Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 23,2009 00:00

Անհավատալի հաշիվ

\"\"Հնարավո՞ր է, որ բասկետբոլային հանդիպումն ավարտվի 94:1 հաշվով: Այն էլ՝ Ամերիկայում, որտեղ այդ մարզաձեւը տարածված է՝ ինչպես ոչ մի այլ երկրում:

Պարզվում է, որ այդպիսի բան էլ է լինում: Ճիշտ է՝ երկրի դպրոցների առաջնությունում: Աղջիկների մրցաշարում «Frontier Academy» թիմը բառիս բուն իմաստով ջարդուփշուր է արել «Boulders Justic HighSchool»-ին: Ընդ որում, առաջին խաղափուլն ավարտվել է 48:0 հաշվով: Խաղից հետո պարտվող թիմի մարզիչը հայտարարել է. «Մենք հարգանք ցուցաբերեցինք մրցակիցների հանդեպ՝ առաջին խաղակեսից հետո չլքելով խաղահրապարակը: Ամեն ոք էլ անհաջող օրեր ունենում է»:

Նշենք, որ պարտվող թիմի ամենաարդյունավետ խաղացողը եղել է Ջուստին Հայը, որը թիմին բերել է մի ամբողջ 1 միավոր:

Դավիթի անակնկալը

\"\"Մելբուռնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին: Առաջին շրջանում ֆրանսիացի Մարկ Ժիկելին 6/1, 4/6, 6/2, 6/3 հաշվով պարտության մատնելուց հետո, նա հաջորդ փուլում հինգ սեթում տանուլ տվեց թայվանցի երիտասարդ թենիսիստ Իեն-Սուն Լուին՝ 4/6, 7/5, 6/4, 6/2 հաշվով, ու համալրեց հանդիսականների շարքերը:

ՖԻԴԵ-ն Իվանչուկին մեղադրանք չի ներկայացնում

ՖԻԴԵ-ի հակադոպինգային հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկին դոպինգ օգտագործած լինելու պատասխանատվություն կրելուց ազատելու վերաբերյալ:

Շախմատասերները հիշում են, որ Դրեզդենում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրի ավարտից հետո Իվանչուկը չէր ներկայացել դոպինգ ստուգման, որի պատճառով անձամբ ինքը եւ իր գլխավորած թիմը կանգնել էին որակազրկման վտանգի առջեւ: ՖԻԴԵ-ի հատուկ հանձնաժողովը, մանրամասն քննարկելով կատարվածը, միաձայն եկել է այն եզրակացության, որ գրոսմայստերի դոպինգ ստուգման հրավերը կատարվել է գործող կանոնակարգի կոպիտ խախտումներով: Նախ, նրան հրավիրել է մրցավարը, այլ ոչ թե՝ դոպինգ ստուգում անցկացնելու պատասխանատուն: Երկրորդ, հրավերն արվել է անգլերենով, որն Իվանչուկի մայրենի լեզուն չէ: Եվ երրորդ՝ վերջին տուրում թույլատրելիից շատ դոպինգ ստուգում է նշանակված եղել:

Այս հիմնավորումները պատճառաբանված համարելով՝ Վասիլի Իվանչուկի գործը փակվել է, իսկ «մեղադրյալն» ու իր թիմն ազատվել են պատասխանատվությունից:

Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031