Օրվա լրահոսը

ԴԱԳԱՂՆԵՐ՝ ԳԵՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Գերմանացի գործարարները՝ Քյոլնի թաղման բյուրոներից մեկի սեփականատերերը հանրությանն են ներկայացրել դագաղների մի ամբողջ շարք՝ նախատեսված սեռական փոքրամասնությունների համար: Այդ դագաղների յուրահատկությունը դիզայնի մեջ է. դագաղի վրա հոմոսեքսուալ բնույթի էրոտիկ պատկերներ են: Դագաղները պատրաստված են սոճու փայտից եւ արժեն 1600 եվրո: Գերմանիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հավանություն են տվել այդ գաղափարին:

ԻՄՊՈՒԼՍԻՎ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածված կարծիքի համաձայն, կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ: Զգացմունքների ու հույզերի ազդեցության ներքո կարող ենք չկշռադատված արարքներ թույլ տալ: Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները մեղքը բարդում են կանանց նեղ տրամաբանության վրա: Իրականում կանայք շատ տարբեր են՝ թույլ եւ ուժեղ, հուզական եւ զուսպ: Այդ ամենում համոզվելու համար լրացրեք հետեւյալ թեստը: 1. Նկատե՞լ եք, որ որոշումներ

ՊԵՏՔԱՐԱՆԻ ՕՐԸ՝ ՊԵՏՔԱՐԱՆՈՒՄ

2001թ. նոյեմբերի 19-ին զուգարանների մաքրությամբ առաջատար համարվող Սինգապուրում անցկացված միջազգային կոնֆերանսի ժամանակ քննարկվեցին պետքարանային մի շարք խնդիրներ, եւ որոշվեց նույն օրը հռչակել զուգարանի համաշխարհային օր: Այս օրիգինալ եւ զվարճալի օրն ընդգրկվեց տոնացույցում, որպեսզի ամբողջ աշխարհի զուգարանները դառնան ավելի մաքուր ու հաճելի՝ համապատասխանելով հիգիենիկ բոլոր նորմերին, չնայած երկրագնդի բնակչության 40 տոկոսից ավելին չունի բնական կարիքները հոգալու

Ուսանողական օրակարգ

Կամ «Ուսանողական դիետա»՝ անկախ կամքից Չեն օգնում դիետաներն ու դու օրեցօր գիրանում ես, մի հապաղիր՝ դարձիր ուսանող: Այսօր մեր քաղաքում գործող մի քանի տասնյակ բուհերի ուսանողներ, անկախ իրենց կամքից, դիետա են պահում, ու այնպես՝ որ ոչ ոք չի կարողանում իմանալ գաղտնիքը: Նիհարում են հոգեկան սթրեսի, զայրույթի, անքուն գիշերների, լարվածության, երկարատեւ զբոսանքների եւ, իհարկե, քաղցի պատճառով։

ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, ԴԻԵՏԱՆԵՐ, «ՏԱՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ»

Եվ այս ամենը կիրառվում է երեխայի սեռը պարզելու համար Հայ տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է տղա երեխա ունենալ: Կանայք էլ ձգտում են դիմել ամեն մեթոդի, որ տղա երեխա լույս աշխարհ բերեն ու երջանկացնեն սիրելի ամուսնուն: Գիտությունն ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին, տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է

«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Կայացել է «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» չորորդ մրցաշարի վիճակահանությունը, որը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 3-ը կանցկացվի «Միկա» ՄԱ դահլիճում: Այն ավանդաբար անցկացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: «Հույսի կամուրջի» կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, մրցաշարի շրջանակներում պայքարի մեջ կներգրավվեն լրատվական

«Fair Play»-Ի ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց  «Fair Play» մրցույթի արդյունքները: Բարձրագույն խմբում «Արդար խաղի» մրցանակը շնորհվեց Հայաստանի 13-ակի չեմպիոն «Փյունիկին», իսկ առաջին խմբում՝ «Բանանց 2»-ին:

