Օրվա լրահոսը
ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ մարտի 9-14-ը նախատեսված ընթացիկ ստուգումները դպրոցներում կանցկացվեն հետեւյալ ժամանակացույցով. 8-րդ դասարան- հայոց լեզու եւ գրականություն՝ մարտի 9-ին մաթեմատիկա՝ մարտի 10-ին հայոց պատմություն՝ մարտի 11-ին 9-րդ դասարան- հայոց լեզու եւ գրականություն՝ մարտի 9-ին մաթեմատիկա՝ մարտի 10-ին հայոց պատմություն՝ մարտի 11-ին 10-րդ դասարան- ֆիզիկա կամ ռուսաց լեզու՝ մարտի 12-ին քիմիա կամ օտար լեզու՝
Մարտի 5 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Մի տարվեք անհեթեթ մտքերով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես
Բիլ Գեյթսը թույլ չի տալիս իր երեխաներին iPhone գնել
«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր ընտանիքին արգելել է օգտվել Apple ընկերության արտադրանքներից, գրում է tert.am-ը: Ինչպես պարզել է «Vogue» ամերիկյան հանդեսը, Գեյթսն իր երեխաներին արգելում է oգտվել iPod եւ iPhone բջջայիններից: «Մեր տանը գրեթե ամեն ինչ թույլատրված է,– ամերիկյան լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան,– կան միայն երկու իրեր, որոնք
«ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼ»
Ըստ հոգեբանի, ճակատագիր կոչվածը գիտակցությունից դուրս գտնվող բազմաթիվ գործընթացների արդյունք է Կա՞ ճակատագիր, թե՞ ոչ, եւ արժե՞ հավատալ դրա գոյությանը: Ճակատագրի վերաբերյալ ամեն մարդ իր տեսակետն ունի, ու յուրաքանչյուրն իր ձեւով է մեկնաբանում այն: Երբ ինչ-որ մեկի հետ անհաջողություն է լինում, սովորաբար ասում են, թե դա նրա ճակատագիրն էր: Նույնն ասում են նաեւ ինչ-որ լավ
Ի՞ՆՉ Է ԾՐԱԳՐԵԼ ՆՈՆԻՏՈ ԴՈՆԵՐԸ IBF/IBO վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում: Նրա եւ Ռաուլ Մարկեսի միջեւ մարտի 21-ին նշանակված չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտը հերթական անգամ հետաձգվում է: Այս անգամ նշվում է ապրիլի 18-ը: Դոների պրոումոթեր Կամերոն Դանկինը այդ առիթով լրագրողներին խոստովանել է. «Ես չեմ հասկանում,
Մեկնարկը՝ մարտի 21-ին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Այն կմեկնարկի մարտի 21-ին՝ «Հրազդան» ստադիոնում կայանալիք «Կիլիկիա»-«Ուլիս» խաղով եւ եզրագիծը կհատի նոյեմբերի 11-ին՝ «Գանձասար»-«Շիրակ», «Փյունիկ»-«Միկա», «Կիլիկիա»-«Բանանց», «Ուլիս»-«Արարատ» հանդիպումներով: Սպարապետի հիշատակին Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան պատանեկան ֆուտբոլի հուշամրցաշարում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: Այսօր «Բանանց»
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆ
«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են 1993/1994 թթ. ծնված մարզիկները, որոնք ներկայացնում են հանրապետության գրեթե բոլոր մարզերը: Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը երեկ «Առավոտին» ասաց. «Նախնական փուլում հանդես են գալիս այս տարիքային խմբի 153 մարզիկներ, որոնք ներկայացնում են հանրապետության գրեթե բոլոր մարզերը: Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել,
«Տաքսի «Էլի լավ ա»
10 ռեժիսորների ընդհանուր կինոնախագիծը Հրանտ Թոխատյան, Լեւոն Հարությունյան, Միքայել Պողոսյան, Արտաշես Ալեքսանյան, Խորեն Լեւոնյան, Լուիզա Ներսիսյան, Նազենի Հովհաննիսյան, Լիլի Էլբակյան… Դերասան-դերասանուհիների այս անվանացանկին ավելացնում ենք ռեժիսորներ Ավագ Ավագյանին, Արամ Շահբազյանին, Արմեն Ղազարյանին, Արտակ Չիլֆիմյանին, Գարիկ Մաշկարյանին, Դավիթ Բաբայանին, Էդգար Բաղդասարյանին, Հրանտ Մովսիսյանին, Հրաչ Քեշիշյանին եւ Վահե Խաչատրյանին. արդյունքում ստացվում է «Շարմ Հոլդինգի»՝ «Տաքսի «Էլի լավ
«Նախ մեր ներսի վիշապից ձերբազատվենք»
