Օրվա լրահոսը
ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ ՍԿԶԲՈՒՆՔՈ՞Վ
«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է մի նամակ՝ ուղղված ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին: vanadzor. [email protected] հասցեից ուղարկված նամակում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի ուսուցիչների անուններն են: Նամակում էլ նշված է. «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի կոլեկտիվը «գոհունակությամբ ընդունեց» կրթական բարեփոխումների ողջ փաթեթը, ինչպես նաեւ վերջին երկու տարիներին կատարված «ռազմավարական տեղաշարժերը», որոնք կատարվեցին մասնագետներին՝
ՀԱՑԱԴՈՒԼ ՉԻ ԱՆԻ
«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հացադուլ չի անի: Նա նախորդ շաբաթ հայտարարել էր, որ եթե իրեն չտանեն մասնագիտացված հիվանդանոց՝ ստուգումների, ապա կդիմի այդ ծայրահեղ քայլին: Սասուն Միքայելյանին տարել են հիվանդանոց՝ զննումների եւ հետազոտության արդյունքները կլինեն մոտ օրերս: Այդ մասին «Ա1+»-ին ասաց Սասուն Միքայելյանի հարազատներից մեկը՝ ավելացնելով, որ դա է պատճառը, որ նա
Հարցեր, հարցեր, հարցեր անպատասխան…
Երեկ Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցությունը հարցերի մի մեծ շարան է ուղղել ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Մնանք պատասխանին սպասող: Երեկ ՍԴՀԿ (պերկուպերկյանական) Հայաստանի Վարիչ մարմինը հարցեր է հղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: ՍԴՀԿ-ին, մասնավորաբար, հետաքրքրում են. «Որքա՞ն գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի գյուղերում: Ինչո՞ւ է գյուղացին լքում գյուղը եւ հողը: Ինչո՞ւ է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 տոկոսն
ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ «ՎՏԱՐՈՒՄ» ԵՆ
ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի՝ Քանաքեռում գտնվող տարածքի վրա շատ «աչքեր» կան ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտը՝ Քանաքեռում գտնվող տարածքից Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ տեղափոխելու որոշումը ընդունվել է դեռեւս 2006-ին: Սակայն մինչ այժմ ինստիտուտը չի տեղափոխվել, քանի որ հույս կար, որ պաշտոնատար այրերն իրենց այդ որոշումից միգուցե հետ կկանգնեն: Սակայն վերջին շրջանում տեղափոխման հարցը լուրջ
Հայաստանյան ժամանակագրություն
5.Պատմական անհասկացությունները եւ ճշմարտությունը պահելու փորձերը Սկիզբը՝ «Առավոտ», 25.08.2010, 27.08.2010, 07.09.2010, 09.09.2010 Կովկասի ժողովուրդների համար պարտադիր սովորություն է՝ մեր սեղանները մշտապես լի են: Քաղցրավենիքի որոշ տեսակներ, ըմպելիքներ եւ թխվածքներ… մինչ հայկական թեյն էինք ըմպում, զրուցում էինք պատմության եւ քաղաքականության շուրջ: Մեր զրույցի գլխավոր թեմաներն էին՝ ո՞վ է պատասխանատու մեր ազգերի միջեւ եղած այս անհամաձայնության համար,
ԱՍՏԾՈ ՀԵՏ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԻՄ ԿԱՆՈՆԸ ԵՍ ԵՄ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Տարիներ առաջ, երբ աշխատում էի ԽՍՀՄ Գերագույն խորհրդում, Արցախի հարցը միակ գերխնդիրն էր Հայաստանի պատգամավորական խմբի օրակարգում: Հսկայական միջոցներ, ժամանակ ու նյարդեր էր պահանջում ամեն պստիկ քայլ, ամեն անգամ ամբիոն նվաճելը Ավարայր էր ու օգտագործվում էր միայն Արցախի հարցը օրակարգ մտցնելու համար: Իր գործն այսպես, արժանապատվորեն անող Հայաստանի պատգամավորական խումբը, սակայն, չէր էլ հասցնում տոնել
Բացահայտվել է 300 խախտում
Այս տարվա փետրվարի 9-ին Տավուշի մարզխորհրդի նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ մարզի համայնքապետերին հանձնարարական տվեց՝ ուսումնասիրել մարզի համայնքներում էլեկտրական բարձրավոլտ գծերի մերձակայքում գտնվող շինությունների խնդիրը եւ դրա լուծման համար միջոցներ ձեռնարկել: Մարզպետարանից հայտնում են, որ հանձնարարականից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած մարզպետարանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստեւ»
AZ TV-ն նեղում է
Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը: Պատճառն այն է, որ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի տնօրեն Վոլոդյա Ազատյանն ընդունեց, որ Նոյեմբերյանում 7-րդ մետրային ալիքի հաղորդակի հզորությունը ընդամենը 100 վտ
Սխալ տեղեկատվության պատճառով
Սխալ տեղեկատվություն ներկայացնելու պատճառով ընթացիկ տարում Տավուշի մարզում ընտանեկան նպաստից զրկվել է 180 ընտանիք: Դրանից 25-ի նպաստը դադարեցվել է Իջեւանի, 33-ը՝ Դիլիջանի, 47-ը՝ Բերդի եւ 65-ը՝ Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության կողմից: Ինչպես հայտնում է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, սխալներից 97-ը կատարվել է համայնքների ղեկավարների, 84-ը՝ քաղաքացիների
Վանաձորը շուտով ավելի որակով ջուր է խմելու
Արդեն մեկ շաբաթ է՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորի կենտրոնական հատվածը ջրազրկված է. «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը շինարարական աշխատանքներ է իրականացնում Վանաձորը խմելու ջրով սնուցող հիմնական՝ Նովոսելցովոյի ջրատարի վրա: Քաղաքի ջրամատակարարման համակարգի նորացման եւ հզորացման ծրագիրը հայ-գերմանական համատեղ ֆինանսավորմամբ է իրականացվում: Փոխարինվում է ջրատարի 58 կիլոմետրանոց հատվածը, շինարարությունը կավարտվի սեպտեմբերի 13-14-ին: Այս ընթացքում բնակչությանը խմելու ջրով ապահովում են ընկերության
ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Սեպտեմբերի երկրորդ կեսից հանրապետությունում կմեկնարկի խաղողի բերքահավաքը: Նրանք, ովքեր մթերող ընկերությունների հետ պայմանագիր ունեն, բերքի իրացման խնդիր առանձնապես չեն տեսնում: Այլ է, սակայն, այն այգեգործների վիճակը, որոնք ոչ պայմանագիր ունեն, ոչ էլ հույս, որ մթերող կազմակերպություններում իրենց բերքի վրա ուշադրություն կդարձնեն: Էջմիածինցի Վարուժան Մուրադյանը շուրջ 10 տարի զբաղվում է խաղողագործությամբ, բայց չի հիշում տարի, որ
«ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ»՝ ՔԿՀ-Ի ՄՈՒՏՔԻ ՄՈՏ
Երեկ ժ.14.30-ի սահմաններում արդարադատության նախարարության դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցի մուտքի մոտ արտակարգ իրավիճակ ստեղծվեց: Քաղաքացիական հագուստներով անձինք ցանկանում էին մտնել հիվանդանոց, սակայն դա չէր հաջողվում, քանի որ համազգեստով անձինք արգելեցին: Մենք շտապ կապվեցինք արդարադատության նախարարի ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի հետ: Վերջինս 1 ժամ հետո տեղեկացրեց, որ եղել է «դեպքի վայրում»: Ըստ Ա. Բաբայանի, շինարարություն իրականացնող
ԿՊԱՏԺՎԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԸ
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ տարածել էր հաղորդագրություն՝ կապված սեպտեմբերի 11-ին «youtube» ցանցում շրջանառվող մի տեսանյութի հետ: Ըստ այդ տեսանյութի, ճնշումների եւ ծեծի են ենթարկվում ՀՀ ԶՈՒ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ: Պաշտպանության նախարարությունը արձանագրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը
ԽՈՉԸՆԴՈՏՆԵ՞Ր, ԹԵ՞ ՊԱՅՄԱՆՆԵՐ
«Վերջին շրջանում կառավարության նախաձեռնությամբ ընդունված մի շարք որոշումներից եւ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծերից այն տպավորությունն է ստեղծվում, որ հասարակական միավորումների նկատմամբ վերահսկողության խնդիրը հրատապ է, իսկ առանձին հ/կ-ներ պնդում են, թե օրենսդրական նախաձեռնությունները պետական կառույցներին վերապահում են լրացուցիչ վերահսկողական լծակներ»՝ «Առավոտի» հարցին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Կառավարության նախաձեռնությունը բացարձակապես միտված չէ վերահսկողական լծակների
Մեզ անվանում են «ռեյդերներ»
ՌԴ քաղաքացու բաց նամակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ, Ձերդ արժանապատվություն, դիմում եմ Ձեզ, որպես երաշխավորի՝ ակնկալելով Ձեր անաչառ վերաբերմունքը եւ միջամտությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ծավալվող որոշ անօրինական գործընթացները կանխելու հարցում: Հավատալով Հայաստանում ներդրումները խթանելու վերաբերյալ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ ես իմ ռուս գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրել եմ առեւտրային ընկերություն՝ «Անսուր Ինվեստ»
