Օրվա լրահոսը

Եղեւնիները չեն գողացել

Դրանք հիվանդացել են, ինչի պատճառով էլ բնից հանել են Ցեղասպանության թանգարանի Հիշատակի ծառուղում նման 3 ազատ տարածք կա, որտեղ նոր եւ առողջ եղեւնիներ են տնկելու: Սա չորացած եւ արմատահան արված եղեւնին է: Օրերս լուրեր էին տարածվել, որ Ցեղասպանության թանգարանի Հիշատակի ծառուղուց պետական եւ հասարակական գործիչների կողմից տնկված մի քանի արծաթափայլ եղեւնիներ անհետացել են: Ըստ այդ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՃՈՃԱՆԱԿԻ ՆՄԱՆ Է»

Արծվիկ Մինասյանի համոզմամբ, անկումը կշարունակվի, քանի դեռ չկա տնտեսական քաղաքականության արմատական վերանայում: Հայաստանի տնտեսական աճը շարունակում է դանդաղել: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսությունը աճել է 2,8%-ով: Այն դեպքում, երբ առաջին հինգ ամիսներին տնտեսական աճը կազմել է 8,8%, կիսամյակային տվյալներով՝ 6,2%, 7 ամիսների տվյալներով՝ 4%,

ԵՄ-ն շահագրգիռ է աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

«Եվրոպան պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ,  հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը՝ Ադրբեջանի լեզուների համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Եվրամիությունում: Մենք կարող ենք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ սատարելու համար այդ հակամարտության լուծման գործընթացին: Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության իր գործընկերները

Ինքնությունը պարզվում է

Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ նախորդ օրը երեկոյան Երեւան քաղաքի վարչություն է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ «Առագաստ» սրճարանի հետեւի մասում գտնվող հուշարձանը ներկել են: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Օղակաձեւ զբոսայգու 1-ին մասում գտնվող Հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի վրա կարմիր ներկով գրառումներ

Կդիմեն ՄԻԵԴ-ին

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, թե «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները, այդ թվում՝ ինքը, արդեն սկսել են ՄԻ Եվրոպական դատարանին գանգատ ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից հայաստանյան դատական ատյաններում՝ ընդհանուր իրավասության, Վերաքննիչ, զոհերի հարազատները բողոքարկել էին Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի անգործությունը՝ մատնանշելով երկու տարի սպանությունների բացահայտման

«Արսենն ընդամենը հաշտեցրել է»

Մեր թերթում («Առավոտ», 24.09.2010) տպագրված «Արարատ քաղաքում «քաղաքացիական պատերազմ» է» հոդվածի առիթով երեկ քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն ասաց. «Ես վաղուց ճանաչում եմ Արսեն Հակոբյանին, նա եղել է արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկը, արժանացել է բազմաթիվ խրախուսանքների՝ հանրապետության այն ժամանակվա ղեկավարների, ԵԿՄ-ի կողմից: Ընդ որում, նա պատերազմին մասնակցել է շատ երիտասարդ տարիքից՝ 16-17 տարեկանից: Ի տարբերություն շատերի,

«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ»

Հրապարակավ հայտարարում է նոր-նոր «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամակցած գործարար Լավանդայի Արայիկը՝ Արայիկ Հայրապետյանը: – Ձեր անդամակցությունը «Օրինաց երկրին» մի քիչ զարմանալի էր, քանի որ շատ լավ հիշում ենք, թե ինչպես էիք պայքարում նույն այդ ՕԵԿ-ի թեկնածուի դեմ, Եղվարդի ընտրատարածքում, կարծես Դուք բավականին ձայներ հավաքեցիք, սակայն մեծամասնականով պատգամավոր դարձավ «ՍԱՍ»-ի Արտակը: – Ես շնորհակալ եմ, որ

ԱՇՈՏՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԷՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ՞Ն

ԱԺ գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովը երեկ 2 «դեմ» (Անահիտ Բախշյան ու Լիլիթ Գալստյան) եւ 5 «կողմ» (Արտակ Դավթյան, Հեղինե Բիշարյան, Կարինե Աճեմյան, Արտակ Զաքարյան, Արման Սահակյան) որոշել է դրական եզրակացություն տալ լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելուն: Նիստին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան

Անկեղծ խոստովանության պահը

Շեքսպիրյան հերոսի հարցը ՀՀ իշխանությունների սեղանին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել է հայ-  իրանական հարաբերություններին: «Վաշինգտոնին անհանգստացնո՞ւմ են հայ-իրանական հարաբերությունները», ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ դեսպանն ասել է. «Իրանը Հայաստանի հարեւաններից մեկն է, եւ վերջին տարիներին այն շատ կարեւոր հարեւան է եղել, քանի որ Իրանն ապահովում է Հայաստանի

Ի՞ՆՉ ԿՈՒԶԵԻՔ, ՈՐ ԵԽ-Ն ԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

«Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի հայ մի քանի մասնակիցները երեկ առաջարկեցին՝ դադարեցրե՛ք կրկնակի չափանիշներ կիրառելը եւ զուտ քաղաքական նպատակներով առաջնորդվելը: Դմիտրի Մակարովն առաջարկում է դադարեցնելը ներկայացնել, թե Եվրոպայի խորհուրդն ունակ է հարցեր լուծելու: Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի «Ժողովրդավարությունը եւ ներկայացուցչականությունը» աշխատանքային քննարկման վարողը՝ Մեծ Բրիտանիայից քաղաքական մեկնաբան Նիք Թորփը երեկ արձագանքելով Կովկասի ինստիտուտի տնօրեն

ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ԵԽ-Ն ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՉԷ

Երեկ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին ասել է ԵԽ պաշտոնյան, բայց փաստն այն է, որ  անցած ավելի քան երկուսուկես տարիների ընթացքում ԵԽԽՎ թվով 4 բանաձեւերի պահանջներն անկատար են մնում: «Մարտի 1»-ի զոհերից 9-ի հարազատները՝ ի դեմս Ալլա Հովհաննիսյանի, դեռ հոկտեմբերի 18-ին էին դիմել Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչություն՝ ցանկություն հայտնելով հանդիպել Երեւանում անցկացվող ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի»

ՊԱՐԶ Է ԱՌԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային վիճակագրական ծառայությունում մասնակցել է Վիճակագրության համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը եւ հայտարարել է. «Եթե չլինի վիճակագրությունը, մենք չենք կարող տալ գնահատականներ՝ ինչ ուղղությամբ ենք գնում, որտեղ են մեր խնդիրները, բացթողումներն ու նվաճումները, եւ ինչպես են չափվում այս բոլոր երեւույթները»: Մի խոսքով, ինչպես ասում էին Իլֆն եւ Պետրովը՝ վիճակագրությունը գիտի

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ՞ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)

Հոկտեմբերի 20

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք ընտանեկան հարցերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի երեկո է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Որոշումներ կայացնելիս երկար մտածեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Եթե խնդիրներ ունեք՝ դիմեք մտերիմներին: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ձեզ անհաջողակի տեղ մի

Ճգնաժամի պատճառով

Ելնելով ֆինանսական դժվարություններից՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը հանել է Սբ. Ծննդյան տոնի ավանդական նշումը Բուկինգհեմյան պալատում: Տոնակատարություններին պետք է մասնակցեր շուրջ 600 պալատական, ինչպես նաեւ Բուկինգհեմյան պալատի հյուրերը: Տնտեսական ճգնաժամը ստիպել է թագուհուն հանել այդ միջոցառումը՝ խնայողության նպատակով: Ըստ Բուկինգհեմյան պալատի ներկայացուցչի՝ թագուհին գիտակցում է, որ Մեծ Բրիտանիան կրում է տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքները,

66-ամյա կինը՝ մայրիկ

66-ամյա հնդկուհին ամենածեր կինն է աշխարհում, ում հաջողվել է այդ տարիքում ծննդաբերել եռյակ՝ արհեստական բեղմնավորումից հետո, որը անցկացվել է Խարիանեում: Նախկինում անպտուղ Բհատերի Դեվին ծննդաբերել է երկու տղա եւ մեկ աղջիկ: Ներկայումս երեխաները գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանզի ծնվել են նվազ քաշով: Բժիշկ Անուրագ Բիշնոն, ով զբաղվում էր կնոջ բուժմամբ, նշում է. «Ծննդյան վկայականի

Հելուոինի օրը՝ սրբերի հագուստներով

Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ ծնողները Հելուոինի օրն իրենց երեխաներին պետք է հագցնեն հայտնի սրբերի հագուստներ՝ կախարդների եւ այլ չար ուժերի հագուստների փոխարեն: Երիտասարդները պետք է նման լինեն Սբ. Գեւորգին, Սբ. Ֆրանցիսկ Ասիզացուն կամ Մարիամ Մագդաղենացուն, այլ ոչ թե ստեղծեն օկուլտիստական երանգ ունեցող մահվան մասին հիշեցնող կերպար: Այդպես են կարծում Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսում:

Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ ավելի առողջ են

Ամուր սիրտ ունենալու համար անհրաժեշտ է սիրել սեփական անձը։ Այսպիսի եզրակացության են եկել Նոր Զելանդիայի Քենտերբերի համալսարանի հոգեբան Էնդի Մարտենզն ու իր գործընկերները, որոնց կարծիքով՝ բարձր ինքնագնահատականը մարդուն ստիպում է սպառնալիքի բախվելու դեպքում անվտանգության զգացում ունենալ։ Ժամանակակից հասարակության մեջ սպառնալիքը ասոցացվում է սոցիալական ցնցումների հետ, որոնք կարող են քայքայել նյարդերը։ Գիտնականը որոշել է ուսումնասիրել, թե

21-րդ դարի «ժանտախտը»

Իհարկե, մեծ մասը կասի, որ դա, այսպես կոչված, սպիդն է: Ցավոք՝ ոչ… Կա մեկ այլ հիվանդություն, որը «թքած ունի» սպիդի վրա: Դա խիստ վարակիչ հեպատիտ B-ն է: Հեպատիտ B-ն (լյարդի բորբոքում) վիրուսային վարակիչ հիվանդություն է: Վիրուսը, որը գտնվում է հիվանդ մարդու թքի, քրտինքի, արցունքի, սերմնահեղուկի, արյան մեջ, անցնելով առողջ մարդու արյան մեջ, վարակում է նրան:

Բասիլաշվիլին Երեւանում էր

Ճանաչված դերասանը հանդես  եկավ ֆիզիկոսի դերում Օրերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ընդամենը մեկ ներկայացումով հանդես եկավ Գ. Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնը: Երեւանյան հանդիսատեսի դատին հանձնվեց Մայքլ Ֆրեինի «Կոպենհագեն» ներկայացումը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլու մասնակցությամբ, ով ներկայացման մեջ հանդես եկավ ֆիզիկոս Նիլս Բորի դերում: Հայ հանդիսատեսը Օ. Բասիլաշվիլուն հիշում է ավելի շատ կինոֆիլմերից՝ «Կայարան

4 հայ եւ մեկ հոլանդացի՝ «Նարեկացիում»

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց 5 ժամանակակից նկարիչների՝ Նանա Մինասյանի, Տիգրան Ասատրյանի, Արմեն Խոջոյանի, Սեւան Նաղաշյանի եւ հոլանդացի նկարիչ Ռալֆ Հեյնենի ցուցահանդեսը: Հայկական բնապատկերներ, հայկական եկեղեցիներ, կանանց դիմանկարներ պատկերող աշխատանքներով հանդես եկող նկարիչները համախմբվել էին մեկ ընդհանուր գաղափարի ներքո՝ նկարել գեղեցիկն ու հայկականը: Տարբեր երկրներում ապրած եւ ստեղծագործած նկարչուհի Սեւան Նաղաշյանը նշեց, որ խմբակային ցուցահանդեսով

Երկուսն էլ՝ երկուսից երկու հաղթանակ

Բուլղարիայում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 26-րդ եւ կանանց 15-րդ ակումբային բաց առաջնությունները եւ երկուսում էլ մեր «Mika Yerevan» թիմերը գերազանց մեկնարկ են վերցրել: Երկրորդ տուրում մեր աղջիկները 3:1 հաշվով պարտության մատնելով «St. Peterburg Chess Club»-ին՝ թիմային 4,0 միավորով եւ լրացուցիչ գործակիցներով ստանձնեցին առաջատարի դերը: Խաղատախտակների վրա ըստ հերթականության գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Էլինա Դանիելյան-Վիկտորիա Սմիլիտե՝

ԱՌԱՔԵԼ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՎԵԼ

Մարզասերներին տեղեկացրել ենք, որ ներկայումս 26 երիտասարդ ծանրորդներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանում եւ Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են եկող ամսվա վերջին Կիպրոսում մեկնարկող Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությանը, որը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար պաշտոնական վերջին մրցումն է լինելու մրցաշրջան 2010-ում: Թե ովքե՞ր կընդգրկվեն հավաքականներ, հայտնի կդառնա միայն հավաքների ավարտից հետո եւ,

