Օրվա լրահոսը
Վիկը Showtime մրցաշարն իրենն է համարում
Showtime հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ թեթեւագույն քաշայինում 4 բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին, Մեքսիկայում, հաղորդում է armsport.am-ը: Այդ օրը 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կհանդիպի մեքսիկացի Ագներ Մարեսի, իսկ այդ նույն քաշայինում IBF տարբերակով աշխարհի չեմպիոն Յոննի Պերեսը ռեւանշ-մրցամարտ կանցկացնի Ժոզեֆ Ագբեկոյի հետ: Մրցաշարի մասին իր կարծիքն է հայտնել Վախթանգ
Հայաստանը հաղթեց Ավստրալիային՝ 3,5:0,5
39-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Ավստրալիայի հավաքականին: Լեւոն Արոնյանի արագ հաղթանակից եւ Վլադիմիր Հակոբյանի ոչ-ոքիից հետո հաղթական միավոր վաստակեց նաեւ Գաբրիել Սարգսյանը: Վերջինը պարտիան ավարտեց Արման Փաշիկյանը, որը սեւերով նույնպես հաղթանակ տարավ: Տղամարդիկ, 2-րդ տուր Հայաստան-Ավստրալիա Լեւոն Արոնյան–Ցոնգ Յուան Չժաո՝ 1:0 Դավիդ Սմերդոն-Վլադիմիր Հակոբյան՝ 1/5:1/5 Գաբրիել Սարգսյան–Ջորջ Վենդի
Ալեն Ալեյան. «Հայաստանում մարզվելն ինձ շատ բան տվեց»
Անթալիայում տարբեր երկրների դրոշների ներքո հանդես են գալիս հայազգի ծանրորդներ: Նրանցից է Ուրուգվայի միակ ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Ալեն Ալեյանը: 25-ամյա այս երիտասարդը աշխարհի առաջնությանը մասնակցում է սեփական միջոցներով: Բայց նա մեր ուշադրությանն արժանացավ ավելի շատ նրա համար, որ նպատակին հասնելու ճանապարհի վերջին հատվածն անցել է Հայաստանում: Ալենը օգոստոսի 10-ից մարզվում է ՀՀ վաստակավոր մարզիչ,
ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՎ 34 ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 53 եւ 63 կգ քաշային կարգերի «B» խմբերում հանդես եկած Էլեն Գրիգորյանն ու Քրիստինե Պետրոսյանը թեեւ լիովին չօգտագործեցին իրենց մոտեցումները, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը: Նրանք երկուսով միասին Հայաստանի կանանց ազգային հավաքականին բերեցին օլիմպիական 34 վարկանիշային միավոր: Մարզիչները նրանց հանձնարարել էին պայքարել այնպես, որպեսզի երկամարտի արդյունքներով շրջանցեն ուժեղագույնների խմբի
Անխաչ եկեղեցի եւ մուսուլման հայեր
Հայկական ինքնության որոնումներում Իսլամացած, բայց հայկական արմատները չմոռացած Սինանն … ու Ֆարզանդա պապը: Այս նորապսակները եւս մասնակցում էին պատարագին: Լրագրողների՝ խաչերով ակցիան հետաքրքրեց «դրսի» եւ թուրքական ԶԼՄ-ներին: Քանի որ ոչ բոլոր ուխտավորները ներս մտնելու հնարավորություն ունեցան, ստիպված պատարագին դրսից հետեւեցին: Աղթամարի Սուրբ Խաչ անխաչ եկեղեցու «ոտքերի տակ» կոտրատված խաչքարեր էին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայաստանյան
ՊԱՅԹՅՈՒՆ ԻՐԱՆՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Իրանի հյուսիս-արեւմուտքում, Արեւմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադ քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել, կան երկու տասնյակ վիրավորներ: Իրանի պետական Press TV անգլալեզու հեռուստակայանը հաղորդել է, որ հարձակումը տեղի է ունեցել իրանա-իրաքյան պատերազմի սկսվելու 30-րդ տարելիցին նվիրված զինվորական շքերթի ժամանակ: Տեղական պաշտոնյաների վկայությամբ, բոլոր վիրավորները կանայք եւ երեխաներ են:
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻՆ C-300 ՉԻ ՎԱՃԱՌԻ
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, թե ՌԴ-ն Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր չի մատակարարի, քանի որ դրանք «անկասկած, ընդգրկվում են ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկում»: BBC-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է գեներալ Մակարովը՝ հավելելով, թե ՌԴ ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Իրանին զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործընթացը, ինչը եւ իրականացվում է: Ավելի
