Օրվա լրահոսը

«Հարուստ տղաները հարուստ աղջիկ են ընտրում»

Ըստ հոգեբանի, հարստությունը ոչ միայն երջանկություն չէ, այլեւ դժբախտություն է բերում Հաճախ ենք լսում, երբ անպատասխան սիրո հետեւանքով մարդը գործում է այնպիսի արարքներ, որ, հոգեբանների կարծիքով, բնորոշ է միայն հոգեպես ոչ առողջ մարդկանց: 20-ամյա Մաշան պատմում է, որ իր կյանքում խոր հիասթափություն է ապրել, երբ պարզել է, որ իր սերը փոխադարձ չէ. «Թեպետ հույս չունեի,

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ «ՌԵԶՅՈՒՄԵՆ»

«Երբեք չէի ամուսնանա մի կնոջ հետ, ով մինչ ամուսնությունը սեռական հարաբերություն է ունեցել այլ տղամարդու հետ» Վարում է «Գազ 31» մակնիշի ավտոմեքենա: Սիրում է նվեր ստանալ ժամացույց: Տղամարդկանց նվիրում է փողկապ, իսկ կանանց՝ օծանելիք: Անկախ ժամանակահատվածից, ինձ միշտ հետաքրքրել են խելացի ու գեղեցիկ կանայք: Այսօր էլ կնոջ մեջ ավելի շատ գնահատում եմ կանացիությունը, խելացիությունը, հետո

Ռուսական եւ իսպանական կիսաեզրափակիչներ

Մելբուռնում ավարտին է մոտենում թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի չորս մրցաշարերից առաջինը՝ «Australian Open»-ը: Աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալները պայքարում են ոչ միայն պատվավոր գավաթին տիրելու, այլեւ ավստրալական $22 մլն ընդհանուր մրցանակային ֆոնդից հնարավորինս մեծ պարգեւավճար կորզելու համար: Համառ մրցակցության ընթացքում հաղթողի հավակնորդների շարքերը դասվողներից շատերը (օրինակ՝ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը) տարբեր փուլերում վերածվել են հանդիսականի: Իսկ պայքարը շարունակում

ՓՈՂԸ՝ ԾԱԽՍՎԵԼ, ԲԱՅՑ ԽՆԴԻՐԸ ՄՆԱՑԵԼ Է

Կառավարությունը առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման նպատակով 2007թ. սեպտեմբերին պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին 896 միլիոն 772 հազար դրամ հատկացրեց: Նոյեմբերյան քաղաքում բյուջետային այս հատկացումով երեք ծրագիր պետք է իրականացվեր: Դրանցից մեկը ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգումն էր, որի համար առանձնացվեց 50 միլիոն դրամ: 48 միլիոն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ

«Մարզի մշակույթն ուշադրության կարիք ունի»

Հարցազրույց Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի մենակատար Ստեփան Դալլաքյանի հետ: – Պարոն Դալլաքյան, Ձեր ձայնի համար բնությա՞նն եք պարտական, թե՞ գեներին։ Որքան տեղյակ եմ՝ Ձեր ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական կողմը երգելու ձիրք է ունեցել։ – Այն միջավայրը, որտեղ ես եմ մեծացել, հաստատ բարենպաստ էր արվեստագետ դառնալու համար։ Իսկ իմ կարողություններն առաջինը նկատել է պապս, որն

ԱԲՍՈՒՐԴ ՎԻՃԱԿ՝ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Ժամանակն է, որ ԱԺ-ն եւ ստեղծագործական միությունները «խելք խելքի» տան Ստեղծագործական որոշ միություններում վաղուց կռիվ է ընկել: Չէ, խնդիրը կամ կռվի բուն պատճառը Գիքորին քաղաք տանելու հարցը չէ, այլ շատ ավելի կարեւոր մի բան, որն էլ առիթ է տվել միությունների տրոհման, երկպառակությունների ու նույնաբովանդակ տարբեր կառույցների ստեղծման: Արդյունքում, այսօր ափաչափ Հայաստանում Գրողների, Թատերական գործիչների, Կոմպոզիտորների,

