Օրվա լրահոսը

ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ-4

Հրաշալի գիտակցելով, թե մարտի 1-ի հետեւանքներն ինչ են լինելու Հայաստանի համար արտաքին քաղաքական ասպարեզում՝ իշխանության խոսնակները հոխորտում էին միջազգային կառույցների վրա: Մարտի 1-ին հաջորդող օրերին միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները հերթով սկսեցին «դեղին քարտեր» ցույց տալ Հայաստանին: Սակայն մեր հանրության այն հատվածը, որը տեղեկատվություն էր ստանում արտակարգ դրության պայմաններում գործող լրատվամիջոցներից՝ շարունակում էր անգիտության մեջ պահվել,

ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐ

ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, մեր խնդրանքով անդրադառնալով ԴԱՀԿ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանի նկատմամբ կատարված դանակահարությանը, ասաց, թե այն, ինչ կատարվում է այս ոճրագործության շուրջ՝ «Հայաստանյան բնավորություն է»: Հիշեցնենք, որ Բաբաջանյանը հարձակման էր ենթարկվել հունվարի 21-ին. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը ծանր վիճակում տեղափոխվել էր

ՎԱՐԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, երեկ, անդրադառնալով ՌԴ-ից «կայունացման վարկ» ստանալու հնարավորությանը, նկատեց, թե՝ «ցանկացած նման միջոցների հատկացում՝ կլինի դա Հայաստանի, թե մեկ այլ երկրի համար, քաղաքական ենթատեքստ ունի: Մեր դեպքում դա հնարավոր սոցիալական բունտը կանխելու եւ իշխանությունն ամեն գնով պահելու նպատակ ունի: Բայց ես համոզված եմ, որ այս պայմաններում նման բեռ ստանձնելը կարճատեսություն է: Դրա

ԲԱՏԱԼՈՎԸ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ՞

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը՝ Պետրոս Պետրոսի Պետրոսյան անվամբ, դարձել է ՀՀ քաղաքացի: Համենայնդեպս, այդպես է կարծում Գյումրիի բնակիչ Սերգեյ Խաչատրյանը, որն «Առավոտին» է ուղարկել Հաղթանակի պողոտայում գտնվող ավտոդպրոցի գովազդային լուսանկարը: Նկատենք, որ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանն էլ ուրախ է, որ իր անուն-ազգանունով գովազդային վահանակ կա Հայաստանի ամենասրամիտ քաղաքում:  

ԵԴ-Ն «ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 680 հազար եվրո վճարել 2002 թ. անհայտ կորած (կամ սպանված) չեչեն քաղաքացու հարազատներին: Սա ռեկորդային թիվ է, որը Եվրոդատարանը նշանակել է Ռուսաստանին՝ իր ողջ հայցերի պատմության մեջ, նշում է «Կոմերսանտը»: Տուժածները դատարան են ներկայացրել ընդամենը 6 հայցադիմում, որոնք վերաբերում են 2002 թ. Չեչնիայում կատարված իրադարձություններին: Քննված գործերից մեկում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հանրապետության քաղաքացիները 2009 թ. հունվարի 1-ից հայ- վրացական սահմանը պետք է հատեն միայն միջազգային անձնագրերով: Բանն այն է, որ մինչ այս, ջավախահայերը արտոնություն ունեին Հայաստան ժամանել նաեւ անձնական վկայականներով, ու նրանց մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում էր՝ անհրաժեշտ չհամարելով միջազգային անձնագրերի առկայությունը: Սակայն այժմ, իրավիճակի փոփոխմամբ պայմանավորված, իսկական խառնաշփոթ է ստեղծվել ոչ

ԾՆՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ

«Առավոտի» 20.01.09-ի համարում տպագրված «Կենգուրուն կայցելի ՀՀ դպրոցներ» հոդվածից հետո խմբագրություն զանգահարեցին որոշ ծնողներ՝ ցանկանալով ավելի մանրամասն ծանոթանալ «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակցության կարգին: Մասնավորապես, նրանց հետաքրքրում է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայտագրվելու համար, եւ դրանք ում պիտի ներկայացվեն: Նաեւ հարցնում էին՝ եթե իրենց երեխայի հաճախած դպրոցը չի մասնակցում մրցույթին, ապա իրենց զավակը

ՀՀ-ԻՆ ՁԱՅՆԻՑ ԿԶՐԿԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին բեմադրիչ Արմեն Մազմանյանը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրանք քննարկեցին ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հարցը: Այս կապակցությամբ Ա. Բլեյանը նկատեց. «Եթե հայաստանցին ձայնազուրկ է, ինձ համար այնքան էլ կարեւոր չէ, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ձայն ունի՞, թե՝ ոչ»: Խոսելով արտաքին աշխարհում Հայաստանի «ներառվելու» մասին՝ Ա. Բլեյանն ասաց.

Հակասական կարծիքներ՝ հայ տղաների մասին

Տղաների լայն տաբատները, նեղ շապիկներն ու երկար մազերը մոդայի արտացոլումն են Եթե մի տեղ՝ սրճարանում, լսարանում, երթուղայինում իրար շուրջ են հավաքված երկու-երեք ընկերուհի, ապա շատ հավանական է, որ խոսակցության թեման տղաներն են: Ըստ աղջիկների՝ անհնար է, որ լինի աղջկական հավաքույթ, ու այդտեղ չշոշափվի տղաների թեման՝ չբամբասեն հակառակ սեռից: Բամբասանքի թեման հիմնականում հակառակ սեռի վարքն է,

«ԿԻՆԸ ՉՊԵՏՔ Է ԻՐ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ԱՎԵԼԻՆ ՊԱՀԱՆՋԻ»

Կարծում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Սիրում է վարդի բույրն ու դրանից պատրաստված օծանելիքը: Ալկոհոլային խմիչքներից նախընտրում է օղին, երբեք ավտոմեքենա չի ունեցել, սակայն հավանում է «Մերսեդեսը»: Կնոջը նվիրում է միայն մուգ կարմիր վարդեր: Ուրիշների օգնությամբ հարթեց սիրո ուղին Առաջին սերս 7-րդ դասարանում է եղել: Չգիտեմ՝ դա սե՞ր էր, թե՝ ոչ, բայց իրականությունից լրիվ կտրվել

Անհավատալի հաշիվ Հնարավո՞ր է, որ բասկետբոլային հանդիպումն ավարտվի 94:1 հաշվով: Այն էլ՝ Ամերիկայում, որտեղ այդ մարզաձեւը տարածված է՝ ինչպես ոչ մի այլ երկրում: Պարզվում է, որ այդպիսի բան էլ է լինում: Ճիշտ է՝ երկրի դպրոցների առաջնությունում: Աղջիկների մրցաշարում «Frontier Academy» թիմը բառիս բուն իմաստով ջարդուփշուր է արել «Boulders Justic HighSchool»-ին: Ընդ որում, առաջին խաղափուլն ավարտվել

ՆՈՐԱՄՈՒՏՆ ԱՆՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԵՑ

Հելսինկիում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մենասահորդ Գեղամ Վարդանյանը կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակեց մասնակիցների ցուցակը: Այս մասին երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել ձախողման պատճառը: – Նախորդ օրը կայացած մեր զրույցում Դուք ասել էիք, թե բարձր տեղեր գրավելու հույս չկա: Բայց դա չէր նշանակում, որ Գեղամը պետք է

Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»

Ամենահավանական թեկնածուն Արամեն է 1974 թ. Դիլիջանում կայացած Հայաստանի կոմպոզիտորների միության հերթական կոնֆերանսի ժամանակ ռուս նշանավոր կոմպոզիտոր Դմիտրի Կաբալեւսկին, խոսելով միջազգային մրցույթների մասին, այսպիսի միտք է արտահայտել. «Եթե մրցույթները չեն նպաստելու պրոֆեսիոնալ երգարվեստի զարգացմանը եւ աշխարհում խաղաղության հաստատմանը, ապա դրանց անցկացումը անիմաստ է»: Ելնելով հենց այս դատողությունից՝ կարող ենք մեր վերաբերմունքն արտահայտել «Եվրատեսիլի» մասին, որի

«ՄԵՆԱԿ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ»

Իսրայելցի մեր հայրենակիցը՝ հայ համայնքի խնդիրների մասին Այս օրերին Հայաստանում է գտնվում իսրայելաբնակ պատմաբան, Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Ժորժետ Ավագյանը, որը պատմեց տեղի հայ համայնքի առանձնահատկությունների ու խնդիրների մասին: Դրանց մի մասը, ըստ մեր զրուցակցի, պետական մակարդակով լուծումների է կարոտ: Ժ. Ավագյանն այժմ դասավանդում է Երուսաղեմի համալսարանում, ժամանակին եղել է նաեւ Իսրայելի արաբական դպրոցների

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԵԼ Մոսկվայի պնդումը, թե Հայաստանին $800 միլիոնի զինամթերքի անհատույց փոխանցման մասին մեղադրանքներն անհիմն են, չի բավարարել Բաքվին: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հարցով իր հետաքննությունը թույլ է տալիս ենթադրել, որ իրենց ունեցած վերոհիշյալ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը: Ըստ այդ գերատեսչության՝ միջադեպը նպաստում է հայկական կողմի՝ Ադրբեջանի տարածքի օկուպացիայի շարունակմանը: «Պաշտոնական Բաքուն

Մահվան դատավճիռներ՝ կաթի կեղծարարներին Չինաստանում երկու հոգի դատապարտվել է մահվան եւ եւս 2 հոգի՝ ցմահ բանտարկության՝ կաթի մեջ «մելամին» կոչվող տոքսիկ նյութի ավելացման համար: Մելամինը խառնում էին կաթի մեջ՝ արտադրանքն ավելի սննդարար դարձնելու համար: Չինաստանի արեւելքում անօրինական գործարանի արտադրած այդ փոշին գնում էին կաթի շատ արտադրողներ: Արդյունքում՝ 3 երեխա մահացավ, ու եւս 300 հազարը ստացավ

«Արտեկը»՝ սնանկացման եզրին «Արտեկ» հանրահայտ միջազգային մանկական կենտրոնի գլխավոր տնօրեն Բորիս Նովոժիլովը հացադուլ է հայտարարել եւ դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը, պահանջելով, որ ձեռնարկվեն շտապ միջոցներ, որպեսզի «Արտեկը» փրկվի սնանկացումից եւ պահպանվեն աշխատատեղերը: «Արտեկ» ճամբարի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ են ստացել 2008-ի նոյեմբերին: Այս տարի առաջին անգամ «Արտեկում» ձմեռային հերթափոխ չի լինելու: Վիճակն ավելի է սրվում

Գիտական համագործակցություն «Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությանը, տեղեկացնում է, որ ՀՀ ԿԳՆ-ի եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Centre national des recherches scientifiques-CNRS) միջեւ հունվարի 20-ին Փարիզում ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է խորացնել երկու երկրների միջեւ գիտության բնագավառում համագործակցությունը: Պայմանագրով նախատեսված են երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի

ՈՐՈՇ ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՆՏԵՍԵ՞Լ ԷԻՆ

Գիտելիքների ընթացիկ ստուգումներն այդ կրթօջախներից ոչ բոլորին են «այցելել» ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի 2008 թ. դեկտեմբերի 15-ի հրամանով՝ 2008-ի դեկտեմբերի 17-19-ը «ՀՀ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-րդ եւ 10-րդ դասարաններում» պետք է կազմակերպվեր ընթացիկ գնահատում: Գրում ենք՝ «պետք է», քանի որ ոչ բոլոր դպրոցներում է անցկացվել: Բանն այն է, որ չնայած նախարարի