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԵՐԿՆԱՔԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ, ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ԱՅՆՏԵՂ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը Թբիլիսիում, ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ գտնվող գերեզմանատանը պայթյուն է որոտացել: Տուժածներ չկան: Նախնական տվյալներով, գերեզմանատանը գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ: Կատարվածի վերաբերյալ որեւէ վարկած դեռ չի ներկայացվել: Այդ մասին հաղորդում է Грузия Online-ը: Վրաստանից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն, ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկնաքեր կառուցել Վրաստանում: Երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին
ՖԻԼԻՊԻՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ
Ֆիլիպիններում մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կոռուպցիայի՝ խաղային բիզնեսի հետ կապված մեքենայությունների մեջ: Ինչպես փոխանցում է BBC-ն, երկրի սենատը հայտարարել է բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն եւ քրեական հետապնդում իրականացնելու մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խաղատները, դրանք փակելու պահանջներից հետո էլ, շարունակել են իրենց գործունեությունը: Կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաների թվում են նաեւ
Հրեան իր կյանքը փրկելու համար մի պաղեստինցու է գնդակահարել
Սեպտեմբերի 22-ին Երուսաղեմի Սիլվան թաղամասում գնդակահարվել է մի պաղեստինցի, ինչը նոր անկարգությունների պատճառ է դարձել: Lenta.ru-ի փոխանցմամբ, Սիլվանի 32-ամյա պաղեստինցի բնակիչը իսրայելցու կողմից գնդակահարվել է այն բանից հետո, երբ թաղամասի բնակիչները շրջափակել էին իսրայելցիների մեքենան եւ սկսել էին այն քարկոծել: Սեփական կյանքը փրկելու համար մեքենայի հրեա վարորդը իր անձնական զենքից կրակ էր բացել հարձակված պաղեստինցիների
Բոքսերը «բոքսեց» Բրայզային
Երեւանի ժամանակով կեսգիշերն անց նախագահ Օբամայի կողմից առաջադրված դիվանագետի թեկնածությունը քվեարկության դրվեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, հայամետ երկու սենատորները՝ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը, կրկին ընդդիմացել են եւ դեմ քվեարկել՝ քննադատելով Բրայզայի սերտ կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մատնանշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում թույլ տված
Չինաստանը վերջնագիր է ներկայացրել Ճապոնիային
Չինաստանը շարունակում է Ճապոնիայից պահանջել անհապաղ վերադարձնել չինական ձկնորսական նավի հրամանատարին եւ զգուշացնում, որ հակառակ դեպքում կդիմի պատասխան միջոցների, եւ դրա պատասխանատվությունը կկրի Ճապոնիան: BBC-ի մատուցմամբ, այդ մասին Նյու Յորքում չինացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ պետխորհրդի ղեկավար Վեբ Ցզյաբաոն: Նա Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում սպասվող միջոցառումներին մասնակցելու
«ԿՏՈՐ ՄԸ ԵՎՐՈՊԱ»
Սեպտեմբերի 18-ին Հայաստանը միացավ ավանդաբար սեպտեմբեր ամսին անցկացվող թերեւս ամենազանգվածային նախաձեռնությանը՝ Եվրոպական ժառանգության օրերին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւս դարձավ այդ համաեվրոպական արշավի մասնակից՝ «Կտոր մը Եվրոպա. մեծ զբոսանք» խորագրի ներքո հանրությանը հրավիրելով Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների ժառանգությունները ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսին: Միջոցառումը մեկնարկեց հայկական ազգագրական պարերի շարանով՝ «Զարթոնք» պարային համույթի սաների կատարմամբ: Հանդես գալով բացման խոսքով՝ արգելոց-թանգարանի
ԹՌՉՈՒՆՅԱՆԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱ՞Զ
Ըստ Lragir.am-ի տեղեկությունների, արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ ԿԳՆ նախարարը ԿԳՆ ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանից պահանջել է հրաժարականի դիմում: Սակայն Թռչունյանը համաձայն չէ «քավության նոխազ» դառնալ: Ըստ lragir.am-ի աղբյուրի՝ Աշոտյանի պահանջը գիտության համակարգում տեղ գտած ակնհայտ չարաշահումների քննադատություններով է պայմանավորված: Սակայն, համաձայն նույն աղբյուրի՝ քննադատությունների հիմնական թիրախը Բարսեղ Բեգլարյանի կողմից հովանավորվող ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի նախագահն