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է Վրաստանը չի հաշտվել օգոստոսյան պատերազմում իր կրած պարտության հետ: Սահակաշվիլու շրջապատը վերադառնում է սադրանքների մարտավարությանը: Այդպիսի կարծիք են հայտնել Աբխազիայի ղեկավարության աղբյուրները «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին՝ մեկնաբանելով օրերս կատարված՝ հանրապետության ներքին գործերի փոխնախարար Զական Ջուղելիայի սպանությունը: Երկուշաբթի օրը ցերեկով նա գնդակահարվել է Սուխումի բացօթյա սրճարաններից մեկում, որտեղ նստած էր

Համմարբերգը նույնպես սպասելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայաստանյան պատվիրակությանը ձայնից չզրկելու վերաբերյալ կայացրած որոշումը դեռեւս չի նշանակում, որ վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ դադարեցվելու է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Ինչ վերաբերում է Հայաստանի քրեական օրենսգրքի 225 («Զանգվածային անկարգությունները») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներում նախատեսվող փոփոխություններին, ապա, Եվրախորհրդի

Բանակի տոնը՝ PR-ի հարմար առի՞թ

Երիտասարդները բանակի 17-ամյակը նշեցին միջոցառումների շարքով Երեկ ողջ օրվա ընթացքում Երեւանն ավելի քան լի էր երիտասարդներով: Պատճառն այն էր, որ ՀՀ ազգային բանակի 17-ամյակի կապակցությամբ տարբեր երիտասարդական կազմակերպություններ միջոցառումներ էին կազմակերպել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: «Հայաստանի բլոգերների շարժում», «Ավետ», «Երիտասարդական շունչ» հ/կ-ները եւ այլ ուսանողական նախաձեռնություններ ժամը 10.45-ին Հաղթանակի կամրջից, ի նշան խաղաղության, երկինք բաց թողեցին

«ՄԵՂՔԻ ՄԵՐ ԲԱԺՆԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»

Ասում է ԳԹԿ փոխնախագահ Արսեն Բաղդասարյանը՝ կապված ընթացիկ գնահատման ժամանակ տեղ գտած կազմակերպչական եւ տեխնիկական վրիպակների հետ: Դպրոցներում ընթացիկ գնահատման նոր ներդրված գործընթացն ի ցույց հանեց ոչ միայն դպրոցների տնօրենների անպատրաստվածությունը, ինչի մասին վկայել են հենց իրենք («Առավոտ»), այլեւ կազմակերպիչի՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) բացթողումները: Դեկտեմբերի վերջին հանրապետության դպրոցներում անցկացված ընթացիկ ստուգումների ժամանակ դպրոցների

ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ԿԵՆՍԱՆՅՈՒԹՆ Է ՀԱՅ ՀՈԳԻԻՆ

Հայացք Սփյուռքից՝ արեւելահայերենին եւ արեւմտահայերենին Տեսանելի է, որ արեւելահայերեն գրականության մեջ զգալի չափով օտար բառեր կը գործածվեն, որոնք եթե ոչ ամբողջությամբ, սակայն մեծ մասամբ ռուսերեն են: Պարզ է, որ խորհրդային շրջանին, Միության ամբողջ տարածքին կեդրոնական լեզուն ռուսերեն ըլլալուն, մանավանդ՝ բոլոր դպրոցներեն ներս անոր պարտադիր ուսուցման հետեւանքով, ռուսերեն բառերը մուտք գործեցին հայրենաբնակ ժողովրդին թե գրական եւ

