Օրվա լրահոսը

Պաշտոնյան գործել է «ընկերականով»

Երեկ «Շիրակ կենտրոն» հ/կ-ն հաղորդագրություն էր տարածել Գյումրու Մուշ-2 թաղամասի նորակառույց շինությունների վերաբերյալ: Մասնավորապես, հ/կ-ն անդրադարձել էր քաղաքաշինության նախարարության աշխատակցի՝ Արտաշես Սարգսյանի՝ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Պարոն Սարգսյանը վստահեցրել էր, որ նորակառույցներում նկատել են թերություններ, սակայն այդ մասին կառուցապատողին գրավոր նախազգուշացում չի արել, այլ դիմել է ընկերական ձեւերով: Այս առնչությամբ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ

Գազի գնի շուրջ բանակցում են

Բայց մինչ այդ՝ ներկրում են սերմեր եւ բացում լաբորատորիաներ Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում՝ իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD եւ Թռչնագրիպի ու մարդու

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՀՈՒՄՔԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ

Իսկ անվանումը կլինի՞ հայկական. սա դեռ հարց է Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մացկեւիչի Հայաստան կատարած այցերից հետո բելառուսները մտադրվել են իրենց երկրում հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվել: Հավանաբար, համտեսելով մեր կոնյակը, համը մնացել է այս երկու պաշտոնյաների բերանում, եւ որպեսզի իսկական հայկական կոնյակ ձեռք բերելու համար երկար-բարակ ճանապարհ

ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հինգշաբթի օրվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը էկոլոգ Հակոբ Սանասարյանի հետ Սյունիքի մարզում ծանոթանում է մարզի բնապահպանական խնդիրներին, լուսանկարում պոչամբարները եւ եկել է այն եզրահանգման, որ նման էկոլոգիական խնդիրներ ունեցող մարզի բնակչությունն ապրում է վտանգավոր գոտում, իսկ ուրանի հանքավայրերի շահագործման դեպքում Սյունիքի մարզի բնակիչները կդառնան էկոլոգիական էմիգրանտներ եւ ստիպված կլինեն լքել տարածաշրջանը: Պատգամավորն այցելել է

Հղի ուսուցչուհուն ազատել են աշխատանքից

Թիվ 16 դպրոցի տարօրինակ աշխատաոճը Երեկ խմբագրություն եկավ զայրացած քաղաքացի Շահեն Սարդարյանը եւ հայտարարեց, որ իր հղի կնոջ իրավունքները ոտնահարվել են Ավ. Իսահակյանի անվան՝ արդեն ավագ համարվող թիվ 16 դպրոցում: Շահենի կինը՝ Անուշ Օհանջանյանը, ամուսնու պատմելով, նախ մեկ տարի աշխատել է որպես փոխարինող ուսուցչուհի այդ դպրոցում, ապա ընդունվել հիմնական աշխատանքի: Նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ՝ «ԿԱՐՄԻՐԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Դրա առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունը երիտասարդներին կոչ է արել՝ «համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության»: Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան մամուլը պարբերաբար բարձրաձայնում է հայրենի «իրավապահների», մասնավորապես նաեւ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների ու հաճախ էլ «կարմիրբերետավորների» կողմից իրենց լիազորությունների սահմանն անցնելու արդեն բազմաթիվ փաստերի մասին: Վերջիններս այդ հաստատությունների

ԱՄԱԼՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ

Երգահան Ռուբեն Հախվերդյանի պատրաստակամությունը՝ առաջարկի դեպքում համագործակցել թուրք երգիչների հետ, բացասական արձագանք է ստացել հասարակության մեջ: «Մենք այսօր չենք հավաքվել Հախվերդյանին պաշտպանելու, նա դրա կարիքը չունի»,- tert.am-ի փոխանցմամբ, երեկ «Հայելի»  ակումբում ասել է երգիչ–երգահան Դավիթ Ամալյանը: «Եթե անգամ նման համագործակցություն եղել է, շատ լավ է, որ թուրքն ուզում է լսել նրա երգերը: Ինձ համար թուրքը,

ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԷԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

Երեկ առավոտյան ականատես եղանք, թե ինչպես էին Ճանապարհային ոստիկանության հատուկ վաշտի աշխատակիցները Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ՝ Իտալիայի փողոցում, ճանապարհային կանոնների խախտման համար կանգնեցրել «Համմեր» մակնիշի վրացական համարանիշներով մի ավտոմեքենա, որի վարորդը ավտոմեքենան վարել էր առանց ամրագոտու: Երբ ճանապարհային ոստիկանը նրանից պահանջել է վարորդական իրավունքի վկայականը՝ վարչական արձանագրություն կազմելու համար, վարորդը խոստովանել է՝ «ախպերս, պրավա չկա մոտս»: 

ՄԻՄՅԱՆՑ ԵՆ ԲԱԽՎԵԼ

Երեկ, ժամը 21.40-ի սահմաններում, Սիլիկյան թաղամասում գտնվող «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում միմյանց են բախվել «Կրայսլեր» մակնիշի 19 ՍՍ 233 համարանիշի ավտոմեքենան եւ 89-21 ԸՀթ համարանիշի մոտոցիկլետը: Բախման արդյունքում Նարեկ Նորիկի Հովհաննիսյանը (1978 թ. ծնված, Սիլիկյան 12 փողոցի բնակիչ) տեղում մահացել է, իսկ Հակոբ Յուրիկի Իսրայելյանը (1983 թ. ծնված, Սիլիկյան թաղամասի բնակիչ) տեղափոխվել է «Արմենիա» բժշկական

ՀՀՇ-Ն ՆԱՀԱՆՋԵԼ Է ԱԶԱՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ

ՀՀՇ նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը երեկ ափսոսանք է հայտնել, որ ՀՀՇ-ն նահանջել է ազատական արժեքներից: «Հնչեցվել են մեր ընկերների կողմից կասկածներ համագումարի մասին: Փաստը, որ նման ահազանգեր հնչել են, անընդունելի է, որովհետեւ, վերջին հաշվով, ես, լինելով ՀՀՇ անդամ, մշտապես կարծել եմ, որ ՀՀՇ-ն այն լիբերալ ուժն է, որը պետք է իր ներքին հարցերում առաջնորդվի ժողովրդավարական

«Զանգակատան» զորամասում «բո՞ւնտ» է եղել

Պայմանագրային հիմունքներով մի քանի զինծառայողների պատժել են պատժախուց տանելով Երեկ, կեսօրին մոտ, Արարատի մարզում գտնվող թիվ 58837 զորամասում, որը հայտնի է ավելի շատ «Զանգակատան զորամաս» անունով, եւ որտեղ ծառայում են պայմանագրային հիմունքներով զինծառայողները, դժգոհության ալիք էր բարձրացել: Զորամասի հարեւանությամբ ապրող տների բնակիչները, ովքեր միրգ ու բանջարեղեն են վաճառում, «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին հայտնել էին, թե

ՆԱԽ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԵՏ, ՀԵՏՈ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

«Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ քննարկումների այս հերթականությունն է ընտրել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Սեպտեմբերի 9-ին Փարիզում գումարվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էին Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Ռուսաստանին եւ այլ երկրների վերաբերող հարցեր, եւ չկար Հայաստանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մասնակցում էր այդ նիստին՝ «Առավոտին» հեռախոսով հայտնեց պատճառը.

ՉԿԱՅԱՑԱԾ «ՌԱԶԲՈՐԿԱ»՝ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ

  Երեկ երեկոյան, ժամը 18.20-ի սահմաններում, «Առավոտին» ահազանգեցին, թե Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում, Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին՝ Ձերժինսկու) դպրոցի աստիճանների մոտ, 10-ից ավելի երիտասարդներ «ռազբորկա» են անում: Նրանք ժամանել էին արտասահմանյան, հիմնականում՝ «Ջիփ» մակնիշի ավտոմեքենաներով: Բայց մինչ «ռազբորկայի» վայր ժամանեցին ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ Նորք-Մարաշ բաժանմունքի աշխատակիցները՝ Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Գրիշա Ամիրխանյանի եւ Երեւանի

ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ

Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի քննարկումն ընդամենը հետաձգվել է, եւ նախկին պաշտոնյաները ՀՀ ԱԳՆ-ին խորհուրդ են տալիս աշխատել 365 օր: «Այսպիսով, մենք ժամանակ ենք շահում՝ հասկանալու համար, թե հետագայում ինչ պետք է անենք: Մենք ընդամենը «թայմ-աուտ» ենք ստացել եւ ոչ ավելին: Փաստորեն, Ադրբեջանը ոչ թե հանեց հարցը ՄԱԿ-ի օրակարգից, այլ ընդամենը տեղափոխեց հաջորդ նստաշրջան: Դա նշանակում է,

47. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

«Սպարտակ» մարզադաշտի երբեմնի տրիբունաները: Մարզադպրոցի տնօրեն եւ մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը՝ թեթեւատլետ մարզիկների հետ: 100 մ վազքի ՀՀ ռեկորդակիր Արման Անդրիասյանը իր մարզչի՝ Էրիկ Մարտիրոսյանի հետ: Ագաթանգեղոսի փողոցի «ֆայլաբազարի» մայթից թեքվեցի «Սպարտակ» մարզադաշտի տարածք, որի մարզչական կոլեկտիվը բողոքել է Երեւանի քաղաքապետարանին, պահանջելով հարեւան «ֆայլաբազարը» այլ տեղ տեղափոխել, որպեսզի վարձու բանվորների բուռն խոսակցությունները չլսեն մարզադպրոցների պատանի սաները։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Թբիլիսի՝ Խոջիվանք ուխտագնացությունից հետո արդեն Հայաստանում գտնվող Թումանյանի ժառանգները հյուրընկալվեցին Հյուսիսային համալսարանում: 2-րդ տարին է՝ բուհում գործում է թումանյանական Վերնատունը՝ մեծ բանաստեղծի կյանքի եւ գրական ժառանգության ուսումնասիրության կենտրոնը: Այստեղ հյուրերին ներկայացրեց համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը՝ առանձնահատուկ կարեւորելով Թումանյանի խոհափիլիսոփայական դասերը ուսանողների կրթության եւ դաստիարակության գործում: Համալսարանի ուսանողները Թումանյանի ժառանգներին ներկայացրին հատվածներ իրենց բեմադրություններից, բանաստեղծի պոեզիայից:

Բիենալեն ոչ «տուն» ունի, ոչ՝ բյուջե

Փոխարենը «մաքսային» անակնկալներն անպակաս են Այսօր կեսօրին Գյումրիում կմեկնարկի «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» խորագիրը կրող միջազգային 7-րդ բիենալեն: Գլխավոր համադրող Ազատ Սարգսյանի ներկայացնելով, սա մյուսներից տարբերվելու է նրանով, որ մասնակցելու են տեղի արվեստագետները: Իսկ բիենալեն տեղացիների ուսերին թողնելը՝ նա մեկնաբանում է այսպես. «Եթե մենք անցած տարի ունեինք 70 արվեստագետ ու 80 հյուր՝ դրսից, կարող

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Շուտով՝ նոր առարկա ակադեմիայի ուսումնական ծրագրում Ընտանեկան բռնության մասին շատ է խոսվում: Բազմաթիվ կանայք եւ երեխաներ՝ ենթարկվելով ընտանեկան բռնության, չեն բարձրաձայնում այդ մասին, եւ ամենավատն այն է, որ բռնության զոհերը հիմնականում չեմ իմանում ինչպես վարվել կամ ում դիմել: Այս առիթով «Կանանց իրավունքների կենտրոնը», որը զբաղվում է կանանց եւ նրանց երեխաների դեմ ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդրով,

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Սեպտեմբերի 4-5-ին Երեւանի «DDD» մարզահամալիրում հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբերի մարզիկների լողի մրցույթ էր։ Այն կրում էր «Սպորտով՝ դեպի հասարակություն» նշանաբանը։ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի եւ Հայաստանի լողի ազգային դաշնության կազմակերպած լողի այս առաջնությանը մասնակցում էին Երեւանի, մարզերի եւ Արցախի քսան լողորդներ։ Երկօրյա առաջնության ժամանակ մարզիկներն ուժերը չափեցին ութ լողատարածություններում՝ 50 մետր բրաս, 25

Յուրի Պատրիկեեւ. «Ես չեմ ասել, թե կուբացին անպարտելի է»

Ծանր՝ մինչեւ 120 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը wrestrus.ru-ին տված հարցազրույցում խոսել է նախապատրաստության իր նոր համակարգի, կուբացի Միխան Լոպեսի ուժի եւ մրցագորգում ռուսաստանցի Հասան Բարոեւի հետ հավանական հանդիպման մասին: – Լոպեսը արդեն չորս տարի պարտություն չի կրում: Նա անպարտելի՞ է: – Աշխարհի առաջնություններում ես երբեք այսքան չէի բարձրացել: Արդյունքից

ԱՐՍԵՆԻ «ԱՐԾԱԹՆ» ԻՐԱԿԱՆՈՒՄ «ՈՍԿՈՒ» ԱՐԺԵՔ ՈՒՆԻ

Պայքարն ավարտված է: Ավարը հաշվելու ժամանակն է: Եվ այսպես, հունահռոմեական ոճի ըմբիշները Մոսկվայում ավարտեցին պայքարը: Բոլոր քաշային կարգերում հայտնի դարձան աշխարհի չեմպիոններն ու մեդալակիրները: Հայաստանի ազգային հավաքականի յոթ ներկայացուցիչներից երեքը տուն կվերադառնա որպես մրցանակակիր, ընդ որում, Ռոման Ամոյանը՝ որպես երրորդ, իսկ Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեեւը՝ երկրորդ: Անկախացումից ի վեր սա առաջին անգամ է, որ

ԱՄԵՆԱԱՌԱՋԱԴԵՄ ԳՅՈՒՂԸ

Ապարանի Արագած գյուղի բնակիչները այս ուսումնական տարվա մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ արդեն հնարավորություն են ստացել օգտվելու համակարգչային ծառայություններից եւ ինտերնետ կապից: Արագածն էլ իր հերթին գյուղի կայք է ստեղծել, ուր գյուղի ընդհանուր նկարագրի, կառավարման համակարգի, համայնքապետի եւ ավագանու որոշումների, տնտեսության, կրթության, մշակույթի, մարզական առօրյայի մասին պատմող նյութեր են տեղադրված:  

ԳՈՒՄԱՐ՝ ԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Գործադիրը երեկ որոշեց ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 400 000 դրամ, որը կաջակցի «21-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի այս տարվա աշնանային համերգաշարի կազմակերպմանը։ Փառատոնի կազմակերպման եւ անցկացման տարեկան ծախսը 160 մլն դրամ է, որից 80 մլն դրամը հատկացվելու է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս կեսը՝ հովանավորների եւ այլ աղբյուրների հաշվին։ Կառավարության մեկ այլ որոշմամբ, ակադեմիկոս Վիկտոր

«ՌԵԱՆԻՄԱՆԻԱՅԻ» «ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԸ»

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը՝ կարմիր գորգով ու հայաստանյան մյուս փառատոներին բնորոշ «ատրիբուտներով»: Փառատոնին կանդրադառնանք ֆիլմերը դիտելուց հետո: Օգոստոսի 11-ից կինոփառատոնը սկսել էր լրատվամիջոցների հավատարմագրման գործընթացը, որի համար պահանջվում էր լուսանկար, խմբագրից դիմում-նամակ, նաեւ հարկավոր էր լրացնել հայտադիմումի ձեւը: «Ռեանիմանիայի» կազմակերպիչներն էլ «սպառնում» էին, թե վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվելու: Ինչպես

