Օրվա լրահոսը
ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի առաջնության խաղացանկը: Այն մեկնարկելու է ապրիլի 9-ին եւ եզրագիծը հատելու է նոյեմբերի 11-ին: 1-ին խմբի առաջնությանը մասնակցելու է 10 թիմ՝ «Փյունիկ 2», «Շիրակ 2», «Լեռնային Արցախ», «Գանձասար 2», «Փյունիկ 3», «Բանանց 2», «Իմպուլս», «Միկա 2», «Շենգավիթ», «Բանանց 3»:
ԱՐՈՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ «AMBER»-Ի ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ
Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվեց շախմատի «18th Amber Blindfold and Rapid Chess Tournament» գերմրցաշարը, որին մասնակցում էին առանց բացառության աշխարհի գործող բոլոր 12 ուժեղագույն գրոսմայստերները: Շախմատային հսկաների այս մրցավեճում կրկին փայլեց Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով 216 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող «Amber» գերմրցաշարի հաղթողի կոչումը: Երեկ կայացած եզրափակիչ տուրում
Արցախի գրադարանները վատթար վիճակում են
Դրանք վերանորոգման ու համալրման կարիք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների վիճակն անմխիթար է՝ հաշվի առնելով գրքային ֆոնդերը, շենքային պայմանները եւ այլն: Արցախի գրադարանները, որոնք պատերազմի տարիներին մեծապես տուժել են հրետակոծությունների հետեւանքով, իսկ բնակչությունը՝ բռնի տեղահանվել, այսօր կարիք ունեն նյութական եւ բարոյական աջակցության: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ այժմ գործում է 10 գրադարան՝
«ԱՐՏԱՎԱԶԴԻ» ԻՆՏՐԻԳՆԵՐԸ
Շուրջ 10 տարի անցկացվող մրցանակաբաշխությունը աչքաթող է անում օպերային թատրոնը Արդեն 48 տարի է՝ ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի մարդկանց պրոֆեսիոնալ տոն: Հայաստանում վերջին շրջանում այս տոնը առանձին բովանդակություն եւ իմաստ է ձեռք բերել, որովհետեւ արդեն կա պետական վերաբերմունք: Տոնի օրը նախագահի հրամանագրով կոչումներ ու պարգեւներ են շնորհվում, մի խոսքով՝ թատրոնի
ԿԻԵՎԻ «ՎԱՐԴԱՆԻԿԸ»
Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովիցկին երեկ հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Նախագահական ընտրություններն այդ երկրում անցկացվելու են այս տարվա վերջին կամ 2010-ի սկզբին: «Ես անպայման մասնակցելու եմ նախագահական ընտրարշավին, բայց կհաղթեմ, թե ոչ, դա կախված է միայն Աստծուց»,- նշել է քաղաքապետը: «Ես քաղաքապետ եմ, որը պատմության մեջ կմտնի իր ոչ ստանդարտ որոշումներով, իր
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ
Ամերիկյան զինվորականները պատրաստվում են ստուգել էլեկտրացանցերի վիճակը՝ Իրաքում գտնվող ավելի քան 90 հազար ռազմական օբյեկտներում: Վերջին տարիներին Իրաքում մահացել է մի քանի զինծառայող՝ ոչ թե թշնամու փամփուշտներից կամ ռումբերից, այլ էլեկտրականությունից, մասնավորապես՝ ցնցուղ ընդունելիս: Այդպես է 6 տարվա ընթացքում մահացել 3 ամերիկացի զինվոր: Պաշտոնական տվյալներով, վերջին տարվա ընթացքում Իրաքում եւ Աֆղանստանում ծառայող 94 զինվոր դիմել
ՕԲԱՄԱՆ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ՞