ԱՅԼԱՆԴԱԿ ԲԱՐՔԵՐ
Նախկին զինծառայողը սպառնում է վերջ տալ կյանքին «Առավոտի» մայիսի 14-ի «Նախկին զինծառայողը՝ հոգեբուժարանում» հրապարակումից հետո անցել է մի քանի ամիս: Հրապարակմանն անդրադարձել է միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: Պաշտպանության նախարարությունը որեւէ մեկնաբանություն կամ պարզաբանում չի արել հրապարակման մեջ բերված փաստերի առնչությամբ: Հիշեցնեմ, որ 2007թ. մայիսի 16-ին Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ
«ԿԱՆԱՉ» ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ ՏԱՐԵԼ-ԿՈՐՑՐԵԼ ԵՆ
Օգոստոսի վերջին երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները մամուլում տեղեկատվություն տարածեցին, որ Գուգարքի անտառտնտեսությունում՝ «Լոռի» հանգստյան տնից ոչ հեռու, լայնամասշտաբ անտառահատումներ են իրականացվում, փայտն անտառից դուրս է հանվում համարներով եւ առանց համարների մեքենաներով: Տեղեկատվությունը հագեցած էր լուսանկարներով: Գործին ընդգրկվեցին տեսչական եւ վերահսկողական մարմիններ: Ստուգումների արդյունքները չգոհացրին դեպքի ականատես Վահե Վարդումյանին, որը ապացույց ներկայացրեց, որ հատվել է ավելի
Շոկոլադե ռեկորդ
Գինեսի աշխատակիցներն էլ ախորժակ են պահում, որ հայկական այս շոկոլադից համտեսեն Հայաստանը Գինեսի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ «Ամենամեծ շոկոլադե սալիկը» անվանակարգում: Սա առաջին արդյունաբերական ռեկորդն է մեր երկրի համար: Գինեսի գրքում գրանցված այս ռեկորդը պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը, որն իր գործունեության տասնամյակի առիթով արտադրել է 5600 մմ երկարությամբ, 2750 մմ լայնությամբ եւ 250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՏԱԼԱԿԱՆԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Հայաստանում խոհարարական արվեստում կեղծարարությունից խուսափելու համար իտալացիներն անձամբ են ապրանք ներմուծում: «Հայերն ու սիցիլիացիները շատ նման են՝ ոչ միայն արտաքինով, այլեւ սնվելու, մտածելու ու շատ այլ գծերով: Հայերն էլ, սիցիլիացիների պես, սիրում են որակով ու համով սնունդ ուտել: Երեւանում ինձ երբեմն շփոթում են հայի հետ: Միակ տարբերությունն այն է, որ մենք ավելի տաքարյուն ենք»,- «Առավոտի»
ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ
Բավական է մեկ-երկու պտույտ Վանա Տալլինում, եւ անհնար է չսիրահարվել այդ՝ մինչեւ ուղնուծուծը եվրոպական քաղաքին Վանա Տալլինը շատ նման է մյուս եվրոպական քաղաքների «հին քաղաքներին»՝ ամեն քայլափոխին միջնադարի շունչն է: «Սակու» գարեջրի գործարանի տարածքում է գտնվում «Գարեջրատան թանգարանը»՝ Pubi muuseum-ը: «Կումու արտի» «Խոսող պատմության» ցուցասրահում ամեն կիսանդրի իր «կյանքն է պատմում»: «Ճիշտն ասած, ես չեմ
Կոնգրեսը հայտարարում է
«Դաշտային առաքելության» եւ բանակին վերաբերող տեսագրության առթիվ «Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ս.թ. սեպտեմբերի 6-ի եւ 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են, այսպես կոչված, «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»: Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների
«ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՓԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ»
Համոզված է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – Վերջին շրջանում բանակում շատ միջադեպեր եւ պատահարներ եղան, այդ թվում՝ մահվան ելքերով: Դեպքերի առատություն միշտ եղել է, պարզապես այս շրջա՞նն էր առավել թափանցիկ, թե՞ սա իսկապես արտառոց շրջան էր: Թե առաջին, թե երկրորդ դեպքում՝ ո՞րն է պատճառը: – Բանակում միշտ էլ բռնությունների ու սպանությունների դեպքեր գրանցվել են: Բայց այն,
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է
Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ տեղաշարժեր են ակնկալվում, ընդ որում՝ սա բացառապես պայմանավորված է ոչ թե իսկապես խնդիրը լուծելու միտումով, այլ գերտերությունների շահերի բախմամբ: «Առաջին անգամ չէ, որ նման խոսակցություններ են տարածվում, եւ ամեն անգամ դրանք, մեղմ ասած, ժամանակավրեպ են: Այսօրվա դրությամբ էլ այդ լուրերը
ԶՈՀ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով ծանր վիրավորվեց 23-ամյա Սպարտակ Բաբայանը: Տուժածին Քաջարանի հիվանդանոց տեղափոխելով՝ չհաջողվեց փրկել, եւ ժամեր անց՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, Սպարտակը մահացավ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ 23-ամյա Սպարտակը ցանկացել է օգտվել կարճ ճանապարհից եւ ցատկել հանքաքար տեղափոխող հոսքագծի վրայով, սակայն տեսողական խնդիրներ ունենալու պատճառով նրա
ԱԺ ԿԱՅՔՈՒՄ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԿԱ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների առնչությամբ ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Մեր բոլոր քննադատների համար, որոնք նորից փորձում են անցնել քննադատության գործին, մի պարզ խորհուրդ ունեմ՝ կարդալ 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը, որը վաղուց տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում»: Հարցին էլ, թե ինչ գիտի, որ չեն կարդացել՝ պատասխանել էր.
«Պատանդված»՝ Թուրքիայում
Պահեցին, խուզարկեցին եւ ներողություն չխնդրեցին Հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով սեպտեմբերի 13-19-ը անցկացնելու են Թուրքիայում: Հանդիպումներ են լինելու «Ակոս» շաբաթաթերթի, թուրքական «Միլիեթ», «Թարաֆ» թերթերի, CNN-turk-ի, NTV-ի, թուրքական խորհրդարանի անդամների, մշակույթի, կրթության նախարարության, «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում լրագրողները կայցելեն նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի
10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԷԼ ԵՆՔ ԱՍԵԼՈՒ, ԹԵ ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Վստահ է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, որը հիշեցնում է, թե այժմ հնչող այդ փաստարկը կիրառվել է նաեւ 1992-ի խորհրդարանական քննարկումներում: – Թերեւս կարելի է անսխալ կանխատեսել՝ ինչ ճակատագիր է ունենալու «Ժառանգություն» խմբակցության կողմից արտահերթ ճանաչված «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է հոկտեմբերի 5-ին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ նշեց,
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԶՐՈՒՑԵԼ
Հայ-ռուսական փաստաթղթերի «անկյունաքարային նշանակության մասին» Դեռ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցի ընթացքում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել, որ երկրների ղեկավարների մակարդակով եւս մեկ անգամ հաստատվեց հայ-ռուսական համագործակցության հետագա ամրապնդման փոխադարձ ձգտումը: Սերժ Սարգսյանը դեռ այդ ժամանակ էր ասել, որ այս տրամադրվածությունը համապատասխանում է երկու երկրների ռազմավարական հետաքրքրություններին եւ բխում
ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ ԵՆ
Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի ժամանակ այդ երկրի բնակչության մեծամասնությունը, կարծես թե, կողմ արտահայտվեց ժողովրդավարական բարեփոխումներին: ԵՄ-ն էլ ողջունեց այդ «եվրոպամետ» բարեփոխումները: Սակայն երեկ Ստամբուլի օդանավակայանում Թուրքիայի իշխանությունները դրսեւորեցին բացարձակապես ոչ եվրոպական քսենոֆոբիա՝ փաստորեն մեկ ժամով, առանց որեւէ բացատրությունների, ձերբակալելով հայաստանցի լրագրողներին, այդ թվում՝ «Առավոտի» թղթակից Գոհար Հակոբյանին (լուսանկարում): Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանութերորդ ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՆԵՐ Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «որ Սվետային առնեիր ու Նոբելյանն էլ ստանայիր, կատարյալ երջանիկ կըլնեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «էրկու երնեկ մի տեղ չի լինում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի կարմրելով ավելացրեց՝ «ինքը Նոբելյանից ավելի բարձր արժեք էր», եւ ես ժպտալով ասացի՝


















