Կապանում էլ Բախշիներ չկա՜ն

Խորհրդային Հայաստանի Կապան քաղաքում կար 22 գրադարան, Կապանի շրջանում՝ 80: Այժմ Կապանում մնացել է ընդամենը 18 գրադարան՝ 41 աշխատողով, որոնց ճակատագիրն այսօր անորոշ է: Դեռ 20-րդ դարի առաջին քառորդին կապանցի խանութպան Բախշին բացեց Կապանում առաջին գրադարանը: Քաղաքի կենտրոնում գտնվող այդ գրադարանը մինչ օրս հիշում են հին կապանցիները. «Գրադարան-խրճիթ էին ասում: Մի պահ Կապանի կեսն այնտեղ

DAY.AZ-Ը ՍՏՈՒՄ Է

Բայց Դեբեդը մաքուր չէ Ադրբեջանական day.az էլեկտրոնային թերթն անցած շաբաթ տեղեկացրել էր, թե Վրաստանի եւ Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերի՝ Սադախլո, Մամեյն, Գորարքի եւ այլն, բնակիչները հայտարարել են, որ Հայաստանից սկիզբ առնող եւ Մառնեուլի շրջանի մի քանի գյուղերով անցնող Դեբեդ գետում հայտնաբերվել են մարդու համար վնասակար նյութեր: Ըստ ադրբեջանցիների՝ վրացական իշխանությունները այս առիթով ոչ մի բան

Բանակի տոնը՝ մռայլ երանգներով

Շատերին, ցավոք, դեռ չի հաջողվում Ազգային բանակի օրը դիմավորել տոնական տրամադրությամբ Բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած ազատամարտիկների մի մասը բանտերում է, մի մասը՝ թշվառության մեջ, զոհվածների ընտանիքների մի մասը՝ անտեսված, այսօրվա զինվորն էլ՝ «ինքնասպանության» չափ կուշտ է ծառայությունից: Պետության պատասխանատվության տակ գտնվող զինվորի կյանքի իրավունքը, ցավոք, վտանգված է ամենաքիչը տասը տարի եւ կարծես թե այդ

ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Գյումրեցի դատապարտյալը ջերմաչափ էր կուլ տվել Հեբոյանը՝ Գինեսի ռեկորդների գրքի հավակնորդ:   Շուտով կհայտնվի ցուցանակ՝ «մետաղասերների» համար:   Դատապարտյալ Զոհրաբը չմերժեց լուսանկարվել, սակայն դեմքը ծածկեց:       ՀՀ գլխավոր դատախազությունը ամենամյա կոլեգիայի նիստում քննարկման առարկա է դարձնում զինծառայողների շրջանում ինքնախեղման փաստերը: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետ, գեներալ Աշոտ Մարտիրոսյանը դատապարտյալների «ինքնախեղման» դրսեւորումներն ավելի մեղմ

90-ամյա կնոջը հրավիրել են քաղմաս

Մեծահասակ կինը ստիպված է եղել դույլով ջուր լցնել իր իրավունքները ոտնահարողների գլխին: Արշակունյաց թիվ 8 շենքի նկուղը բնակիչների համար դարձել է կռվախնձոր: 2 օր առաջ բնակիչները եւ նկուղի նոր սեփականատերը վեճի են բռնվել, եւ միայն ոստիկանների ներկայությունն է նրանց սթափեցրել, որ կրքերը չբորբոքվեն: Բանն այն է, որ այդ շենքի նոր բնակիչներից մեկը՝ Հրաչիկ Բերբերյանը, շենքի

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ

Մեր երկրում գործող խանութների մեծ մասն իրենից գնված ապրանքը հետ չի վերցնում ու չի փոխանակում, ինչը օրենքի կոպիտ խախտում է: «Գնված ապրանքը հետ չի ընդունվում». վստահաբար՝ մեր ընթերցողներից շատերն են այս կտրուկ պատասխանը ստացել, երբ փորձել են վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը: Մինչդեռ, համաձայն «ՀՀ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի», սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ

Կործանում է ոչ թե ճգնաժամը, այլ՝ կոռուպցիան

Ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, հանքարդյունաբերության անմխիթար վիճակը ճգնաժամի հետ ոչ մի կապ չունի: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը առաջիններից մեկն էր, որն անմիջապես ենթարկվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Գործարանների տերերն իրենց ֆինանսական միջոցները սկսեցին խնայել աշխատողների եւ աշխատավարձերի կրճատման հաշվին: Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ դարձան գործազուրկ: Ոլորտը ճգնաժամից փրկելու եւ ստեղծված իրավիճակից ելք գտնելու

«ՏԱՐԱԿԱՆՆԵՐ»՝ ՀԴՄ-ՆԵՐՈՒՄ

Ի պատասխան ՀԴՄ-ների որակի մասին գնորդների բողոքների, ներկրողներն ասում են, որ առեւտրականները խիստ անփույթ են՝ սարքի վրա սուրճ են թափում ու անգամ այնտեղ միջատներ են հայտնվում: Առեւտուր եւ սպասարկում իրականացնող ընկերությունները հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) գնելու եւ կիրառելու «գլխացավանքից» չազատված՝ կանգնեցին մեկ այլ խնդրի առաջ: Պարզվում է, որ 50-75 հազար դրամ արժողության ՀԴՄ-ներից շատերն այնքան

«Եվրոպա, պրոսնի՜սյա»

ԵԽԽՎ նիստերի դահլիճում երեկ աղաղակեց ուկրաինացի պատվիրակը՝ զգուշացնելով, որ եթե Եվրոպան ինքնակամ չարթնանա՝ նրան կարթնացնեն ռուսական տանկերի դղրդյունները: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հետեւանքների վերաբերյալ 1633 բանաձեւի կատարման քննարկմանը երեկ նվիրվեց ԵԽԽՎ գրեթե ողջ նիստը: Շուրջ 70 հոգի էին հերթագրվել ելույթի համար՝ նաեւ Հայաստանի պատվիրակ Հերմինե Նաղդալյանը: Բանաձեւում առաջարկվել էր 87 փոփոխություն, որոնցից 20-ը՝ վրացական

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՉԼԻՆԵԼ

Վստահ է Լիբերալ կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված թիվ 1643 բանաձեւին, շեշտել էր այդ բանաձեւում երկու կարեւոր կետերի բացակայության կարեւորությունը: Մեկն այն է, որով ՀՀ պատվիրակությանը չեն զրկում ձայնի իրավունքից, երկրորդը՝ որ բանաձեւից հանված էր «քաղաքական բանտարկյալ» տերմինը: Մամուլի

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՆԱԵՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արման Գրիգորյանը երեկ ավարտեցին հանդիպումները Ստրասբուրգում: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանի վերաբերյալ 1643 բանաձեւի ընդունումը՝ նրանք հանդիպել էին ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ այլոց: Իսկ երեկ նրանք ԵԽԽՎ-ում տարածեցին Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որում ափսոսանք է հայտնվում ընդունված 1643 բանաձեւի կապակցությամբ՝

Ժամանակ են շահում

Նախագահների հանդիպումից էական սպասելիքներ չկան Երեկ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի թվով երրորդ հանդիպումը: ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ցյուրիխյան հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ գործընթացներն ամենեւին էլ ՀՀ-ի օգտին չեն. «Դա արտահայտվում է ժամանակի մեջ եւ ադրբեջանական ակտիվության հաջողությունների միջոցով: Ադրբեջանը որոշակի քաղաքականություն է վարում

«ԿՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՊՐԻԼԻՆ»

Խոստացավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթին ՀՀ-ի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի քննարկման ժամանակ: Հայաստանում դեռ բազմաթիվ վերլուծություններ կլինեն, թե ինչու ԵԽԽՎ-ն փոխեց մեր պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու մտադրությունը: Առավել մանրամասն ներկայացնենք, թե հունվարի 27-ին Վեհաժողովի նիստում ինչպես էին այս փոփոխությունը հիմնավորում ԵԽԽՎ պատվիրակները: Նախապես նշենք, որ չենք անդրադառնալու արտառոց պատճառաբանություններին: Իսկ դրանք