Կարեն Խաչատրյանի բեմադրությունն՝ ընդդեմ ստրկամտության Կարեն Խաչատրյանը սիրով է թարգմանել ու բեմադրել: Համազգային թատրոնում օրերս դիտեցի Կարեն Խաչատրյանի բեմադրած «Վիշապը» ներկայացումը՝ ըստ Եվգենի Շվարցի: Ռեժիսոր, դերասան Կ. Խաչատրյանը աշխատել էր ամեն դետալի վրա, արդյունքում՝ ներկայացումը դիտվում էր մեկ շնչով: Ընտրված դերասանական կազմը հարիր էր բեմադրությանը (Մխիթար Ավետիսյան՝ Վիշապ, Վարշամ Գեւորգյան՝ Լանցելոտ, Վանիկ Մկրտչյան՝ Շառլեման, Անի
ՕԳՐԻԶԿՈՆ ՊԱՏԺՎԵՑ Ուկրաինական Գերագույն Ռադան (խորհրդարանը) պաշտոնանկ արեց արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոյին: «Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ Օգրիզկոն վերջերս սպառնացել էր ՌԴ դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինին հայտարարել «պերսոնա նոն գրատա»՝ թերթին տված հարցազրույցի համար: Սակայն պատգամավորներն ունեին բազմաթիվ այլ դժգոհություններ նախարարից, նրան մեղադրեցին Ռումինիայի հետ տարածքային վեճում պարտություն կրելու համար (Ուկրաինան չկարողացավ իր իրավունքները հաստատել վիճելի կղզիներից
Առեւտուր չի եղել Մարտի 6-ին նախատեսված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Այդ հանդիպման նախօրեին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվության արտահոսք՝ իբր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է իր ռուսաստանյան գործընկերոջը ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի միջուկային զենքի ստեղծումից, իսկ փոխարենը Սպիտակ տունը իբրեւ թե խոստացել է վերանայել
«Ոչ թե ծեծկռտուք, այլ՝ քաշքշոց»
Միջադեպը մեկնաբանում է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրենը Անցյալ շաբաթ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ փետրվարի 24-ին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի 10-րդ դասարանում սովորող Հրանտ Բեգլարյանը՝ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդին, ծեծի է ենթարկվել նույն դպրոցի մեկ այլ աշակերտի՝ Տիգրան Հարությունյանի կողմից, իսկ ավելի ուշ վերջինիս հետ հաշվեհարդար է
«ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՔ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ»
Հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ԳԹԿ-ականները քննարկեցին ընթացիկ գնահատման անցկացման մեխանիզմները: Մարտի 9-14-ը ՀՀ հանրակրթական դպրոցներում կիրականացվեն 9-րդ եւ 11-րդ դասարանցիների ընթացիկ գնահատումներ՝ ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով: Մինչ այդ, երեկ ԳԹԿ-ականները հանդիպեցին մի շարք դպրոցների տնօրենների հետ՝ «կլոր սեղանի» շուրջ քննարկելու այն հարցերը, որոնց առիթով նախորդ ընթացիկ գնահատման գործընթացի ժամանակ եղան անհամաձայնություններ: Մինչ հարցուպատասխանին անցնելը, ԳԹԿ
«… ԱՊՐԻԼ ԼՈՅՍԻՆ ՀԱՄԱՐ ԼՈՅՍԵՐՈՒՆ ՊԷՍ ՇՌԱՅԼ…»
Երեկ առավոտը ջինջ էր ու զուլալ, այսօր առավոտը լցված է Զուլալ Գազանճեանի կորստյան ցավով Արդեն տասը օր չի բաբախում մի սիրտ, որ ամեն զարկով մեզ հուշում եւ հիշեցնում էր բանաստեղծության ակունքների մասին եւ ոչ միայն… Կանգ է առել մի սիրտ, որի ամեն զարկով բանաստեղծության մի գոհար էր ծնվում… Ապրիլ պահ մը, բայց խոր ապրիլ իբրեւ
Ելքեր՝ ըստ մարզպետի
Դսեղի անտառահատումների հարցով զբաղվողներ կան Մամուլում, այդ թվում եւ «Առավոտում», վերջին շրջանում բազմաթիվ հրապարակում-ահազանգեր եղան, որ Լոռու մարզի Դսեղ գյուղի մատույցներում գտնվող անտառում ահռելի չափերի հասնող ապօրինի հատումներ են իրականացվում: «Գործը» արվում է գիշերով՝ «մթության քողի տակ» եւ դատելով «գործի» հաջող ելքից, ենթադրելի էր, որ գործում է կազմակերպված խումբ՝ ազդեցիկ որեւէ պաշտոնյայի կամոք: Երեկ լրագրողների
ԴՈԼԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Չե՞ք լսել՝ դոլարը թանկացել է Այս օրերին տագնապ են ապրում Արցախի բանկերը, մանավանդ՝ «Արցախբանկը»: Դոլարի կուրսի կտրուկ աճ է արձանագրվել՝ մոտ 30%: «Արցախբանկ» ՓԲԸ տնօրեն Պ. Գրիգորյանը անհանգստություն է հայտնում այդ առթիվ, նշելով, որ տարադրամի այդպիսի կտրուկ տատանումներն ավելի շատ ազդում են բանկերի գործունեության վրա, քան թե հասարակ ժողովրդի կյանքի: Սակայն այս երկու օրվա ընթացքում
Ինչու էր ԶԼՄ-ներին «սիրում» ոստիկանը
Համազգեստը վստահելի է դարձրել «գնորդին» ՀՀ հատուկ քննչական ծառայության (քննիչ Վարդան Հարությունյան) կողմից ոստիկանության նախկին մայոր Զաքար Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց: Զաքարյանը մեղադրվում է խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Մայորն աշխատել է Երեւանի ՆԳՎ պետավտոտեսչության բաժնում, ապա «Կենտրոն» բաժնում՝ որպես պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ: Ըստ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի Իսահակյան փողոցում գտնվող Արմեն Ավետիսյանի սեփական տան տարածք մտան դիմակավորված, զինված անձինք: Նրանք «սկոչելով» տանը գտնվող անձանց բերանները, աչքերը, կողոպտեցին տունը: Մաքսային ծառայության նախկին պետի բնակարանից նրանք տարան $280 հազարի ոսկեղեն: Ասում են, որ գողացվել են նաեւ ադամանդյա իրեր, հսկայական գումար: Հարուցվեց քրեական գործ: Վարույթն իրականացնում է
«Օդնոկլասնիկի գործն» էլ կտեղափոխվի
Երեւանի քրեական դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, փետրվարի 19-ից սկսվել եւ դեռ չի ավարտվել «Օդնոկլասնիկ» սրճարանում անցյալ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստերին տուժող Աբել Միքայելյանն ու տուժողի իրավահաջորդ, սպանված Անդրանիկ Բաբայանի կինը չներկայացան: Ինչպես տեղեկացրել ենք, վկա՝ «Ռադիոլուրի» նախկին խմբագիր Արթուր Սահակյանը գտնվում է ԱՄՆ-ում:
ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ Է ՄՈՒԾԵԼ
Օրեր առաջ Արաբկիրի համայնքի Ն. Տիգրանյան 7/69 բնակարանի բնակիչ Աշոտ Մխոյանի բնակարան ներկայացավ հարկայինի աշխատակիցը՝ գույքահարկի համար: Ինչպես ամեն տարի, 6 անձից բաղկացած Մխոյանի ընտանիքն այս անգամ էլ իրենց երկուսենյականոց բնակարանի համար վճարեց պահանջված գումարը: Նշենք, որ բնակարանի կոմունալ բոլոր ծախսերը հոգում են Մխոյանները, եւ չի պատահել, որ որեւէ խնդիր ծագեր այդ հարցում: Սակայն հավաքագրողն
Զգաստացնում է «Փոխարժեքի շտկումն անհրաժեշտ միջոցառում էր Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման եւ ճգնաժամի հետեւանքների մեղմացման համար, սակայն պատասխանատու մարմինները պետք է ուժեղ եւ անկախ, իսկ Հայաստանի իշխանությունները զգաստ լինեն՝ գների չհիմնավորված աճից խուսափելու համար»,-երեկ ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: Նա նշել է, որ հարկային ու մաքսային մարմինները պետք է կարողանան
ԿԱՊԱՆՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է
Կապանով անցնող «ռեյսավիկ» վարորդները մարմնավաճառների համար «աշխատանք» են ապահովում «Սեքսի մեջ մարդիկ պիտի ազատ լինեն: Կինը ասում է՝ գիտես, ես քեզ համար պոռնիկ չեմ, որ ուզում ես ինձ հետ էդ ձեւով լինես, դե, ինքն էլ տղամարդ ա, ձանձրանում ա ու գնում ընկերուհու մոտ, դե, էն էլ շուռի-մուռի ա գալիս եւ այլն: Պապական ասացվածք կա՝ կինը
Գնաճի մակարդակով ռեկորդակիր ենք «Մենք որդեգրել ենք «լողացող փոխարժեքի» քաղաքականությունը: Սակայն կարող են լինել հարցեր, որոնք հնարավոր է հետագայում խնդրահարույց դարձնեն գնաճի կառավարումը: Մենք կարող ենք որոշակի սահմանափակումներ մտցնել փոխարժեքի տատանումների մեջ: Բոլոր երկրներն էլ էական տատանումների մեջ սահմանափակումներ մտցնելու կողմնակից են»,- լրագրողների հետ հանդիպմանը՝ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների եւ գնաճի վերաբերյալ նման կարծիք հայտնեց