«Թիվիները» հասարակության հայելին են

Նրանց արտադրանքը հասարակական պահանջարկի արտացոլումն է 2009 թվականը հասարակության մի մասի համար «սպառնում» է վերածվել ինքն իր դեմ պայքարի տարվա: Հնարավոր չէ ուրիշ անուն տալ նույն այդ հասարակության հայելին հանդիսացող հեռուստատեսության դեմ պայքարին: Ընդ որում, այդ պայքարը որքան անկեղծ, իսկ դա կարծես թե փորձում է դառնալ այդպիսին, այնքան ավելի զավեշտի է վերածվում: Բայց այստեղ առկա

ԴԱՏԱՐԿ ՊԱՏՎԱՆԴԱՆ

Լենինին հնարավոր չէ փոխարինել Աստվածածնով Աստվածածինը (հայուհին) լուսապսակով:   ..եւ առանց լուսապսակի       Տարիներ առաջ լրագրող ընկերս երբ ասաց, թե Գյումրիում Վ. Լենինի տեղահանված արձանի թափուր պատվանդանին տեղադրվել է Մարիամ Աստվածածնի արձանը, զարմանքի ու անհարմարության զգացում ապրեցի: Հետո՛ հասկացա՝ ինչու. միտքս պարզապես հրաժարվում էր «Աստվածածին» եւ «արձան» բառերը միատեղել՝ դրանք այնքան անհարիր էին:

Թանգարանը այցելուներ չունի

Դեռեւս 1958 թ. Ախալքալաքում հիմնադրված միակ գավառագիտական թանգարանը, չնայած երբեմնի տարաբնույթ խնդիրներին, կանոնավոր գործում է մինչ օրս: Վերջինիս տնօրեն Սեդա Համբարյանը ցավով վերհիշեց այն օրերը, երբ թանգարանը վթարային վիճակում է եղել. պատերը՝ խարխուլ, տանիքը՝ կիսափուլ: Բայց այժմ, բարեբախտաբար, ասվածն անցյալում է, քանզի 2005 թ.-ին կառույցը հիմնավերանորոգվել է՝ բարեկարգվել է տանիքը, կատարվել են շինության ներքին եւ

ՀԵԿ-ԵՐԸ ՊԵՏՔ ԵՆ ՋԱՎԱԽՔԻՆ

Ջավախահայերը ժամանակակակից հայ գրականությանը «ծանոթանում» են միայն թերթերից կամ հեռուստատեսությամբ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ախալքալաքի հայ երիտասարդական կենտրոնը (ՀԵԿ) շրջանում ակտիվ գործունեություն է ծավալել: Կազմակերպության տնօրինության տեղեկացմամբ՝ կառույցը ստեղծվել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ջանքերով, որում ներգրավված են ԱՄՆ Արեւմտյան ափի եւ Կանադայի ՀՕՄ միավորումները: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն

Մեկուսարանից դուրս

«Մարտի 1-ի» գործով անցյալ տարի մարտի 9-ին իրավապահների կողմից բռնվեց եւ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տարվեց Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 3-րդ խմբի հաշմանդամ Նորիկ Հարությունյանը: Նախկինում չդատված Ն. Հարությունյանը հունիսի 3-ին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, չնայած մեղադրողը պահանջել էր 4 տարի ժամկետով մեկուսացում: Նա մեղադրվել էր քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու, «Վիլիս»

ԽԱԲԵՈՒԹՅԱՆ «ԶՈՀԵՐԸ»

Երբեմնի հարուստ մարդը աղքատ դարձավ, իսկ մեղավորները մինչ օրս վայելում են կյանքի ազատությունը: Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Վանաձորի «Մալանչ» ԲԲԸ տնօրեն Միշա Դավթյանի խաբեությունից տուժած Նիկոլ Բաղդասարյանը: Նրա ներկայացմամբ՝ ԲԲԸ-ն սեփականաշնորհվել է 1996թ. սեպտեմբերի 4-ին՝ աճուրդի կենտրոնում: Ընկերության տնօրեն Միշա Դավթյանը, որը նաեւ Վանաձոր քաղաքի բամբակյա գործվածքային արտադրական միավորման ֆաբրիկայի տնօրենն էր, առաջարկել է

Կաթնեղենն ու մսեղենը ճոխություն են

Այն ՀՀ քաղաքացիները, որոնք միայն թոշակով են ապրում, օրերով մսի, ձվի, կաթնամթերքի, մրգի երես չեն տեսնում: ՀՀ կառավարության որոշումը՝ թոշակները 2000 դրամով բարձրացնել, բազմաթիվ թոշակառուների վրդովմունքն է հարուցել: «Առավոտը» գրեթե ամեն օր թոշակով ապրող քաղաքացիներից դժգոհություններ է ստանում: Նրանց մեկնաբանմամբ՝ մեր երկրում վերջին տարիներին այնքան բարձր գնաճ է արձանագրվել, որ «այդ 2 հազար դրամը՝ եղած-չեղած

ՏԱՔՍԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁԻԹՈՂԻ Է

Անցյալ տարվա ընթացքում Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը 1247 տաքսի ծառայություններից ստուգել է ընդամենը 5-ի մեքենաները: Չնայած օրենքի պահանջին՝ Հայաստանում գործող տաքսի ծառայությունների զգալի մասի մեքենաներում առայժմ հաշվիչներ տեղադրված չեն, եւ դրանց մատուցած ծառայությունները դուրս են վերահսկողությունից: Նշենք, որ սպառողն այս կամ այն տաքսի ծառայությունից օգտվելու համար ընտրության մեծ հնարավորություն ունի, ու, մտածելով,

Դժգոհում են իրացումից եւ ՀԴՄ-ներից

Տոնավաճառների աշխատակիցները չեն ուզում ՀԴՄ-ով աշխատել, իսկ իրացման գոտու բնակիչներն էլ՝ «իրացվել» Երեկ կառավարության շենքի դիմաց ցուցարարների 2 «բանակ» էր հավաքվել՝ իրացման գոտու բնակիչներն ու մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների, ինչպես նաեւ՝ ոսկու շուկաների առեւտրականները, որոնք դժգոհում էին ՀԴՄ-ների պարտադիր կիրառումից: «Առավոտի» հետ զրույցում տոնավաճառների աշխատակիցները հրաժարվում էին ներկայանալ, պառճառաբանելով, որ վաղն եւեթ իրենց կզրկեն աշխատատեղից: Նրանցից

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԽԵԼՔԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ Է ԿԵՐԵԼ»

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս խելքները գլուխները հավաքել: Կենտրոնական բանկը տարեսկզբին, ընդամենը 5 օրվա ընթացքում, ֆոնդային բորսայում վաճառել է $63 մլն: ԿԲ-ն այս գործընթացը սկսել է իրականացնել դեռեւս նախորդ տարեվերջին, ինչի հետեւանքով էլ, ըստ տնտեսագետների, հաջողվում է դոլարի փոխարժեքը պահպանել գրեթե կայուն՝ 305-306 դրամի սահմաններում, եւ դրամը փրկել արժեզրկումից: Թե

Սիմոնի տղա Վարդանը ազատության մեջ Է

Հանցագործության վայրից փախուստի դիմելն օգնե՞լ է Անցյալ շաբաթ օրը՝ հունվարի 17-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Լուսաստղ» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել դանակահարությամբ ավարտված հերթական «ռազբորկան»՝ այս անգամ Մալաթիայի մթերքի շուկայի սեփականատեր եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանու տակ գտնվող Սիմոն Հակոբյանի կրտսեր որդու՝ Վարդան Հակոբյանի ակտիվ մասնակցությամբ: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, հիշյալ օրը Վարդան Հակոբյանը իր ընկերների

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031