ԹՈՒՐՔԵՐԸ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին Ստամբուլի «Ճեմալ Րէշիտ Րէյ» համերգասրահում հայտնի դարձան «Հրանտ Դինք» մրցանակաբաշխության հաղթողների անունները: Այս անգամ եւս մրցանակը տրվեց նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մրցանակներից մեկը ստացավ «Թուրքիա-ազնիվ պայքարողների շարժում» հակամիլիտարիստական կազմակերպությունը, երկրորդը՝ իսպանացի դատավոր Բալդասար Գարսոն Ռեալը: Փաստենք, որ դահլիճում հնչած միակ հայկական խոսքը միջոցառմանը
Որակյալ, բայց առանց ցնցումների
Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, այսպիսին պիտի լինի բուհերի հավատարմագրման գործընթացը Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողովը: Այն կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ)՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի աջակցությամբ: Մասնագիտական կրթության որակի խնդիրներին անդրադարձող այս խորհրդաժողովին, որն իր տեսակի մեջ
«ԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՍԵՂԱՆԻԿԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ»
Բնագիտական դպրոցական գրականությունն արհամարհված է Մոլորակներ, արբանյակներ, աստղեր, պուլսարներ, գալակտիկաներ, գիսավորներ, տիեզերական փոշի եւ այլ տիեզերական մարմիններ. սրանք «Երկիրը եւ ողջ աշխարհը. բացահայտված տիեզերք» գրքի «հերոսներն» են, որն օրերս տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: «Պատմության էջեր», «Անծայրածիր տիեզերք», «Աստղերն ու գալակտիկաները», «Արեգակնային համակարգ», «Աստղալից երկինք», «Մարդ եւ տիեզերք» բաժիններից կազմված, մասամբ ուկրաիներենից թարգմանված ձեռնարկը տպագրված է
Անիրազեկության հետքերով
Ի պատասխան Հարություն Կարապետյանի հոդվածի Խորը ափսոսանքով կարդացի «Առավոտ» թերթում «Քո աչքերն են մեղավոր» հոդվածը, որտեղ հանդես էիք եկել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «ճիշտ ճանապարհի» ուղղորդելու քննադատական մտքերով` դրանք ներկայացնելով բավական վերամբարձ տոնայնությամբ: Կրկնակի էր ափսոսանքս, որ նման մտքեր արտահայտելու իրավունք Ձեզ վերապահել եք կատարյալ անիրազեկ լինելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գործունեությունից եւ արդյունքներից:
«ՄԱՐՏԻ 1»-Ի ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՇՎԱՌՎԱ՞Ծ ԵՆ, ԹԵ՞ ՈՉ
Մարդասպաններին փրկելու համար դատախազը նախաքննության ժամկետը կարող է երկարացնել մինչեւ 2028թ. Մարտի 1-ի իրադարձություններից թեեւ անցել է ավելի քան երկուսուկես տարի, մինչդեռ դրա առնչությամբ սպանություններ ու բռնություններ կատարող անձինք թերեւս հայտնաբերված չեն: Այս պարագայում հայրենի դատարանը մերժել է հատուկ քննչական ծառայության անգործությունը ճանաչելու սպանվածների իրավահաջորդների հայցապահանջը: Իմ համոզմամբ՝ դատարանի որոշումն անարդար է, քանի որ. 1.
ՍԿՍԵԼ ԵՆ ՔԻՉ ՀԱՎԱՔԵԼ
Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի համայնքների եկամուտների հավաքագրումը կազմել է 59,0 տոկոս, սեփական եկամուտները հավաքագրվել են 46,8 տոկոսով: Լավագույն ցուցանիշներ ունի Ապարանի տարածաշրջանը: Այստեղ արձանագրվել է սեփական եկամուտների՝ 89 մլն 310 հազար դրամ կամ 63,7 տոկոս հավաքագրում: Թալինի տարածաշրջանում այն կազմել է 44,8, Աշտարակում՝ 43,8, Արագածում՝ 40,4 տոկոս: Հավելենք, որ անցած
ՎՐԱՑԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Մեկ շաբաթ սյունեցի հանդիսականը հնարավորություն ուներ վայելելու Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի ներկայացումները՝ քանզի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը մեկշաբաթյա հյուրախաղերով Սյունիքի մարզում էր: «Վաճառվում է կլառնետ» կոմեդիայով թատրոնը հանդես է եկել Լեռնաձոր, Ծավ, Սյունիք եւ այլ գյուղական համայնքներում, Քաջարանում եւ Կապանում: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը նշում է,
«Աշխատասենյակիս դռները բաց են բոլորի համար»
