Օրվա լրահոսը
Համայնքները լավ չեն աշխատում
Ըստ տարածքային կառավարման նախարարության, համայնքները չեն կարողանում վճարել հարկերը եւ հսկայական պարտքեր են կուտակել: Օրերս տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լոռու մարզում վատ աշխատելու համար համայնքների ղեկավարներին խիստ նկատողություն տվեց՝ ասելով, որ եթե նրանք շարունակեն այդ տեմպերով աշխատել, ապա պետբյուջեից ոչ մի գումար այլեւս չեն ստանա: Նշենք, որ Լոռու մարզում սեփական եկամուտները 60 եւ ավելի
ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Գյումրիի երեկվա ավագանու նիստը ոչ այլ ինչ էր, քան «ռազբորկա» «Առավոտ» օրաթերթի հետ Գյումրիի քաղաքապետը՝ ընդդեմ լրագրողների: Երեկ Գյումրիի նորընտիր ավագանին ծափահարություններով, քաղաքապետին ուղղված գովեստի խոսքերով հաստատեց քաղաքի բյուջեն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերով, անցած տարվա համեմատությամբ, բյուջեն ավելացել է 485 միլիոն րամով՝ դառնալով 3 միլիարդ 626 միլիոն դրամ: «Եթե յուրաքանչյուր տան տղամարդ կարողանա իր
«Ոչ տալն է մի բան, ոչ էլ՝ չտալը»
Չնայած անվտանգության ազդանշանային սարքերը եւ դրանց տեղադրումը անվճար է, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները բնակիչներից գումար են պահանջում: Հանրապետությունում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցող բազմաթիվ վթարներից ու մահվան դեպքերից հետո, «ՀայՌուսգազարդը» որոշեց մինչեւ 2011 թվականը բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքեր տեղադրել: Այս օրերին ընկերության աշխատակիցները շենք առ շենք ընկած՝ բնակարաններում տեղադրում են այդ սարքերը: Նշենք, որ սարքերը եւ
ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ԱՆԱՍՈՒՆԻ ՄԻՍԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ
Մինչդեռ անասնաբույժները պնդում են, որ բրուցելոզը մսի եւ կաթնամթերքի միջոցով՝ հիվանդ կենդանուց մարդուն փոխանցվող անբուժելի հիվանդություն է: Շուկայում կարող է վաճառվել նաեւ բրուցելոզով վարակված անասունի միս: Սյունիքի մարզի մի քանի գյուղերում տարածված բրուցելոզ հիվանդության պատճառով արդեն հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ են ոչնչացվել: Համաճարակը սրվել է հատկապես մարզի Ծղուկ գյուղում: Այս մասին «Առավոտն» արդեն գրել է
«Սովորական է դարձել հարցերը կրակոցով լուծելը»
Բլոգերները քննարկում են փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը «Ա1+»-ի բլոգում՝ https:// a1plus.wordpress.com/ քննարկում է ընթանում՝ «Ում պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը» թեմայով: Նշենք, որ բլոգը վարում է «Բլանշ» կեղծանունով ստորագրող լրագրող Շուշան Հարությունյանը: Ներկայացնում ենք հատվածներ տեղադրված կարծիքներից առավել հետաքրքրականները՝ որոշ խմբագրմամբ: Սերոժ. «Ես ինչքանով գիտեմ՝ ինքը էս ռեժիմի կադրն է եղել ու ամենալավ ձեւով ծառայել
«ԱԲՍՏՐԱԿՏՑԻՈՆԻ՞ԶՄ»
Ըստ Արման Մելիքյանի՝ Քաղաքացիության մասին ԼՂՀ օրենքը «վերացական օրենք է վերացական պետության վերացական քաղաքացիների մասին»: Քաղաքացիության մասին օրինագիծը, որն այս օրերին շրջանառվում է ԼՂՀ խորհրդարանում, հավելյալ ապացույց է, որ հայկական կողմը ԼՂՀ հարցի վերաբերյալ քաղաքականություն չունի: Իսկ բուն օրինագիծը ՀՀ համանման օրենքի կրկնօրինակն է: Այս կարծիքին է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Օրենսդիրները հավանաբար շփոթել
ՄԵՂՄԱՑՆՈՒՄ ԵՆ՝ ԽՍՏԱՑՆԵԼՈՎ
Երեկ տեղի ունեցավ ՀՀ Քրօրի 300 եւ 225 հոդվածների փոփոխություններով զբաղվող խորհրդարանական աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված Արծվիկ Մինասյանը «Առավոտ»-ին ասաց. «225 հոդվածի մասով մեր տեսակետն է, որ հոդվածը թեթեւացվի, տրվի զանգվածային անկարգություններ հասկացությունը, պատասխանատվություն սահմանվի դրանց կազմակերպման համար՝ այն դեպքում, երբ այդպիսի անկարգությունները ուղեկցվել են բռնություններով եւ ջարդերով: Երկրորդ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ
Հայկական մամուլը՝ CPJ-ի զեկույցում
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն՝ Committee to Protect Journalists (CPJ) երեկ հրապարակել է «Հարձակումներ մամուլի վրա-2008թ» ամենամյա հետազոտությունը, որի Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է. «Լրագրողների նկատմամբ ճնշումները, գրաքննությունն ու ինքնագրաքննությունը ԶԼՄ-ներում ավելի են ուժեղացել 2008թ. փետրվարին օրինախախտումներով անցած նախագահական ընտրություններից առաջ եւ հետո: Քվեարկությունից հետո երկրի ավտորիտար նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն, որ կասեցնի ցույցերը
«ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԱՅԴ ՇԵՇՏԱԴՐՄԱՄԲ ԽՈՍԵԼ»
Գնահատելով հանրապետության նախագահի կոշտ պատասխանը՝ ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարարին, ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: – ՀՀ նախագահը Մյունխենում կոշտ հակահարված տվեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ հայտարարեց, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի ժողովրդի հանդեպ: Դուք՝ որպես գեներալ եւ պատերազմի մասնակից, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այս կոշտությունը: –
ԱԳՆ-Ն ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ կառավարության առջեւ, արտաքին գործերի նախարարի հաշվետվության ընթացքում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է գտնվում այն փաստաթղթի պատրաստումը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի պաշտոնական տեսակետից՝ հիմնական պատասխաններն այն հարցադրումների, որոնք հաճախ հնչում են տարբեր միջազգային համաժողովներում. «Պետական շատ ծառայողներ, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են եւ հեռու են քաղաքականությունից, հաճախ միջազգային կոնֆերանսներում անհարմար վիճակի
«ԷԱԿԱՆ ՉԷ՝ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԿՓՈԽԵ՞Ք, ԹԵ՞ ՉԵՔ ՓՈԽԻ»
Ասում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը Քրեական եւ դատական օրենսդրության մեջ փոփոխություններ նախաձեռնելով, ըստ «7»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի՝ իշխանությունը որոշակի սցենար է նախատեսել. «Ես այն պայմանականորեն կանվանեի երկու ծրագրերի սցենար: Խորհրդարանում այժմ փաստորեն այս ուղղությամբ 3 օրինագիծ է քննարկվում: Մասնավորապես նորից անցում է կատարվում դատական հին՝ եռաստիճան համակարգին, որով
ՄԵՏՐՈՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ
Երեւանի մետրոպոլիտենում փետրվարի 14-ից կներդրվի ուղեվարձի գանձման նոր ավտոմատ համակարգ: Այս մասին երեկ քաղաքապետարանի մամուլի ասուլիսում տեղեկացրեց մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը: Նրա տեղեկացմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հսկիչ ավտոմատ անցակետերն ամբողջությամբ փոխվել են «Երիտասարդական» կայարանում, մնացածում՝ առայժմ մի մասն է այդ համակարգով աշխատելու: Հին անցակետերը կպահպանվեն մինչեւ մարտի 1-ը, հնարավորություն ստեղծելով, որպեսզի քաղաքացիներն օգտագործեն իրենց մոտ
ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Լույս է տեսել Արմեն Մերուժանյանի «Հայաստանը՝ հնագույն նկարներում, ավանդություններում եւ առասպելներում» ռուսերեն գրքի առաջին հատորը: Ըստ ժամանակագրական հաջորդականության, ներկայացվում են պատմական Հայաստանի մշակութային եւ հոգեւոր նշանակության կարեւոր իրադարձությունները, որոնք վերաբերում են ինչպես հեթանոսության, այնպես էլ քրիստոնեության շրջաններին: Մեկ շնչով կարդացվող շարադրանքի շնորհիվ ընթերցողը հաղորդակից է լինում պատմության քառուղիներում բարդ ճակատագրով «պարգեւատրված» Հայաստանին եւ նրա հոգեւոր
Պահքը դիետա չէ
Ըստ քահանայի, պահքը երկնքյա տերությունը ժառանգելու եւ հոգու փրկության հասնելու համար է «Մեծ պահքի շրջանը հասարակության մեջ ընդգծված դրսեւորում ունի, սակայն ոչ բոլորն են լիարժեք ընկալում դրա բովանդակությունն ու կարեւորությունը»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը։ Այս տարի փետրվարի 23-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը։ 48 օր շարունակ պահք պահողները
Փետրվարի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Օրն արդյունավետ է աշխատանքի համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ամեն գնով կհասնեք ձեր ուզածին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ավելորդ չէր լինի, եթե երեկոն անցկացնեիք նոր ծանոթների շրջապատում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր կարող եք հանգիստ,
«ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ԽԵԼԱՑԻ ԿԱՆԱՆՑ»
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ «առանց փողկապի» Ընտանիքով ավելի հաճելի է հանգստանալը: Գուրգեն Սարգսյանն իր տիկնոջ հետ՝ 24 տարի առաջ: «Ախր, ջութակ հեչ չէի սիրում» ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի թիվ մեկ հոբին մինչեւ հիմա երաժշտությունն է, չնայած երեխա ժամանակ «զոռով» են ջութակի տարել: «70-ականներին մի տեսակ մոդա էր
Վիկ Դարչինյանի փայլուն հաղթանակը
Վախթանգ Դարչինյանը կիրակի առավոտյան, 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Խորխե Արսեին, պահպանեց առաջին գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի իր տիտղոսը, տոնելով պրոֆեսիոնալ կարիերայում, թերեւս, իր ամենակարեւոր հաղթանակը: Մարտի պատասխանատու բժիշկը 12-րդ ռաունդն սկսվելուց առաջ բազմաթիվ վնասվածքներ ստացած եւ արնահոսող մեքսիկացուն արգելեց մարտը շարունակել: Մարզասերները, անկասկած, այդ մարտը դիտել են, դրա համար էլ մանրամասներին չենք
ԳՈՐԾ ԱՐՎԵ՞Ց, ԱՐԴՅՈՒՆՔՆ ԻՆՔԸ ԿԳԱ
Սա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արման Մուրադյանի նշանաբանն է: Անցած տարեվերջին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց երիտասարդ գործարար Արման Մուրադյանը, որը սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին: – Հայաստանում Ձեզ՝ որպես սպորտի հետ անմիջական առնչություն ունեցող անհատի, այնքան էլ լավ չեն ճանաչում… – 1992 թվականին 15 տարեկան հասակում էքստեռն ավարտել եմ Մարտունու շրջանի Թազագյուղի միջնակարգ
Ոմանց չէին հրավիրել, ոմանց էլ անմրցանակ թողեցին
Հերթական Ազգային երաժշտականում առանձնապես առկայծումներ չեղան Տարվա լավագույն երգչուհին ու երգիչը: Փետրվարի 7-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս տարի չկային ավանդական կարմիր գորգն ու սպիտակ «լիմուզինները», թեեւ մի քանի թիթիզություն ակնհայտ նկատեցինք: Ողջ արարողության ընթացքում բեմում տեղադրված սյուների գլխավերեւում ծվարել էին «Միմ-ստուդիոյի» դերասանները, որոնք սպիտակ արձանիկների կերպարում էին: Հաջորդ թիթիզությունն այն էր,
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ «ԲԱԳԱԺՈՎ»
Ասում է Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Սերգեյ Ազիզյանը: Սերգեյ Ազիզյանը (ձախից) եւ Ջոնգ Վիկտորին Յուն: «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 13-ին կայանալիք համերգը կղեկավարի կորեացի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուն, իսկ որպես մենակատար հանդես կգա դանիաբնակ ջութակահար Սերգեյ Ազիզյանը: Մեր հայրենակից արվեստագետների արտերկրյա հաջողությունը ոգեւորում է մեզ: Ի վերջո, դա այն է,
ՀՐԴԵՀԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 150 ՀՈԳԻ Ավստրալիայում բռնկված հրդեհների պատճառով հրկիզվել, խեղդվել է ծխից եւ ընկած ծառերի տակ զոհվել է առնվազն 150 մարդ: Իշխանությունները հայտարարում են, որ հրդեհների պատճառ են դարձել մարդիկ, եւ սպառնում են դատապարտել նրանց զանգվածային սպանություն հոդվածով, գրում է gazeta. ru-ն: Ինչպես նշում են փրկարարները, մարդկանց մեծ մասը մահացել է
Խաթամին կառաջադրվի Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին մտադիր է առաջադրվել հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում: Խաթամին, որին համաշխարհային մամուլը հաճախ անվանում էր «Իրանական Գորբաչով», օրերս, իր բնորոշմամբ՝ «ամենայն լրջությամբ», հայտարարեց թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: Ակնկալվում է, որ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ չափավոր հայացքների տեր քաղաքական
Մեղսակի՞ց են, թե՞ անտեղյակ
Իջեւանի պետական քոլեջի նախկին աշխատակիցը սպասում է ԿԳՆ-ի արձագանքին Նախորդ տարեվերջին հանրապետական թերթերից մեկում տպագրված իմ՝ «Ո՞վ է այս անտերության տերը» հոդվածում փաստարկված այպանումների էր ենթարկվել Իջեւանի պետական քոլեջում տիրող աղաղակող, ինքնահեղինակազրկող իրավիճակը, որը 40 տարվա լավագույն ավանդույթներ ունեցող ուսումնական հաստատությունը կանգնեցրել է փակման վտանգի առջեւ: Այսօր հայոց կրթական համակարգի համար պատասխանատվություն է վերցրել իր