Վիճակահանությունը որոշեց մրցակիցներին

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ կանանց ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2011/12 թթ. առաջնության վիճակահանությունը, որը որոշեց մեր հավաքականի մրցակիցներին: Առաջին որակավորման փուլի մասնակից 40 թիմերը բաժանվել են 10 խմբի: Հայաստանը, որ ընդգրկվել է ընտրական 6-րդ խմբում, եկող տարվա սեպտեմբերի 17-22-ին մրցելու է Ավստրիայի, Իտալիայի եւ Մակեդոնիայի իր հասակակիցների հետ: Խմբային հանդիպումները կայանալու են Մակեդոնիայում:

Ռեպորտաժ Հայաստանի բասկետբոլի մասին

«Armsport.am»-ը տեղեկացնում է, որ երեկ Երեւան ժամանած Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ի բասկետբոլիստների հետ պետք է լիներ նաեւ Ռուսաստանի «HTB+ բասկետբոլ» հեռուստաալիքի նկարահանող խումբը: Հեղինակավոր այդ հեռուստաալիքի լրագրողները նպատակադրվել են հատուկ ռեպորտաժ պատրաստել հայկական բասկետբոլի մասին:

Վերելքը շարունակվում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակում, նախորդի հետ համեմատած, մեկ աստիճան վեր է բարձրացել եւ հանգրվանել է 59-րդ հորիզոնականում: Հարկ է նշել, որ մեր ընտրանին դեռ երբեք այսքան բարձր կարգավիճակ չի ունեցել: Այս ամսվա աղյուսակի առաջին տասնյակում միայն մեկ փոփոխություն է արձանագրվել. Եգիպտոսը շրջանցել է

Կարլսենն ու Արոնյանը

Մոսկվայում շարունակվում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են ժամանակակից շախմատի աշխարհի 20 ուժեղագույն գրոսմայստերներ: Նախորդ օրը կայացած պարտիաներում ամենից շատ միավոր վաստակել էին ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը եւ լավագույն եռյակը եզրափակող հայաստանցի Լեւոն Արոնյանը: Նրանք իրենց անվան դիմաց գրանցել էին 10,0-ական միավոր: Մրցաշարային աղյուսակում նրանցից կես քայլ պակաս էր կատարել Շախրիյար

Ո՞Վ ԿՄԵԿՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

2011 թվականին ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» ավանդական խաղարկությունը, որն անցկացվելու է տասնիններորդ անգամ, կհյուրընկալվի Սանկտ Պետերբուրգում: Մրցաշարին, կանոնակարգի համաձայն, մասնակցում են ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային առաջնությունների հաղթող թիմերը: Սակայն, ինչպես լրատվամիջոցներին  տեղեկացրել են կազմակերպիչները, այս տարի նրանց թվում լինելու է նաեւ Ֆինլանդիան: Նման ցանկություն հայտնել է այդ երկրի այս տարվա չեմպիոնը: Եկող տարի Ռուսաստանի հյուսիսային

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՏՈՆԸ

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: ԵՃՇՊՀ-ում Տ. Սարգսյանը մասնակցել է նորակառույց «Արվեստանոց» մասնաշենքի բացման արարողությանը: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետում Տ. Սարգսյանը այցելել է միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն: ՀՊՃՀ-ում վարչապետը մասնակցել է Ատոմային էներգետիկայի մասնագիտական համակարգչային լսարանի

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Բացվել է «Կրթություն եւ կարիերա EXPO 2010» ցուցահանդեսը, որին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը մասնակցում է Կարիերայի զարգացման իր ծրագիրը ներկայացնող տաղավարով: «Գործունեության ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու հայաստանյան այլ ընկերությունները ձեւավորել են գործնական գիտելիքի հսկայական պաշար: Այսօրինակ ցուցահանդեսների միջոցով ընկերությունները կկարողանան օգնել Հայաստանի երիտասարդությանը՝ հայրենիքում ինքնադրսեւորվելու, սեփական ապագան կերտելու եւ սեփական երկրի համար արժեք ստեղծելու հարցում: Այս նպատակներին համահունչ՝

Նախարարը դասախոսություն կարդաց

Եվ խորհուրդ տվեց ուսանողներին զգացմունքային չլինել Երեկ՝ Ուսանողների միջազգային օրը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Մշակութային քաղաքականություն» թեմայով դասախոսություն կարդաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ եւ մենեջմենթ» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողների համար: Առանձնացնելով մշակութային քաղաքականության 5 ձեւաչափ եւ ներկայացնելով ԱՄՆ-ի օրինակը՝ նա նշեց, որ այդ երկրում տարանջատված է մասսայական եւ էլիտար մշակույթը. «Առաջինն ինչպես կուզի

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ՀՈՍ Է՝ ՄՏՔԻՍ ՄԵՋ»

Վահան Զանոյեանն իրեն միջազգային հայ է համարում Այսօր Հայաստանի գրողների միությունում կկայանա Վահան Զանոյեանի հայերեն առաջին՝ «Վերադարձ»  բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:  Նա բանաստեղծ է, գործարար եւ որսորդ: Նրա խոսքով, «Վերադարձը» յուրօրինակ փորձառություն  է՝ հիացումների, հուզումների, ինչու չէ՝ նաեւ հիասթափության ու մտահոգության արդյունք: Հեղինակը հայտնում է, որ գրքում լեզվական եւ ոճային միտումնավոր ձուլումներ կան՝ մեսրոպյան եւ ներկայիս

ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԹԱՐԻՔ ԱԶԻԶԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հրաժարվել է ստորագրել երկրի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզի մահապատժի դատավճիռը: Reuters-ի փոխանցմամբ, Թալաբանին ասել է, թե դատավճիռը չի կարող ստորագրել, քանի որ ինքը սոցիալիստ է, եւ բացի այդ՝ նա կարեկցում է 74-ամյա Թարիք Ազիզին՝ նախ որպես իրաքցի քրիստոնյայի, երկրորդ՝ որպես տարեց մարդու: Նախկին փոխվարչապետին մահապատժի ենթարկելու դեմ հանդես են եկել նաեւ

ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻՆ ԿՀԱՆՁՆԻ ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԹՄՐԱՎԱՃԱՌԻՆ

Կոլումբիայի իշխանությունները թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող Վալիդ Մակլեդին էքստրադիցիայի ենթարկելու որոշում են ընդունել: BBC-ի մատուցմամբ,  Մակլեդը  ԱՄՆ-ում մեղադրվում է մի քանի տոննա կոկաին Միացյալ Նահանգներ տեղափոխելու մեջ, բայց նա կտեղափոխվի ոչ թե ԱՄՆ, այլ հայրենիք՝ Վենեսուելա, որտեղից ժամանակին նա փախել էր: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ասել է, թե այդ հարցի շուրջ Վենեսուելայի նախագահ Ուգո

ՂՐՂԸԶՆԵՐԸ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Բիշքեկում մեկնարկել է ապրիլին տեղի ունեցած ցույցի մասնակիցների զանգվածային գնդակահարման գործով դատավարությունը: Այդ գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ եւս 27 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Դատավարությունն անցնում է դռնբաց ռեժիմով: Բացի երկրի նախկին նախագահից, հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա կրտսեր եղբոր՝ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Ջանիբեկ Բակիեւի, նախագահի

Վաճառքում է Օբամայի գրած մանկական գիրքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեղինակած «Քո մասին եմ ես երգում. նամակ իմ դստրիկներին» վերտառությամբ մանկական գիրքն արդեն հանվել է վաճառքի: Գիրքը պատմում է 13 ամենահայտնի ամերիկացիների, այդ թվում՝ գիտնական Ալբերտ Էնշտեյնի, բեյսբոլիստ Ջեկ Ռոբինսոնի եւ նկարիչ Ջորջիա Օ՛Կիֆի մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ, ստեղծագործությունը գրված է Օբամայի կողմից՝ իր 9-ամյա Սաշա եւ 12-ամյա Մալի դստրիկներին ուղղված նամակի

ԵՄ-ն պատրաստ է օգնել Իռլանդիային

Ֆինանսական հարցերով եվրոպական հանձնակատար Օլլի Ռենը հայտարարել է, թե Եվրամիությունը Իռլանդիայի տնտեսությանն ուղղված օգնության ծրագիր է պատրաստում այն դեպքի համար, եթե այդ երկրի կառավարությունը որոշի այդպիսի խնդրանքով դիմել ԵՄ-ին: Ռենի ասելով, այդ ծրագրում հատկապես ուշադրություն է հրավիրվելու երկրի բանկային հատվածի վերակազմավորման վրա: Հանձնակատարն ավելի վաղ հայտարարել էր Իռլանդիային օգնություն տրամադրելու հնարավորության հարցը քննարկել նոյեմբերի 16-ին,

Փարիզը Թեհրանին մեղադրել է «անընդունելի բռնությունների» մեջ

Փարիզը Իրանի անվտանգության ուժերին մեղադրել է Թեհրանում ֆրանսիացի դիվանագետներին «բռնության անընդունելի հարձակումների» ենթարկելու մեջ: BBC-ի մատուցմամբ, Ֆրանսիայի արտգործնախարարությունը հաղորդել է, թե  դիվանագիտական առաքելության աշխատակիցներին թույլ չի տրվել մտնել Թեհրանում դեսպանության շենք: «Դրանից հետո ձերբակալել են Թեհրանում ֆրանսիացի դեսպանի հյուրերին, իսկ դեսպանության աշխատակիցների նկատմամբ  կիրառվել է անընդունելի բռնություն»,- հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Միջադեպից հետո ֆրանսիական

Մրցանակներ՝ պլյուս խնդիրներ

Երեկ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Ուսանող 2010» համերգ-մրցանակաբաշխությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը  շնորհավորելով ուսանողներին տոնի կապակցությամբ, նշեց, որ մեր օրերի ուսանողը հաջողակ է, քանի որ ապրում է անկախության պայմաններում: Ուսանողական խորհրդի կողմից մրցանակներ հանձնվեցին ԵՊՀ ֆակուլտետային մրցույթներում հաղթած 23 ուսանողի, որոնք ճանաչվեցին «Ուսանող 2010»: Մեդալներ  շնորհվեցին ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա

Ուսանողական տոն, պահպանակներ եւ կոռուպցիա

Ուսխորհուրդները՝ իրենց առօրյայի եւ խնդիրների մասին Ուսանողների միջազգային օրվա առիթով երեկ պետական ու ոչ պետական գրեթե բոլոր բուհերում տոն էր: Ամեն մի բուհ յուրովի նշեց Ուսանողի օրը. Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը գիտաժողովներ էր կազմակերպել, Թատրոնի ու կինոյի ինստիտուտը՝ համերգաշար, ԵՊՀ-ն՝ գիտական նվաճումների ու հասարակական գործունեության համար 40 ուսանողների առաջին անգամ պարգեւատրել էր ուսխորհրդի մեդալներով,

«ՊՌԱՇԼՅԱԿ» ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքնամաքրում՝ ըստ քիմիական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանի Առաջիկայում սպասվում են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: Ուստի «Առավոտը» ակադեմիական ընտրությունների եւ բնագիտության զարգացման հիմնախնդիրների մասին զրուցեց քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Առնոս Հովհաննիսյանի հետ: Զրույցի սկզբում պարոն Հովհաննիսյանն անդրադարձավ գիտությամբ զբաղվող մարդ եւ գիտնական հասկացություններին.