Ամերիկյան հունական ուղղափառ եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Դմիտրին նախագահ Օբամային համեմատել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ, տեղեկացնում է lenta.ru-ն: Մարտի 5-ին կայացած ընդունելության ժամանակ, որը նվիրված էր Հունաստանի անկախության օրվան, Դմիտրին հույս հայտնեց, որ նախագահը կկարողանա լուծել իր առջեւ ծառացած բոլոր բարդ խնդիրները, հետեւելով Մակեդոնացու օրինակին եւ կտրելով գորդյան հանգույցը, ինչպես դա արել է մեծ զորավարը: Ի
Քաղաքապետը բաժան է ապրելու
Եվրոպայի ամենաերիտասարդ քաղաքապետը խոստանում է լքել հայրական տունը եւ ինքնուրույն կյանք սկսել: Այս մասին հաղորդում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Երիտասարդ ավստրիացի Մարտին Գրուբերը, որն անցած շաբաթ ընտրվեց իր հարազատ քաղաք Կապպել-ամ-Կրապֆելդի (բնակչությունը՝ 2000 մարդ) քաղաքապետ, խոստացավ հաղթանակից հետո առանձին ապրել: «Քաղաքապետը, որի հետեւից մայրը աման է լվանում եւ լվացք անում, հաճելի տպավորություն չի թողնելու»,- հայտարարեց
Իրավիճակն «ահավոր» է
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանը, բնութագրելով ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը, այն անվանել է «ահավոր»: Նա զգուշացրել է, որ ֆինանսական ճգնաժամը կարող է չքավոր դարձնել միլիոնավոր մարդկանց եւ բերել այլ, ոչ պակաս լուրջ հետեւանքների՝ սկսած փողոցային անկարգություններից, վերջացրած իսկական պատերազմով: ԱՄՀ-ի ղեկավարն անիմաստ է համարում ազգային տնտեսությունների մեջ բազմամիլիարդանոց վարկերի հետագա ներարկումները, քանի որ
Դատում են Թայվանի նախկին նախագահին
Երեկ Թայվանում սկսվեց այդ երկրի նախկին նախագահ Չեն Շույբյանի եւ նրա կնոջ դատավարությունը: Մեղադրանքները լուրջ են՝ $3,12 միլիոնի յուրացում, $9 միլիոնի կաշառակերություն եւ փողերի լվացում: Ըստ նախաքննության մարմնի՝ նախագահի կինը (նկարում) $2,2 միլիոնի չափով կաշառք է ստացել մի գործարարից, որը խոշոր հողակտորի թույլտվության կարիք ուներ: Սակայն, ըստ newsru.com-ի, կինը չի ընդունում մեղադրանքը, ասելով, որ դա
«Պետք է փորփրեն գրքերը»
Ուսուցչուհու կարծիքով, աշակերտներին պետք է գրադարան տանել, որպեսզի նրանք գտնեն այն հարցերի պատասխանները, որոնք չկան դասագրքերում: Թիվ 68 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Միքայելը գիշեր-ցերեկ պարապում է, որպեսզի բուհ ընդունվի: Բուհ ընդունվելու համար նա գիտելիքներ է ստանում դպրոցից: Միքայելի ձեռքին նկատեցի մի քանի փոքրիկ գրքույկ՝ վերնագրված «Վարդանանք», «Գեւորգ Մարզպետունի», «Քաոս» եւ այլն: Նա ասաց, որ այդ
ԹԵՍՏԵՐԸ ԲԹԱՑՆՈՒՄ ԵՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վաստակավոր մանկավարժ Համլետ Նահատակյանն՝ ընդդեմ այսօրվա կրթական համակարգի – Դուք հանրապետության վաստակավոր մանկավարժ եք, 1988-ից մտաք մեծ քաղաքականություն, ԳԽ պատգամավոր եք եղել: Ի՞նչը վանեց Ձեզ այդ 5 տարիների ընթացքում, որ հետո նորից նվիրվեցիք մանկավարժությանը: – Պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգերը, որոնք բարձր կրթական համակարգ ունեն՝ եւ՛ պետությունն է ամուր լինում, եւ՛ ժողովրդի նյութական
5000 ՈՍՏԻԿԱՆ ԵՎ ՄԵԿ ԱՎԱԳՅԱՆ
