Լրահոս
Օրվա լրահոսը

5000 ՈՍՏԻԿԱՆ ԵՎ ՄԵԿ ԱՎԱԳՅԱՆ

Մարտ 27,2009 00:00

\"\"«Որոգայթ» սերիալում կա ոստիկան՝ մայոր Ռազմիկ Ավագյանը: Մայոր Ավագյանը ոստիկանության կառույցներից մեկում բաժնի պետ է: Ես շատ կուզեի, որ մեր ոստիկանները մայոր Ավագյանի նման լինեին՝ ազնիվ, պարկեշտ, բարձր որակներ ունեցող հմուտ մասնագետ, հանցագործի նկատմամբ՝ անողոք, իր խոսքի տեր մարդ, իրեն եւ դիմացինին հարգող: Այնքան արհեստավարժ, որ պատանդի կյանքը փրկելու համար հանցագործին բաց է թողնում, իսկ օրեր անց՝ վարպետորեն ձերբակալում:

Ըստ պաշտոնական՝ ՀՀ ԱԺ-ում հրապարակված տվյալների, Հայաստանում կա մոտ 12 հազար ոստիկան: Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի բնակչության կեսը ապրում է Երեւանում, ապա Երեւանում կա մոտ 6 հազար ոստիկան: Համենայնդեպս, մայրաքաղաքում ոչ պակաս, քան 5000 ոստիկան կա: Իսկ «Որոգայթի» գործողությունները տեղի են ունենում Երեւանում եւ ցանկացած տիպի հանցագործության կամ հանցագործության փորձի պարագայում՝ լինի դա զինված հարձակում, մահափորձ, մարդուն առեւանգելու փորձ, սպանություն, դեպքի վայր է գալիս մայոր Ավագյանը: Ուրեմն, այս սերիալում, ուր կան տասնյակ բացասական հերոսներ, կա օրինապաշտ քաղաքացիներին օգնության հասնող միայն մեկ ազնիվ ոստիկան: Պաշտոնական թվերի հետ համադրման արդյունքում ստանում ենք, որ, ըստ «Որոգայթի» հեղինակների, Երեւանի ոստիկաններից միայն մեկն է ազնիվ. 5000-ից մեկը կամ 0.02 տոկոսը: Այդ դեպքում, ինչո՞ւ է լռում ոստիկանությունը ու չի բողոքում՝ իր աշխատանքը խեղաթյուրված ներկայացնելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել