Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 11

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կրճատեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու առողջական հարցերով զբաղվեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անձնական կյանքում փոփոխություններ չեն սպասվում, բայց դա չի նշանակում, որ պետք է անտարբեր լինեք սեփական կյանքի նկատմամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ համար հանգիստ ու ներդաշնակ օր կլինի: Հարմար պահ է ապագայի ծրագրերը կազմելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Շնորհիվ ձեր կշռադատված քայլերի՝ այսօր կհաղթահարեք բոլոր

ԽՌՄՓԱՑՆՈՂ ՄԱՐԴԻԿ ՆԻՀԱՐՈՒՄ ԵՆ

Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ այն մարդիկ, ովքեր գիշերները խռմփացնում են՝ շատ կալորիա են կորցնում: Նրանք ուսումնասիրություններ են անցկացրել այն մարդկանց շրջանում, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեին: Բացահայտվել է՝ այն մարդիկ, ովքեր քնած ժամանակ խռմփացնում են, կորցնում են ավելի քան 2000 կալորիա: Կալորիաների կորուստը բացատրվում է մարդու նյարդային համակարգի պատասխանով, որը կարող է պայմանավորված

ԽԱՉՎԵՐԱՑԸ ՈՒՐԱԽ ՏՈՆ Է

Մեկնաբանում է Արաբկիր համայնքի հոգեւոր սպասավոր տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը Այս կիրակի կնշվի հայկական 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը մեր ժողովրդի շրջանում, չգիտես ինչու, ընկալվում է որպես տխուր տոն եւ ասոցացվում հանգուցյալների գերեզմաններ այցելելու օրվա հետ: Երեկ հրավիրված ասուլիսում Արաբկիր համայնքի հոգեւոր սպասավոր տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը հիշեցրեց, որ խաչի հետ շեշտվում է հարությունն

Հայերի ֆոբիաները շատ են ու տարբեր

Երիտասարդների մեջ առկա է բանակի հանդեպ վախը Երեկ «Արմատ» ակումբում հոգեբան Ռուբեն Պողոսյանն ու սոցիալական աշխատանքի մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը խոսեցին հայերին բնորոշ ֆոբիաների մասին: Ըստ հոգեբանի, հայերին բնորոշ են հատկապես հիվանդությունների նկատմամբ ֆոբիաները. «Հաճախ ասում են՝ գուցե ես կանցերոֆոբիա՞ ունեմ՝ քաղցկեղ, սրտանոթային հիվանդություն: Բացի այդ, հասարակության մեջ տարածված է վախը փակ

ՊԱՅՔԱՐ ԾԽԵԼՈ՞Ւ ԴԵՄ, ԹԵ՞ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՄ

Թողնել ծխելն ու լցնել բյուջեն Հայաստանում ծխախոտի դեմ պայքարում են բազմաթիվ հ/կ-ներ, պարբերաբար ակցիաներ, միջոցառումներ կազմակերպում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ առողջությունը քայքայող այդ չարիքի դեմ պայքարողները լավ չեն աշխատում: Օրինակ, վերջերս Մաշտոցի պողոտայի մի թեւում՝ «ծխելը վնասակար է առողջությանը» գրությամբ պաստառներով երիտասարդներ ծխելու դեմ պայքարի ակցիա էին անցկացնում, մյուս թեւին՝ գեղեցիկ, բարձրահասակ, կարճ

«ԲՐԱԶԱՎԻԼԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 11-15-ը ներկայացնում է «Բրազավիլ» ինդի ժանրը ներկայացնող փոփ խմբին: Հայաստանյան ծրագրով խումբը եզրափակում է իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում: «Բրազավիլ» խումբը ձեւավորվել է 1997թ. Դեյվիդ Արթուր Բրաունի (վոկալ, կիթառ) կողմից: Խմբի մյուս անդամներն են. Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթ (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթ (հարվածային գործիք), Քեննի Լայեն (կիթառ) եւ Դեյվիդ

ԹԵՐԹԻԿՆԵՐԸ՝ ԱՉՔԻ ԱՌԱՋ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողներից՝ դասագրքերի վարձավճարների վերաբերյալ, ԿԳՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը մեկ անգամ եւս տեղեկացնում է մեր քաղաքացիներին, որ 2010թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման՝ «2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական

«Անհամեստությունն անխելքության նշան է»

Անգլիական այս ասացվածքը Ազգային օպերային թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի աշխատաոճի առանցքում է: Մշակութային ոլորտում, մասնավորաբար՝ թատրոններում, կան մարդիկ, որոնց աշխատանքն ունի մեծ նշանակություն, սակայն իրենք ստվերում են՝ հանդիսատեսի կողմից աննկատ: Ազգային օպերային թատրոնի գլխավոր խմբավարի պաշտոնը դրանցից է, մինչդեռ անհնար է պատկերացնել օպերային ցանկացած ներկայացում՝ առանց երգչախմբի մասնակցության, ինչն էլ ենթադրում է խմբավարի ստեղծագործական

Առնվազն ութ ծանրորդ ի վիճակի է մեդալ նվաճել

Սեպտեմբերի 17-ին Անթալիայում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որտեղից սկսվելու է 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվառումը: Նախաօլիմպիական ժամանակահատվածի անդրանիկ այս պատասխանատու մրցմանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հավաքականների մարզչական խորհուրդների եւ գլխավոր մարզիչների առաջարկով, մրցավայր գործուղում է տղամարդկանց՝ վեց եւ կանանց՝ չորս ծանրորդներով համալրված հավաքականներ: Համաձայն IWF-ի սահմանած նոր

Մեկնարկը՝ պարտությունով

Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում ընթացող սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երեկ պայքարն սկսեցին ազատ ոճայինները: Այս մրցաձեւում նույնպես Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահել է Գեղամ Բաբախանյանին՝ 55 կգ քաշային կարգ, Արթուր Առաքելյանին՝ 60 կգ, Ժիրայր Հովհաննիսյանին՝ 66 կգ, Սուրեն Մարկոսյանին՝ 74 կգ, Վադիմ Լալիեւին՝

ՀԱՕԿ-ը 20 տարեկան է

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս աշնանը մեծ շուքով նշելու է հիմնադրման 20-ամյակը: Այդ կապակցությամբ «Sportinfo» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ արարողությունը կայանալու է նոյեմբերի 13-14-ին: Այդ առիթով ստեղծվել է կազմկոմիտե՝ համալրված ՀԱՕԿ-ի փոխնախագահներով եւ գործկոմի անդամներով: Նույն աղբյուրը, վկայակոչելով ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է, որ տոնակատարությանը ներկա լինելու նպատակով հրավիրվելու են միջազգային, եվրոպական օլիմպիական կոմիտեների,

Բազմադէմ սփիւռքը եւ համասփիւռքեան մարմնի ստեղծումը

Եթէ 21-րդ դարի համազգային տեսլականը ձեւակերպել ենք «մէկ եւ միասնական» ազգակերտումի կարգախօսով, ապա նախ պէտք է սկսել մէկ եւ միասնական սփիւռք ստեղծելուց: Միմեանց նկատմամբ անզիջող, անհաշտ եւ անկախաբար գործող բազմակուսակցական ու բազմահամայնքային սփիւռքեան կառոյցները (անտեսելով անգամ ներկուսակցական հատուածայնութիւնները), նոյնիսկ համազգային համարուող խնդիրների լուծումը փորձելով ներկայացնել որպէս իրենց մենաշնորհը, մասնատում են ոչ միայն ազգային խնդիրների լուծմանն

«ՎԵՐԱԲԵՌՆՈՒՄԸ» ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Օբամայի խորհրդականը եւ ռուս իրավապաշտպանի աթոռը Սեպտեմբերի 8-ին Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Վաշինգտոնի միջազգային հարաբերությունների խորհրդում, ասել է, որ ԱՄՆ վարչակազմը գոհ է վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումից, չնայած վերջին լրտեսական սկանդալին եւ տարաձայնություններին՝ կապված Վրաստանի, ռուսական ԶԼՄ-ների ազատության եւ մարդու իրավունքների վիճակի հետ: Նույն օրը Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայր Սպասո-Հաուսում Քլինթոնի

ԿԱՊԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է 72-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 12-ին, կապանցիները կնշեն իրենց քաղաքի օրը: Համայնքի ավագանու որոշմամբ, այսուհետեւ Կապանի օր կնշվի յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակին: Կապան նշանակում է լեռներով փակված, ագուցված, անանցանելի երկրամաս: Կապ բառն այսօր էլ կա Կապանի տարածաշրջանի մի շարք տեղանուններում:   Խարխլված պատերով, առանց տանիքների կամ ծռմռված տանիքներով հյուղակներ, ցեխի մեջ թաղված քուչաներ, մի քարվանսարա,

«ՔԱՂԱՔԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ» «ԳԱՖԷՍՃԵԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում  կբացվի «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը՝ անվանի արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի ներկայությամբ: «Այս ցուցահանդեսը եւս  մեկ անգամ վկայում է հանրաճանաչ չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու, Յարոսլավա Բրիխտովայի ու Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հոգեւոր կապի մասին, եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հպարտ է, որ հնարավորություն ունի ներկայացնել այդ զույգի զարմանալի ստեղծագործությունները հայ հանդիսատեսին»,- ասում է

Քավենդիշցիները բողոքում են

Հայաստանի «Քավենդիշ» համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ ԿԳ նախարարին: Նրանք վրդովմունքով նշում են, որ ԿԳՆ պաշտոնական կայքից են տեղեկացել «Քավենդիշ» համալսարանի լիցենզիայի կասեցման մասին: Ինտերնետային կայքում նշված է, որ ՀՀ ԿԳՆ-ն կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը եւ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց

«Սպասեք դատարանի որոշմանը»

Ֆրանսիական համալսարանը պատասխանում է նախկին դասախոսներին «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) արձագանքել է «Առավոտի» սեպտեմբերի 3-ի համարում լույս տեսած «Գաղութատիրական մեթոդնե՞ր» հոդվածին: «Ելնելով բարեկրթության եւ մասնագիտական էթիկայի կանոններից՝ ՀՖՀՀ ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում չցանկացավ հրապարակել իրենց մասնագիտական պարտականությունների մեջ թերացած դասախոսների անունները, որոնց հետ համալսարանը ժամկետը լրանալու հիմքով չի երկարաձգել

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Ըստ ԿԳՆ կրթության պետական տեսչության ստուգումների՝ դրանցից ոչ մեկի տնօրենի հետ Երեւանի քաղաքապետը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր չի կնքել: Վերջերս ԿԳՆ կրթության պետական տեսչությունն ուսումնասիրություն իրականացրեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 21 նախադպրոցական հաստատություններում: Կրթության պետական տեսչության հրապարակած՝ «Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների առկա վիճակի մասին» տեղեկանքից պարզ է դառնում, որ նախադպրոցական այս

ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

2007թ. մայիսի 16-ին Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթ Թադեւոսյանը զորակոչվել է բանակ: 1 տարի 4 ամիս է, ինչ վերադարձել է տուն եւ հայտնվել հոգեբուժարանում: Մանրամասները՝ հաջորդ համարում:

ՀՍԿՈՒՄ ԷԻՆ

Երեկ մայրաքաղաքի բուհերի տարածքներում հսկողություն էին իրականացնում ոստիկանության 2 -ական աշխատակից՝ 2-ական մեքենաներով: Նրանք ուշադրություն էին դարձնում կայանված մեքենաներին եւ նաեւ հորդորում էին չխմբվել մուտքի մոտ: Պատճառը հավանաբար նախորդ օրը Ժողինստիտուտում զինված ուսանողի կողմից հնչած կրակոցն էր, որը բարեբախտաբար մարդկային զոհերով չավարտվեց:

Գեւորգ Դանիելյանի պատասխանը

Ի պատասխան սեպտեմբերի 9-ին հրապարակված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի հրատապ հաշվետվության, երեկ ստացվել են արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որոնք կապված են ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին առանց դատարանի որոշման 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահելու հետ: Արդարադատության նախարար Գ.Դանիելյանը հայտնում է, որ դիտորդների գրությամբ բարձրացված հարցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը

Մեր օրերի Բակունցը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչ Ակսել Բակունցը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը, համաձայնության գալով քաղաքացուհի Ա. Մանուկյանի հետ, վերջինիս

Ոստիկանները կեղծում են ապացույցները

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 6-ին կալանավորվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրում է խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: Սակայն մեզ հաջողվեց պարզել որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ազգային անվտանգության ծառայությունից, եւ,

ԿԲԱՑՎԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՅՔԷՋԸ

«Առավոտի» տեղեկություններով, մոտ օրերս նախատեսվում է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի կայքէջի բացումը: Կայքը պարունակելու է հեղինակի կենսագրական տվյալները, տեղեկություններ նրա գործունեության մասին,  տեղադրված են լինելու նաեւ Հովհաննես Մանուկյանի հրապարակումները մամուլում, ինչպես նաեւ նրա մասնագիտական հրապարակումները: Ըստ տեղեկությունների՝ կայքէջում նախատեսված է լինելու նաեւ ուղերձների բաժին, այսինքն՝ հնարավոր կլինի կայքի միջոցով նամակ հղել հեղինակին եւ

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ

ԱԻՆ փրկարար ծառայություն բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես, հրդեհվել են Հաղթանակ զբոսայգու տարածքի, Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցուն եւ երկաթգծի կայարանին հարակից տարածքների, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մերձակայքում գտնվող «Թագավորանիստ» հանդամասի խոտն ու թփուտները:

ԻՐԱՆՑՈՒ ՈՏՔԸ ԿՈՏՐՎԵԼ Է

Սեպտեմբերի 9-ին Երեւան-Երասխ  ճանապարհին «Պեժո-206» մակնիշի IR 54644 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Նասր Սաբեղի Խոշան ստացել է ոտքի կոտրվածք եւ տեղափոխվել Արարատի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվել է բավարար: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ հերթապահին: Իսկ երեկ ահազանգ էր ստացվել,

ՄԻՆՉ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՎԱՀԱՆԸ ՄԱՀԱՑԱԾ Է ԵՂԵԼ

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հրազդանի նստավայրում շարունակվեց այս տարվա ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ դատական նիստը հետաձգվել էր քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի առողջության կտրուկ վատթարացման հետ կապված: Երեկ Ա. Հարությունյանը դատարանում հայտնեց, որ ինքը չի տառապել աղիների դիսբակտերիոզով եւ իր հիվանդությունն էլ

ԻՏԱԼՈՒՀԻՆԵՐՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ

Նրանք վրեժ են լուծում իրենց կորցրած ջահել տարիների համար Հռոմում պեղումները կանգ չեն առնում: Հնագետները վստահեցնում են, որ շուտով Հռոմի պատմության մեջ նոր բացահայտումներ կլինեն: Ս. Մարիայում ամուսնանալու ցանկություն ունեն շատերը, իսկ հնարավորություն՝ եզակի զույգերը: Հռոմում անգամ աղբամաններն էին համահունչ քաղաքի ճարտարապետությանը: Հյուրանոցի նախասրահում հայկական գորգեր ու կարպետներ էին փռված: Հռոմում կողմնորոշվելու եւ Ռումինիայից Իտալիա

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline) եւ «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի գործընկերության շրջանակում Հայաստանում գործարկվել է «Սփյուռ-ինֆո» ազգային կոմերցիոն տեղեկատու կենտրոն, որը կտրամադրի բազմաբնույթ տեղեկատվություն ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող ընկերությունների վերաբերյալ եւ այլ տարաբնույթ լուրեր: Կենտրոնն օգտագործում է Հայաստանում գործող ավելի քան 100 հազար իրավաբանական անձանց եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին միավորված տվյալների բազան: Օգտվել կենտրոնի ծառայություններից կարելի

ՀԱՅԵՐԸ ՈՐ ՉԼԻՆԵԻՆ՝ Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆԵԼՈՒ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխարհահռչակ տնտեսագետ, հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել է ապրել եւ աշխատել Թուրքիայում: Այս մասին հայտնի տնտեսագետն ասել է թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում, որը մեջբերել է tert.am-ը: «Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ՝ մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթս համալսարանի տեխնոլոգիական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031