«Որոգայթ» սերիալում կա ոստիկան՝ մայոր Ռազմիկ Ավագյանը: Մայոր Ավագյանը ոստիկանության կառույցներից մեկում բաժնի պետ է: Ես շատ կուզեի, որ մեր ոստիկանները մայոր Ավագյանի նման լինեին՝ ազնիվ, պարկեշտ, բարձր որակներ ունեցող հմուտ մասնագետ, հանցագործի նկատմամբ՝ անողոք, իր խոսքի տեր մարդ, իրեն եւ դիմացինին հարգող: Այնքան արհեստավարժ, որ պատանդի կյանքը փրկելու համար հանցագործին բաց է թողնում, իսկ
Ստեղծվել է Փրկության կոմիտե
Արտասահմանցի իրավապաշտպանների եւ նախկին քաղբանտարկյալների հայտարարությունը Լոս Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Դատարանի օժանդակությամբ եւ անմիջական մասնակցությամբ վերոնշյալ քաղաքական բանտարկյալների կյանքն ու առողջությունը հայտնվել է իրական վտանգի տակ»։ Ելնելով վերոնշյալներից եւ նկատի ունենալով քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի,
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Ընթերցողներն անդրադառնում են «Առավոտի» հրապարակումներին Մուրացկան ազատամարտիկներ չկան Մարտի 25-ին «Առավոտը» գրել է. «Առավոտի» խմբագրություն գալիս են տասնյակ մարդիկ՝ նյութական օգնություն ուզելու: Տղամարդկանց գերակշռող մասը ներկայանում է որպես ազատամարտիկ»: Սիրելի «Առավոտ», չի կարող նախկին ազատամարտիկը լինել ողորմություն խնդրող որեւէ մեկը: Ձեզ խաբել են: Նախկին ազատամարտիկների մի փոքր մասն է հաղթահարել հետտրավմատիկ հոգեբանական վերքը: Այս փոքր
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Արդեն մի քանի օր է՝ ինչ Էջմիածնի բնակիչներն իրար զգուշացնում եւ տեղեկացնում են, թե քաղաքում մոլագար է հայտնվել, որը հարձակվում է երիտասարդ աղջիկների վրա եւ նրանց մարմնական վնասվածքներ պատճառում: Նրան անգամ անուն են տվել՝ Վամպիր: Մեր տեղեկություններով, վիճակն այնքան ողբերգական չէ, որքան ներկայացվում է քաղաքում շրջող լուրերում եւ բամբասանքներում: Մենք պարզել ենք, որ օրեր առաջ,
Մարզպետները հետաքրքիր չե՞ն
Մարտի 10-ին «Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում մշակվել են «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչներ»: Դրանք տեղադրվել էին նախարարության կայքում՝ շահագրգիռ կազմակերպություններից եւ անձանցից դրանց վերաբերյալ առաջարկություններ ստանալու ակնկալիքով: Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 20-ն էր: ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման եւ զարգացման վարչության պետ Արսեն Հասհասյանից տեղեկացանք, որ «ՀՀ մարզպետների
Սրբավա՞յր, թե՞ աղբանոց
Նոյեմբերյանի տարածաշրջանը հռչակված է անտառներով: Անտառների գեղատեսիլ վայրերում, սկսած դեռ խորհրդային տարիներից, ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած հարազատների կամ մերօրյա ազատամարտում զոհվածների, մարդիկ բազմաթիվ հուշաղբյուրներ են կառուցել: Ցավալի է, որ այդ աղբյուրների շրջակայքը աղբանոց է հիշեցնում. քեֆչիները կերուխումից հետո զլանում են տեղանքը մաքրել՝ աղբն ու պլաստմասսայե շշերը նետելով մոտակա ձորակը: Նոյեմբերյանի անտառտնտեսությունը եւ տարածքի որոշ
«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼ»
Կապանում շարունակում է նվազել առեւտուրը Տնտեսական ճգնաժամի հասցրած վնասների պատկերը ավելի ցայտուն է նկատվում առեւտրի կետերում: «Առեւտրի ծավալները գնալով նվազում են, իսկ վաճառված ապրանքի դիմաց պարտքերը եւ խանութների «նիսյայի տետրերում»՝ ցուցակները աճում»` այսպիսի խոսակցություններ կարելի է լսել Կապանի ցանկացած մթերային եւ այլ խանութների վաճառողներից: Կապանում առեւտրի եւ ապրանքաշրջանառության ծավալները սկսել են նվազել հատկապես 2008 թվականի
«ՄԵԿ ԱԶԳԻ» ԱՄՈԹԱՆՔԸ
Օրեր առաջ մայրաքաղաքի կանգառներում, բազմաբնակարան շենքերի պատերին հայտնվել են այս բովանդակության ցուցապաստառներ: Այս ցուցապաստառներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ շոշափվում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր մասնակցության հարցը: Սակայն ժամանակն է, որ «Մեկ ազգը» պոկի պատերից վերոշարադրյալ ամոթանքը, քանի որ «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրությանն իր չմասնակցության մասին հայտնել է: Ն.
Պետք չէ սադրանք հրահրել
Վանաձորցի Ալինա Օդաբաշյանին խորհուրդ է տալիս նույն քաղաքի բնակիչ Հովհաննես Շահվերդյանը՝ անդրադառնալով «Առավոտի» (23.08.2008) «Փոխմարզպետը կաշառե՞լ է դատավորին» հրապարակմանը։ Հրապարակման մեջ տիկին Օդաբաշյանը, ներկայացնելով Վանաձորի Վերածննդի փողոցի 1 հասցեում խանութի իր սեփականության նախկին վկայականը, իր բողոքն էր արտահայտում Հովհաննես Շահվերդյանից, հավաստիացնելով, որ վերջինս, չունենալով սեփականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ, իրենից խլում է իր սեփականությունը հանդիսացող խանութի
ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԷՐ
«Անհարմար» դրություն՝ դատարանում Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկու ժամ ուշացումով սկսվեց «Մատաղիսի գործի» դատաքննությունը: Այն տեւեց տասը րոպե եւ հետաձգվեց: Պատճառն այն էր, որ փաստաբաններ Ստեփան Ոսկանյանն ու Հայկ Ալումյանը դարձյալ չէին ներկայացել դատարան: Ս. Ոսկանյանը գրություն էր ուղարկել, տեղեկացնելով, որ Վրաստանում մեկ այլ դատական նիստի (Վահագն Չախալյանի- Ն. Ա.) մասնակցելու պատճառով չի
Շինարարները մնում են անգործ
Շինարարական ընկերությունների ղեկավարները խոստովանում են, որ իրենց նախագծերն անժամկետ կասեցվել են: Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող շտապ հավաքագրված մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, որտեղ ներկայացված է նաեւ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը՝ 75 700 մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի՝ 74 700-ի համեմատությամբ: Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, անցած 2 ամիսների ընթացքում գործազուրկների թիվն
«ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ ԽՐՎՈՂԸ ՈՉ ՄԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
Նախկին խաղամոլը խորհուրդ է տալիս գայթակղությանը չտրվել ու ճահիճը չընկնել «Կնունքիս օրը մայրս ինձ Հիսուս Քրիստոսի պատկերով խաչ էր նվիրել: Էդ խաչն իմ համար սրբություն էր: Ու ես այն 2 կոպեկի համար ծախեցի, որովհետեւ կազինոյում տալիք ունեի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց նախկին խաղամոլ Արսենը: 20-ամյա Արսենի մորաքրոջ ամուսինը Արգավանդի խճուղում խաղատուն ուներ: Արսենի պատմելով՝ հենց
Մեր երկրում շարժվեք մեր օրենքներով