«Առավոտի» հետ զրույցում պնդում է Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը – Պարոն Բարսեղյան, կարծում եմ արդեն ժամանակ ունեցել եք ուսումնասիրելու մարզում առկա խնդիրները: Աշխատանքներ շա՞տ կան եւ որտեղի՞ց եք սկսելու, որո՞նք են ամենահրատապ խնդիրները: – Պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչողական այցերով լինել մարզի 97 համայնքներից 4 քաղաքներում եւ 16 գյուղերում: Քաղաքային համայնքներում
ՊՈՄՊԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Միայն արե՞ւն է մեղավոր, որ Նոյեմբերյանում ջուր չկա տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ամեն տարի հուլիս-սեպտեմբեր ամիսներին խմելու ջրի սուր պակաս է լինում: Նոյեմբերյանցիների «աչքը ջուր է կտրում» ջրին սպասելիս: Հիմա քաղաքի բազմաբնակարան շենքերին ջուր է տրվում 3 կամ 5 օրը մեկ: Ջրամատակարարման ժամն էլ պետք է գուշակել. սովորաբար այն տրվում է առավոտյան 8-ին, երբեմն՝ երեկոյան
ՄԵԿ ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է
Սեպտեմբերի 21-ին, ժ. 22:30-ի սահմաններում Երեւանի Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցի խաչմերուկում «Սուզուկի» մակնիշի 15 US 520 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան բախվել է «Գազել» մակնիշի 37 80 S պետհամարանիշի թիվ 15 երթուղային տաքսիին: Ապա շրջվել է եւ գլորվել փողոցի երկայնքով: Ականատեսների վկայությամբ, դեպքը տեղի է ունեցել կարմիր լույսի տակ. մարդատար ավտոմեքենան երթեւեկել է մեծ արագությամբ եւ
ԵՐԲ ՊԵՏՔ Է՝ «ՈՒԺԵՂ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ»
Զորակոչային բժշկական հանձնաժողովը շատ հստակ գիտի, որ զորակոչիկը հիվանդ է եւ ենթակա չէ զորակոչման: Սակայն զորակոչի վերաբերյալ մեր օրենսդրությունը, ցավոք, շարունակում է սողանցքեր թողնել բժիշկների համար: «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը: Ըստ նրա. «Զորակոչիկների մոտ հայտնաբերված այս կամ այն հիվանդությունը ենթարկվում է
ԱՐԱԳԱԾԻ ՎՐԱ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վրթանես Փափազյան 57 հասցեի բնակիչներ՝ 50-ամյա Անդրանիկ, 18-ամյա Սեւակ եւ 17-ամյա Շավարշ Դանիելյանները սեպտեմբերի 21-ին բարձրացել են Արագած լեռան գագաթը, եւ ժամը 20.30-ից նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել: Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ սկսել որոնողական աշխատանքները:
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Սեպտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն-գինիներ» ՓԲԸ-ին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել էին Էդգար Հակոբյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 13 ՕՕ 095 պետհամարանիշի ավտոմեքենան եւ Հրաչյա Խաչատրյանին պատկանող «Կուբան» մակնիշի 43 ՏՏ 343 պետհամարանիշի ավտոբուսը, ինչի հետեւանքով 30-ամյա Է. Հակոբյանը, 47-ամյա Հ. Խաչատրյանը եւ ավտոբուսի 4 ուղեւոր ստացել են մարմնական
ԿՈՐԱԾ ԶԲՈՍԱԽՈՒՄԲԸ ԳՏՆՎԵԼ Է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան վրա գտնվող մատուռի մոտակայքում զբոսախումբը մոլորվել է եւ չի գտնում ետդարձի ճանապարհը: Մինչեւ ժամը 23.00-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում զբոսախումբը («Լինքգրանդսիստեմս» ընկերության 12 աշխատակից) գտնվել է եւ անվտանգ իջեցվել է իրենց ավտոմեքենաների մոտ:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Սեպտեմբերի 21-ին Երեւանի Աջափնյակի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարգարյան 23/10 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 74-ամյա Գերման Մուրադյանի դին:
Արդարացրեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, Վանաձորի բնակիչներ Ա. Հարությունյանի ու Հ. Խոդիկյանի համար կայացրեց արդարացման դատավճիռ: Հարությունյանն ու Խոդիկյանը մեղադրվում էին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պատրաստելու եւ պահելու մեջ: Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում Ա. Հարությունյանն ու Հ. Խոդիկյանը պաշտպանի ծառայություններից չեն օգտվել, իրենց լիովին մեղավոր էին ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ: «Ըստ


















