Եվ դո՞ւ, Ալ Բանո

Ըստ «Արմինֆո» գործակալության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում բացվել են գյուղապետարանի եւ մանկապարտեզի նոր շենքեր, ինչպես նաեւ հանրապետությունում առաջին գյուղական շուկա՝ ռուսաստանաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Բացմանը, ի թիվս պետական այրերի, ներկա է եղել նաեւ աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալ Բանոն: Հայկական գործակալությունների այս լուրը հասել է նաեւ Ադրբեջան: Այս երկրի արտաքին

Որակավորվեցին եւ մասնագիտացվեցին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Որակ եւ համապատասխանություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 9-ը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց Երեւանի ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների 2-րդ փուլը: Դրանց մասնակցեց 254 ուսուցիչ: Որակավորման բարձրացման դասընթացներն ընթացան երկու ուղղությունով՝ նեղ մասնագիտական եւ ընդհանուր կրթական, որի մեջ ներառվեցին գնահատման նորագույն ձեւերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Հոկտեմբերի

18-ամյա «Անտարես»

«Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեխաներին ծանոթացնում է հերթական հրատարակության հետ: Երեկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (տնօրեն՝ Ռուզան Տոնոյան) նշվեց «Անտարես» մեդիա հոլդինգի հիմնադրման 18-ամյակը: Առաջին գիրքը՝ «Ազնավուրը կինոյում», «Անտարեսը» հրատարակել է 1992թ: Այսօր արդեն հաշվվում է շուրջ 20000 անուն գիրք՝ գեղարվեստական, մանկական, նկարիչների ալբոմներ եւ այլն: 2000 թվականից հրատարակչությունը սկսել է թարգմանական գրականության լույսընծայումը,

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԸ ԵՎ ՎԱՐՈՐԴԸ

Երեւանի բնակչության հիմնական երթեւեկամիջոցը դարձել են երթուղային տաքսիները: Դրանք հարմարավետ են ու արագաշարժ: Սակայն պետք է ասել, որ վարորդների կողմից մատուցված ծառայությունը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Էլ չեմ խոսում ավտոմեքենաների մի մասի անմխիթար, երբեմն նույնիսկ վտանգավոր տեխնիկական վիճակի մասին: Ինձ, որպես բժշկի, հատկապես անհանգստացնում է վարորդների առողջական վիճակի խնդիրը, ինչից անմիջականորեն կախված է նաեւ

«ՀԱՏԻՍԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐԱԳԱՎԱԹԻՆ

Երեւանի «Հատիս» ակումբի կանանց բասկետբոլային թիմը հոկտեմբերի 25-ի երեկոյան մեկնում է Նովոսիբիրսկ, որտեղ Եվրագավաթի խաղարկության նոր փուլի մեկնարկային հանդիպումը կանցկացնի տեղի «Դինամոյի» հետ: Իսկ մինչ այդ մարզվում է «Միկա ՄԱ» դահլիճում: Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հետաքրքրվեցինք, թե հանրապետության անցած տարվա լավագույն թիմի կազմում ովքե՞ր են մրցակցի դաշտում մտնելու խաղադաշտ: Տվեցին 13 անուն: Ահա նրանք՝ Ամանդա

ՀԻՄԱ ԷԼ ԼԵՀԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

Վերջինս որոշել է Հայաստանում էլ ներկայացնել իր երկրի երեւելիներին Մշակույթի ոլորտը ղեկավարող որոշ չինովնիկներ հաճախ արտահայտվում են, թե հպարտ են արվեստի տարբեր ասպարեզներն ընդգրկող հանրապետական եւ միջազգային փառատոների առատությամբ, մոռանալով, որ Երեւանը մեծությամբ ոչ Նյու Յորք է եւ ոչ էլ Մոսկվա: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետների մեծ մասը քանիցս նեղսրտել է փառատոների քանակից: Երեւանի Կոմիտասի անվան

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻՆ ՏԵՍՆԵԼ ԱՆԳԱՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ

1news.az-ի մատուցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մասնակցի Աթենքում կայանալիք Միջերկրածովյան երկրների կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված գագաթաժողովին, ապա ինքն Աթենք չի մեկնի: Հունական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա կրկին քննադատել է Իսրայելին եւ նրա գործողությունները որակել որպես պետական ահաբեկչություն: Էրդողանը կրկին պահանջել է, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031