Հերթական PR քա՞յլ

Թե՞ արդյունավետ կադրային քաղաքականությանն ուղղված անկեղծ ջանք Վերջերս ՀՀ վարչապետի կողմից մի քանի նախարարների ուղղված դիտողությունները հետաքրքիր էին այնքանով, որ դրանք նախ կարող են դիտվել որպես ՀՀ կառավարության աշխատանքի արդյունավետության օբյեկտիվ գնահատական՝ այդ իսկ կառավարության ղեկավարի կողմից, ապա նաեւ այդ գնահատականները, եթե դրանք ձեւական բնույթ չեն կրում, կարող են հիմք հանդիսանալ նոր որակական գործընթացների՝ ՀՀ-ում

ՀԱՆԴՈՒՐԺՈ՞Ղ ԵՆՔ ՄԵՆՔ, ԱՐԴՅՈՔ

Ըստ մի խումբ քաղաքական գործիչների, հանդուրժողականությունը մարդու իրավունքներին եւ օրենքներին հավատարիմ լինելն է Նախօրեին օր առաջ Հանդուրժողականության օրն էր, այդպես է որոշվել 1996-ից ի վեր: Մենք չենք որոշել, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն է որոշել: Դե, եթե հարկ են համարել հանդուրժողականության հատուկ օր սահմանել, ուրեմն դրա կարիքը ոչ միայն մենք ունենք, այլեւ աշխարհի այլ երկրներ։ Որոշեցինք հայաստանյան

ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ ՈՒ ՉԿԱՆ

Տավուշի մարզի 8 հազար բնակիչ ունեցող Բերդ քաղաքում երկու լուսացույց է աշխատում, իսկ 20 600 բնակչությամբ Իջեւանում՝ ոչ մի: Մինչդեռ Տավուշի մարզկենտրոնի մի շարք հատվածներում աշխույժ երթեւեկությունը լուսացուցային կարգավորման կարիք ունի: Ճանապարհային երթեւեկության այս կարգավորիչի անհրաժեշտություն է զգացվում հատկապես Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կիլոմետրում, ուր խաչվում են Իջեւան-Նոյեմբերյան եւ Իջեւան-Բերդ ճանապարհները: Նախկինում՝ խորհրդային տարիներին դեպի Բերդ

ՏԱՎՈՒՇԸ ԿԱՐՈՂ Է ԶԱՐԳԱՆԱԼ

Սահմանամերձ Տավուշը գտնվում է բավականին բարդ աշխարհագրական-ռազմաքաղաքական դիրքում. հանրապետությունում ունենալով ամենաերկար սահմանը հակառակորդ հարեւան Ադրբեջանի հետ, 90-ականներին այն իր վրա է կրել պատերազմի ամենածանր հետեւանքները եւ դրանց տրամաբանական շարունակությունը՝ արտագաղթը: Արդյունքում շատ գյուղեր հետպատերազմական տարիներին դատարկվել են: Թեեւ պատերազմը վաղուց ավարտված է, սակայն մինչ օրս մարզի սահմանամերձ շատ գյուղերում պարբերաբար լսվում են հակառակորդի կրակոցներ, լինում

Սիսիանի գյուղերում համաճարակ է, անասնաբույժները լռում են

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի գյուղերում ընտանի թռչուններ են սատկում: Անկման դեպքերը օրեցօր ավելանում են, դառնում մասսայական: Ընտանի թռչունների շրջանում տարածված վարակի դեմն առնել մարզի անասնաբույժները չեն կարողանում, գյուղապետերի խոսքով՝ անասնաբույժների խորհուրդներն արդյունք չեն տալիս: Վարակը հիմնականում տարածված է Սիսիանի շրջանի Բալաք, Շաղատ, Մուցք գյուղերում: Շաղատի գյուղապետ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, դրական փոփոխություններ չեն նկատվում: «Այս 15

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031