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ «ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՑ» ՇԱՀԵՑԻՆ
Վախենալով, որ առաջիկայում ապրանքներն ավելի կթանկանան, մարդիկ խուճապահար՝ արկղերով ձեթ ու պարկերով ալյուր եւ շաքարավազ են գնում: Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը նախօրեին դեռ չէր հասցրել պաշտոնապես տեղեկացնել, որ դրամն արժեզրկվում է, երբ հանրապետության գրեթե բոլոր խանութներում արդեն ապրանքների վրա նոր գնապիտակներ էին փակցնում: Մինչ Ա. Ջավադյանը հայտարարում էր, որ առավելագույն գնաճը կլինի 8-9%-ի սահմանում,
«Կաշառք եմ տվել»
Քաղաքացին այդպես էլ չի հասկացել, թե ինչու է ԴԱՀԿ-ն նրանից գումար բռնագանձել «2009թ. փետրվարի 25-ին, ժամը 11-ին Կարեն Հեքիմյանը ԴԱՀԿ աշխատակից Մանուչարյանի պահանջով ԴԱՀԿ-ին է վճարելու չհիմնավորված 16500 դրամ, որը Կ. Հեքիմյանը որակում է որպես կաշառք՝ իշխանությունների կողմից կազմակերպված ռեկետի արտահայտություն». օրերս նման հայտարարություն էր տարածել Կարեն Հեքիմյանը, համանման մի դիմում էլ հղել է Մարդու
ԸՆԴԴԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՅԻՆ ԱՖԵՐԻՍՏՆԵՐԻ
Խորհրդարանի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը երեկ «Առավոտ» զանգահարեց անասելի վրդովված: Նրա խոսքը փոխանցում ենք առանց խմբագրական միջամտության: Վրդովմունքի առաջին պատճառը «Զանգահարել եմ, որ իմ զայրույթը հայտնեմ նախ այս դոլարային ավանտյուրայի առնչությամբ: Փաստորեն արդեն հերթական՝ որերո՛րդ անգամ ապացուցվում է, որ ֆինանսատնտեսական մեր կյանքը հանձնել ենք ֆինանսական աֆերիստներին: Ամեն անգամ հեռուստատեսությամբ կայունության մասին ինչ-որ բաներ են ճամարտակում,
ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը սպասում էր, կանխատեսում էր վերջին շրջանի զարգացումները: Ըստ վարչապետի, իրավիճակը կառավարության կողմից այսօր էլ վերահսկվում է: «Tert.am»-ի մատուցմամբ, վարչապետի ուշագրավ հայտարարություններից մեկն էլ այն էր, որ մեկ դոլարի համար 360-380 դրամ լողացող փոխարժեքը պահպանվելու է: Խոսելով մարտի 3-ին Կենտրոնական բանկի կողմից դրամի
«Որեւէ սխալ բան չեմ ասել»
Շարունակում է պնդել Գագիկ Մինասյանը Ընդամենը 1 օր առաջ այն բանից, երբ սեւ շուկայում դոլարը վաճառվեց 400-ից բարձր գնով՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պնդում էր, թե դրամը կարող է փոքր-ինչ արժեզրկվել դոլարի նկատմամբ, եւ «Առավոտի» հարցին, թե դրամի փոխարժեքը կարող է հասնել 430-ի՝ պատասխանեց. «Որեւէ կանխատեսումի մի հավատացեք»: Մարտի 2-ին
«ՅՈԹԻ» ԴԱՏՆ ԷԼԻ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատավորը դահլիճից հեռացրեց երկու քաղբանտարկյալների Երեկ «Յոթի» գործով դատավարությունը մեկնարկեց 30 րոպե ուշացումով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ազդարարեց, որ դա պայմանավորված է եղել Սուրեն Սիրունյանին մեկուսարանից ուշ բերելու պատճառով: Ավելի ուշ պարզվեց, որ Սիրունյանին ուշ էին դատարան բերել նրա վատառողջ լինելու պատճառով՝ բարձր ջերմություն ուներ: Դատավորը, որն այլեւս ոչ
«ԿԱՐԵՎՈՐԸ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ Է»
Որպես ստեղծված տնտեսական վիճակից ելք առաջարկում է ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: – Ըստ որոշ կանխատեսումների, սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում կարող է հասնել 1993 թվականի իրավիճակին. դուք այս չարագուշակ կանխատեսումների իրականացումը հնարավոր համարո՞ւմ եք: – Ընդհանրապես վիճակների նկարագրության առումով չեմ կարող պնդել, թե լրիվ նմանություն կլինի, բայց որոշակի վերապահումներով՝ այո, հենց