Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 23,2009 00:00

Մահվան դատավճիռներ՝ կաթի կեղծարարներին

Չինաստանում երկու հոգի դատապարտվել է մահվան եւ եւս 2 հոգի՝ ցմահ բանտարկության՝ կաթի մեջ «մելամին» կոչվող տոքսիկ նյութի ավելացման համար: Մելամինը խառնում էին կաթի մեջ՝ արտադրանքն ավելի սննդարար դարձնելու համար: Չինաստանի արեւելքում անօրինական գործարանի արտադրած այդ փոշին գնում էին կաթի շատ արտադրողներ: Արդյունքում՝ 3 երեխա մահացավ, ու եւս 300 հազարը ստացավ սննդային թունավորում (լուսանկարում): Մեղադրանքներ են առաջադրվել մի շարք գործարարների եւ պաշտոնյաների: Մելամինով թունավորված կաթնամթերք վաճառվում էր նաեւ Ռուսաստանի որոշ շրջաններում:

Տարվա սկիզբը Իրանում նույնպես նշանավորվեց բազմաթիվ մահապատիժներով: Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի, միայն վերջին օրերին կախաղան է հանվել 24 հոգի, որից 10-ը՝ սպանության համար: Ընդհանրապես, անցած տարվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել 226 հանցագործ: Ըստ Իրանի օրենսդրության, մահապատժի պատճառ կարող են դառնալ սպանությունը, բռնաբարությունը, զինված կողոպուտը, թմրադեղերի առեւտուրը, ինչպես նաեւ՝ ամուսնական դավաճանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031