Հանուն Էրիկի

«Հասարակության մեջ սկսում է մեծանալ այն մարդկանց բանակը, ովքեր մտածում են երեխայի կյանքի, նրա ապրելու իրավունքի մասին: Էրիկի միջոցով մենք նաեւ հասարակությանն ենք փրկում անտարբերությունից: Յուրաքանչյուրը, ով մի փոքրիկ գումար է փոխանցում կամ որեւէ կերպ օգնում է այս նախաձեռնությանը, արդեն անտարբեր չէ, իրեն հետաքրքրում է անծանոթ երեխայի կյանքը, ապագան»,- lragir.am-ի փոխանցմամբ, երեկ այսպես մեկնաբանեցին իրենց

Նոր համերգաշրջանը՝ նոր «Ստենվեյով»

Ռոյալի «բացումն» արեց անվանի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին Էդ. Թոփչյանը (ձախից), Ֆ. Գին եւ Ռ. Սիրունյանը: Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակիցներն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) արտիստները ցնծության մեջ էին: Ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ համերգասրահին ՀՀ կառավարության նվիրած «Ստենվեյ» ռոյալն առաջինը «փորձարկեց» ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին: Վերջինիս եւ նվագախմբի համատեղ ելույթով, դիրիժոր Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ,

ԱՇՈՒՆՆ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԱՄԻՍԸ

Կինոկենտրոնի հերթական ձեռնարկը Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ աշնանը կանցկացվի Ազգային կինոյի ամիս, որը կդառնա ավանդական: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ Կինոյի ամիսն ընդգրկուն ծրագիր է եւ ընդամենը ֆիլմերի ցուցադրությամբ չեն սահմանափակվելու: Նրա խոսքով, կնշվեն ոլորտի երեւելիների, այդ թվում՝ այս տարի կնշվի Մհեր Մկրտչյանի, Հենրիկ Մարգարյանի, Լեւոն Աթոյանի, Հենրիկ Մայլանի

ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ

Թալիբների հոգեւոր առաջնորդ մուլլա Մոհամմեդ Օմարը (նկարում) Աֆղանստանում իր մարտիկների մոտալուտ հաղթանակն է կանխատեսել եւ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո այդ երկրում շարունակվող ռազմական արշավը որակել է «կատարյալ ֆիասկո»: BBC-ի մատուցմամբ, Օմարը, որը շատ հազվադեպ է հանրության համար հայտարարություններ անում, այս անգամ իր ելույթը նվիրել է մահմեդական Ռամադան ամսի ավարտին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ անելով «առանց

ԲԵԼԱՌՈՒՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԵԱՀԿ-Ի ՀԵՏ

Մինսկը արձագանքել է միջազգային հանրության կոչին՝ մանրակրկիտ եւ անկախ հետաքննություն իրականացնել բելառուսցի առաջատար լրագրող եւ ընդդիմադիր գործիչ Օլեգ Բեբենինի մահվան առնչությամբ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Խարտիա-97» կայքի մատուցմամբ, լրագրողին Մինսկի արվարձանում գտնվող իր ամառանոցում, ընկած աթոռի մոտ կախված վիճակում գտել են դեռ սեպտեմբերի 3-ի երեկոյան: Ոստիկանության ասելով, տանը պայքարի հետքեր եւ դիակի վրա նկատելի բռնության վնասվածքներ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅԻ

Ֆլորիդայում բողոքական եկեղեցու քահանա Թերրի Ջոնսը (նկարում) չի պատրաստվում ականջալուր լինել հանրային կարծիքին եւ խոստանում է սեպտեմբերի 11-ի՝ ահաբեկչության տարելիցի օրը, Ղուրան այրելու ակցիա իրականացնել: «Մենք մտադիր ենք հենց այդպես էլ անել»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Ջոնսը: Քահանայի վճռականության վրա չեն ազդել դաշնային իշխանությունների, կրոնական գործիչների եւ հանրության ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները: Ակցիայի իրականացումը սպառնում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031