Օրվա լրահոսը

ԿՆՇՎԻ ԲԱՐԴԻՆԻ 70-ԱՄՅԱԿԸ

«ReAnimania-2011» անիմացիոն ֆիլմերի փառատոնը կնշի հայտնի մուլտիպլիկատոր Գարի Բարդինի ծննդյան 70-ամյակը: Ինչպես երեկվա ասուլիսում հաղորդել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «ReAnimania-2011»-ի շրջանակներում կկայանա նաեւ Գարի Բարդինի վերջին մուլտֆիլմի պրեմիերան: Սրանով անիմացիոն ֆիլմերի երրորդ փառատոնի անակնկալները չեն ավարտվում: Քասունու ասելով, նորամուծություններից մեկը կլինի այն, որ ժյուրիի կազմում կլինեն «ReAnimania»-ի հաղթողները: «Արդեն կազմել ենք գալիք տարվա

Գաղտնիքը՝ հայկական կովերն են

Պաղպաղակ՝ ամբողջ ձմեռ «Մարոժնիանոցի» մշակույթը երեւանցիների մեջ պահպանելու նպատակով երեկ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ներսում բացվեց պաղպաղակի անկյուն՝ «Scooop» սրճարան եւ վաճառքի կետ: Ի դեպ, հենց «Scooop»-ում էլ պաղպաղակը արտադրվում է: «Մարիոթ» հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Զոլտան Կոնշանսկիի փոխանցմամբ, պաղպաղակն արտադրվում է միայն բնական հումքերով եւ վաճառվելու է միայն իրենց մոտ՝ «Scooop»-ում. «Պաղպաղակը հենց այդպես

«ՆՐԱ ԳԻԾՆ ԱՎԵԼԻ ԳՈՒՆԵՂ Է»

Լեւոն Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ամստերդամյան ջրանցքներ: Վենետիկ. Հառաչանքի կամուրջը: Հովհ. Շիրազի թանգարանը: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացված ցուցահանդեսը նվիրված էր Լեւոն Լաճիկյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակին: Գեղագետի, մշակութային մեկնաբանի եւ արվեստաբան-լրագրողի գործունեությունը հաշվվում է մի քանի հարյուրի հասնող արվեստաբանական հոդվածներով, Երեւանում եւ Նյու Յորքում հրատարակված 5 գրքերով («Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ», «Հրաշալի այբուբենը», «Ներբող Մայրենիին» եւ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԿԻԵՎՈՒՄ

Նախագահ Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի գործկոմի ամփոփիչ նիստում հայտարարել է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վճռորոշ խաղը կայանալու է հուլիսի 1-ին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է 2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին՝ Սլովակիայի եւ Անդորրայի ընտրանիների հետ: Նրանք են: Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Միկա», Երեւան), Ստեփան Ղազարյան («Բանանց», Երեւան): Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»),

«ՀԱՏԻՍՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՀԶՈՐԱՑԵԼ Է

Երեկ Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային ակումբը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ակումբի ղեկավարությունն ու թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն անցած մեկ տարում կատարված աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն ներկայացրին, խոսեցին նոր ծրագրերի մասին: Լրագրողներին բաժանված հաղորդագրությունում նշված էր, որ ներկայումս Հայաստանի չեմպիոնը նախապատրաստվում է հոկտեմբերի 27-ին մեկնարկող Եվրոգավաթի 2010/11 թթ. խաղարկությանը, որի շրջանակներում «Հատիսն» այդ օրը

Գերմանական շաբաթ՝ Գյումրիում

Այսուհետեւ Գերմանիայի արտգործնախարարությունը հովանավորելու է նաեւ Գյումրու Թումանյանի անվան դպրոցը Գերմանական շաբաթը Գյումրիում սկսվեց երեկ թիվ 25 դպրոցում «Տեղական ժամանակ» խորագիրը կրող ու Բեռլինի պատի անկման մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսի բացմամբ: Իսկ մինչեւ այդ, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնգը մանրամասնորեն ներկայացրեց միջոցառումների շարքը: Այն բաղկացած է լինելու Գերմանիայի պատմությունը պրոպագանդող

Հոգեբանությունը նեղացած չէ դիվանագիտությունից

Երեւանի «Գլաձոր» համալսարանի դասախոս, Արման Նավասարդյանը իր «Դիվանագիտություն» գրքում մեկտեղել է հոգեբանությունն ու դիվանագիտությունը, վերհանել դիվանագիտության հոգեբանական ասպեկտները: Երկար տարիների դիվանագիտական փորձ ունեցող հեղինակի խոսքով՝ գիրքը գրելու շարժառիթը իր երկարամյա մտորումներն էին. «Մտածում էի՝ ինչո՞ւ դիվանագիտությունը փոխկապակցված չէ հոգեբանության հետ, այն թափանցել է գիտության, արվեստի բոլոր ճյուղեր, կա ռազմական, քաղաքական հոգեբանություն, բայց ո՛չ հայկական, ո՛չ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄ ԵՎ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

«Թուրքական» վերջին դեպքերը՝ ըստ Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի Ըստ Արշակ սրբազանի, Անիի մայր տաճարում կայացած նամազը  հոգեւոր ապրումի հետ կապ չունի: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի երեկվա ասուլիսը «Հայելի» ակումբում բազմամարդ էր: Պատճառներից մեկը այն էր, որ լրագրողներն ուզում էին հոկտեմբերի 1-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Անիի Մայր տաճարում

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԵՐՄԱՆ ՎԱՆ ՌՈՄՊԵՅԻՑ ԻՆՔՆԱԳԻՐ ԽՆԴՐԵՑ

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը (աջից), որը մասնակցում է Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպա-Ասիա գագաթաժողովին, ինքնագիր է խնդրել Եվրախորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպեյից (ձախից), որպես հոկուի՝ ճապոնական ավանդական եռատող ոտանավորի, հեղինակի: Երեքշաբթի օրն այդ մասին, ըստ ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի, հաղորդել է Բրյուսելի ռադիոկայանը: Այս տարվա ապրիլին Բրյուսելում տեղի էր ունեցել, ինչպես ԶԼՄ-ներն են ներկայացնում՝ ԵՄ նախագահ վան Ռոմպեյի հոկուի

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է

Երեքշաբթի օրը Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի արեւմտյան երեք մարզերում՝ Վեսպերմում, Վաշում եւ Դյոր-Մոշոն-Շոպրոնում, որտեղ թունավոր արտանետումների ամբարի փլուզման պատճառով ամենաքիչը երեք մարդ է զոհվել, յոթ հոգի համարվում է անհետ կորած, ավելի քան 100-ը տեղափոխվել է հիվանդանոց: Reuters-ի մատուցմամբ, ամբարը փլուզվել էր երկուշաբթի օրը, Բուդապեշտից 160 կմ հեռավորությամբ գործող ալյումինի արտադրությամբ զբաղվող Ajkai

ԵԳԻՊՏՈՍՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Եգիպտոսն ու Իրանը կվերականգնեն երկու երկրների մայրաքաղաքների միջեւ ավիահաղորդակցությունը, որը դադարեցվել էր 1979թ.-ին: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը՝ հերքելով այդ որոշման քաղաքական ենթատեքստ ունենալու հանգամանքը: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության ղեկավար Սամեհ Խեֆինն ու Իրանի պետական ավիաընկերության տնօրենի տեղակալ Համիդ Քղավաբեշը Կահիրեի եւ Թեհրանի միջեւ արդեն իսկ ավիահաղորդակցության վերսկսման մասին համաձայնագիր

«ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆԻ» ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՑ 40 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Հակերները կոտրել են Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի հոր անունով գրանցված «Ալի Բաբաջան տեքստիլ» ընկերության բանկային հաշիվը եւ 2 ժամվա ընթացքում հասցրել են 40 հազար ԱՄՆ դոլար հանել: News.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ին, փոխանցում է, թե «Ալի Բաբաջան տեքստիլ» ընկերության գլխավոր հաշվապահը նկատելով, որ բանկային հաշվից գումարներ են պակասում, անմիջապես զանգել է բանկ եւ կանխել հաշվեհամարի լրիվ

Իռլանդացի իրավապաշտպանին արգելվեց մուտք գործել Իսրայել

Իսրայելի գերագույն դատարանը որոշում է ընդունել երկրից արտաքսել իռլանդացի իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորրիգան-Մագուայերին: APA-ի մատուցմամբ, դատարանի որոշումը կայացվել է իրավապաշտպանի կողմից իրեն իսրայելական վիզա ստանալու հայցի քննարկման արդյունքում: Մեյրիդ Կորրիգան-Մագուայերը ձերբակալվել էր դեռ մեկ շաբաթ առաջ, «Բեն-Հուրիոն» օդակայանում՝ անձնագրային ստուգման ժամանակ, երբ պարզվել էր, որ նա Իսրայել մուտք գործելու իրավունք չունի: Իրավապաշտպանը Իսրայել

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Գնալով ավելի շատ երկրներ են իրենց քաղաքացիներին զգուշացնում Եվրոպայում ահաբեկչական հարձակումների մասին: BBC-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը նման նախազգուշացմամբ հանդես են եկել նաեւ Շվեդիան ու Ճապոնիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց քաղաքացիներին ուղղված զգուշացում արել էին Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Վերջինս Միացյալ Նահանգների քաղաքացիներին առաջարկել էր եվրոպական երկրներ այցելելիս զգույշ ու շրջահայաց լինել: Համարվում է, որ

Լուրջ դպրոց, զրո գումարներ

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը այսպես է գնահատում ոլորտի վիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը, որին այս տարի մասնակցում էր 19 երկրի՝ Իսպանիայի, Լեհաստանի, Չեխիայի եւ մի շարք այլ եվրոպական, մերձբալթյան երկրների 32 ներկայացուցիչ: Հայաստանից ընդգրկված էր 18 մասնակից՝ այդ թվում նաեւ մագիստրոսներ եւ

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

Արդյունքում չեն պահպանվում դասագրքերի համար նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը ՀՀ  դասագրքերի բովանդակային խնդիրների մասին շատ է խոսվում: Սակայն հաճախ երկրորդ պլան է մղվում այն հարցը, թե որքանով են դրանք համապատասխանում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: 2010-2011 ուստարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովում ներգրավվելուն պես՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը բարձրացրել է այն հարցը՝ արդյո՞ք գոյություն ունեն դասագրքերի տպագրությանը ներկայացվող

«Համառություն է պետք կրթաթոշակի համար»

ԿԳ նախարարի լավատեսությունը չեն կիսում ուսանողները Ինչքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես: Այս թեւավոր խոսքը երեկ պարբերաբար կրկնվում էր կրթական տեղեկատվական տոնավաճառում: Լեզուների միջազգային օրվա առիթով ֆրանսիական համալսարանում British Council- ի նախաձեռնությամբ կազմակերպված տոնավաճառում միջազգային մի շարք կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններ ցուցադրում էին կրթական ոլորտի իրենց առաջարկները: Օրինակ՝ British Council-ը ներկայացնում էր ուսումնական տարբեր ծրագրեր: Մեզ

Սիրեք գիրքը՝ խորովածի նման

Նոր խոսք՝ մանկավարժության բնագավառում «Վերջերս 3-րդ դասարանի աղջիկս դպրոցից տուն եկավ եւ սկսեց քթի տակ ինչ-որ երգ երգել՝ գիրքը շատ լավ բան է, վայ տույ-տույ, տույ-տույ: Հարցրի, թե ինչո՞ւ է շարունակ այդ երգը երգում, նա սկսեց պատմել: Դպրոցում ուսուցչուհին հարցրել էր աշակերտներին, թե ո՞վ է սիրում խորոված, երեխաները բոլորը ձեռք էին բարձրացրել: Ուսուցչուհին նրանց ասել

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱԱՈՑԻԱՑԻԱՆ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Նաեւ հետազոտելու համար Հայաստանի համապատասխանությունը Եվրոպայի Խորհրդի պահանջներին Դեռ 2001թ. հունվարից՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի պաշտոնական անդամակցությունից շատ առաջ, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հրապարակավ կարծիք էր հայտնում, թե Հայաստանը պատրաստ չէ անդամակցելու եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքին, որովհետեւ չի համապատասխանում ԵԽ անդամակցության համար պահանջվող չափանիշներին. անդամակցության պահին էլ, նրա համոզմամբ, Հայաստանում կայացած չէին ժողովրդավարական ինստիտուտները,

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ՝ ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հ/կ-ն «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում տարեց շահառուների համար կազմակերպել էր էքսկուրսիա՝ Դիլիջան: Ծրագրի 60 շահառուներից 30-ը, ովքեր ի վիճակի էին տեղափոխվել, 3 կամավորների, 2 բուժքույրերի, սոցաշխատողի եւ ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են Հաղարծնի սուրբ Գրիգոր եկեղեցի, ուր ոչ միայն մոմ են վառել, այլ նաեւ՝ հոգեւորականի հետ

«Համակարգը փոփոխության կարիք ունի»

Սյունիքում երկկողմանի ծնողազուրկ 42 երեխա կա: Իսկ որպես իրավախախտ հաշվառված երեխաները 6-ն են, անցած տարի նրանց թիվը հասնում էր 11-ի: Այս երեխաների հետ ամենամյա կանխարգելիչ աշխատանքներ են տանում ոստիկանները: Մարզում բավականին շատ են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները: Ըստ Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանի՝ Սյունիքում շատ են առանց

ՄԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նախկին քաղաքապետը՝ ընդդեմ բնակիչների, գործող քաղաքապետը՝ ընդդեմ նախկին քաղաքապետի Աշոտ Մկրտչյանը: Վոլոդյա Առաքելյանը: Սամվել Նահապետյանը: Արարատում Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը տեղի հանրապետականների համար ձեւ է, առանց բովանդակության: Արարատի մարզի Արարատ քաղաքի նախկին ղեկավար Հակոբ Թովմասյանը դատի է տվել իր երբեմնի ընտրողներին՝ այն բանի համար, որ վերջիններս հրաժարվում են աղբահանությամբ զբաղվող «Արարատի ԲՏԿ» ԲԲԸ-ին վճարել կոմունալ

ՆՈՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մ. Մելքոնյանի նախագահությամբ, ավարտվեց քրեական գործով դատաքննությունը՝ ըստ մեղադրանքի Նորիկ Պողոսյանի եւ հրապարակվեց դատարանի դատավճիռը: Դատարանը վճռեց Ն. Պողոսյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել: Ըստ Վանաձորի Հելսինկյան գրասենյակի, Ն. Պողոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ 2008թ. օգոստոսի 17-ին Լոռու մարզի Մեծավան

ՄԱՀԱՓՈՐՁԻՑ ՀԵՏՈ՝ ՍՊԱՆԵՑԻՆ

Օգոստոսի 9-ին իր տան մուտքի մոտ երկաթով հարվածեցին Ռ. Հարությունյանի գլխին: Ոստիկանությունը մինչ կտեղաշարժվեր, սեպտեմբերի 16-ին նույն շքամուտքում, իր տան աստիճանների վրա, հրազենից սպանվեց 37-ամյա երիտասարդը: Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:

Սիրտս կտոր-կտոր է լինում

Նամակ՝ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանին Ես՝ Երանիկ Պետրոսյանս, ստիպված եմ դիմում Ձեզ: Գտնվելով սոցիալապես ծանր, անապահով վիճակում, լինելով 2-րդ խմբի հաշմանդամ, տառապում եմ մի շարք խրոնիկ հիվանդություններով: Դիմումին կից ուղարկում եմ Ձեզ իմ հիվանդության էպիկրիզը, որպեսզի ավելի պարզ լինի, որ այսօրվա բժշկությունը եւ դեղամիջոցները ֆինանսական ծախսերի հետ են կապված, ինչը շատ լավ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵ 1800 ԴՐԱՄ

Բժշկի վրա ձեռք բարձրացնողները չեն պատժվել Վիրաբույժ-վնասվածքաբան Գրիշա Գրիգորյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, Ղարաբաղյան պատերազմի մասնակից: Չնայած պատկառելի տարիքին, կամավոր մեկնել է առաջին գիծ, իսկ մարտական գործողություններից մեկի ժամանակ, 1992թ. փետրվարի 25-ին,  ստացել է կոնտուզիա: Ինչպես նա է տեղեկացնում, բազմիցս օգնել է մեր հայրենակիցներին, սահմանամերձ գյուղերին՝ բարոյապես եւ նյութապես, ուղղաթիռով վառելանյութ, գենք, զինամթերք հասցրել, դրամական

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՎԱՆԻ ԹԵՄԱՅՈՎ

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Ներկայացվել է այս տարվա անցած 9 ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը: Հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, այնուհետեւ հաշվետվության տեսքով այն կներկայացվի

ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 10-24-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուրի, Քանաքեռի 1-12 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ժամը 10-22-ն էլ կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի թիվ 1-50, Ազատամարտիկների, Ռոստովյան, Մուրացանի, Աթոյան, Այվազովսկու, Դաշտենցի, Էրեբունի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Երեւան ջուր» ընկերությունից՝ ջրազրկումը պայմանավորելով շինարարական աշխատանքներով:

ԾԱՌԵՐԸ ԱՎՏՈՎԹԱՐԻ՞Ց ԵՆ «ԶՈՀՎԵԼ»

Երեկ «Առավոտն» ահազանգ ստացավ, որ Զեյթուն թաղամասի Պարույր Սեւակի եւ Ուլնեցու փողոցների խաչմերուկում «բուլդոզերները» ծառեր են արմատախիլ անում՝ տարածքն ազատելով կանաչ զանգվածից: Այդ թաղամասի բնակիչների խոսքերով, ծառահատումներն իրականացվում են մարդկանց աչքից հեռու տարածքում՝ որը 3 կողմից պարփակված է պարսպով եւ գտնվում է ավտոլվացման կետի հետնամասում. «Տեխնիկա են բերել ու արդեն հսկայական փոս են փորել: Մենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031