Նախօրեին «Առավոտի» «Ըտենց օրենք կա» հրապարակման մեջ անդրադարձել էինք նրան, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 6 ժամ հետաձգվել էր Կուբան-Երեւան թռիչքը, սակայն ավիաընկերության աշխատակիցները նույնիսկ «նեղություն» չեն կրել ուղեւորներին այդ մասին նախապես զգուշացնելու: Բացի այդ, «Կուբանյան ավիաընկերության» պատասխանատուները ուղեւորներին չեն ապահովել սնունդով եւ հեռահաղորդակցման միջոցներով, ինչը պահանջում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ
Ուղեվարձը չի՞ թանկանա
Ապրիլի 1-ից, գազի սակագի բարձրացման հայտարարությունից հետո, միջմարզային ուղեւորափոխադրողները հավաստիացրին, որ կբարձրանա նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձը, քանի որ միկրոավտոբուսները շահագործվում են գազով: «Առավոտը» փորձեց ոլորտի պատասխանատուներից պարզել, թե գազի գնաճը կանդրադառնա՞ նաեւ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի արժեքի վրա: Մեր այն հարցին, թե մինչ օրս մայրաքաղաքում երթուղիներ շահագործող որեւէ ընկերություն ուղեվարձի թանկացման հայտ ներկայացրե՞լ է, Երեւանի քաղաքապետարանի
ԱՆՈՒՆՍ ՀՐԱԶԴԱՆ Է, ԱԶԳԱՆՈՒՆՍ՝ ՏՈՆԱՎԱՃԱՌ
Կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարները հայտարարում էին, որ եթե իրենց տեղի վարձը չնվազեցվի, ապա Հանրապետության հրապարակում սեղանիկ կդնեն ու իրենց ապրանքներն այնտեղ կվաճառեն: Ցուցարարները պատրաստվում են լքել «Հրազդան» տոնավաճառը: Արդեն 2-րդ օրն է, ինչ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականները գործադուլ են անում: Նրանք որոշել են չբացել իրենց տաղավարները՝ այնքան ժամանակ, մինչեւ տոնավաճառի տնօրինությունը չկատարի իրենց պահանջը, այն
«Վերանայեք ձեր որոշումը»
Պատգամավորները կրկին դիմել են իրենց գործընկերներին «Յոթի» գործով անցնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը իրենց ու նաեւ հետախուզման մեջ գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անունից դիմել են խորհրդարանի պատգամավորներին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ 2008թ. մարտի 4-ին ՀՀ ԱԺ նիստում իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը վերանայելու առաջարկով: Կալանավորված պատգամավորները նախ հիշեցրել
«ՀԵՏԸՆԹԱՑ ՔԱՅԼ»
Այսպես է կառավարությունը որակել «Ժառանգության» պատգամավորների նախաձեռնությունը՝ վերացնել հեռարձակման արտոնագրման մրցույթներ չհայտարարելու արգելքը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը 2009-ի փետրվարի 17-ին շրջանառության մեջ են դրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնություն, որով պիտի ուժը կորցրած ճանաչվի 2008-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ սահմանած արգելքը՝ մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման արտոնագրման
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹՐԻՔՆ ԷԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երեկ «Հայելի» ակումբում «Ազատություն» ռ/կ-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ ընտրություններից առաջ ընդդիմությանը շատ ավելի հեշտ է լինում ջլատել, պառակտել, իսկ իշխանությունը գնում է կուռ, ամբողջական՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Իշխանության մեջ եղած քաղաքական ուժերին ինչ-որ բաներ միավորում են եւ ինչ-որ կոնկրետ հետաքրքրություններ ունեն: Ընդդիմության մեջ եղած ուժերի համար կոնկրետ հետաքրքրություններն ապագայի հարց