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ Եվրոպան մեզ պետք է նույնքան, որքան որ մենք ենք Եվրոպային հարկավոր ՀՀ պատվիրակությանը ձայնից չզրկելու ԵԽԽՎ-ի որոշումը բոլորի համար ե՛ւ սպասելի էր, ե՛ւ անսպասելի: Նրանք, ովքեր մինչ այս որոշումը Եվրոպայի խորհրդին մեղադրում էին երկակի ստանդարտների եւ կողմնակալության մեջ, հիմա սազն առած գովերգում են նույն եվրոպացիներին, համարելով, որ նրանք քաջություն ունեցան տեսնելու քաղաքական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ 17 ՏԱՐԵԿԱՆ Է

R Հունվարի 28-ին, Հայոց բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, տասնյակ հազարավոր երիտասարդներ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու մեր բանակի հիմնադրման ակունքներում կանգնած հերոսների հիշատակին: Բազմահազարանոց երթի մասնակիցներին առանձնապես ոգեւորում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, որի գլխավորությամբ երիտասարդները պսակներ ու ծաղիկներ դրեցին հերոս ազատամարտիկների հուշահամալիրին, իսկ եկեղեցում մոմ վառեցին ու աղոթեցին զոհվածների հոգու հանգստության համար:

Հունվարի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Անկրկնելի օր է ընտանիքի անդամների հետ հաճելի վայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հաճելի զգացողություններ կունենաք, որը պայմանավորված կլինի ձեր բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բիզնեսով զբաղվելու համար արդյունավետ օր է: Ֆինանսական հարցերը կարգավորելիս շահույթը ձերը կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք, բայց այսօր զվարճանալու փոխարեն ավելի լավ է կարգավորեք ձեր

ԱՅՍՕՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՏՈՆՆ Է

Հավանաբար, ոչ ոք չի վիճի, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամեծ նվաճումն է հզոր եւ մարտունակ բանակի ստեղծումը: Դա մի նվաճում է, որով իրավամբ հպարտանում են Հայաստանի բոլոր քաղաքացիները: ««Առավոտը» սրտանց շնորհավորում է բոլոր ընթերցողներին՝ զինվորական թե քաղաքացիական, բանակի տոնի առթիվ: Լուսանկարում՝ գլխավոր շտաբի զինվորական նվագախումբն է՝ փոխգնդապետ Ա. Պողոսյանի գլխավորությամբ:

Ով՝ ում բարեկամն է

Մասնագետներն ուտեստների եւ ըմպելիքների միջեւ «բարեկամական» կապեր են բացահայտել Էթիկետ բառը ֆրանսերեն է եւ թարգմանաբար նշանակում է հանդիսակարգ: Այն միավորում է այս կամ այն իրավիճակներում վարվեցողության կանոնները: Եթե եվրոպացիներն, իրենց ազգային խառնվածքով պայմանավորված, հաճախ են ընկնում էթիկետի այս կամ այն ծայրահեղությունների մեջ ու կորցնում անմիջականությունը, ապա կովկասյան ժողովուրդներին հատուկ կոշտուկոպիտ եւ շուտ բռնկվող խառնվածքի տեր

ԵՍԵՆՅԱՆ ԴԵՄ Է ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Ըստ նրա՝ երկրի ղեկավարությունը պետք է մտածի օրեցօր ավելացող աղանդավորների մասին «Ես ծնված եմ աղանդավոր գուշակի դեմ պայքարելու համար: Ունեմ իմ հիմունքները՝ իմ ձեւով դրանց դեմն առնելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գնչուհի Եսենյան: Նա մտահոգված է Հայաստանում օրեցօր սնկի պես աճող, դեռ պետական գրանցում էլ ստացող աղանդավորական շարժումներով, խմբակներով: Նրա ձեւակերպմամբ. «Աղանդավորությունը ստեղծված է քրիստոնեությունը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031