Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻԵՎԻ «ՎԱՐԴԱՆԻԿԸ»

Մարտ 27,2009 00:00

\"\"Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովիցկին երեկ հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Նախագահական ընտրություններն այդ երկրում անցկացվելու են այս տարվա վերջին կամ 2010-ի սկզբին: «Ես անպայման մասնակցելու եմ նախագահական ընտրարշավին, բայց կհաղթեմ, թե ոչ, դա կախված է միայն Աստծուց»,- նշել է քաղաքապետը: «Ես քաղաքապետ եմ, որը պատմության մեջ կմտնի իր ոչ ստանդարտ որոշումներով, իր հետեւողականությամբ: Թող ասեն, որ ես խելագար եմ: Այո, ես խելագարի պես սիրում եմ Աստծուն, առաջին հերթին՝ Աստծուն, ես խելագարվում եմ ընչազուրկ մարդկանց հանդեպ իմ սիրուց»,- հայտարարել է Կիեւի քաղաքապետը: Newsru.com կայքը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Գերագույն Ռադայի (Ուկրաինայի խորհրդարանի) հանձնաժողովը հայտարարեց, որ Չեռնովիցկուն պետք է ուղարկել հոգեբուժական փորձաքննության: Ինքը՝ քաղաքապետը, իրեն համարում է Կիեւում շատ սիրված ու հարգված անձնավորություն: Չեռնովիցկու խոսքերով՝ բնակիչները, տեսնելով իրեն փողոցում, ժպտում են, մանավանդ, երբ քաղաքապետը քայլում է Կիեւի փողոցներով՝ առանց թիկնապահների, եւ անձամբ գրանցում է իր ծոցատետրում քաղաքացիների դժգոհությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել