամիջոցների վաճառքն էլ կենտրոնացնել օլիգարխների ձեռքում: Երբ վարչապետը բոլորին կարգադրեց նաեւ կադրային փոփոխություններով հասնել Հայաստանում առկա ցավոտ խնդիրների, մասնավորաբար՝ կոռուպցիայի ծավալների նվազեցմանը, աշխատանքից ազատվեցին առողջապահության միանգամից երկու փոխնախարարներ: Նախարար Հարություն Քուշկյանին ոչ ոք նախատինքի որեւէ խոսք չասաց: Թե որքանով էր տրամաբանական եւ նորմալ, երբ առողջապահության ոլորտում բիզնես շահեր

ՎՐԱՍՏԱՆԸ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՉԻ՞ ԳՐԱՆՑԻ

Երեկ վիրահայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Երեկ լրատվամիջոցները տարածեցին լուր այն մասին, որ Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի սրահում կայացած «Թբիլիսիի Հայ համայնքի խնդիրները եւ հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին Վրաստանի Վերինտեգրման փոխնախարար  Էլենե Թեւդորաձեն հայտարարել էր, թե Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, եւ Վրաստանը որեւէ կերպ կարգավիճակ չի տալու եւ

«Թուրքիայի ջրաղացին ջո՞ւր ենք լցնում»

Ձկնաբույծները պնդում են, որ կառավարությունը ոլորտի խնդիրները միայն իրենց վզին է փաթաթում Հայաստանի ձկնաբույծների միավորումն այսօր արտակարգ նիստ է հրավիրել: «Առավոտի» հետ զրույցում երեկ Ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն ասաց, որ նիստին ներկայացնելու են իրենց՝ ամիսներ առաջ բարձրացրած խնդիրները, որոնք այդպես էլ լուծում չգտան: Նրան մտահոգել է վերջերս ՀՀ գյուղնախարարությունից ստացած նամակը. «Վարչահրամայական մեթոդով՝

ԷԺԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԱՐԱԲՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանում Ամանորը տոնելը չափազանց մեծ հաճույք է Այս տարի Նոր տարվա խոզի բդից, բլինչիկից, պասուց տոլմայից ու մայրաքաղաքային աղցանից հիասթափվածների թիվը կտրուկ մեծացել է: Տուրգործակալություններից ստացած տվյալները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում են այն ընտանիքները, որտեղ Նոր տարվա գիշերն ու տոնական օրերն անցկացվում են հյուր ընդունելով ու ճանապարհելով, աման-չաման լվանալով ու տեսակ-տեսակ ուտեստներ պատրաստել-թափելով:

Կանխատեսում են աղքատության ավելացո՞ւմ

Երեկ ԱԺ պատգամավորի այս հարցին ի պատասխան՝ վարչապետը մասնավորապես ասաց, թե «հետճգնաժամային աշխարհը նման չի լինելու մինչճգնաժամային աշխարհին»: Խորհրդարանի հետ կառավարության երեկվա հարցուպատասխանի ընթացքում ամենաուշագրավն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ռեպլիկներն էին: ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը փորձեց պարզել կառավարության վերաբերմունքը «Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալի հայտարարությանը, թե «Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ շարունակվելու է անցումը շուկայական գնագոյացման,

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՅՍՕՐ ԿԱՌԱՋԱՐԿԻ ԶՐԿԵԼ ԻՐԵՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Վերահսկիչ պալատը երեկ դիմեց դատարան՝ պահանջելով ՀՀԿ խմբակցության պատգամավորին պարտավորեցնել ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել եւ ԶԼՄ-ներով հերքել իր հայտարարությունը կաշառքի վերաբերյալ:   Երեկ ամփոփիչ ելույթով հանդես գալով ՀՀ վերահսկիչ պալատի 2009 թվականի հաշվետվության վերաբերյալ՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի կողմից նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցված մեղադրանքներին:

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը կարեւորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք երկրի ղեկավարի խոսքով՝ թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու եւ համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական հարցերը: «Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը

ՎԹԱՐ

Երեկ, ժամը 21:30-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել վթար: «Մերսեդես E-320» մակնիշի 23 ՍՏ 363  համարանիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է կամրջի երկաթե արգելապատնեշին եւ 3-5 մետր բարձրությունից ընկել ձորը: Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող Էդգար Աղվանի Մադաթյանը՝ ծնված 1987 թ., եւ Գոռ Գագիկի Մամիկոնյանը՝ ծնված 1989թ., տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց:

Նախարարությունը պարզաբանում է

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումները «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր ժամանակի սղության պատճառով ամբողջական պատասխաններ չեն ստացել, եւ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը երեկ հարկ համարեց տարածել հետեւյալը. «ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՑԵԼ»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Առավոտին» – Գաղտնիք չէ, որ մեր բանակում, երեւի այլ երկրների բանակներում եւս, նորակոչիկները ծառայության սկզբնական շրջանում մի տեսակ անպաշտպան են լինում, «դեդովշչինան» ճնշում է նորերին. իրականացվո՞ւմ են կոնկրետ եւ արդյունավետ միջոցառումներ, որպեսզի նորակոչիկն ապահովագրված լինի «հին» զինվորների ոտնձգություններից: – Ոչ կանոնադրական հարաբերությունները գրեթե բոլոր երկրների զինված ուժերի հիմնական ներքին խնդիրներից

ՊՐԵՍԿՈՏԸ ԽՈՍԵՑ «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ

Ընդհանրապես ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ՀՀ իշխանություններին ուղղված նրա քննադատությունը բավականին կոշտ է եղել: Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 16-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն է խոսելու պատեհ առիթ ունեցել եւ անդրադարձել է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքին: Նույնիսկ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, իշխանական

ՀՈՒՅՍՆ ԷԼԻ ԱՍՏԾՈ ՎՐԱ Է

ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել 2011թ.  ՀՀ պետական բյուջեի նախագիծը:  ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ գնաճի վերաբերյալ, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց, թե անցած տարվա կանխատեսումները հավանաբար հնարավոր չի լինի ապահովել, ինչը պայմանավորված է արտաքին ու ներքին մի շարք գործոններով. «Հաշվի առնելով այս տարվա բավական բարձր, ոչ բարենպաստ բազան՝ հուսով ենք, որ հաջորդ տարվա համար մեր

Վթարի վայրում ԲՀԿ-ականներն են (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Ո՞ր մասերով են հետաքրքրվում կանայք

Մեծ Բրիտանիայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզվել է, որ կանայք ամենից շատ հետաքրքրվում են տղամարդկանց հետույքով: Wizard Jeans կազմակերպության կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 2000 կին: Հարցման մասնակից յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը հայտարարել է, որ իր համար տղամարդու մարմնի մասերից ամենագրավիչը հետույքն է: Բացի այդ, կանայք գրավիչ են համարում նաեւ տղամարդու աչքերն ու շուրթերը:

2 500 ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Գրքի մարդը եւ նրա նոր գիրքը Լույս է տեսել նոր կենսագրական հանրագիտակ՝ «Արմատներ, անհատներ, ավանդներ»: Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ալբերտ Միքայելյանը իսկական գրքասեր է, թեեւ ավարտել է ոչ բանասիրական թեքումով 2 բուհ՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտը եւ ԵՊՀ-ն: Հիմնական աշխատանքին զուգահեռ՝ Ա. Միքայելյանը զբաղվել է նաեւ լրագրությամբ, գիտամեթոդական եւ մշակութային բնույթի բազում ակնարկներ եւ հոդվածներ է

Թե «աջ», թե «ձախ», բայց՝ Հարութ

Երգիչ Գագիկ Գրիգորյանին հանրությունը գիտի «Աջ Հարութ» անունով: Իսկ թե ինչո՞ւ է այդպես, որոշեցինք պարզել հենց նրանից: – Ինչո՞ւ են Ձեզ «Աջ Հարութ» ասում, երբ Դուք Գագիկն եք: – 1995թ.-ին, երբ սկսեցի երգել Հարութ Փամբուկչյանի երգերը, նա ուղղակի զարմացավ իր ձայնի նմանության համար: Նա Արամ Ասատրյանի հետ ինձ կնքեցին «Աջ Հարութ»: – «Աջի» կամ «Ձախի»

ԿԱԶՄԱԿԵՐՊԵ՞Լ ՀԱՐՍԱՆԻՔԸ, ԹԵ՞ ՈՉ

Շատերի համար դա թանկ հաճույք է, մյուսներն էլ չեն գիտակցում դրա անհրաժեշտությունը Ջայլամի խաշլամա, սեւ ավտոմեքենաների շքերթ, էկզոտիկ մրգերի տեսականի, արտասահմանից տոննաներով բերված ծաղիկներ. Հայաստանում, այսպես կոչված, էլիտայի շրջանակներում այժմ մոդայիկ են դարձել հարսանեկան նշված տարրերը: Անկախ նրանից՝ օլիգարխիկ էլիտայի՞, թե՞ միջին խավի ներկայացուցիչներ են ամուսնացողները, հարսանիքի նախապատրաստությունը նրանց համար հեշտ գործ չէ: Եվրոպական երկրներում

Էդուարդ Ասլանյանը` լավագույն մրցավար

Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS) հրապարակել է 2010 թվականի լավագույն մրցավարների տասնյակը, որում արդեն 11-րդ անգամ ընդգրկված է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Մարզակա՞ն կարիերան, թե՞ գործարարինը

Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ (Մեծ Բրիտանիա) մենամարտին, որում խաղարկվելու է նաեւ WBC վարկածի չեմպիոնական թափուր տեղը, ընդամենը 10 օր է մնում: «Sauerland Event» պրոումոթերական ընկերության կայքէջը տեղեկացնում է, որ, ի տարբերություն Ֆրոչի, որը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշում է, թե գերազանց է նախապատրաստվել եւ արդեն հասցրել է 200

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031