ՄԱՐԶՊԵՏ-ՀՅԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒ՞Մ Է
Ըստ Շիրակի մարզի դաշնակցականների՝ մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է դաշնակաթափ անել մարզի պաշտոնները: Գյումրիի թիվ 19 դպրոցում մի շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ է՝ ձախողվում են տնօրենի ընտրությունները՝ քվորում չապահովելու պատճառով, քանի որ նիստին չեն ներկայանում դպրոցի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված մարզպետարանի ներկայացուցիչները: Այդ պատճառով նախկին տնօրեն, ՀՅԴ-ի համակիր Նարինե Մեսրոպյանի կողմնակիցները դա գնահատում են
Ինչի՞ն եք դեմ
Արձագանքելով Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը ներկա դժվարին տնտեսական պայմաններում կառուցելու կառավարության որոշումը քննադատողներին՝ տարակուսում է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը նաեւ տուն-թանգարանի նախագծի հեղինակն է: Ազնավուրի թանգարանը կունենա այս տեսքը: – Պարոն Սարգսյան, ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության՝ պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ հատկացնելու որոշումը ոմանց մոտ առաջացրեց հետեւյալ
«ՀԵՏԱՔՐՔՐՎԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱՅՈՎ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ԵՔ ԱՅՆՏԵՂ ԱՊՐԵԼՈՒ»
«Օրինաց ձմեռ» միջոցառման ժամանակ կոչ արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Արդեն ավանդույթ դարձած ՕԵԿ երիտասարդական միության հերթական «Օրինաց ձմեռ» միջոցառումը մեկնարկեց Ծաղկաձորում, որին մասնակցում էին Երեւանից եւ Հայաստանի մարզերից ժամանած 500 երիտասարդներ: Քաղաքականապես ակտիվ երիտասարդների բովանդակալից հանգստին լրացուցիչ լիցք հաղորդեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ներկայությամբ: Կարեւորելով երիտասարդների մասնակցությունն ու դերակատարումը հասարակական կյանքին, ՕԵԿ առաջնորդը,
Սբ. Սարգսի տոնը՝ Ջավախքում
Ի տարբերություն հայաստանաբնակների՝ ջավախահայերի շրջանում տարիներ շարունակ այս տոնը նշվում է յուրահատուկ ձեւակարգով: Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցին հերթական անգամ նշեց երիտասարդների կողմից սիրված Սբ. Սարգսի տոնը: Փետրվարի 6-ի երեկոյան տեղաբնակներն արդեն սկսեցին Սբ. Սարգսին նվիրված տոնախմբությունը: Նախ՝ Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որի ավարտից քիչ հետո հավատացյալ երիտասարդներին՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության
ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԵԿԵՂԵՑԻ ԵՆ «ՎԵՐԱԴԱՐՁԵԼ»
Ութ տարում 20-ով ավելացել են Ջավախքում գործող հայկական եկեղեցիները Սուրբ Նշան եկեղեցին, ինչպես Վրաստանի հայկական այլ եկեղեցիները, կարգավիճակ չունի, չի գործում, սակայն տեղաբնակ հայերի մշտական հոգածության եւ ուշադրության կենտրոնում է: 2000-2001 թվականներին Ախալքալաքում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հիմնադրումը, իրոք, նշանակալի իրադարձություն էր տեղաբնակների կյանքում: Մինչ այս՝ հոգեւոր կյանք, եկեղեցական ծիսակատարություն արտահայտությունները լոկ երեւակայական հասկացություններ
Վկան «կորցրել» է հիշողությունը
Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության գործի քննությունը շարունակվում է Զինծառայող մեղադրյալները իրենց մեղավոր չեն ճանաչում: Հյուսիսային քրեական դատարանում «Մատաղիսի գործի» քննությունը սկսվեց նշանակվածից 3 ժամ ուշ. ամբաստանյալներն ու նրանց հարազատները ժամերով սպասում են կամ մայրաքաղաքից եկող փաստաբանին, կամ էլ մեղադրողներին: Այս անգամ որպես վկա հրավիրվել էր Մատաղիսի զորամասում ծառայած Արման Թադեւոսյանը, որը, ամբաստանյալներ Արայիկ
«ԵԹԵ ԳԻՇԵՐ Է՝ ԻՆՉՈՒ ԵՔ ՔՆՆՈՒՄ»
Փաստաբանն՝ ընդդեմ քննիչի Փաստաբանը իր իրավունքներն է պաշտպանելու: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանի հայցը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Վահե Դոլմազյանի դեմ։ Ըստ ներկայացված դիմումի՝ հայցվորը 2008 թ. դեկտեմբերի 23-ին փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Գուգարք